Bayer Serdex Company ընկերությունը, որը մասնագիտացած է մադագասկարյան բույսերից ակտիվ նյութերի մշակմամբ, բացահայտել է Centella asiatica տերեւների անսպասելի հատկությունները, հայտնում է Premium Beauty News -ը:
Գիտափորձը ցույց է տվել, որ էքստրակտը աշխատում ոչ միայն բջջային, այլ նաեւ կառուցվածքային մակարդակում: Թեստեր մարդու կերատինոցիտների վրա (էպիդերմիս /մակամաշկային/ բջիջներ), ցույց տվեց, որ էքստրակտը բարձրացրել է կերամիդի սինթեզի ցուցանիշները (մաշկի բջջային պատերի կարեւոր բաղադրիչն է), ուժեղացրել է մաշկի բնական շեմը եւ դրա թափանցելիությունը:
Բացի այդ, միացությունը դրական ազդեցություն է գործում կերատինոցիտների վրա ինվոլյուկրին սպիտակուցի սինթեզի միջոցով: Արդյունքում բջիջները աշխատում են ավելի համաձայնեցված, իսկ մաշկի խոր շերտերը ակտիվացված է aquaporin 3 «միացման» հաշվին, որոնք ապահովում են ջրի շարժը բջջային մեմբրանի միջոցով:
Էքստրակտը կարող է հարմար լինել զգայուն մաշկի եւ տարիքային բնույթի խնդիրների լուծման համար, երբ համատեղված է այնպիսի միացությունների հետ, ինչպիսիք են interleukin-1, interleukin-8 եւ prostaglandin E2 (բորբոքային միջնորդներ, կապված իմունային պատասխանի հետ) երկարակյաց
Մարդու ուղեղին կարելի է ստիպել ցողունային բջիջներ արտադրել, ապացուցել են Նովոսիբիրսկի Կոլցովո գիտատեխնիկական կենսատեխնոլոգիայի SFM - Ֆարմ ընկերության փորձագետները, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Նրանք ստեղծել են "G5" ծածկանունով դեղամիջոց:
Գյուտը եզակի է աշխարհում: Այն ամբողջական վերականգնողային միջոց է: Այս տարի,կսկսվեն կլինիկական փորձարկումները: Մինչ օրս, նախնական կլինիկական փորձարկումները կատարվել են, - ասում է SFM - Ֆարմ համասեփականատեր Անդրեյ Արտամոնովը:
Ուղեղում արտադրվող ցողունային բջիջները իրենք են գտնում օրգաններում վնասվածքներ, վերականգնելով դրանք: Հայտնի է, որ մանկական ուղեղը ակտիվորեն ցողունային բջիջներ է արտադրում: Մեծահասակների ուղեղին, ըստ տեսության, դա անհրաժեշտ չէ: Սակայն ամեն ինչ կարող է փոխվել:
Մինչեւ հիմա ցողունային բջիջների հետ բոլոր ընթացակարգերը կատարվել է մարմնից դուրս: Գիտնականները վախենում են քաղցկեղի առաջացումից (ոչ մի երաշխիք չկա, որ բջիջները մուտացիայի չեն ենթարկվի ամենա անսպասելի վայրերում): Արտամոնովը վստահ է, որ այդ վտանգի պատճառը - լաբորատորիայում բջիջների տարածումն է: Ստացվում են ոչ հարազատ բջիջներ:
G5 ընդունելու համար, պետք է առողջ մարդ լինել: Այն ծերացումը կանխարգելող հիանալի միջոց կլինի, բարելավելով կյանքի որակը: Ըստ փորձագետների, միջոցը դեղատներում կհայտնվի մոտ մեկ ու կես տարի հետո: Այս թեմայով ուրիշ գրառումներ բլոգում երկարակյաց Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է հաղթահարել նաեւ բոլորին հայտնի ծաղիկներով: Օրինակ, ձնծաղիկները իրենց մեջ պարունակում են գալանտամին: Իսկ այդ միացությունը կա Ռեմինիլի մեջ, դեմենցիան տկարամտությունը բուժելու միջոց: Այն ավելացնում է ացետիլխոլինի կոնցենտրացիան , հաղորդելով նեյրոններից եկող տեղեկությունները: Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ացետիլխոլինի կոնցենտրացիան նվազում է:
Շաֆրանը ազդում է, թե որքան Ճարպ է պահվում աչքում: Նա տեսողական բջիջներին ավելի առաձգական է դարձնում, գտել են Սիդնեյի համալսարանում: Իր հերթին, Ալցհեյմերի հիվանդության հիվանդներին, երբ շաֆրան են տվել, բարելավել է ուղեղի աշխատանքը, - գրում էThe Daily Mail -ը:
Տոկիոյի համալսարանում նաեւ պարզել են, որ կրոցինը, միացություն, որ շաֆրանին տալիս է գունավորում, ակտիվացնում է հիշողությունը եւ մտավոր կարողությունները: Իսկ քրքումի /շաֆրան/ էկստրակտները պարունակում են կոլխիցին, հակաբորբոքային եւ հակաքաղցկեղային հատկություններով:
Նարդոսը /լավանդա/ փրկում է անքնությունից, անհանգստությունից, ցավից, բարելավում է տրամադրությունը, աշխատում է որպես անտիդեպրեսանտ, նվազեցնում դեմենցիայով մարդկանց ագրեսիան: Հայտնի է, որ դա նույնքան արդյունավետ է, որքան լորազեպամը: Համարվում է որ գաղտնիքը հետեւյալն է՝ ազդեցություն է կատարվում ուղեղի - գամմա - ամինոճարպային թթու միացության վրա.
Կաթնուկը /մոլոչայ/ լայնորեն օգտագործվել է միջնադարում որպես մոռացկոտության դեմ դեղամիջոց, ինչպես նաեւ օգտագործվել է քնի խանգարման, գրգռվածության դեմ: Այսօր, Սեուլի հոգեբույժները պնդում են, որ բույսը պաշտպանում է ուղեղի բջիջները: Եթե դուք չորս շաբաթ օրական երեք անգամ ընդունեք կաթնուկի էկստրակտ, ուղեղի վիճակը զգալիորեն կբարելավվի: Բույսի արմատները աջակցում են աշխատանքի մեջ պահել հիշողությունը:
Նարգիզը նույնպես իր մեջ ներառում է գալանտամին , ինչպես ձնծաղիկը: Նա նաեւ ունի իր կազմում, միացություն, որն ի վիճակի է անցնել ուղեղի գեմատոէնցեֆալ /արյունազեղ/ արգելքը. Այսինքն, նրանով կարող են ուղեղին ցանկացած դեղորայք հասցնել: Չինական գիտնականները կարծում են, նարգիզն օժտված է հակաքաղցկեղային հատկություններով.
Դեպրեսիայի Նշանները կարող են մի քանի ժամում վերանալ նոր դասի դեղամիջոցներով, հաղորդում է New Scientist -ը: Որպես կանոն, դեպրեսիան բուժում են տրամադրության համար պատասխանատու սերոտոնինի եւ այլ միացությունների մակարդակի բարձրացման միջոցով: Բայց դա տեւում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
Սակայն NMDA-ընկալիչներին նպատակաուղղված դեղերով, շատ ավելի արագ է բուժվում: Լավ օրինակ է կետամինը: Սա նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշները մի քանի ժամվա ընթացքում, սակայն հալյուցինացիա է առաջացնում:
Հյուսիս-արեւմտյան համալսարանից Ջոզեֆ Մոսկալը արդեն փորձարկել է NMDA-ընկալիչներ վրա գործող նման միջոց, այն կոչվում GLYX-13, որը երկու ժամվա ընթացքում բարելավում է ախտանիշները առանց նկատելի կողմնակի բարդությունների: Դեղորայքը կամ մեծացնում է ուժը կամ նեյրոնների միջեւ կապեր: Բայց կոնկրետ գաղտնիքը որն է, գիտնականները չեն կարող ասել:
Ժերար Սանակորը, Յելի Բժշկության դպրոցից կարծում է, որ դեպրեսիայով մարդկանց մոտ կարող է ճակատային հատվածի գլխուղեղային կեղեվի գործունեության անկում դիտարկվել: Իսկ GLYX-13 վերացնում է այդ ճգնաժամը: Մոսկալի գնահատմամբ, դեղորայքը շուկա կմտնի 2016 թ.:
Ռուս գիտնականները հաղորդում են, որ նրանք կարողացել են բացահայտել եզակի երեւույթ, որը կարող է իրական հեղափոխություն անել ֆարմակոլոգիայի եւ բժշկության ոլորտում, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ- ը: Փորձագետներն ապացուցել են, որ դեղերի արդյունավետ են նույնիսկ շատ ցածր չափաքանակի դեպքում: Նշանակում է, քաղցկեղը ըստ էության կարելի է բուժել, առանց վնասելու առողջ բջիջները:
Ակադեմիկոս Ալեքսանդր Կոնովալովը ասում է: «Եթե լուծույթը բացենք ջրով, ապա այն կկորցնի իր հատկությունները: Որքան ջուրը ավելի շատ է, այնքան դա ավելի լավ է երեւում: Բայց իրականում սա աշխատում է միայն 25% դեպքերում: Այսինքն, այլ լուծույթներ անկանխատեսելի են իրենց դրսեւորում: Ճիշտ է, սա կարեւորվում է միայն բարձր քանակի ջրային լուծույթներում»: Նման լուծույթի գաղտնիքը մոլեկուլների նանոչափերի խմբի կազմավորումն է, ինչի արդյունքում փոխվում է լուծույթի կառուցվածքը. Աղբյուր
Գիտնականները հայտարարում են, որ կարողացել են ստեղծել մի նոր դեղ, որը "քնեցնում է" քաղցկեղի բջիջները, այդպիսով կանգնեցնելով նրանց տարածումը, գրում է The Hindustan Times-ը: Դեղամիջոցը անվանել են «Aflibercept».
Այն ուռուցքներին ստիպում է անցնել պասիվ ռեժիմի, գործելով որպես մոլեկուլային «անջատիչներ» - քաղցկեղի կառուցվածքում: Որպես հետեւանք, քաղցկեղը կորցնում է իր տարածման ունակությունը: Դեղի դրական արդյունքները ստուգման թեստերի ընթացքում արդեն արձանագրվել են Մեծ Բրիտանիայում.
Ապացուցվել է. Աֆլիբերցեպտը զգալիորեն մեծացնում է հիվանդների կյանքի տեւողությունը: Այն փորձարկվել է ավելի քան 1400 մարդկանց վրա: Նրանցից ոմանց մոտ ախտորոշվել էր զարգացած աղիքային քաղցկեղ եւ նրանք արդեն քիմիաթերապիայի կուրս էին անցել: Նոր միջոցը կարողացել է նրանց կյանքը երկարաձգել մինչեւ 2 տարի:
Հետազոտողների խոսքերով, դեղը ներուժ ունի հաղթահարել տարբեր տեսակի քաղցկեղներ: Ըստ Journal of Clinical Oncology ամսագրում հրապարակված զեկույցի, դեղը հատկապես արժեքավոր է գոյատեւման բարելավման ցուցանիշի առումով, ստանդարտ թերապիայի համեմատ: Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
NOVARTIS AG փորձնական դեղամիջոցը, նախատեսված է օգնելու սրտի սուր անբավարարությամբ հիվանդներին, այն 37% -ով նվազեցնում է մահացությունների թվաքանակը, պլացեբոյի համեմատ: Վերջին ուսումնասիրությունները ապացուցել են դրա անվտանգությանը, հաղորդում է Reuters -ը:
Հիվանդները, որոնք 48 ժամվա ընթացքում ստացել են միջոցը, 45% նվազել է վատթարացման դրվագների ախտանիշների քանակը: Մասնավորապես, դեղամիջոցը պայքարում է հեւոցի (բարելավումը 19% - ով) դեմ: Սակայն հազիվ թե սերելակսինը փրկի կրկնակի հոսպիտալացումներից: Բայց դեղը կնվազեցնի ինտենսիվ խնամքի ժամանակը եւ հոսպիտալացման ընդհանուր տեւողությունը գրեթե կես օրով:
Բժիշկները ընդգծում են, որ նման միջոցի անհրաժեշտություն կա: Ըստ էության, նրանք իրենց զինանոցում ոչինչ չունեն դեկոմպենսացնող սրտային անբավարարության դեմ: Գումարած, սերելակսինը փրկում է երիկամների վնասվածքներից:
Կոշտ ուռուցքների զարգացումը կարող է զսպել նոր մոնոկլոնալ RG7212 հակամարմինը: Այն արդեն փորձարկվել է մարդկանց վրա, առաջին փուլի փորձարկումների շրջանակներում, գրում է Eureka Alert -ը: Հակամարմինը ազդում է ազդանշանային ուղու վրա, որը հաճախ ակտիվ է կոշտ ուռուցքներում:
Մասնավորապես, զարգացած չարորակ մելանոմա տիպի հիվանդին հակամարմինը ներարկելուց հետո, 30 շաբաթվա ընթացքում ուռուցքը սկսեց չորանալ: Ոչ մի կողմնակի լուրջ բարդություններ չեն նշել: Այլ փոքր բջիջային թոքերի քաղցկեղով, մեզոտելիոմա, երիկամային եւ լեղուղիների քաղցկեղով հիվանդ կամավորները նույնպես լավ են հանդուրժել հակամարմինը: Ընդհանուր առմամբ, ֆիքսվել է կամ հիվանդության հետընթաց կամ կայունացում:
RG7212 ազդեցություն է գործում արյան լուծվող TWEAK սպիտակուցների վրա (ապոպտոզի թույլ նախաձեռնողը, հիշեցնում է նեկրոզ ուռուցքի գործոնը), TWEAK միանում է Fn14 բջջային մեմբրանի ընկալիչներին: Եվ սա մի շարք ռեակցիաների եւ քաղցկեղ առաջացնող ուղիների ակտիվացման սկիզբն է:
Աշխատանքը կատարվում է 2011 թ. հուլիսից: Բոլոր դեղաքանակները /200 մինչեւ 3600 միլիգրամ/ խնդիրներ չի առաջացրել, հակամարմինը հարմար է երկարաժամկետ օգտագործման համար, մի քանի փուլերի թերապիայի շրջանակներում:
46 - ամյա Սիմոն Լաքսոնը տառապում է հազվագյուտ խանգարումից, ինչը, ըստ էության, նրան դառձնում է 90 - ամյա ծերունու, գրում է Daily Mail -ը: Ծնվելու ժամանակ նրան ախտորոշել էին հոմոգենտիսուրիա:
Որպես հետեւանք այս հիվանդության, անձի մոտ առաջանում է օստեոարթրիտ, սիրտ անոթային խնդիրներ (անոթների կարծրացում), շագանակագեղձի (քարերի ձեւավորում բյուրեղային թթուներից), երիկամների վարակում: Շեղումների բնորոշ առանձնահատկությունն է հոդերի սուր ցավերը եւ մեզի գունավորումը մանուշակագույնի: Սա ֆերմենտների պակասի հետեւանք է:
Լաքսոնը պետք է իր վրա ընդուներ նոր մեթոդով դեղորայքային բուժումը, որը կոչվում նիթիզինոն: Ներկայումս այն օգտագործվում է ժառանգական տիրոզենիմիա 1 -տեսակի հիվանդության բուժման համար, որը կապված է լյարդի եւ երիկամներիխնդիրների հետ:
Միջոցը խոստանում է լուծել թթուների խնդիրը, որոնք հարձակվում են ոսկրերի եւ աճառի վրա: Լաքսոնը սկսեց այն ընդունել ամռանը: Ըստ նրա, նա զգում է լավացում: Դեղը ներկայումս արդեն փորձարկվել է 13 մարդկանց վրա, սակայն մինչեւ հիմա վերջնական եզրակացություններ դրա արդյունավետության վերաբերյալ չկան: Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Երբ բժիշկը մեծ թվով դեղահատեր է նշանակում հիվանդին, հիվանդը, անգամ բժշկական անձնակազմը կարող է սխալվել: Նրանց օգնելու նպատակով, ստեղծվել է հատուկ ծրագիր, - գրում է New Scientist -ը: Ամերիկյան առողջապահության ինստիտուտից Հիսուս Կաբան եւ նրա գործընկերները մշակել են մի ծրագիր, որը հեռախոսի ֆոտոխցիկի կողմից արված լուսանկարի միջոցով կարող է որոշել, թե ինչ դեղահատ է գտնվում մարդու առջեւ: Ծրագիրը սահմանում է դեղահատի ձեւը, չափը եւ վրայի գծանշումը: Հաղորդվում է, որ վերլուծության ճշգրտությունը 91% է կազմում: Ընդ որում, փորձաքննությունը տեւում մեկ վայրկյանից պակաս: Գիտնականները հույս ունեն, որ այդ ծրագրին ապագայում կսովորեցնեն տարբեր անկյուններից 100% ճանաչել դեղահատերը: Սա կբարելավի ճշգրտությունը: Ծրագրից օգտվելու պարզությունը հարմար է դարձնում այն օգտագործել տանը: Համակարգը, փորձարկվել է 568 հաճախ նախատեսված միջոցների պատկերների վրա: Լուսանկարները արվել են տարբեր անկյուններից եւ տարբեր լուսավորման պայմաններում:
Բենզոդիապեզինները փսիխոակտիվ դեղերի դասին են պատկանում եւ ունեն հանգստացնող ազդեցություն: Բորդո համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ դեղամիջոցները հակացուցված են 65 տարեկան եւ ավելի տարիքի անձանց: Պարզվում է, որ դա 50% - ով մեծացնում է տկարամտության վտանգը, գրում է «RBC»: 1063 կամավորների դիտարկումը ցույց տվեց. երբ սկզբում ոչ մեկը դեղեր չէր գործածում եւ նրանց մոտ դեմենցիայի ախտանշաններ չկար, 15 տարի հետո, դեմենցիա է ախտորոշվել 253 մարդու մոտ: Այդ խմբից 30 կամավորներ ուսումնասիրությունից 3-5 տար անց են դեղորայք ընդունել: Դեմենցիայի զարգացման հավանականությունը նրանց մոտ կազմել է 4.8, 100 անձ - տարի հաշվով: Դեղորայք չընդունողների մոտ 3.2, 100 անձ - տարի համապատասխանաբար: Աղբյուր meddaily
Յորքի համալսարանի հետազոտողները, պրոֆեսոր Նորման Մեյթլենդի գլխավորությամբ հայտնաբերել են մարմնում վիտամին A ցածր մակարդակի եւ շագանակագեղձի քաղցկեղի կապվածությունը: Ինչպես գրում է The Daily Mail -ը, վիտամինը ուղղակիորեն ազդում է քաղցկեղի բջիջների վրա, ինչը կարող են օգտագործել նոր դեղամիջոցների կոմբինացիաներ ստանալու համար:
Պրոֆեսորը գտել է, որ վիտամին A-ի ածանցյալը - retinoic թթուն - շագանակագեղձի քաղցկեղի բջիջներին բուժման համար ավելի ենթակա է դարձնում: Այս պահի դրությամբ, աշխատում են պարզել թե ինչ գործընթացով է փոփոխվում բջիջները: Անցյալ տարի շնորհվել է 2.15 մլն ֆունտ դրամաշնորհ Yorkshire Cancer Research միավորումից, որը թույլ է տալիս գիտնականներին աշխատել մինչեւ այս օր :
Առայժմ պարզ է մի բան, եթե վիտամինի կոնցենտրացիան ցածր է, ապա քաղցկեղի բջիջները ավելի մեծ հնարավորություն ունեն գոյատեւելու եւ նորից սկսելու տրոհվել: Բարձր կոնցենտրացիան, սակայն, նրանց խոցելի է դարձնում քիմիաթերապիայի համար: Հետեւաբար, գիտնականները խորհուրդ են տալիս ուտել պանիր, ձու, լյարդ, յուղոտ ձուկ ինչպիսիք սկումբրիան, կաթ ու մածուն /յոգուրտ/, որոնք հարուստ են վիտամին А -ով:
Բժշկական կենսաբանության ինստիտուտի, գիտության, տեխնոլոգիայի եւ հետազոտությունների ինստիտուտի գործակալության մասնագետները եւ Գրացի բժշկական համալսարանի, ինչպես նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի նրանց գործընկերները գտել են առավել մահացու չափահասների գլխուղեղի քաղցկեղի ձեւերից մեկի - գլիոբլաստոմայի բիոմարկերը, հայտնում է Xinhua -ն: Բիոմարկերը հայտնաբերվել է քաղցկեղի ցողունային բջիջներում:
Երբ բիոմարկերը միացվել է պոտենցիալ քաղցկեղի դեղամիջոցին, քաղցկեղի բջիջները հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել: Մասնագետների խոսքերով, սա բուժման իրական առաջընթաց է, քանի որ ճառագայթման թերապիան եւ վիրահատական միջամտությունը արդյունավետ չեն գործում ուղեղի տվյալ քաղցկեղների վրա:
Գիտնականները կարծում են, որ կանաչ թեյում գտնվող նյութը, կարող է օգտագործվել երկու տեսակի մաշկի քաղցկեղի բուժման համար, - գրում է Novostiua.net -ը:
Եթե պարզապես թեյը խմել, բուժման արդյունավետությունը բավարար չի լինի, քանի որ նյութի չափաբաժինը ըստ էության շատ փոքր է: Սակայն, այն լաբորատոր պայմաններում քաղցկեղի բջիջները երկու երրորդով նվազեցնում կամ անհետացնում է: Գլազգոյի եւ Սթրատկլայդի համալսարանի գիտնականները գտել են, որ էպիգալոկատեխին գալատը, որ պարունակվում է կանաչ թեյում, որեւէ բացասական ազդեցություն չի գործում այլ բջիջների վրա եւ կողմնակի բարդություններ չի առաջացնում: Ամբողջությամբ հոդվածը այստեղ.
Երկու հայտնի հավելումների համադրությունը 50% նվազեցնում է սիրտանոթային հիվանդություններից մահացածությունների թիվը, սահմանել են մասնագետները, այդ մասին գրում է The Times of India -ն: Ավելին, տվյալ խառնուրդը ստիպում է սիրտը առավել արդյունավետ աշխատել:
Մինչ օրս հարյուրավոր մարդիկ ստատիններ են ստանում, որը իջեցնում է խոլեստերինը: Շնորհիվ այդ դեղամիջոցների, հաջողվում է զգալիորեն կրճատել ինսուլտների թիվը եւ սրտի նոպաները: Սակայն, նույնը կարող է կատարել սելենիումի խմորիչների (1 դեղահատը 200 միկրոգրամ) եւ կոէնզիմի (2 հատ 100 միլիգրամանոց հաբ) համադրությունը:
Լինկոպինգ Համալսարանը փորձարկել է այդ համակցական թերապիայի հետեւանքը 70-88 տարեկան շուրջ 442 մարդկանց վրա: Թերապիան ավելի քան 50% - ով նվազեցրել է մահացության դեպքերը եւ բարելավել սրտի գործառույթը: Հինգ տարվա ուսումնասիրություններով հավելումները ընդունած մարդկանց շրջանում մահացել է 5.9 տոկոսը, իսկ ստուգվող խմբում որոնք պլացեբո են ընդունել 12,9 տոկոսը: Հիմնական խմբի մոտ, նաեւ նկատվել է սրտի ծանրաբեռնվածության - NT-proBNP մարկերի նվազման համակենտրոնացումը:
Համաձայն նախկինում անցկացված ուսումնասիրության սելենիումը իրեն լավ է դրսեվորել գրիպի եւ քաղցկեղի դեմ պայքարում: Այն բարձրացրել է ֆերտիլությունը, ավելացրել է կյանքի տեւողությունը եւ բարելավել ուղեղի գործառույթը: Այն կարելի է գտնել բրազիլական ընկույզներում, հացի մեջ, ձուկ, երիկամներ, ձվում եւ խեցեմորթներում: Իսկ կոէնզիմը հզոր անտիօքսիդանտ եւ խոնավեցնող տարր է համարվում, որն արագացնում է բջիջների վերականգնումը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Նոր հակաքաղցկեղային փորձարարական T-DM1 միջոցը իրեն լավ է դրսեւորել, մասնավորապես, կրծքի քաղցկեղի ագրեսիվ տեսակի դեմ պայքարում, որը կապված HER2 սպիտակուցի հետ, գրում է The Telegraph -ը:
Թեստերը ցույց տվեցին, որ այս դեղորայքը երեք ամիս ավելի երկար է դիմադրում քաղցկեղի գրոհին, քան ստանդարտ թերապիան է, դրան գումարած, ավելի քիչ կողմնակի բարդություններ է առաջացնում: T-DM1 աշխատում է միանալով քաղցկեղի բջիջների մեկ մասին, թույլ չտալով որ այն աճի, կամ տարածվի: Դրա հետ միաժամանակ, դեղամիջոցը թափանցում է բջիջից ներս, անջատելով տոքսին: Այսինքն, բջիջները ներսից խոցվում են:
Բուժումը փորձարկվել է 1000 - կամավորներից բաղկացած խմբում: Դեղամիջոցը մարմին է մտցվել ներերակային եղանակով, յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ, 10 -ից 4 - ի մոտ ֆիքսվել է ռեակցիա T-DM1 հանդեպ: Ստուգողական խմբից որոնք ստանդարտ թերապիա են ստացել, արձագանքել է մեկ երրորդից պակասը: Տարվա վերջում, արտադրող - Roche Ընկերությունը մտադիր է դեղամիջոցի համար լիցենզիա ստանալ:
Հավելումները, որը ընդունում են բոդիբիլդերները եւ ցանկանում են նիհարել, սպառնում են լյարդի առողջությանը:
Ինչպես պարզվել է, ԱՄՆ - ում լյարդի վնասման 18% - ի դեպքերը, որը արձանագրվել է 2003-2011 թվերին, կապված են կենսաակտիվ հավելումների հետ, գրում է Medicine Daily -ն, վկայակոչելով WebMD -ն:
Ըստ պրոֆեսոր Վիկտոր Նավարոյի, Թոմաս Ջեֆերսոնի համալսարանից, 93 ուսումնասիրված լյարդի վնասման դեպքերից, մկանների աճեցման եւ քաշի կորստի համար հավելումները, կանգնած են 34% եւ 26% համապատասխանաբար բարդությունների ետեւում:
Մասնավորապես, մարզիկների համար կենսաակտիվ սննդային հավելումները առաջացրել են դեղնախտի զարգացում, սակայն դա բացառապես միայն տղամարդկանց համար: Դեղնախտը կարող է տեւել մեկ ամիս կամ ավելի: Տղամարդկանց ավելի քան 29% - ը, որոնք ընդունել են այդ միջոցները հետազոտության ընթացքում հիվանդանոց են ընկել:
Իսկ քաշը կրճատող հավելումները նույնիսկ ավելի վտանգավոր են, քանի որ դրանք հանգեցրել են լյարդի բորբոքման, սպառնալով ոմանց մահվան ելքով: Միակ ելքը - օրգանի փոխպատվաստումն է: Հետազոտված 17 մարդկանց 12% - ը, ովքեր քաշի կորստի միջոց էին ընդունել, լյարդի փոխպատվաստման սպասողների ցուցակում էին:
Հավելումների «սեւ ցուցակ» են ընդգրկվել իմունային համակարգը բարձրացնող հաբերը, հազի եւ մրսածության դեմ դեղորայքները, ինչպես նաեւ դեպրեսիան եւ տագնապը: Նրանց ընկնում են բարդությունների 10-14% համապատասխանաբար ցուցանիշները:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Մայիս 24, 2012 Գերմանացի Հեյդելբուրգի գիտահետազոտական քաղցկեղի կենտրոնի մասնագետները զգուշացնում են. կալցիումի հավելումները, ինչը տարեցները ընդունում են ոսկորները ամրապնդելու համար, բարձրացնում են նոպաների վտանգը: Ավելի լավ է կալցիում ընդունել հավասարակշռված դիետայով, - նշում է BBC -ն:
Սույն եզրակացությունը փորձագետները բարձրաձայնել են 23,980 մարդկանց 10 տարի շարունակ կատարված հետազոտությունից հետո: Համեմատության են ենթարկվել խմբերում սրտային նոպաների թիվը, որտեղ կալցիում են ընդունել, եւ չեն ընդունել կալցիում:
15,959 մարդիկ որոնք չեն խմել կենսաակտիվ սննդային հավելումներ, արձանագրվել է 851 նոպա: Բայց կալցիում պարունակող կենսաակտիվ սննդային հավելումներ ընդունող խմբի մարդիկ 86% - ով ավելի հաճախ էին սրտի կաթվածից հիվանդանոց ընկնում: Ըստ գիտնականների, սա հստակ ցույց է տալիս, որ այդ հավելումները նոպաներ են հրահրել: Սակայն, առայժմ չի հաջողվել սահմանվել ինչի հաշվին է դա տեղի ունենում:
Իան Ռեյդը եւ Մարկ Բոլլանդը Օքլենդի համալսարանից հաստատել են. ըստ ամենայնի կալցիումի հավելումները կարծես թե այդքան էլ անվտանգ չեն: Բացի դա, նրանք այնքան էլ արդյունավետ չեն: Ընդհանուր առմամբ, հավասարակշռված դիետան պետք մարդուն պատշաճ չափով կալցիում ապահովի: Հետեւաբար, մեծ մասին, այդ կենսաակտիվ սննդային հավելումների անհրաժեշտ չեն:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Կրծքի քաղցկեղի կրկնակի զարգացումը կանխող AE37 պատվաստանյութը հաջողությամբ ավարտել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, - գրում է «Դեղագործական լրաբեր» ամսագիրը: Վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն հունիսին տեղի ունենալիք ամերիկյան ուռուցքաբանություն միության հավաքում:
Մշակման հեղինակ են հանդես եկել Էլիզաբեթ Միտտենդորֆը եւ Տեխասի A & M համալսարանին կից Անդերսոնի քաղցկեղի կենտրոնի նրա գործընկերները: Այս պատվաստանյութը ամրացնում է իմունային համակարգը: Այն ուղղված է ընդդեմ մակամաշկային գործոնի երկրորդ տեսակի աճի (HER2) - սպիտակուցի, որով պայմանավորված է ուռուցքների աճը:
Հայտնի է, որ HER2 կարելի է գտնել 75-80 տոկոս կրծքի քաղցկեղի հիվանդների քաղցկեղի բջիջներում: AE37 պատվաստանյութը պարունակում է այդ սպիտակուցային մասնիկները: Գյուտը, որը փորձարկվել է 201 հիվանդների վրա, որոնք արդեն բուժվել են քաղցկեղից: Կամավորներին բաժանել էին երկու խմբի: Առաջին խմբում 103 մարդ ստացել է պատվաստանյութը, իսկ մյուս խմբի 98 - ոչ:
Ժամանակի ընթացքում, քաղցկեղը վերադարձել է առաջին խմբի 10.3% - կանանց մոտ եւ երկրորդ խմբում - 18% : Գիտնականների խոսքերով, վակցինացումը նվազեցրել է հիվանդության կրկնության վտանգը 43% եւ նույնիսկ աշխատել է HER2 համակենտրոնացման տարբեր մակարդակներում: Այսինքն, պատվաստանյութը թույլ է տվել ճանաչել քաղցկեղի բջիջները, անմիջապես սպանելով նրանց:
Ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ապա դրանց մեջ են մրսածության, ներարկման տեղում մաշկի փոքրիկ տարածքի շուրջ կարմրություն, եւ ոսկրերում ցավի զգացողություն: Ընդհանուր առմամբ, սակայն, դրական կողմերը գերակշռել են :
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Բարձր ճնշման դեմ բազմաբաղադրիչ միջոցները ավելի արդյունավետ են աշխատում, սրտի նոպաներից եւ ինսուլտից պաշտպանելու առումով, համեմատ անջատաբար ակտիվ հատկությամբ դեղանյութի, հետազոտությամբ հայտնաբերել են գիտնականները:
Այսպիսով, սրտային լուրջ խնդիրների ռիսկը շուրջ հինգ տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 40% - ով, հաղորդում է The Independent.ie -ն: Սովորաբար, այս բազմաբաղադրիչ միջոցները պարունակում են 2-3 տարբեր միջոցներ
Daiichi Sankyo դեղագործական ընկերության պատվերով ուսումնասիրությունը նաեւ նվիրված էր գնահատել հիպերտոնիայի բուժման արժեքը: Պարզվեց, բազմաբաղադրիչ հաբերը ավելի թանկ են նստում, քան մոնոթերապիան (£ 191,49 ընդդեմ £ 189.35), բայց նրանք ավելի լավ են աշխատում, հետեւաբար, ավելի շահավետ են երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
«Շատ հիպերտոնիկ հիվանդներ ստիպված են ամեն օր մեծաքանակ դեղահատեր ընդունել, սակայն որոշ մարդկանց բարդ է հիշել ժամանակացույցը եւ հաշվարկել դեղաքանակը: Եթե դեղահատը ներառում է միանգամից մի քանի դեղամիջոց, խնդիրը հեշտ է դարնում»:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է: