« “Արդ, պարսից բոլոր սրբավայրերը պաշտում են նաեւ մարերը եւ հայերը. բայց Անահիտի սրբավայրերը հայերը (պաշտում են) առանձնահատուկ. տարբեր վայրերում, եւ հատկապես Ակիլիսենեում հաստատված են նրա (սրբավայրերը), որտեղ կարգված են ստրուկներ եւ ստրկուհիներ: Զարմանալին այս չէ, այլ այն, որ ամենաերևելիները դիցուհուն նվիրաբերում են
Փափուկ Կահույքի Քիմմաքրում, Qimmaqrum, ximchistka, химчистка, maqrum, qim maqrum, Gorgeri lvacum, ZL
Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬 Հեռ. 📲 095 780821, 📲094 780823 Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր Բազմոց - 5000 դր Բազկաթոռ - 2500 դր Գորգ և սալիկ - քմ-500դր Մատրաս - 4000 դ #qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
Показаны сообщения с ярлыком Նեոհեթանոսությունը Հայաստանում Armenia and Paganism. Показать все сообщения

7.17.2012
1.15.2012
Ֆալլոսի պաշտամունքը հին Հայաստանում
Ֆալլոսի պաշտամունքը հին Հայաստանում
-
vahemart
- February 4th, 2011 http://vahemart.livejournal.com/34444.html http://vahemart.livejournal.com/34058.html
Մի քիչ առաջ գրեցի Երևանում գտնվող ուրարտական դամբարանի մասին, որը թվագրվում է մ. թ. ա 7-8 դարերով: Հայաստանում ուրարտական շրջանի մի շարք հուշարձաններ կա` Էրեբունին, Կարմիր բլուրը: Բայց կան նայև ավելի վաղ ժամանակների հուշարձաններ` կապված ֆալլոսի պաշտամունքի հետ:Գտել եմ հետաքրքիր հոդված Բարխուդարյանի գրքից` նվիրված ֆալլոսի պաշտամունքին Հայաստանում: Ստորև ներկայացնում եմ այն:
Աղբյուր` Բարխուդարյան Ս. Խորհրդային Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանները, 1935:
1.11.2012
«Արորդիների ուխտ»` նեոհեթանոսությունը Հայաստանում .

by vahagnakanch
Յուլյա Անտոնյան,
ԵՊՀ դասախոս
«Հեթանոս» բառը հասարակության լայն զանգվածներին հայտնի է որպես նախաքրիստոնեական հավատալիքների ու պաշտամունքների ամբողջության անվանում: Նրա ակունքը հունարեն «էնոս» բառն է, որն ուղղակիորեն նշանակում է «ազգ», «ժողովուրդ»: Քրիստոնեական աշխարհընկալման մեջ այդ եզրույթը միշտ ունեցել է բացասական երանգավորում, քանի որ «հեթանոսությունը» հակադրում էին քրիստոնեությանը, որը համարվում էր միակ ճշմարիտ կրոնական համակարգը:
Այդ եզրույթի գիտական գործածությունը գնալով սահմանափակվում է, քանի որ այն պարունակում է ավելի շատ արժևորում, քան բովանդակային նկարագրություն: Սակայն գնալով աճում է նրա մշակութային կիրառությունը, քանի որ 20-րդ դարը դարձավ քրիստոնեության ճգնաժամի դար և, ի թիվս այդ ճգնաժամը մատնանշող այլ երևույթների, աշխարհի առավել քրիստոնեացված տարածաշրջաններում սաղմնավորվեցին և սկսեցին զարգանալ կրոնական շարժումներ, որոնց հիմքում ընկած է «վերադարձի» գաղափարը դեպի մարդկության «բնածին» արժեքները, որոնք հակադրվում են ժամանակակից արևմտյան եվրաամերիկյան քաղաքակրթությանը, որի հիմնասյուներից է քրիստոնեությունը: Այդ շարժումները շատ խայտաբղետ պատկեր են կազմում շեշտադրված գաղափարների, պրակտիկաների, համայնքի կազմակերպվածության, հիերարխիկ կառուցվածքի, գրավոր աղբյուրների, առաքելական գործունեության և այլ բաղադրամասերի տեսակետից: Նրանց միավորում է այն, որ «իսկական» կրոնի ակունքները բոլորը փնտրում են անցյալում` վկայակոչելով «նախնիների» փորձն ու իմաստությունը: Գրավոր կամ հնագիտական աղբյուրներից քաղած սակավաթիվ նյութերի հիման վրա այս շարժումների ակտիվիստները փորձում են կառուցել նոր համակարգ, որն իրենց պատկերացմամբ «հնի վերականգնում կամ վերակազմում է»: Հոբսբաումը ժամանակին առաջ է քաշել «հորինված ավանդույթ» հասկացությունը, որով կարելի է բնորոշել նման երևույթները: «Հորինված ավանդույթ» նշանակում է նոր, հորինված գաղափար, պատկերացում կամ պրակտիկա, որը «հնի» կարգավիճակ է ստանում և որի նպատակն է օրինականացնել, տեղայնացնել այս կամ այն տարածվելիք գաղափարախոսությունը: Հեթանոսական շարժումները լավագույնս բնութագրվում են հենց այդ եզրույթի օգնությամբ, և դա է պատճառը որ նման շարժումների անվանումներից առաջ դրվում է «նեո» (նոր) մասնիկը (նեոպագանիզմ, նեոշամանիզմ, նեոմոգություն և այլն), թեև առանձին ուղղություններ, համայնքներ կարող են ունենալ հատուկ ինքնանվանումներ` Վիկկա, Արորդի, Ռոդնովերներ և այլն: Բոլոր նեոհեթանոսական շարժումները, թեև ունեն ընդհանուր հիմնագծեր (բազմաստվածություն, ակունքներին վերադարձի գաղափար, թույլ արտահայտված կամ բացակայող հիերարխիկ կառուցվածք և ուսմունքային դրույթներ և այլն) պայմանականորեն բաժանվում են երկու ուղղությունների: Առաջինը, որ առավել տարածում է գտել արևմտյան եվրոպական քաղաքակրթության շրջանակներում, բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. այն մեծ մասամբ ֆեմինին է, այսինքն` ներկայացված է մեծ մասամբ կանանցով և ուղղված է մայր-աստվածուհու պաշտամունքի զարգացմանը, առանձնահատուկ շեշտադրում է էկոլոգիական գաղափարները, ապակենտրոնացված է, և հիմնականում ուղղված է հոգևոր, սպիրիտուալ փորձի ձեռք բերմանը: Այն օգտվում է ոչ միայն իր «ազգային», այլև այլ արխայիկ ժողովուրդների ավանդույթներից: Երկրորդը, որ տարածված է հիմնականում արևելյան եվրոպական և նախկին խորհրդային տարածաշրջաններում, հիմնովին տարբերվում է առաջինից: Այն մասկուլին է, անդամների մեծ մասը տղամարդիկ են, և նրանք էլ որոշիչ դեր են խաղում գաղափարների և պրակտիկաների զարգացման և իրականացման գործում, կենտրոնական պաշտամունքի առարկա են հնդեվրոպական պանթեոնի ամպրոպամարտ Աստծո ազգային տարբերակները, ունի խիստ ազգայնական ուղղվածություն` անգամ իր ծայրահեղ դրսևորումներով, կենտրոնաձիգ է և շեշտը դնում է գաղափարախոսության զարգացման և տարածման վրա` սակավ կարևորելով հոգևոր փորձը:

Подписаться на:
Сообщения (Atom)