Показаны сообщения с ярлыком հետազոտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հետազոտություն. Показать все сообщения

2.17.2013

Ինչ կապ կա ուտելու սովորության եւ բնավորության միջեւ

 Ամերիկացի հետազոտողները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել 18,000 մարդկանց մասնակցությամբ, որի նպատակն էր պարզել ուտելու սովորությունների եւ մարդկանց բնավորությունների միջեւ

1. Աղի ձգտողներ. Հեղինակների կարծիքով, մարդը, որ աղի է սիրում, օրգանիզմում ոչ միայն պարզապես բացակայում են որոշակի օգտակար միներալներ, նաեւ անհատականություններ են, լողում են կյանքի հունով, եւ հավատում են, որ իրենց ճակատագիրը իրենք չեն որոշում, այլ հանգամանքները:

2. Սերը շոկոլադի հանդեպ, ըստ փորձագետների, սերոտոնինի պակասի արդյունք է, հաճույքի հորմոն: Դառը շոկոլադ սովորաբար նախընտրում են մարդիկ, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են, իսկ կաթ, զսպված ինտրովերտները, որոնք հակված են մենակության:

3. Կծու սննդի փափագը նշան է ոչ միայն «թռչող» արյան ճնշման, այլեւ նշան է, որ մարդը կարգ ու կանոն է սիրում:

4. Քաղցրավենիքի ձգտողներ -բնորոշում է կենսախինդ անձանց, ովքեր կարեւորում են իրենց առանձնահատկությունը, նրանց բնորոշ չէ զղջալ իրենց գործողությունների համար:

5. Միաժամանակ քաղցրի եւ աղի ձգողություն- նշան է, տաղանդավոր եւ ստեղծարար բնույթի, որպես կանոն, այդ մարդիկ միայնակ, զսպված եւ փակ անձնավորություններ են:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.06.2013

Արեւադարձային բույսերի էքստրակտը դադարեցնում է մաշկի բորբոքումը եւ ծերացման գործընթացը

Փետրվար 6, 2013

Bayer Serdex Company ընկերությունը, որը մասնագիտացած է մադագասկարյան բույսերից ակտիվ նյութերի մշակմամբ, բացահայտել է Centella asiatica տերեւների անսպասելի հատկությունները, հայտնում է
Premium Beauty News
  -ը:

Գիտափորձը ցույց է տվել, որ էքստրակտը աշխատում ոչ միայն բջջային, այլ նաեւ կառուցվածքային մակարդակում: Թեստեր մարդու կերատինոցիտների վրա (էպիդերմիս /մակամաշկային/ բջիջներ), ցույց տվեց, որ էքստրակտը բարձրացրել է կերամիդի սինթեզի ցուցանիշները (մաշկի բջջային պատերի կարեւոր բաղադրիչն է), ուժեղացրել է մաշկի բնական շեմը եւ դրա թափանցելիությունը:

Բացի այդ, միացությունը դրական ազդեցություն է գործում կերատինոցիտների վրա ինվոլյուկրին սպիտակուցի սինթեզի միջոցով: Արդյունքում բջիջները աշխատում են ավելի համաձայնեցված, իսկ մաշկի խոր շերտերը ակտիվացված է aquaporin 3 «միացման» հաշվին, որոնք ապահովում են ջրի շարժը բջջային մեմբրանի միջոցով:

Էքստրակտը կարող է հարմար լինել զգայուն մաշկի եւ տարիքային բնույթի խնդիրների լուծման համար, երբ համատեղված է այնպիսի միացությունների հետ, ինչպիսիք են interleukin-1, interleukin-8 եւ prostaglandin E2 (բորբոքային միջնորդներ, կապված իմունային պատասխանի հետ)
երկարակյաց

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Ռուս գիտնականները մարդկային ուղեղում ակտիվացրել են « երիտասարդության աղբյուրը»

Փետրվար 6, 2013 meddaily.ru

Մարդու ուղեղին կարելի է ստիպել ցողունային բջիջներ արտադրել, ապացուցել են Նովոսիբիրսկի Կոլցովո գիտատեխնիկական կենսատեխնոլոգիայի SFM - Ֆարմ ընկերության փորձագետները, հաղորդում է «Ինտերֆաքս»   -ը: Նրանք ստեղծել են "G5" ծածկանունով դեղամիջոց:

Գյուտը եզակի է աշխարհում: Այն ամբողջական վերականգնողային միջոց է: Այս տարի,կսկսվեն կլինիկական փորձարկումները: Մինչ օրս, նախնական կլինիկական փորձարկումները կատարվել են, - ասում է SFM - Ֆարմ համասեփականատեր Անդրեյ Արտամոնովը:

Ուղեղում արտադրվող ցողունային բջիջները իրենք են գտնում օրգաններում վնասվածքներ, վերականգնելով դրանք: Հայտնի է, որ մանկական ուղեղը ակտիվորեն ցողունային բջիջներ է արտադրում: Մեծահասակների ուղեղին, ըստ տեսության, դա անհրաժեշտ չէ: Սակայն ամեն ինչ կարող է փոխվել:

Մինչեւ հիմա ցողունային բջիջների հետ բոլոր ընթացակարգերը կատարվել է մարմնից դուրս: Գիտնականները վախենում են քաղցկեղի առաջացումից (ոչ մի երաշխիք չկա, որ բջիջները մուտացիայի չեն ենթարկվի ամենա անսպասելի վայրերում): Արտամոնովը վստահ է, որ այդ վտանգի պատճառը - լաբորատորիայում բջիջների տարածումն է: Ստացվում են ոչ հարազատ բջիջներ:


G5 ընդունելու համար, պետք է առողջ մարդ լինել: Այն ծերացումը կանխարգելող հիանալի միջոց կլինի, բարելավելով կյանքի որակը: Ըստ փորձագետների, միջոցը դեղատներում կհայտնվի մոտ մեկ ու կես տարի հետո:
Այս թեմայով ուրիշ գրառումներ բլոգում երկարակյաց
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Գարեջուրը հակա քաղցկեղային հատկություններով մոլեկուլներ է պարունակում

Փետրվար 5, 2013
A լյուպոլինային թթուն (հումոլոն) - գայլուկի կոների անտիբիոտիկ նյութը - հատուկ համ է տալիս գարեջուրին: Գիտնականները պատրաստվում են այն դիաբետի եւ քաղցկեղի դեմ նոր դեղերի հիմքում դնել, գրում էNational Post -ը : Ավելի վաղ նշվել է այն փաստը, որ միացությունը պաշտպանում է մի շարք վարակներից: Բացի այդ, այն գարեջուրի դառը համի հետ կապված կայունացնող մոլեկուլ է եւ հաշվանցվում է նիհարեցնող հատկությամբ:

Վերներ Կամինսկին եւ նրա թիմը Վաշինգտոնի համալսարանից `օգտագործելով թթուների կառուցվածքը ճշգրիտ որոշելու ռենտգենյան բյուրեղագրություն , որոշեցին գարեջրում պարունակվող գայլուկից ստացված հումոլոն մոլեկուլների եւ նրանց ածանցյալների կառուցվածքը: Գիտնականները կարողացել են վերականգնել գարեջրի թթուները ու մաքրել դրանք: Այնուհետեւ վերածեցին աղի բյուրեղների, ստանալով կառուցվածք:

Փորձագետները պարզեցին, որ միացություններն ու մոլեկուլներն են պատասխանատու երանգի եւ համի համար: Այժմ նրանք պետք է պարզեն, թե ինչպես են հումոլոնի մոլեկուլները համակցված այլ մոլեկուլների եւ միմյանց հետ:
Նրանք համոզված են, որ այն թույլ կտա հակադիաբետիկ եւ հակաքաղցկեղային դեղեր մշակել
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.02.2013

Ծամոնը բարելավում է ուղեղի աշխատանքը

2 փետրվար, 2013

Ռադիոլոգիական գիտությունների ազգային ինստիտուտի ճապոնացի գիտնականները հետազոտություն են կատարել եւ պարզել, որ ծամոնի պարբերական օգտագործումը, ինչը նախկինում վատ սովորություն էր համարվում, դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:

Ծամոնի օգտագործման ժամանակ ակտիվանում է դատողությունը, 10 տոկոսով բարձրանում է զգոնությունը, ինչպես նաեւ մեծանում է արձագանքելու արագությունը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Brain and Cognition գիտական ամսագրում հրապարակված տվյալները:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծամելու գործընթացը ակտիվ վիճակի է բերում գլխուղեղի տարբեր 8 հատվածները, քանի որ նպաստում է ուղեղին արյուն հասցնելուն:  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.29.2013

Գիտնականները գտել են կյանքի տեւողությունը մինչեւ 500 տարի հասցնելու պատասխանը

Խխունջների գեները ծերացումը դադարեցնող միջոց_Հունվար 28, 2013

Ինչպես գրում է The Courier Mail
  -ը, ավստրալիացի հետազոտող գիտնականները ուսումնասիրել են խխունջների հրաշալի ունակությունը ՝քնի ժամանակ գրեթե ամբողջովին կանգնեցնել ծերացման գործընթացը: Հիմա մասնագետները ցանկանում են պարզել այդ գեները, որոնք խխունջներին թույլ են տալիս պայքարել ժամանակի ընթացքի դեմ: Թերեւս այդ գեների դրական ազդեցությունը ռեալ հնարավոր է  հեռարձակել մարդկանց վրա:

Դոկտոր Սքոթ Կամինսը, Սանշայն Քոաստի համալսարանի մոլեկուլային կենսաբան, հայտարարում է. «Այս կերպ, որոշ խխունջներ կարողանում են երկարացնել իրենց կյանքը 3 - ից 23 -  տարի, եթե դա իրականացվի մարդու վրա, կյանքի տեւողությունը կարող է 70 տարեկանից մեծացվել մինչեւ 500 տարի»:



Այժմ դոկտոր Կամինսը փորձում է բացահայտել գեները ու նեյրոհորմոնները, (որոնք խխունջի մոտ մի քանի ամիս քնի վիճակ են առաջ բերում, երբ ջերմաստիճանը բարձր է դառնում ).

Քանի որ մարդու գրեթե 50% գեներ նման է խխունջների գեներին, ապա բացառված չէ, որ մարդկանց մոտ էլ «քնող գեներ»: Տեսականորեն, այդ հայտնագործությունը կպարգեւի ծերացումը դանդաղեցող միջոց եւ անաբիոզիվի վիճակների բերի: Հետեւաբար, փոխպատվաստման համար նախատեսված օրգանները, ավելի երկար կպահպանեն կենսունակությունը, իսկ մարդիկ կմոռանան տարիքի հետ կապված հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը եւ Ալցհեյմերի հիվանդությունները:
երկարակյաց

Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.14.2013

Պասիվ ծխելը հանգեցնում է տկարամտության

Ծխողներին մոտ գտնվելը հանգեցնում է տկարամտության
Մելբուռնի համալսարանի գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը հանգեցնում է տկարամտության զարգացմանը: Սա առաջին հետազոտությունն էր, որը կապ գտավ պասիվ ծխելու և նյարդային բնույթի հիվանդության միջև: Այս մասին գրում է Positime կայքը:

Այս հարցի շուրջ հետազոտությունները տևել են 11 տարի, որի ընթացքում հարցվել է մոտ 7000  մարդ, որոնց տարիքը գերազանցում է 60 տարին: Գիտնականները կամավորներին հետազոտել են 3 փուլով` 2001-2003թթ., 2007-2008թթ. և 2011-2012թթ.: Բացի այդ, նրանք անցկացրել են հարցում «Արդյո՞ք դուք ենթարկվել եք ծխախոտի ծխի ազդեցությանը» թեմայով: Հատկանշական է, որ այս հիվանդությունը ունեն այն մարդիկ, ովքեր ծխում են կամ ժամանակին ծխել են:
 Աղբյուր Աղբյուր The Daily Mail
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.11.2013

Մարդը կարող է անգամ երկարատեւ կուրությունից հետո տեսնել, խոստանում են մասնագետները

Գիտնականները փոխպատվաստած բջիջներով արդեն փորձել են վերականգնել տեսողությունը: Կրծողների վրա արած հերթական փորձը ցույց տվեց այս մոտեցման
արդյունավետությունը. Կենդանիների ցանցաթաղանթ ներարկվել է լուսազգայուն բջիջներ, - պատմում է ABC News -ը:

Գաղափարը հետեւյալում է, պետք է ոչ միայն մեծ քանակներով բջիջներ փոխպատվաստել, բայց եւ որոշակի զարգացման փուլի, - նշում է Ռոբերտ ՄակԼարենը Օքսֆորդի համալսարանից: Նա եւ նրա գործընկերները ցանցաթաղանթի դեգրադացիայով  մկների վրա փորձարկել են ֆոտոռեցեպտորային նախա բջիջների (ցողունային բջիջների եւ  չափահաս լուսազգայուն բջիջների միջանկյալ փուլը) արդյունավետությունը

Բջիջները ներարկում են ցանցաթաղանթի երկու հատվածների միջեւ հեղուկի մեջ: Երկու շաբաթ անց ներարկված բջիջները փոխարինում են լույսի առկայությունը որոշող բջիջները   շերտին, եւ շերտը միացվում է տեսողական նյարդին:

Թեստերը ցույց տվեցին, որ 12- ից 10  -ը եզրափակիչ փուլի  դեգրադացիայով  մկների մոտ ավելացել է լույսի արձագանքը (կրծողները այժմ ընդհանրապես սկսել են տեսնել): Տեսականորեն փոխպատվաստման բջիջների համար կարող են նյութ ստանալ նույնիսկ  երկարատեւ կուրությամբ տառապող մարդիկ: 

Մանգաղանման-բջջային անեմիան հուշում է ինչպես սպանել ագրեսիվ քաղցկեղը

Մանգաղանման-բջջային անեմիան հուշում է ինչպես սպանել ագրեսիվ քաղցկեղը
Duke University Health System
Հունվար 11, 2013

Դեֆորմացված արյան կարմիր բջիջները կարող են օգտագործվել քաղցկեղի դեմ որպես զենք: Սրա մասին է խոսում կրծողների վրա արված փորձերը, հաղորդում է  BBC-ն: Հայտնի է, որ մանգաղանման բջիջները ունակ են կուտակվել ուռուցքը շրջապատող արյան անոթներում: Այդպիսով արգելափակվում է արյան հոսքը դեպի նորագոյացություն:
Փոփոխված բջիջները կարող են նաեւ թունավոր միացություններ թողնել ուռուցքի մեջ, սպանելով քաղցկեղը: Սա հատկապես ակտուալ է, երբ խոսքը վերաբերում է ուռուցքի այն տարածքներին, որտեղ համարյա չկա թթվածին (նման ուռուցքները աչքի են ընկնում ագրեսիվությամբ)
Դյուկ համալսարանի եւ Jenomic ընկերության աշխատակիցները վերլուծեցին տվյալ երեւույթը, ներարկելով կրծողներին մանգաղանման բջիջների ֆլուորեսցենտային լուծույթ: Հինգ րոպե անց բջիջները սկսեցին կպչելով միանալ ուռուցքի մոտ տարածքների արյան անոթներին, որտեղ քիչ թթվածին կար, 30 - րդ րոպեին արդեն բջիջները ձեւավորեցին խտացումներ եւ սկսեցին արգելափակել ուռուցքը սնուցող արյան փոքր անոթները, սպանելով քաղցկեղը:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ 



1.07.2013

Շշալցված ջուրը վնասակար է. շոտլանդացի գիտնականներն են պնդում

Գլազգոյի համալսարանի փորձագետները պարզել են, որ հայտնի արտադրողների մեծամասնության շշալցված ջուրը ավելի վտանգավոր է ժամանակակից մարդու համար, քան սովորական ծորակի ջուրը: Հաճախ հենց շշալցված ջուրն է դառնում զանազան համաճարակային հիվանդությունների աղբյուր, քանի որ, ի տարբերություն ծորակի ջրի, չի ենթարկվում քլորի ազդեցության:
Հաշվի առնելով փաստը, որ շշալցված ջուրը հարյուր և անգամ հազար անգամ ավելի թանկ է ծորակի ջրից, սկանդալային հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս մտածել այն օգտագործելու նպատակահարմարության մասին:
http://panorama.am/am/society/2013/01/07/experiment-water
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.21.2012

Կենդանական հյուսվածքները թույլ են տալիս արագ վերացնել մասթեկտոմիայի հետեւանքները

Դեկտեմբեր 21, 2012

Հիվանդները, ովքեր կրծքի քաղցկեղ են տարել, շուտով կարող են խոզերի հյուսվածքների նոր տիպի վերականգնողական վիրաբուժության ենթարկվել, գրում է The Daily Mail  -ը: Նոր տեխնոլոգիայի հիմնական առավելությունն այն է, որ կրծքագեղձը հեռացնելուց անմիջապես հետո կարող են կուրծքը վերականգնել:

Կենդանական հյուսվածքները որոշակի եղանակով մշակվում են (նախապես կենսաբանական շրջանակից հանվում է կենդանիների ԴՆԹ), խուսափելու մերժումից: Դրանցից պատրաստում են  գրպան, որտեղ ամրացվում է իմպլանտը: Խոզերի կոլագենը շատ նման է մարդու, այդ պատճառով ոչ մի խնդիր չպետք է լինի: Ավելի վաղ խոզերի հյուսվածքներից կենսաբանական ցանց-շրջանակ է օգտագործվել խոշոր գրիժաների բուժման համար, ապացուցելով դրանց անվտանգությունը ու արդյունավետությունը:

Այնպես որ այս վերականգնողական ընթացակարգերի տեխնոլոգիան իդեալական է: Վիրաբույժ Սիմոն Քոթորնը Սաուսմիդ Հիվանդանոցից ասում է. Նման շրջանակը, դառնում է կնոջ մարմնի մասը: Այսինքն, կարիք չկա կրկնակի միջամտության համար: Ճիշտ է, այդ մեթոդը հարմար է միայն զարգացման վաղ փուլում հայտնաբերված փոքր ուռուցքների առկայության դեպքում, եւ եթե կինը ունի ոչ ավելի, C եւ D կրծքի չափ:

12.17.2012

Գազպաչո սուպի օգտագործումը օգնում է հաղթահարել հիպերտոնիան.

Նման եզրակացություն է եկել Ալեքսանդր Մեդինա-Ռեմոնը եւ իր գործընկերները: Նրանք հետազոտել են ապուրի ազդեցությունը 3995 կամավորների վրա, - գրում է Science Daily   -ն:
Դեկտեմբեր 17, 2012

Ի դեպ, ավելի վաղ արդեն հաստատվել է, որ լոլիկը, վարունգը, սխտորը եւ ձիթապտղի յուղը (ապուրի կարեւոր բաղադրիչներն են) դրական ազդեցություն ունեն ճնշման վրա:

Բայց ապուրի զարմանալի հատկությունները զարմացրեց գիտնականներին, քանի որ այն իր մեջ աղ է պարունակում, որը հրահրում է ճնշման բարձրացում: Սակայն, ըստ երեւույթին, օգտակար բաղադրիչները ծածկում են աղի ազդեցությունը:

Այդպիսով, սուպի մեջ շատ է կարոտինը, վիտամին C եւ պօլիֆենոլներ: Հաշվարկվել է, որ հիպերտոնիկ ռիսկը, որոշ դեպքերում կարող է նվազել 27% - ով:
Ամենայն հավանականությամբ, այդ մթերքը ազդում է ազոտի օքսիդի վրա, բարձրացնելով դրա համակենտրոնացումը: Հայտնի է, որ ազոտական ​​օքսիդի մոլեկուլը լայնացնում է արյան անոթները, նվազեցնելով արյան ճնշումը:  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Ամինոթթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության փորձի է դրդում

Ամինո թթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության դրդում
Դեկտեմբեր 17, 2012

Ուղեղում գլուտամատ - քիմիական միացությունը կապված է ինքնասպանության միտումի հետ: Սա սահմանել է Լենա Բրանդինը, Միչիգանի համալսարան, գրում է
Science Daily
  -ն: Ինչպես պարզվել է, այդ կապը շատ ավելի ակտիվ է այն մարդկանց մոտ ովքեր փորձում են ինքնասպան լինել:
 
Գլուտամատը ամինոթթու է, որը պատասխանատու է նեյրոնների միջեւ ազդանշանների փոխանցման համար: Այն արդեն կապել են դեպրեսիայի հետ: Ինքնասպանության դիմած մարդկանց վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ ինքնասպանության մասին մտքերը լքում են մարդուն, ցուցանիշները իջնում են:

Մարմինը ամինաթթու է արտադրում իմունային պատասխանի շրջանակում, որը բորբոքում է հրահրում: Հետեւաբար, գլուտամատը արգելափակող դեղերը, կարող են օգնել հիվանդներին, որոնք հակված են ինքնասպանության: Ի դեպ, կետամինը արգելափակում է գլուտամատի ազդանշանային ակտիվությունը: Առաջարկվում է նաեւ բորբոքային մարկերների վրա ստուգել դեպրեսիայով հիվանդների արյունը

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.15.2012

Ամենա հանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
 Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն հանգամանքով, որ լայնորեն կիրառվում է ողջ Հարավային Ամերիկայի հանցագործ աշխարհում, հիմնականում հանցագործություն կատարելու նպատակով (հանցագործության զոհերը գործնականում ոչինչ չեն հիշում իրենց կատարած վերջին գործողությունների մասին): Թմրամիջոցը մարդուն բացարձակ զրկում է կամքից եւ ստիպում է ենթարկվել ուրիշների կամքին:

Պարզվում է, մեր կամքը, եւ բոլոր գործողությունները ինչ անում ենք կամքի շնորհիվ - դա միայն գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մարդու ուղեղում եւ այն կարելի է ցանկացած ժամանակ անջատել: Սա արդեն ապացուցել են բրիտանացի փորձագետները:

Թմրանյութի ստացումը

Բուրունդանգան ստանում են բրուգմանսիայից (սա թունավոր բույս ​​է, թմրամիջոցի տարատեսակներից է հանդիսանում): Նյութը, որ պարունակում է թմրամիջոցը կոչվում է սկոպոլամին , սա հենց այն շատ վտանգավոր տարրն է, որը ճնշում է մարդու կամքը եւ ստիպում նրան ենթարկվել:  Թմրամիջոցի մեծ չափաբաժինը վտանգավոր է  կյանքի համար:

Նվազագույնը, ինչը կարող է առաջացնել թմրամիջոցի չափից մեծ դոզան - գիտակցության կորուստ եւ ամնեզիա: Դե, իսկ վատագույն սցենարով, անձը չի կարող խուսափել մահից: Որոշ շրջանակներում  սկոպոլամինը կարող է օգտագործվել նաեւ որպես այսպես կոչված «ճշմարտության շիճուկ»:


Հզոր հոգեմետ դեղ

Չնայած այն հանգամանքին, որ նյարդակենսաբանությունում կամքը դեռ լիարժեք չի ուսումնասիրվել, եւ, հետեւաբար, չի հասկացվում շատ առումներով, մասնագետները կարծում են, որ դա շատ բարդ նյարդաբանական եւ հոգեբանական կարողություն է եւ մարդկային գլխավոր հատկանիշներից :


Սակայն, եթե այս տարօրինակ թմրամիջոցը դա կարող է անջատել եւ ամբողջությամբ ոչնչացնել, ակնհայտ է դառնում մարդկային բացարձակ խոցելիությունը: Նշանակում է սա էլ հենց ամենահզոր զենքն է `ընդդեմ մարդու կամքի:

Նյարդակենսաբան Ռենատա Թինելը պնդում է, որ «սկոպոլամինը ուժեղ ազդեցություն է գործում հատկապես հիշողության վրա, բայց ոչ մի կերպ չի ազդում մեր ուղեղի այլ մտավոր ունակությունների ու ֆունկցիոնալ գործառույթների վրա, ինչպիսիք, օրինակ, ՝տեղեկատվության պլանավորումը եւ մշակումն է»: Այդպիսի ազդեցության արդյունքում զոհի ուղեղը անխափան աշխատում է, բայց ինֆորմացիան չի կարող պահպանել:



Սակայն, առայժմ սկոպոլամինի ազդեցությունը մեր կամքի ու մարդկային մարմնի վրա ամբողջովին չի ուսումնասիրվել, կարելի է միայն ենթադրություններ անել, որ հանցագործ աշխարհի անդամները ակամա հանդիպել են 21 - րդ դարի ամենաանբացատրելի հոգեմետ նյութերից մեկին:

Սկոպոլամին

Սկոպոլամինի պատմության արմատները գնում է դեպի հնագույն ժամանակները: Ավանդույթի համաձայն, Հարավային Ամերիկայում ապրող հնագույն ցեղերը նյութը օգտագործել են, հանգուցյալ ցեղի առաջնորդների կանանց ու ստրուկների կենդանի թաղելու նպատակով: Ենթադրում էին, որ այդ կենդանի թաղված մարդիկ կարող է առաջնորդին անհրաժեշտ լինեին հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով սկոպոլամինը ստացել է «մահվան շնչառություն» անվանումը:

Այն հարցաքննությունների ժամանակ բազմաթիվ անգամներ կիրառել է նացիստ ​​Յոզեֆ Մենգելը: Սկոպոլամինը սառը պատերազմի ժամանակ գործածվել է նաեւ ամերիկյան հետախուզության աշխատողների կողմից: Այսպես կոչված, «մահվան շնչառությունը» երկար ժամանակ գաղտնիքները իմանալու առավել արդյունավետ միջոց է համարվել:


Այս մարդու կյանքի համար վտանգավոր նյութը պարունակվում է Կոլումբիայի մայրաքաղաքի անմիջական մոտակայքում աճող ծառերի բեղմնափոշում: Դրա մասին տեղյակ են, ոչ միայն մեծահասակները, այլեւ նույնիսկ երեխաները: Վաղ տարիքից կոլումբիացիներին զգուշացնում են, թե որքան վտանգավոր է այդ ծառերի տակ հանգստանալը, եւ առողջության համար ինչ ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ նման անուշադրությունը:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.14.2012

Սեքսն օգնում է մի շարք հիվանդություններ հաղթահարել

Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ իրենց ինտիմ կյանքից գոհ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում։
Դրանից բացի, Monash University – ի մասնագետները պարզել են, որ ակտիվ սեռական կյանք վարող կանայք ավելի քիչ են հիվանդանում, ավելի երկար են ապրում եւ, բացի այդ, ավելի կայուն հոգեվիճակ ունեն, քան նրանք, ովքեր հաջողում են սիրով զբաղվել ամիսը երկու անգամից քիչ։ «Պարզվել է, որ սեռական առումով «անտեսված» կանայք ավելի թույլ առողջություն ունեն, եւ նրանց բարեկեցության մակարդակն ավելի ցածր է»,- պատմում է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Սոնյա Դեւիսոնը։

Ըստ Zdravoe.com -ի, հետազոտությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 20 –ից 65 տարեկան 300 կին։ Մասնակիցների 90%-ը զուգընկեր է ունեցել, իսկ կեսից շատ դեպքում սիրային հարաբերոթյան նախաձեռնող են եղել հենց իրենք։ «Բժիշկներն ավելի շատ ուշադրությոն պետք է դարձնեն կնոջ սեռական առողջությանը. կանանց մեծ մասը չի համարձակվում բժշկին տեղեկացնել իր խնդիրների մասին, իսկ սեռական առողջությունը նրանց ընդհանուր առողջության ու բարեկեցության գրավականն է», – պնդում են գիտնականները։

Հետազոտողները նաեւ նշել են, որ կնոջ սեռական կյանքի ինտենսիվությունը չի կարող նրա սեռական բարեկեցության հուսալի չափորոշիչ լինել։ Ցավոք, նման կանանցից շատերն ամաչում են դիմել մասնագետին։

http://www.slaq.am/arm/news/107485/
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.13.2012

Նոր հակադեպրեսանտը ախտանշանները վերացնում է մի քանի ժամվա ընթացքում:

Դեկտեմբեր 13, 2012

Դեպրեսիայի Նշանները կարող են մի քանի ժամում վերանալ նոր դասի դեղամիջոցներով, հաղորդում է New Scientist -ը: Որպես կանոն, դեպրեսիան բուժում են տրամադրության համար պատասխանատու սերոտոնինի եւ այլ միացությունների մակարդակի բարձրացման միջոցով: Բայց դա տեւում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Սակայն NMDA-ընկալիչներին նպատակաուղղված դեղերով, շատ ավելի արագ է բուժվում: Լավ օրինակ է կետամինը: Սա նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշները մի քանի ժամվա ընթացքում, սակայն հալյուցինացիա է առաջացնում:

Հյուսիս-արեւմտյան համալսարանից Ջոզեֆ Մոսկալը արդեն փորձարկել է NMDA-ընկալիչներ վրա գործող նման միջոց, այն կոչվում GLYX-13, որը երկու ժամվա ընթացքում բարելավում է ախտանիշները առանց նկատելի կողմնակի բարդությունների: Դեղորայքը կամ մեծացնում է ուժը կամ նեյրոնների միջեւ կապեր: Բայց կոնկրետ գաղտնիքը որն է, գիտնականները չեն կարող ասել:

Ժերար Սանակորը, Յելի Բժշկության դպրոցից կարծում է, որ դեպրեսիայով մարդկանց մոտ կարող է ճակատային հատվածի գլխուղեղային կեղեվի գործունեության անկում դիտարկվել: Իսկ GLYX-13 վերացնում է այդ ճգնաժամը: Մոսկալի գնահատմամբ, դեղորայքը շուկա կմտնի 2016 թ.: 

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.07.2012

Մրգերի եւ բանջարեղենի վառ գունանյութը պայքարում է քաղցկեղի դեմ

Դեկտեմբեր 7, 2012
Կարմիր, նարնջագույն, դեղին մրգերն ու բանջարեղենը հարուստ են կարոտինոիդներով ( ): Գիտնականների խոսքերով, դեռ ավելի վաղ այդ պիգմենտները կապել են հակաքաղցկեղային հատկության հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Արդեն ապացուցվել է, որ կարոտինոիդները արգելակում են ուռուցքների աճը կրծքի քաղցկեղի դեպքում: Ընդ որում, միացությունները աշխատում են եւ հորմոն-կախվածության, եւ էստրոգեն անկախ քաղցկեղի տեսակում:

Հայտնի է, որ կարոտինոիդների ուսումնասիրությամբ զբաղվել են Բրիգամ կանանց հիվանդանոցի եւ Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակիցները: Աշխատանքներում օգտագործվել են ավելի քան 3000 կանանց կրծքի քաղցկեղի տվյալներ: Ստուգողական խմբում 3900 առողջ կանանց ներգրավվածությամբ:

Պարզվեց, որ քաղցկեղի խմբի կանանց կարոտինոիդների կոնցենտրացիան զգալիորեն ավելի ցածր էր, քան ստուգողական խմբի կանանց մոտ: Մասնավորապես այդ կապը շատ պարզ նկատելի է էստրոգեն - անկախ տեսակի քաղցկեղում:

Հետազոտողները թախանձաբար կոչ են անում սննդի մեջ ներառել վառ գույնի մթերքներ, ինչպիսիք գազար, լոլիկ, կարմիր եւ դեղին մրգերը, որպեսզի Ձեզ պաշտպանեք քաղցկեղից: Ի դեպ, կարոտինոիդներ կարելի է գտնել նաեւ ծովային ջրիմուռներում:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.06.2012

Գիտնականները պարզել են ինչպես թարմացնել սիրտը, նոպայից հետո

Դեկտեմբեր 6, 2012  newscientist.com

Գրեթե անմիջապես մահից հետո սրտի բջիջները կորցնում են բաժանվելու կարողությունը: Սրտի նոպայից հետո, այդ բջիջները մահանում են: Նրանց տեղում ձեւավորվում է  սպիաձեւ հյուսվածք, - պատմում է newscientist -ը: Մաուրո Ջիացան, գենային ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիայի միջազգային կենտրոնից, գտնում է, որ որոշ մոլեկուլների օգնությամբ կարելի է խթանել տարեց բջիջները, ստիպելով նրանց բաժանվել:

Մոլեկուլները, որոնց մասին խոսք է գնում mRNA - կարճ RNA հաջորդականության են, գեները միացնող եւ անջատող: Ջիացան փորձարկեց 875 mRNA /մակրոRNA/ աճեցված կրծողների սրտի մկաններում: Պարզվեց, 204 mRNA վերաակտիվացրել են բջջային բաժանումը, այդ թվում, երկու RNA որոնք ազդում են գրեթե 2000 գեների վրա:

Ջինացան եւ նրա գործընկերները սրտի կաթված առաջացրեցին տարեց մկների մոտ, ապա  վնասված տարածք մտցվեց անվնաս վիրուսով երկու ամենաակտիվ mRNA: Այդպիսով, վերականգնում տեղի ունեցավ բժիշկներին հետաքրքրող հատվածում, այլ ոչ շրջապատող հյուսվածքներում:

Երկու շաբաթվա ընթացքում, դրական տեղաշարժեր նկատվեցին (հյուսվածքների կծկումների ուժը ավելացել էր եւ վնասվածքի աստիճանը նվազել ): Ընդ որում, ուսումնասիրվող բջիջները բաղկացած էին տարեց բջիջներից:

Այս տեխնոլոգիան շատ հեռանկարային է, քանի որ mRNA չի հրահրում այլ բջիջների բաժանում, նշանակում է դրանք կանցերոգեն չեն: Գիտնականները առաջարկում են անցնել սինթետիկ mRNA: Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.05.2012

Ուռուցքաբանները պոտենցիալ հակաքաղցկեղային միջոց են տեսնում մզամուրճը

Դեկտեմբեր 5, 2012

Մզամուրճ սպիտակ - Ծննդյան տոների խորհրդանիշն է Արեւմուտքում: Ռաֆայել բժշկական կենտրոնում, որը գտնվում է Քենթում, վերջերս խոսվել է  բույսի հակաքաղցկեղային հատկությունների մասին: Այժմ մզամուրճը նկատել են նաեւ Ադելաիդայի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է  DNAIndia -ն:

Նրանք վստահ են. մզամուրճը կարող է աղիքային քաղցկեղի այլընտրանքային բուժման միջոց լինել, կամ լրացնել քիմիաթերապիան: Ուսումնասիրության շրջանակներում համեմատվել է մզամուրճի երեք տարբեր էքստրակտներ /մզվածք,հանուկ/, որը փորձարկվել է աղիքի քաղցկեղի բջիջների վրա: Ինչպես նաեւ քիմիաթերապիայի դեղամիջոցները եւ էքստրակտը փորձարկվել է առողջ բջիջների վրա:

Արդյունքում, էքստրակտներից մեկը ( Fraxini տեսակ) արդյունավետ պայքարել է քաղցկեղի բջիջների դեմ եւ նման ակտիվություն չի ցուցաբերել առողջ բջիջների հանդեպ: Փաստորեն, արդյունավետությունը եղել է ավելի բարձր քան քիմիաթերապիայի միջոցները:

Հետեւաբար, էքստրակտի որոշակի կոնցենտրացիաներ կարող են զգալիորեն նվազեցնել քաղցկեղի բջիջների գոյատեւումը: Ընդ որում, միայն Fraxini շատ չի վնասել առողջ բջիջները: Որպեսզի վերջնական եզրակացություն արվի, լրացուցիչ ստուգումներ կարվեն:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.04.2012

Փափուկ կահույքը թունավորում է կյանքը եւ քաղցկեղ է առաջացնում

 Դեկտեմբեր 4, 2012
Տան կահույքը կարող է վտանգավոր հրակայուն միացություններ պարունակել: Դրանցից որոշները առնետների մոտ քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում, գրում է The Star -ը, հղում անելով Environmental Science and Technology ամսագրին:

Մասնագետների խոսքերով, ԱՄՆ - ում վաճառված բազմոցների կեսից ավելին պարունակում է TDCPP միացություն: Այս քիմիական նյութը դեռ 30 տարի առաջ կասկածվել է կանցերոգեն եւ արգելվել է մանկական հագուստեղենի համար օգտագործել: TDCPP փոխարինվել է պոլիբրոմդիֆենիլով-  polybrominated diphenyl ethers (PBDEs), որի արտադրությունը արգելքի տակ է ԱՄՆ - ի եւ Կանադայի տարածքում (ազդում է երեխաների ճանաչողական եւ շարժողական հմտությունների զարգացման վրա): Ճիշտ է, նրանք կարող են դեռեւս լինել ներմուծվող ապրանքներում:

Սովորաբար, կահույքի մեջ լցվող փրփուրի կազմում, 4-6% հրակայուն միացություններ կա, նշում է Դյուկ համալսարանը: Գումարած դրան, կահույքում անսպասելիորեն այլ հրակայուն միացություններ են գտել, որը նախկինում չի ենթարկվել վերլուծության: Օրինակ, Firemaster 550 - առաջացնում է ոսկրային կառուցվածքի խանգարումներ եւ էգ կրծողների մոտ սեռականի բնույթի վնասվածքներ:

Նախորդ շաբաթ Սայլենթ Սփրինգ ինստիտուտի կողմից հրապարակել է ուսումնասիրության արդյունքները: Ըստ հավաքագրված տվյալների, վտանգավոր միացությունները պարունակվում են բնակելի տների օդում եւ փոշում:  1985-2010 թթ.. ԱՄՆ -ում ձեռք բերված բազմոցների 85% - ը, պարունակում են TDCPP կամ (PBDEs):



 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Գտեք մեզ ֆեյսբուքում