Показаны сообщения с ярлыком ահաբեկչություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ահաբեկչություն. Показать все сообщения

9.11.2012

ԱՄՆ -ում նշում են 2001 թ. Սեպտեմբերի 11 ահաբեկչության զոհերի հիշատակը:

Այսօր ԱՄՆ սգո արարողակարգեր տեղի կունենան, հարգելու տասնմեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Կործանված երկնաքերերի տեղում կառուցված հուշարձան համալիրի մոտ կընթերցվի ահաբեկչության բոլոր 2977 զոհերի անունները ներառող ցուցակը:

Մինչդեռ 9/11 ահաբեկչության 11-րդ տարելիցի նախօրեին, "Ալ-Քաիդա" ղեկավարի եղբայր Այման ալ Զավահիրի Մոհամեդ իսլամիստների եւ Արեւմուտքի միջեւ խնդիրները խաղաղ կարգավորման պայմանների մասին հայտարարություն է տարածել, հայտնում է CNN: Նրա խոսքերով, բռնություններին վերջ դնելու համար, երկու կողմերը պետք է փոխզիջման գնան:

Վեց թերթի վրա գրված պայմանագրում, առաջարկվում է կողմերին տասնամյա զինադադար կնքել, այն պայմանով եթե ԱՄՆ եւ Արեւմուտքը դադարեն միջամտել իսլամական երկրների գործերին, մասնավորապես կրթական ոլորտին, ԱՄՆ դադարեցնի պատերազմը իսլամական երկրներում եւ ազատ արձակի բոլոր իսլամիստ պատանդներին: Իսլամիստները իրենց հերթին պարտավորվում են պաշտպանել ԱՄՆ եւ Արեւմուտքի շահերը իրենց երկրներում:
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

7.03.2012

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից: Ինչ է անհրաժեշտ որ նման բան չկրկնվի:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը.

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:

Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:

Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:
- - -
Ինչ է անհրաժեշտ որ նման բան չկրկնվի:
Նեմեց Ռուբոն պետք է պատժվի միանշանակ:

Հիշեցնեմ հայտնի է դարձել որ երեք օր առաջ Ռ. Հայրապետյանը հերթական ահաբեկությունն է իրականացրել, այս անգամ նրա թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու Սմբատ անունով մի վարորդի: Ըստ տեղեկությունների վարորդի վիճակի մասին մինչեւ այժմ ոչ մի լուր չկա:
Ինչ է նշանակում լինեի այնտեղ, բռնեի խփողի բռունցքները, երբ այդ մարդիկ հատուկ ֆինանսավորվում են Նեմեցի կողմից մարդկանց ամեն օր ահաբեկելու, վախ սփռելու համար:
 Հնարավոր է սգում է որ չի կարողանում մարսե՞լ կատարվածը, հասարակության արձագանքի պատճառով: 

Ահաբեկությունը երկրում հովանավորում են արյունալի ահաբեկությամբ իշխանության անցած վերջին երկու նախագահները եւ տեռորը ու արտագաղթը երկրից կանխելու,  համար անհրաժեշտ է, որ օրենքի ողջ խստությամբ առաջին հերթին պատժվեն այդ երկու անձիք: Կոնկրետ հիմա, 2008 թ. մարտի 1 հետո էստաֆետը ստանձնել է հոկտեմբերի 27 ժամանակ ԱԱԾ պետ աշխատած Սերժ Սարգսյանը:
Հակառակ դեպքում մարդկանց ահաբեկելը սովորական առօրյա զբաղմունք է մնալու Նեմեցի, Լֆիկի, գեներալ Մանվելի ու այլ իշխանամետ գործիչների համար, որոնք իրենց ունեցվածքը համարում են ժողովրդից խլված եւ կարծում են առանց ահաբեկման չեն կարող պահպանել դա:
Նեմեց Ռուբոն ֆինանսավորում է ահաբեկչությունը ճիշտ այնպես ինչպես Բեն Լադենը, եւ եթե Բեն Լադենը ինչ որ տեղ խնայում էր իր հավատակիցներին, ապա հայկական նորօրյա ահաբեկիչները իրենց գործողությունների թիրախ են ընտրել բացառապես հայ ժողովրդին:

Բացի դա Նեմեց Ռուբոն եւ բոլոր նրանք ովքեր նպաստել են Հայաստանը ահաբեկչությամբ զավթած վերջին երկու նախագահների թալանին, ժողովրդի դեմ կատարված բազմաթիվ այլ հանցագորժություններին, դրանց վերարտադրմանը, պետք է պատասխան տան եւ ամենախիստ պատիժը կրեն օրենքի առաջ:

 

5.02.2012

Վանո Սիրադեղյանի 1998թ. նամակը /լրացված/

ՆԱՄԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ...
Վազգեն դու երկու ամիս էլ չունես, քաղաքական այս եղած պոտենցյալով, կազմակերպական խախուտությամբ,պլյուս Դեմիրճյանը և գուցեև 1-2 փոքրիկ բան պառլամենտականում չես կրում: Ռոբերտը > գտել են քեզ չեզոքացնելու միակ տարբերակը: Նրա կողքը նայիր` վաղեմի ընկերներ ու դաշնակիցներ են կանգնած: Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչվում է, որ քո գոյությունը >: Հայաստանը նարանց ատում է, այդ ատելության համար նարանք վրեժխնդիր են լինելու երևելի անհատների հանդեպ: Այնպես, որ միայն քեզնով գործը չի ավարտվելու: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտեն նրանց հայատյաց բնույթը: Հայը հային չի ատի, կմտածես դու: Իսկ ես կասեմ,որ, այո , նրանք հայ են: Ուրեմը մենք հայ չենք, որովհետև հայը հային այդպես ատել չէր կարող: Վազգե'ն, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա չէ մնալու,այդպես կասես: Մեկ է քո վրա է մնալու:Կամ քո վրա են գցելու: Եթե չես ուզում մնա քո վրա Լևոնի պես պետք է վճռական հեռանաս: Իսկ եթե պատասխանատվություն վերցրել ես պետք է մի քանի քայլ անես` ցիկլ փակես:Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին ու շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպառնացող տեռորով: Արա' քանի Դեմիրճյանի գլուխը չեն կերել, փոխիր խաղի կանոները: Գործի'ր, այլապես յոթ ամիս և դու կրվում ես... Զանգիր խոսենք.... Քանի մարդ է մնացել քեզ սատարող....
ՎԱՆՈ, 1998թ. նոյեմբեր» Ամբողջովին կարդացեք նկարում.
Լրացումը 24 հուլիս, 2012թ.
Հարգելի այցելուներ, քանի որ նամակը տարբեր մեկնաբանություններ է առաջացնում եւ ոմանք ուզում են ավելի շատ տեղեկություն իմանալ եւ հետաքրքիր կլինի լսել նամակի մասին հենց հեղինակի ՝Վանո Սիրադեղյանի տված ցուցմունքը, որ արվել է հոկտեմբեր 27-ի գործով,
 Վանո Սիրադեղյանի ցուցմունքը այս նամակի վերաբերյալ:
Աղբյուր  Վանո Սիրադեղյանի ցուցմունքը Հոկտեմբեր 27-ի գործով,

«Աշխարհի շուրջ» բլոգը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի ցուցմունքը` առանց որևէ սրբագրական և խմբագրական ուղղումների

62207199 քրեական գործ («Հոկտեմբերի 27-ի»)
Սիրադեղյան Վանո Սմբատի
Հատոր. 10, գ.թ. (գործ-թերթ) 23-25
11.12.1999թ.
11։30-13։40
քննիչ Ա.Եղոյան
գ.թ. 23

Բնակվում եմ վերը նշված հասցեում ՀՀՇ վարչության նախագահ, ավարտել եմ դարձյալ 1966թ. ծառայել եմ բանակում, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել եմ մամուլում

գ.թ. 23 հ. երես

արձակ եմ գրել, գրողների միության անդամ եմ, 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ, աշխատել եմ Նայարի անտառտնտեսության պետ, ապա ՆԳ նախարար, ապա Երևանի քաղաքապետ, ներկայումս Ազգային Ժողովի պատգամավոր եմ: Սկսած 1988թ. առ այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ:

Հարց. Հայկական ժամանակ լրաթերթում տպագվել է Ձեր կողմից ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Վ.Սարգսյանին ուղղված նամակը: Ե՞րբ եք գրել այդ նամակը, որտե՞ղ եք գրել և ինչպե՞ս է այն փոխանցվել Վ.Սարգսյանին:

Պատասխան. Նամակը գրել եմ 1998թ. վերջերին կամ 1999թ. սկզբին, ստույգ ժամանակը չեմ հիշում, նամակը գրել եմ տանը և առձեռն անձամբ ես հանձնել եմ Վ.Սարգսյան պաշտպանության նախարարությունում իմ ունեցած հանդիպումների մեկի ժամանակ: Նամակը գրելու համար օգտագործել եմ այդ պահին ձեռքիս տակ եղած սեղանի բլոկնոտի թերթերը: Այժմ ստույգ չեմ հիշում, բայց նամակը հավանաբար տվել եմ բաց ծրարով: (Նամակը կարդացեք այստեղ)

Հարց. Ինչո՞ւ եք ձեր մտքերը Վ.Սարգսյանին հայտնել գրավոր խոսքով` նամակով, դուք նրան հանդիպելու և ձեր մտքերը նրա հետ կիսելու հնարավորություն չե՞ք ունեցել:

Պատասխան. Վ.Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորություն ունեցել եմ, նամակում նշված մտքերս բանավոր, այլ մտքերի շարքում, հայտնել եմ, բայց իմանալով հանդերձ, որ նա լինելով գրող, գրավոր խոսքը

գ.թ. 24

Դուք նամակը սկսում եք «Վազգեն վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» արտահայտությամբ: Դուք 1998թվ գարնանը Վ.Սարգսյանին նամակ գրե՞լ եք , թե՞ ոչ: Եթե այո` ապա ի՞նչ բեվանդակությամբ: Գարնանը գրված ձեր նամակում նույն հիմնահարցերն եք շոշափել, թե՞ այլ բովանդակությամբ եք գրել այդ նամակը:

Պատասխան. Այո, 1998թ. գարնանը Վ.Սարգսյանին նամակ հանձնել եմ, որի հիմնական բովանդակությունը այն էր, որ եթե ինքը չառաջադրվի նախագահի թեկնածու, իր քաղաքական ճակատագիրը վատ կվերջանա: Մի խոսքով այդ նամակով հորդորել եմ ոչ թե պաշտպանել Քոչարյանի թեկանծությունը, այլ առաջադրի իր թեկնածությունը: Երկրորդ նամակս ավելի հանգամանալից է և նկատի է առնված այդ 1 տարվա քաղական զարգացումները:

Հարց. Գրված նամակը ինչպիսի՞ ուսումնասիրությունների, դիտարկումների արդյունք են:

Պատասխան. Գրված նամակի բովանդակությունը որպես քաղաքական գործիչ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների կամ անձնական դիտարկումների և, գուցե, քաղաքական ինտուիցիայի արդյունք է:

գ.թ. 24 հ. երես

Հարց. Վ.Սարգսյանին ուղած ձեր այս նամակին նա պատասխանե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո ապա ի՞նչ եղանակով` նամակով, թե բանավոր:

Պատասխան. Վ.Սարգսյանին հասցեագրած իմ այս նամակին նա ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի տվել: Եվ ինքս էլ հետամուտ չեմ եղել պատասխան ստանալ, համոզված լինելով, որ կարդացել է և հետևություններ ինքը կանի: Թե ինչ հետևություն է արել, ինձ հայտնի չէ: Մի խոսքով պատասխան չի տվել:

Հարց. 1999թվ հոկտեմբերի 27-ին Աժ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած դեպքերից առաջ վերջին անգամ ե՞րբ եք, որտե՞ղ եք հանդիպել Վ.Սարգսյանին և ի՞նչ թեմայի շուրջ եք զրուցել:

Պատասխան. Վերջին անգամ Վ.Սարգսյանին հանդիպել եմ պատգամավոր Վահան Զատիկյանի թաղման ժամանակ, որի ընթացքում որևէ հարցի շուրջ չենք խոսել, ընդամնեը բարևել ենք և վերջ: Իսկ որոշակի ժամանակով զրույց ունեցել եմ ընտրություններից 3-4 շաբաթ առաջ. 1999-ի մայիսի սկզբներին: Խոսակցության թեման եղել ընտրությունները, որի մանրամասները չեմ հիշում:

Հարց. 1999թվ հոկեմբերի 17-ին` դեպքի օրը դուք որտե՞ղ եք գտնվել, ինչո՞վ եք զբաղվել մինչև դեպքը և ինչո՞վ` դեպքից հետո: Այդ օրը դուք ինչո՞ւ չեք մասնակցել Աժ նիստին որպես պատգամավոր:

Պատասխան. Դեպքի օրը սովորականի նման եղել եմ ՀՀՇ շենքում, զբաղվել եմ

գ.թ. 25

կուսակցության հետ կապված առօրյա գործերով, դեպքի մասին իմացել եմ շենքում, իմ օգնականներից: Այնուհետև հեռախոսով փորձել եմ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել, օրվա վերջին, յոթին թե 8-ին եղել եմ ֆրանսիական դեսպոտ դեսպանի հետ նախորոք պլանավորված հանդիպման, որից հետո վերադարձել եմ կազմակերպության շենք, և ամբողջ գիշեր հետևել ենք դեպքերի զարգացմանը:

Հարց. Նամակում դուք գրում եք «Ռոբերտը գտել է Վ.Սարգսյանին չեզոքացնելու տարբերակը» դուք ո՞ւմ ի նկատի ունեք գրելով Ռոբերտ և այդ տարբերակը ձեր մոտ ինչ դիտարկումների արդյունք են:

Պատասխան. Գրելով Ռոբեր` ես նկատի ունեցել եմ նախագահին, ինչ վերաբերում է չեզոքացման տարբերակին, որի մասին նշել եմ նամակում, ապա իմ` քաղաքական գործչիս համոզմունքն է, որ դա իշխանության բնույթն է և առաջին դեմքը չի հանդուրժի երկրորդ 1-ին դեմքին:

Հարց. Նամակում նշում եք որ ՀՀ-ի հասարակական-քաղաքական մթնոլորտը ներշնչվում է որ քո գոյությնը ակսեցնում է նախագահի զարգացմանը: Այս մասին ինչ դիտարկումների արդյունք են: Դուք որպես քաղաքական գործիչ նույնպե՞ս այդ կարծիքին էիք:

Պատասխան. Ես այդ կարծիքին չեմ եղել,

գ.թ. 25 հ. երես

նամակում գրած այդ միտքը հետևողականորեն արծարծվում էր մամուլում, որի հետ, ինչպես նշեցի, ես համաձայն չեմ եղել: Եվ այդ մասին Վ.Սարգսյանին գրել եմ, որպեսզի ինքը հետևություններ անի: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ ես այդ նամակով ընդամենը իմ կանխատեսումը ցանկացել եմ հաղորդել Վ.Սարգսյանին, մտածելով, որ դա իր համար օգտակար կլինի, որպես քաղաքական-պետական գործչի` հետագա քայլերը պլանավորելիս: Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակը գրված է իմ ձեռքով, իսկ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված 98թ. նոյեմբեր-դեկտեմբեր արտահայտությունը իմ ձեռագրով չէ: Եվ նամակը ուղարկված է առանց այդ նշման: Իսկ թե դա ով է ավելացրել, չգիտեմ:

Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է։
Վ. Սիրադեղյան



2.25.2012

Իրանցու ահաբեկչությունը:

Փետրվարի 14 -ին Բանգկոկում, Սայեդ Մորադի անունով մի իրանցի, որը Թայվանի մայրաքաղաքում գործող ահաբեկչական խմբի անդամ էր, նռնակը ոստիկանների ուղությամբ նետելու հետեւանքով զրկվել է երկու ոտքերից: /5 ֆոտո/




Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում