Показаны сообщения с ярлыком վերլուծություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком վերլուծություն. Показать все сообщения

3.06.2012

Ռոբերտ Քոչարյանի զինակիցները միավորվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ

TV հաղորդումներ | The Region http://1in.am/arm/tvprograms_theregion_64963.html
Ռոբերտ Քոչարյանի զինակիցները միավորվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ

«Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը:


Բարև ձեզ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդման հերթական թողարկումն է: Սա ամենշաբաթյա հաղորդում է, որը ներկայացնում է օբյեկտիվ վերլուծություն Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներ ի վերաբերյալ` կենտրոնանալով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վրա:



Այս շաբաթվա հաղորդման ընթացքում կքննարկենք երեք հիմնական միտումներ կամ զարգացումներ: Մեկը` Հայաստանի ներքին զարգացումների առումով, երկրորդը` Ադրբեջանում ներքին զարգացումների առումով, և այս շաբաթվա հաղորդման երրորդ ու վերջին թեման կվերաբերի տարածաշրջանային կենտրոնացմանը:

Բայց նախևառաջ եկեք նայենք Հայաստանին: Վերջերս տեղի ունեցավ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված ցույցը Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի կողմից: Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, նույնպես ղեկավարեց և հրավիրեց կուսակցության համագումար, որը ձևավորված էր ուժեր հավաքելու և մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար: Հետաքրքիր էր, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարին ներկա էր նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով վերջերս միացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և ով խորհրդարանում կառաջադրվի «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական ցուցակում:

Իշխող Հանրապետական կուսակցության և կոալիցիայի կրտսեր անդամ «Բարգավաճ Հայաստանի» միջև եղած հակամարտության, լարվածության և մրցակցության ֆոնի վրա մենք տեսնում ենք Հայաստանի ներքին քաղաքական ենթատեքստում երկրորդ զարգացումը, որը կապված է «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների ընտրական ցուցակում ևս մեկ մարդու ավելացումով, որը Գուրգեն Արսենյանն է` Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը: Նախկին խորհրդարանական, ով հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» դաշինքին իր անդամակցության և մասնակցության մասին:

Այսպիսով` շարժման և «Բարգավաճ Հայաստանի» ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմների և աջակիցների ուժերը մոբիլիզացնելու առումով հետաքրքիր կերպով «Բարգավաճ Հայաստանը» առաջնային տեղ է գրավել վերջին շաբաթների նորություններում:

Հայաստանում երրորդ հետաքրքիր զարգացումը կապված է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի կառավարության միջև վերջերս տեղի ունեցած մի շարք հանդիպումների հետ: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը վերջերս Երևանում էր, ինչը ցույց է տալիս խորացող կապերը դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև: Իրականում Հայաստանը ոչ միայն ավելացրել է իր խաղաղապահների թիվը, որոնք ուղարկվել են Աֆղանստան` որպես ՆԱՏՕ-ի առաքելության մի մաս, այլ նաև խորացրել է կապերը ՆԱՏՕ-ի խաղաղության համագործակցության հետ, որտեղ Հայաստանը չի ձգտում ՆԱՏՕ-ի անդամակցությունն ունենալ, բայց առավել շուտ մեծապես ավելացրել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Եվ այս ենթատեքստում Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը հավասարակշռության և փոխլրացման առավել մեծ մակարդակ ունեն` Արևմուտքից և Ռուսաստանի հետ իր միությունից առավել շատ բան ստանալու առումով:

Բայց վերջերս տեղի ունեցավ մյուս հետաքրքիր զարգացումը՝ Ադրբեջանի մարտիմեկյան նոր անհանգստությունները: Ծիծաղելի կերպով մարտի 1-ին անհանգստությունների ցույց եղավ Ադրբեջանի կարևոր շրջանում: Իրականում այս ինքնաբուխ գործողություններն այնքան հեռուն գնացին, որ այրեցին տարածաշրջանի նահանգապետի տունը: Սա ցույց է տալիս, որ կայունությունը Ադրբեջանում հեռու է ապահովված լինելուց: Այլ կերպ ասած` Ադրբեջանում հասարակական և տնտեսական մեծացող անբավարարվածությունը և առավել մեծ անհանգստությունների հավանականությունը վերջերս բավական ուշադրության չեն արժանացել: Եվ այս դեպքում Ադրբեջանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի բնակչությունը ընդհանուր առմամբ գոհ չէ Ալիևի կառավարությունից: Սա ավելի մեծ ուշադրության կարիք ունի, հատկապես Ադրբեջանում մարտի 1-ի պատկերները, հաղորդումները և ականատեսները հաջողությամբ ընդարձակել են լրատվամիջոցների լուսաբանման մասշտաբները: Սա ցույց է տալիս Ադրբեջանում շատ ցուցարարների իմաստնությունը, ովքեր կարող են առավել բաց կերպով դեմ դուրս գալ Ալիևի կառավարության դեմ և առավել արդյունավետորեն բացահայտել Ալիևի կառավարությունը` կաշառակերության և տնտեսական զարգացման պակասի առումով: Շատ դեպքերում Ադրբեջանում մարտի 1-ը` ներքին անհանգստության և հավանական անկայունության առումով, առավել հավանական է, որ կշարունակվի և առավել խորը ուսումնասիրության ու վերլուծության կարիք ունի:

Բայց այս շաբաթվա հաղորդման երրորդ թեման ավելի շատ տարածաշրջանային կենտրոնացում ունի: Թիֆլիսում մարտի 1-ից մինչ մարտի 3-ը տեղի ունեցավ համաժողով, որը կազմակերպվել էր Եվրասիական համագործակցության հիմնադրամի և Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի` TESEV-ի կողմից: Վերջինս երկար ժամանակ ներգրավված է եղել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս համաժողովը կարևոր էր, քանի որ այն այնտեղ բերեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, նաև Թուրքիայի պատվիրակությանը: Իրականում կարևորն այն էր, որ համաժողովը միայն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը չէր նվիրված, բայց այն կարևոր էր տարածաշրջանային առավել մեծ ստատուս քվոյի պատճառով ևս` չլուծված հակամարտության, առաջընթացի և երկխոսության պակասի առումով:

Համաժողովն ինքնին կարևոր էր, քանի որ այն երեք հիմնական նպատակ ուներ: Առաջինը կապված էր ստատուս քվոյին մարտահրավեր ներկայացնելու միջոցների քննարկման հետ` արգելափակումը կոտրելու առումով` կապված հայ-թուրքական դիվանագիտության, Հայաստան-Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան հակամարտության հետ, բայց նաև կապված Ռուսաստան-Վրաստան կապի հետ և Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև խորացող հակամարտության հետ:

Երկրորդ պատճառը, որով կարևորվում է այս համաժողովը, առաջ ընթանալու եղանակների ուսումնասիրությունն է: Բացի ստատուս քվոյին մարտահրավեր ներկայացնելուց` ի՞նչ կարող էին պետությունները և ուրիշներն անել դրությունը իրականում բարելավելու համար:
Տեղի ունեցավ նաև մի կարևոր քննարկում տարածաշրջանում ԵՄ-ի առավել մեծ դերի վերաբերյալ:

Վերջապես, այս համաժողովի երրորդ ասպեկտը կապված էր, այսպես կոչված, ոչ պետական գործիչների դերի հետ: Այս դեպքում խոսքը մասնավորապես քաղաքացիական հասարակության մասին էր, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է կոտրել արգելափակումը, և այստեղ կենտրոնացումը հիմնականում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա էր:

Եվ հետաքրքիրն այն է, որ սա մի համաժողով էր, որի բացման օրը նշանավորվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանի կարևոր հայտարարությամբ: Թուրքիայի դեսպանը ոչ միայն Թուրքիայի դեսպանատանը ընդունելություն կազմակերպեց բոլոր մասնակիցների համար` ներառյալ Հայաստանի պատվիրակությանը, այլև հանդես եկավ բացման կարևոր հայտարարությամբ: Սա կարևոր է Թուրքիայի կողմից եկող ազդանշանի առումով, որ այն ցանկանում էր պաշտոնապես հաստատել համաժողովը: Այնուամենայնիվ, համաժողովի ընթացքից պարզ էր, որ Թուրքիան ոչ մի կերպ պատրաստ չէ որևէ հաղորդագրություն ուղարկել Երևան և իրականում Հայաստանի հետ դիվանագիտությունը վերսկսելու ցանկություն չունի: Իրականում շատ դեպքերում Թուրքիայի պատվիրակության մասնակցությունը հետաքրքիր էր ոչ միայն այն առումով, թե ինչ էր ասվել, այլ նաև այն առումով, թե ինչ չէր ասվել: Այլ կերպ ասած` Թուրքիան դեռ ընդհանուր առմամբ զայրացած էր, որ Ադրբեջանը վերջին խոսքի իրավունք ունի ասելու տարածաշրջանում Թուրքիայի ներկայացրած տարբերակների վերաբերյալ, և կրկին Անկարայի ու Բաքվի միջև բաժանման նշաններ ու ապացույցներ կային:

Դա նկատի ունենալով` եղան երկու բանախոսներ, ովքեր ներկայացրին այսօրվա Թուրքիայի ներկայիս մարտահրավերները: Մեկը թոշակառու դիվանագետ էր, ում քննադատությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ հիմնված չէր կարգավորման նկատմամբ իր ունեցած ընդդիմության վրա, այլ գործընթացի նկատմամբ իր ունեցած ընդդիմության վրա: Այլ կերպ ասած` Թուրքիայի թոշակառու դիվանագետն ասաց, որ երկու ուղղությունները` Լեռնային Ղարաբաղ և հայ-թուրքական հարաբերություններ, երկու տարբեր դիվանագիտական նախաձեռնություններ են և պետք է առանձին լինեն: Այնուամենայնիվ, ըստ նրա` այդ երկուսը միախառնվել են, և դա է պատասխանատու ներկայացված նոր մարտահրավերների համար:

Վրաստանում Թուրքիայի ներկայիս դեսպանը նույնպես բավականին հստակ էր հակառակում համոզելիս` ասելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի մասին է եղել և երբեք առանձին չի եղել: Հաշվի չառնելով , թե որ տեսակետն է ճիշտ կամ եթե անգամ երկու տեսակետներն էլ ճիշտ են` սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանց առաջընթացի և հաշվի առնելով կարգավորման նկատմամբ Ադրբեջանի ընդդիմությունը, Հայաստանի տեսանկյունից պարզ է, որ մենք կարճ ժամանակում Թուրքիայից ոչ մի սպասելիքներ չպետք է ունենանք: Եվ դժբախտաբար նաև բավական կարևոր էր, որ Թուրքիան համառորեն հերքում է Թուրքիայի կողմից առաջին քայլն անելու կարիքը: Այլ կերպ ասած՝ Թուրքիան, որը փակել է սահմանը, հրաժարվել շարունակել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է և միայնակ կրում է գործընթացը առաջ տանելու բեռը:

Բայց այս ենթատեքստի դեպքում մենք ոչ մի լավատեսություն չենք տեսնում: Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան պատրաստ է կամ անգամ ցանկանում է վերադառնալ կարգավորման գործընթացին: Միաժամանակ, այս համաժողովում պատերազմի սպառնալիքի վերաբերյալ քննարկումներում Ադրբեջանում ժողովրդավարության պակասի և այլնի հետ մեկտեղ մենք նաև տեսնում ենք, որ Թուրքիան գիտակցում է, որ ստատուս քվոն սպառնալիք է նաև Թուրքիայի համար: Հետաքրքիր էր, որ շատ մասնակիցները բացառեցին Թուրքիայի ուղղակի դերը Մինսկի խմբում: Այլ կերպ ասած` ըստ համաժողովի մասնակիցների, Թուրքիան որպես կասկածելի դերակատար, նրա ազնիվ դերի պակասն ու Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումները որակազրկել են նրան Մինսկի խմբում ավելի մեծ դեր ունենալուց:

Սա նաև կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ Թուրքիայի պահանջները՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զիջումների մասին, կամ այդ հարցի վերաբերյալ ակնկալիքները բավականին անիրական են թվում: Միաժամանակ, այն ցույց տվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանը առավել բարձր դիրք ունի այն առումով, որ Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են ինչ-որ բան անելու համար: Եվ շատ դեպքերում Ադրբեջանը ձեռք է բերել իշխանություն, մոնոպոլիա տարածաշրջանում Թուրքիայի ներկայացրած հնարավորությունների սահմանափակման համար: Սա հավասարապես վտանագավոր է Թուրքիայի և ընդհանուր տարածաշրջանի համար, քանի որ այսօր Ադրբեջանն է ամենալուրջ վտանգը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար: Այսօր Ադրբեջանն է այն միակ պետությունը տարածաշրջանում, որը բացեիբաց պատերազմի սպառնալիք է ներկայացնում, և Լեռնային Ղարաբաղի հարցում կրկին վերսկսել է թշնամանքը:

Եվ, անկեղծ ասած, Ադրբեջանը պետք է վճարի կայունությանն ու անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար, և այն նաև պետք է վճարի խաղաղության գործընթացում դիվանագիտական անազնվության համար։ Եվ վերջապես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար պարզ է, որ խաղաղության գործընկեր չկա: Եվ սա այսօրվա դրության բավականին բացասական, բայց իրատեսական գնահատականն է:

Կհանդիպենք մյուս շաբաթ:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

12.26.2011

2011թվականի ԱՄՆ -ի 12 առավել կեղծ հայտարարությունները:

Քանի որ 2011 մոտենում է ավարտին, ամերիկյան ամսագրերից մեկը, որ նաեւ մրցանակ է շահել, հավաքել է տարվա մի քանի տասնյակ առավել բացահայտ սուտ, անամոթ եւ երկերեսանի ամերիկյան հայտարարությունները:
«Ես ապրում եմ քաղաքում, ուր սուտը արվեստի տեսակ է համարվում», Foreign Policy վեբ կայքում գրել է Դեւիդ Ռոտկոպֆը:
Ի թիվս ԱՄՆ -ի բազմաթիվ կեղծ հայտարարությունների, մի քանիսը արժե առանձնացնել, -ասում է Ռոտկոպֆը /Rothkopf/:

1. «Պատերազմը Իրաքում ինը տարիներից հետո, վերջապես ավարտված է»:
Ռոտկոպֆի դիտարկմամբ, նախ ԱՄՆ ռազմական ծրագրերը Իրաքում ակտիվ են  1990 - ականներից, դա տարածաշրջանում ԱՄՆ ռազմատենչ քաղաքականության արդյունքն է - եւ ամենայն հավանականությամբ դա կլինի այդ պատերազմի միայն մեկ ճակատամարտի ավարտը:

2. «Ամերիկայի առաքելությունն Իրաքում հաջող է եղել»:
Նա իր զարմանքն է հայտնել այս հայտարարության առիթով, քանի որ Իրաքը մասնատված է, ոչ ժողովրդավարական է, կոռումպացված է եւ բացի դա ԱՄՆ - ներխուժումը արժեցել է տրիլիոն դոլար , ԱՄՆ հազարավոր զինվորների կյանք, հարյուր հազարավոր Իրաքցի զոհեր, արժեզրկել իրաքցիների ազգային հեղինակությունը: ԱՄՆ պատերազմը Իրաքում ավելի շատ նման է լայնածավալ «ֆիասկոի», - ասում է նա:

3. «Մենք հաղթում ենք Աֆղանստանում»:

Վաշինգտոնը ամրապնդել է ծայրահեղականների դիրքերը տարածաշրջանում, եւ  միջուկային  Պակիստանի ապակայունացնող սպառնալիքը այժմ շատ ավելի մեծ է, քան այն ժամանակ, երբ ԱՄՆ - ը ներխուժեց Աֆղանստան, - ասել է նա:

4. «Պակիստանը Ամերիկայի դաշնակիցն է» եւ «Աֆղանստանը - ամերիկայի գործընկերն է».

Ոչ Աֆղանստանը ոչ Պակիստանը ոչ մի տեսանկյունից չեն կարող համարվել ամերիկյան դաշնակիցներ: Հակառակն է վկայում, Իսլամաբադի թշնամանքը դեպի Վաշինգտոնը, եւ Քաբուլի կողմից ԱՄՆ - ի դերի նվազեցումը համաշխարհային ասպարեզում, - ասում է Ռոտկոպֆը:

5. «Չինաստանի դերի բարձրացումը չի սպառնում Ամերիկային».

Սա ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «ամեն օրվա երեկոյան աղոթքն է», - ասում է Ռոտկոպֆը:
«Սա հարկավոր է ճիշտ լիներ: Սակայն դա ճիշտ չէ », - ավելացնում է նա:

6. «Խնդիրը Հանրապետականներն են, ոչ թե դեմոկրատները».

Ռոտկոպֆը գտնում է, որ այս հայտարարությունն է «ամերիկյան քաղաքականության ամենամեծ սուտը»: Նա ասում է, որ ամերիկյան քաղաքականության խնդիրը, ոչ թե կուսակցական է, այլ դրամական: «Համակարգը այնքան կոռումպացված է, որ վերջին սկանդալային վերծանումները արդյունքում վերածվում են դեպի համակարգ հերթական խոշոր գումարների ներարկման, իսկ բարեփոխումները մնում են օդում», - ասել է նա:



7. «Հարուստների հարկային կրճատումները, կօգնի Ամերիկայի համար ստեղծել աշխատատեղեր»:

Այս ապուշ ենթադրության օգտին բացարձակապես որեւէ ապացույց գոյություն չունի, - ասում է Ռոտկոպֆը:
8. «Եվրոպական առաջատար երկրների առաջիկա գագաթնաժողովը կլինի վճռորոշ...»
Չնայած այն հանգամանքին, որ այդ հայտարարությունն արվում է ամեն մի քանի շաբաթը մեկ եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում, «ենթադրաբար գերխելացի ԱՄՆ ֆինանսական շուկաներում», շարունակում են հավատալ դրանց, - ասում է Ռոտկոպֆը:

9. Օբամայի վարչակազմը ֆինանսական ծառայությունների մի շարք լուրջ բարեփոխումներ է կատարել»:

ԱՄՆ - ի ֆինանսական համակարգը դեռեւս տառապում այն բոլոր սպառնալիքներից, որոնք հանգեցրին 2008 - ի անկմանը: «Ոչ մի թիզ առաջխաղացում», - եզրափակում է Ռոտկոմպֆը:

10. «Միայն ամերիկացիների 9 տոկոսն է աջակցում այս Կոնգրեսին»:

«Անհեթեթություն. Չի կարող որ այդքան շատ հավանություն տվող լինի», - ասում է նա
սարկազմով:

11. «Լիբիայի գործողությունը կավարտվի մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում»:

Ռոտկոպֆը ասում է, որ գործողությունը հենց սկզբից այլ ուղով է գնացել, եւ մի քանի ամիս է ապացուցում է սխալը»:

12. «Ես սիրում եմ Իսրայելը».

Թեեւ ամերիկյան բոլոր քաղաքական գործիչները նման հայտարարություն են անում, իրականում, ոչ մեկը այդպես չի կարծում, - ասում է Ռոտկոպֆը: Նրանք նկատի ունեն, որ «Ուզում եմ, որ ամերիկյան հրեաները մտածեն որ բավականաչափ սիրում եմ Իսրայելը, ինձ ընտրելու համար եւ ինձ ինձ փող տան», - ասում է նա:

«Սա ընդամենը մի քանիսն են երկերեսանի, ստախոս, թուլամորթ աղավաղումներից», - եզրափակում է Ռոտկոպֆը:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում