Показаны сообщения с ярлыком Արև. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արև. Показать все сообщения

1.20.2013

NASA SDO - Solar Ballet (Dec 31, 2012)


Արեգակնային պսակի զանգվածի ժայթքում

Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.03.2013

Անոմալիաներ եւ հսկա ՉԹՕ -ր Արեւի մոտ - Հունվար 1, 2013

Անոմալիաներ եւ ՉԹՕ -ր Արեւի մոտ - Հունվար 1, 2013
NASA SOHO ստերեո, LASCO C2, LASCO C3 ստացված պատկերների վերլուծություն: Դուք կարող եք տեսնել տարբեր տեսակի անհայտ օբյեկտներ: Օբեկտները ունեն տարբեր չափեր եւ ձեւեր: ՉԹՕ -րը գտնվում են Արեւի մոտ, տարածության տարբեր կետերում: Այդ օբյեկտներն ունեն նյութական կառուցվածք: Զգուշացում, ի ուշադրություն հոռետեսների, կրոնական ֆանատիկոսների եւ նրանց, ովքեր հավատում են ՆԱՍԱ -յի  հեքիաթներին! Տեսանյութում ցուցադրված Օբեկտները ունեն իրական ծագում.

Սա արբանյակներում տեղի ունեցող խանգարում չէ, ոչ էլ կոտրված փիքսելներ, ոչ մետեորիտներ, ոչ արեգակնային մասնիկներ եւ ոչ ուրիշ որակավորումներ, որով փորձում է համոզել ՆԱՍԱ -ն: Խանգարումները, կոտրված փիքսելները, մետեորիտները, լիցքավորված մասնիկները չեն կարող համալիր ճիշտ երկրաչափական ձեւեր ունենալ, չեն կարող ճանապարհորդել տարբեր ուղիղ հետագծերով, փոփոխելով շարժման վեկտորի ուղությունը:  Բոլոր օբյեկտները տարբեր ձեւի եւ չափի ՉԹՕ -ր են:
 
Հիշեցնեմ, նման նյութերը որոնք հրատարակված են "Աշխարհի շուրջ" բլոգում միջազգային ԶԼՄ - ներում տեղ գտած քննարկումներն են: Բոլոր հոդվածները եւ տեսագրությունները ներկայացված են ծանոթանալու, վերլուծելու եւ քննարկելու համար: Ձեր կարծիքը եւ իմ կարծիքը կարող է մասամբ կամ ամբողջովին չհամընկնել հրապարակումների հեղինակների կարծիքների հետ: 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.20.2012

Արեգակը երեկ մի պահ անհետացել է տարածության մեջ

մենք տեսնում ենք աստղերը եւ իր տեղում չկա Արեւը, ՆԱՍԱ -ն ոչ մի բացատրություն չի տալիս

Breaking News! Hiding NASA - The disappearance of the sun in space - December 19..
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

8.09.2012

Արեւը ճաքե՞լ է:

8.08.2012 Լուսատուի մակերեւույթին երկար գիծ է հայտնվել:
Այսպիսի տեսք ունի լուսատուի սառը հատվածը: Նկարը cybersecurity կայքից:

NASA-ի աստղագետները արեւի մակերեւույթին հսկայական գիծ են տեսել : Միթե՞ Արեւը ճաքել է, այսպիսի սարսափելի միտք է առաջացել միանգամից մասնագետների մոտ: Բայց շուտով գտել են պատասխանը, ՝ճաքի է նմանվում որովհետեւ այդ հատվածում համեմատական սառը ջերմաստիճան է:

Սակայն այս տարածքը անկանխատեսելի վարք է ցուցաբերում, գիծը աճում է հսկայական արագությամբ: Գիտնականների խոսքերով, երեք օրվա ընթացքում այն աճել է մոտ երեք անգամ ՝800,000 կմ երկարությամբ: Առաջին անգամ գիծը նկատվել է 1535, 1538 ու 1540 համարակալված հատվածներում, հայտնում է cybersecurity կայքը:

Տեսանյութում  օգոստոսի 8 -ի Արեգակի մոտ ընթացող գիսավորների պատկերները:


Նման նյութերը որոնք հրատարակված են "Աշխարհի շուրջ" բլոգում միջազգային ԶԼՄ - ներում տեղ գտած քննարկումներն են: Բոլոր հոդվածները եւ տեսագրությունները ներկայացված են ծանոթանալու, վերլուծելու եւ քննարկելու համար: Ձեր կարծիքը, եւ իմ կարծիքը կարող է մասամբ կամ ամբողջովին չհամընկնել հրապարակումների հեղինակների կարծիքների հետ:

5.12.2012

Արեգակի կողքին նորից այլմոլորակային նավ է նկատվել

ՆԱՍԱ -ն իր պաշտոնական կայքից վերացրել է Արեգակի մոտ գտնվող այլմոլորակային նավի լուսանկարը:


ՆԱՍԱ -ն թաքցնում է այն փաստը, որ Արեգակի մոտով այլմոլորակայինների նավ է թռչում: /ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ/
Մասնագետները ՉԹՕ պատկերող լուսանկարները վերացրել են ՆԱՍԱ պաշտոնական կայքից:
Մեր բլոգից միշտ կարող եք օնլայն դիտել NASA - Live:


Վերջերս համացանցի հիթերից դարձավ SOHO (Solar and Heliospheric Observatory) աստղադիտակի կողմից ապրիլի 24 -ին ուղարկված լուսանկարների կադրերից պատրաստված տեսանյութը: Էնտուզիաստները դրանցում մեր լուսատուի վրա կախված տարօրինակ օբյեկտ են նկատել: Որը շատ է նման ֆանտաստիկ ֆիլմերում պատկերված աստղագնացի:
ՆԱՍԱ -ն սենսացիոն կադրերը ոչ մի կերպ չի մեկնաբանել:
/3 ֆոտո/


Նկարված եւ ուղարկված է SDO աստղադիտակից, 3 մայիսի, 2012թ.
Այժմ պարզվել է այդ նույն ՉԹՕ -ն այլ անկյունից լուսանկարել է Արեւին հետեւող եւս մեկ սարք` SDO (Nasa's Solar Dynamics Observatory) 3 մայիսի, 2012 թ.:  Օբյեկտը նկատելի է սկսված UTC 13 ժամ 19 րոպե 41 վարկյանից, նկատելի էր, հիմա ՉԹՕ պատկերը անհետացել է:

Մայիսի 5 -ին rob19791 նիկով բլոգերը () YouTube տեղադրել է ՆԱՍԱ պաշտոնական կայքից արտատպած ՉԹՕ կադրեր, որտեղ ՆԱՍԱ -ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը հասարակությանը ծանոթացնում են Արեգակի վրա տեղի ունեցող գործընթացին, եւ հրապարակվում են SDO (NASA), SOHO (ESA/NASA), STEREO (NASA) արևային աստղադիտակների կողմից ուղարկված լուսատուի լուսանկարները:
Պատկերները տեսնելու համար հարկավոր է պատուհանում /վերեւի ձախ/ հավաքել ամսաթիվ  (օրինակ, 2012/05/03) եւ ժամը (օրինակ, 13:19:41): Հայտնվող գունավոր պատկերները լուսատուի նկարներն են, ի դեպ այլ ժամանակը գրելով կարելի է փոխել նկարները:
SDO աստղադիտակից, խոշոր պատկեր
Այսպես ուրեմը` դեռ մայիսի 5 -ին, ինչպես վկայում է  rob19791 -ը  ՉԹՕ -ն եղել է կադրերում: Սակայն այն բանից հետո երբ կադրերից պատրաստված տեսանյութը հայտնվել է YouTube -ում,  helioviewer կայքում ՉԹՕ պատկերող լուսանկարները վերացել է:
Նկարը ուղարկված է SOHO աստղադիտակից, 2012 թ. ապրիլին
Բլոգերը վստահ է, որ ՆԱՍԱ -ն է օբյեկտը վերացրել, որպեսզի նկարում պատկերվածը չբացատրի նկարի խոտանի բնույթով, որին դժվար թե այս անգամ հավատան:
Չեն կարող անընդհատ խոտանները իրար նմանվող լինել ու փչացնել կադրերը որոնք նկարվել են տարբեր սարքերից, ասում է  rob -ը, (բլոգեր):  Նշանակում է Արևի մոտ իրոք մեկը թռչում է, իսկ ո՞վ եթե ոչ այլմոլորակայինները...:  ՆԱՍԱ -ում այնքան լրջորեն են վերաբերվել կադրում հայտնված ՉԹՕ -ին, որ գերադասում են դրա մասին լռել:
Նման թեմաներ Հսկայական այլմոլորակային տիեզերանավ է մոտեցել Արեգակին:
Նման թեմաներ կարող եք գտնել օգտվելով բլոգի որոնումից
Այս գրառումը պատրաստելու համար օգտվել եմ http://www.kp.ru/|,  http://www.youtube.com, աղբյուրներից:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

3.15.2012

Հսկայական այլմոլորակային տիեզերանավ է մոտեցել Արեգակին:

Հսկայական այլմոլորակային տիեզերանավը միացել է մեր Արեգակին: Նկարը dailymail.co.uk
ՆԱՍԱ SDO (Nasa's Solar Dynamics Observatory) Արեգակնային տիեզերական աստղադիտարանը ցնցող կադրեր է ուղարկել Երկիր: Արևի կողքից ինչ որ սեւ գնդաձեւ օբյեկտ է խողովակով միացել:
Տեսանյութը մեկ օրում YouTube 400 հազար մարդ է դիտել:
SDO շնորհիվ համարյա իրական ժամանակում մենք կարող ենք մոտիկից դիտել Արևը եւ նրա վրա տեղի ունեցող գործընթացները:

Տեսանյութում մենք տեսնում ենք, որ Արևին է մոտեցել Երկիր մոլորակից ոչ փոքր ինչ որ օբյեկտ, մի հաստ խողովակ է ձգել դեպի մեր լուսատուն եւ ասես ինչ որ բան է դրանով քաշում:

Մասնագետները հավաստիացնում են որ ոչ մի առեղծվածային բան չկա, իբր սա ընդամենը պրոտուբերո է:

Ոմանք ասում են որ սա այլմոլորակային նավ է որ եկել լիցքավորվում է Արևից, ոմանք ավելի սարսափելին են մտածում եւ կարծում են որ "մահվան աստղ" է եւ այն եկել է ոչնչացնելու Արևը ու աշխարհը:

Կործանարարից բացի կա նաեւ ավելի կյանքը հաստատող վարկած, ըստ որի կադրում է հայտնվել Արևի ընդերքից նոր մոլորակի ծննդյան գործընթաց:

Ի պատասխան հուզախառը մեկնաբանությունների եւ առաջացրած մեծ հետաքրքրության, NASA -ն սկսեց պարզաբանումներ տալ, ինչը շատ հազվադեպ է պատահում: Գործակալության մասնագետները մերժեցին բոլոր երեք հիպոթեզները:

ՆԱՍԱ -ի Արևի մասնագետ աստղաֆիզիկոս Ալեքս Յանգը(C. Alex Young, a solar astrophysicist at NASA's Goddard Space Flight Centre) ասաց կադրում պրոտուբերո /ուռուցիկություն/ է հայտնվել, պատկերը այդպիսին է որովհետեւ դա Արևի խիտ հոսանքներից առաջացող նյութ է ու շրջապատի համեմատ սառը, որը իր շուրջը մագնիսական դաշտ է ստեղծում:

Իսկ այն որ սկավառակի տեսքով է երեւում - պրոտուբերոյի ելուստն է, որը իրականում իրենից թունել է ներկայացնում: Սեւ սկավառակը - դա թունելի մուտքն է, բացատրում է Յանգը:

Յանգը նաեւ հայտնում է որ պրոտուբերոները կարող են զանազան ձեւեր ընդունել, հարյուր հազարավոր կիլոմետրեր ձգվել, տրամագիծը հասցնելով տասնյակ հազարավոր կիլոմետրերի, կարող են պոկվել Արևի մակերեսից: Այս ամենի հետ մեկտեղ գիտնականը խոստովանում է, որ այս կամ այն տեսքի պրոտուբերոյի առաջացման գործընթացը մինչեւ այժմ վատ է ուսումնասիրվել:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

3.09.2012

Արեգակնային փոթորիկ եւ հյուսիսափայլ:


Արեգակնային փոթորիկ                                                                                          Ակասլոմպոլո, Լապլանդիյա: Հյուսիսափայլ



Դիտեցեք մեկ այլ տեսանյութ վերջին հզոր արեւային փոթորկի մասին սեղմելով այստեղ

Գտեք մեզ ֆեյսբուքում