Показаны сообщения с ярлыком Մտքեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մտքեր. Показать все сообщения

5.20.2012

Յանուշ Կորչակի 10 պատվիրանները

Յանուշ Կորչակ - XX դարիմեծ հումանիստ: ...

Յանուշ Կորչակ (լեհերեն Janusz Korczak, իսկական անունն է լեհ. Henryk Goldszmit, 1878 - 1942) - նշանավոր մանկավարժ, գրող, բժիշկ եւ հասարակական գործիչ: Կորչակի մանկավարժական գործունեության հիմքում ընկած է երեխաների ձեւավորումը կոլեկտիվի մեջ եւ առանձին ուսուցվողների մոտ ինքնահաստատման, ինքնակառավարման, ինքնաճանաչության հմտություններ: Նացիստական ​​Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացիայի ընթացքում, Կորչակը հերոսաբար կռվել է Վարշավայի գետտոների երեխաների կյանքի համար, մահացել է Տրեբլինկա գազի կամերաներում իր 200 աշակերտների հետ միասին:

Պատվիրանները:

1. Մի ակնկալեք, որ ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպես դու ես կամ ինչպես դու էս ուզում: Օգնեք նրան դառնալ ոչ թե քո նման, այլ իր ...

2. Մի պահանջիր երեխայից ամեն ինչի համար վճարել, ինչ որ դու արել ես նրա համար: Դու կյանք ես տվել նրան, ի՞նչպես կարող է նա պարտահատույց լինել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, երկրորդը երրորդին, եւ սա երախտագիտության անշրջելի օրենք է:

3. Մի թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում դառը հացի չարժանանաս. Քանի որ ինչ ցանես, այն կհնձես:

4. Մի վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս ծանր չէ, եւ նույնիսկ գուցե ավելի, քանի որ նա չունի փորձ:

5. Մի նվաստացրու!

6. Մի մոռացիր, որ մարդու ամենակարեւոր հանդիպումը - հանդիպումն է իր երեխաների հետ: Ուշադիր եղիր, մենք երբեք չենք կարող իմանալ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

7. Մի տանջիր ինքդ քեզ, եթե ոչինչ չես կարող անել երեխայիդ համար: Հիշիր, որ արվածը միեւնույն է երեխայի համար բավարար չի, եւ միեւնույն ժամանակ, նրա համար ամեն ինչ արվել է:

8. Երեխան, մի բռնակալ չէ, որը գրավում է քո ողջ կյանքը: Ոչ միայն մարմնի եւ արյան պտուղն է: Սա այն թանկ սափորն է, որ կյանքը տվել է ձեզ նրա մեջ պահպանելու եւ զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որի մոտ պահպանման համար տրված հոգին պետք է աճի:

9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որը չես ուզենա անեն քոնին:

10. Սիրիր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծ: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան - դա տոն է, քանի դեռ ձեզ հետ է:


Թարգմանված եւ պատրաստված է Աշխարհի շուրջ բլոգում - http://lurerarm.blogspot.com/

2.19.2012

20 մեջբերումներ Մահաթմա Գանդիից:


1. Եթե դու ապագայում ​​ցանկանում ես փոփոխություն,- փոփոխվիր հիմա:
2. Եթե ​​մենք ուզում ենք աշխարհում հասնել իրական խաղաղության, ապա պետք է սկսել երեխաներից:
3. Աշխարհը բավարար մեծ է, որպեսզի բոլորի կարիքները բավարարի, բայց շատ փոքր է որ բավարարի մարդկային ագահությունը:
4.  «Ոչ», - ասելը խոր համոզմամբ ավելի լավ է,  քան «այո» ն, - երբ ասվում է միայն նրա համար, որ ուրախացնես, կամ դրանից ավելի վատ է, երբ ասվում է խնդիրներից խուսափելու համար:
5. Մեզ կկործանի - անսկզբունք քաղաքական որոշումները, անխիղճ հաճույքները, անաշխատանք հարստությունը, առանց բնավորության կրթությունը, առանց բարոյականության բիզնեսը, անմարդկային գիտությունը եւ առանց զոհաբերության աղոթքը:



6. «Ակն ընդ ական» սկզբունքը ամբողջ աշխարհին կույր կդարձնի:
7. Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո մարտընչում քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:
8. Եթե հումորի զգացում չունենայի, վաղուց ինքնասպան կլինեի:
9. Աստված կրոն չունի:
10. Աղոթքում լավ է ունենալ սիրտ առանց խոսքերի, քան անսիրտ խոսքեր:
Փոքր մարմինը, պայմանավորված ոգու ու խանդավառության անմար հավատքով դեպի իր առաքելությունը, կարող է փոխել պատմության ընթացքը:
11. Մարդը երբեք չի կարող գոչել այնտեղ, որտեղ հազիվ լսելի Է խղճի ձայնը:
12. Ես դեմ եմ բռնությանը: Որովհետեւ, երբ թվում է, որ չարը բարիք է գործում, այդ բարիքը կարճատեւ է: Իսկ չարը հավիտյան:
13. Ինքդ քեզ գտնելու լավագույն եղանակը - ուրիշին չծառայելն է:
14. Կյանքում ինչ էլ անելու լինես - դա աննշան է: Բայց շատ կարեւոր է որ դու այդ անես:
15. Սկսեք ձեր մեջ փոխել այն, ինչը ցանկանում եք ձեր շրջապատում փոխվի:
16. Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, ինքդ փոխվր:
17. Երջանկություն է - երբ ձեր գործողությունները համաձայնեցվում են ձեր խոսքերին:
18. Միակ տիրակալը, որին ընդունում եմ - ներքին ձայնն է:
19. Ազատությունը ոչինչ չարժէ, եթե այն չի նախատեսում սխալվելու ազատություն:
20. Ապրիր այնպես, ասես վաղը մեռնելու ես, սովորիր այնպես, ասես հավիտյան ապրելու ես:

Մահաթմա Գանդի (1869 — 1948) http://otdixayu.blogspot.com/2012/02/20.html
Եթե սխալ եք գտել գրեք մեկնաբանություններում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում