Показаны сообщения с ярлыком երեխաներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком երեխաներ. Показать все сообщения

3.07.2013

Կանիս-թերապիա. ինչպես են շները օգնում հիվանդ երեխաներին (13 ֆոտո)

Կան գոլդեն-ռետրիվեր (կամ ոսկեգույն ռետրիվեր) հայտնի ցեղատեսակի շներ: Դրանք շրջապատի բոլոր մարդկանց նկատմամբ անսահման սիրով, բարությամբ ու քնքշանքով լցված 50-60 կգ քաշով շներ են: Սրանք ամեն կերպ ձգտում են մարդկանց մոտ գտնվել եւ ամեն կերպ ցուցադրել իրենց նվիրվածությունը: Հենց այս հատկությունն են բժիշկները օգտագործում այսպես կոչված կանիս-թերապիայում խնդիրներով երեխաների համար, մանավանդ որոնք տառապում են աուտիզմով:


Աուտիզմով հիվանդների մոտ հաճախակի են անհարկի ագրեսիաները եւ ռետրիվերների հետ կանիս-թերապիաները օգնում են իջեցնել նրանց հիպերակտիվությունը: Մանկական ուղեղային կաթված, Դաունի սինդրոմ, մտավոր հետամնացություն ունեցողների մոտ օլիգոֆրենիայով բարելավվում է շարժումների կոորդինացիան, կրճատվում սպաստիկան, բարելավում է հիշողությունը, եւ գործնականում բոլոր երեխաները ավելի շփվող եւ անկախ են դառնում:

Երեխաները, ովքեր զբաղվում են շներով, աստիճանաբար դրական են վերաբերվում իրենց միջավայրին, աշխարհին ընդհանուր առմամբ, ավելի մարդամոտ են, ավելի հեշտ են կոնտակտի մեջ մտնում: Մի խոսքով,  այս սիրառատ մորթե չորս ոտանի արարածները օգնում են իրենց փոքրիկ հիվանդներին դարձնել իրենց եւ իրենց հարազատների կյանքը ավելի հեշտ, պատվաստում դրանց նոր որակներ, որը նրանց զրկել էր հիվանդությունը:










 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, մասնակի կամ ամբողջական տեղադրելու դեպքում հղումը պարտադիր է

2.25.2013

Գիտնականները որոշել են երեխայի լացի պատճառը

Գիտնականները որոշել ու դասակարգել են երեխայի լացի պատճառները:
Վալենսիայի համալսարանի գիտնականներն իրենց եզրակացություններն արել են` հիմնվելով 3-ից 18 ամսական 20 երեխաների շրջանում հետազոտության վրա:

    Հետազոտողների կարծիքով, եթե ծնողները նայեն երեխայի աչքերի մեջ, նրանք անպայման կհասկանան, թե ինչու է երեխան լալիս: Եթե երեխան զայրացած է կամ վախեցած, նա աչքերը բաց է պահում, իսկ եթե նրա ինչ որ տեղը ցավում է, աչքերը փակում է: Զայրացած երեխայի լացը ժամանակի ընթացքում ավելի քիչ ինտենսիվ է դառնում: Սակայն եթե երեխայի ինչ-որ տեղը ցավում է, կամ նա ինչ-որ բանից վախենում է, լացը գնալով ինտենսիվ է դառնում:
: Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.21.2013

Խաղալիքների գործարանը Չինաստանում, ներսից (22 ֆոտո)


Գերմանական լուսանկարիչ Մայքլ Վոլֆը (Michael Wolf) ներկայացրել է իր նոր « Խաղալիքների իրական պատմությունը» ('Toy The Real Story') ինստալացիան: Նախագծի իրականացման համա նար  Չինաստանում այցելել է մի շարք մանկական խաղալիքներ արտադրող գործարաններ:

Աշխարհում խաղալիքների մոտ 75% - ի վրա գրված է «Պատրաստված է Չինաստանում», բայց քչերը գիտեն, թե ինչպես է ընթանում ողջ գործընթացը, պայմանները, որոնցում մարդիկ աշխատում են.






















 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.17.2012

Որտեղի՞ց է գալիս Ձմեռ պապը, տեսանյութ / (13 ֆոտո)

Գուցե զարմանալի է, բայց Լապլանդիան - իրական հյուսիսային, հեքիաթային երկիր է.
 Տես նաեւ Ձմեռ Պապ օնլայն


Սանտա Կլաուսի հայրենիքը եւ, ըստ այդմ տունը գտնվում է Երկրագնդի քարտեզի վրա նշված հինգ խոշոր զուգահեռականներից մեկի վրա (Հյուսիսային բեւեռային շրջան):
Նա բնակվում է Ֆինլանդիայի Ռովանիեմի բնակավայրի մոտ գտնվող փոքր գյուղում, այդտեղ եւ նրա աշխատասենյակն է

Բեւեռային շրջագիծը ընդգծելու համար տեղադրված են լուսավորող սյուներ, որոնց վրա եւ գծի վրա գրված է - Arctic Circle (Հյուսիսային բեւեռային շրջան), իսկ գիծը անցնում է Ձմեռ պապի գրասենյակի միջով, որտեղ էլ նա իր համար սովորական գործով է զբաղվում - նամակներ է ընթերցում, որոնք ուղարկվում են ամբողջ աշխարհից:

Այստեղ, Արկտիկայի Շրջանի ցանկացած կետում, տարին գոնե մեկ անգամ արեւը մայր չի մտնում եւ օրը 24 ժամ արեւը հորիզոնում է: Իսկ այստեղից դեպի ավելի հյուսիս, տարին առնվազն մեկ անգամ արեւը չի երեւում հորիզոնում:

Այս տեսանյութը Սանտա Կլաուսի նվերն է Ձեզ բոլորին, որպեսզի կարողանաք գտնել նրան հեքիաթային ճանապարհով.
Բլոգից Ձմեռ Պապ օնլայն

















Աղբյուր http://igorvinogradov.livejournal.com/47922.html
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ:

Գտեք մեզ ֆեյսբուքում