Показаны сообщения с ярлыком Հոգևոր անկյուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հոգևոր անկյուն. Показать все сообщения

11.08.2012

Հիսուս Քրիստոսի ֆիզիկական արտաքինի մասին:

Հիսուս Քրիստոսի ֆիզիկական արտաքինի մասին:

Հին հույները և հռոմեացիները իրենց խոշոր առաջնորդներին պատկերող արձաններ և նկարներ են թողել, բայց այդպես չեն վարվել հրեաները, քանի որ դա դեմ էր իրենց կրոնին: Կռապաշտությամբ տարվելու վախն արգելում էր նրանց ներկայացնել թեկուզ մարդկանց գծանկարը: Շատ բան կարելի է իմանալ և կռահել մինչև 20 -րդ դար Միջին Արևելքում գոյատևած հրեաների որոշ ցեղախմբերից: Սրանք արևելյ

ան հրեաներն են՝ Սեփարադիմից: Ենթադրվում է, որ նրանց արտաքինը բավական է 2000 տարի առաջ ապրած հրեայի արտաքինի մասին պատկերացում կազմելու մասին: Եթե Քրիստոսը նրանց նման էր, ապա Նա. միջին հասակի էր, մաշկը՝ թուխ, խիտ սև մազերով, խորանիստ շագանակագույն աչքերով, սուր, դուրս ցցված քիթ և խիստ դիմագծերով:
Մասնագիտությամբ Նա հյուսն էր, որն այդ օրերին դրսի աշխատանք էր համարվում: Այն պահանջում էր ֆիզիկական ուժ և հմտություն՝ որմնադրության, քարտաշության, ատաղձագործության և փայտամշակման ասպարեզներում: Հիսուսի ձեռքերն, անկասկած, կոշտացել և պնդացել էին ծանր նյութեր և կոշտ գործիքներ օգտագործելուց: Քանի որ նա ֆիզիկական աշխատանք կատարող էր, նրա կառուցվածքը, պետք է որ, նման լիներ բանվորի կառուցվածքի՝ լայն թիկունքով և ուժեղ ձեռքերով: Նրա դեմքը ակոսված և դաբաղված էր արևի և քամու տակ երկար մնալուց, լարվածությունից և ցավից:
Չնայած Ավետարանները չեն պարունակում Քրիստոսի արտաքին նկարագրությունը, սակայն դրանք հաստատում են նրա՝ ֆիզիկապես ուժեղ անձնավորություն լինելը: Նրա շրջապատի մարդկանց արձագանքներից ևս, որոնք գրանցված են Ավետարաններում, կարելի է պատկերացնել նրա արտաքինը:
Իր երկրային ծառայության և´սկզբում, և´վերջում Հիսուսը Երուսաղեմում երկու անգամ մտավ տաճարի գավիթ, որտեղ զոհաբերվող կենդանիների ամոթալի առևտուր և դրամափոխանակություն էր կատարվում, որը կազմակերպված էր կրոնի դիմակի տակ և տաճարի մաքսանենգների պաշտպանությամբ:
Հիսուսը տիրեց իրավիճակին և համարձակորեն մաքրեց այդ վայրը: Առանց դիմադրության հանդիպելու՝ նա վռնդեց չարագործներին և ցիրուցան արեց ամեն ինչ: Նրա հակառակորդները գերադասեցին թողնել Հիսուսին մարտադաշտում, քան կանգնել նրա զայրույթի ճանապարհին(Հովհ.2.15 և Մատթ.21.12):
Հիսուսին շատ անգամ տեսնում ենք դեմ հանդիման իր զորավոր հակառակորդներին, որոնք պատրաստ են հափշտակել, ձերբակալել կամ սպանել նրան: Նա կամ ահ առաջացնելով հազթում էր նրանց, կամ պարապես դուրս պրծնում նրանց ձեռքից և հեռանում, երբ նրանք փորձում էին ճնշել իրեն(օրինակ Հովհ.5.18, 6.15, 7.30, 44, 8.59, 10.31, 39): Վերջապես, երբ խավարի քողի տակ թշնամիները եկան նրան իբրև ավազակ բռնելու, սկզբում չճանաչեցին, իսկ երբ մոտիկից տեսան խուճապի մատնվեցին, հետ մղվեցին և երեսնիվայր ընկան ցած(Հովհ.18.6): Նրան կարողացան ձերբակալել և տանել որովհետև, Հիսուսը գիտեր, որ հասել իր ժամը և պատրաստ է դիմավորելու իր ճակատագիրը՝ ինչպես Մեսիա:
Հանրամատչելի արվեստը, կրթական միջոցները և հատկապես քրիստոնեական ֆիլմերի մռայլ պատկերումները հաճախ Քրիստոսին ներկայացնում են որպես մի դանդաղաշարժ, երկարամազ երազողի և ծպտված գուրուի՝ անորեքսիկ շիկահեր, մորուքավոր ու տխրադեմ: Քրիստոսը բացահայտորեն շատ ավելի տարբեր էր: Նա հաստատակամ , եռանդուն ու արագաշարժ անձնավորություն էր, որը միշտ գործում էր և միայն իր ներկայության ակնհայտ զորությամբ հարգանք էր ներշնչում իր ընկներներին կամ թշնամիներին:

Համառոտ մեջբերել եմ Աստվածաբանության դոկտոր՝ Ժիլպեր Բիլեզիքյանի «Քրիստոնեության հիմունքները» գրքից:

10.31.2012

Քրիստոնեական Եկեղեցին Դեցիա Կայսր հալածանքների ժամանակաշրջանում մինչև Դիոկլետիանոսի հալածանքների սկիզբը: Մաս-2

Церковь в эпоху от гонений Деция до начала гонений Диоклетиана. Часть 2

Рейтинг@Mail.ru Rambler's Top100 Православие.Ru, 12 октября 2010 г.
http://www.pravoslavie.ru/arhiv/41990.htm
Протоиерей Владислав Цыпин

Загрузить увеличенное изображение. 438 x 599 px. Размер файла 81964 b.
 Иисус - Добрый Пастырь. Катакомбы Калликста в Риме. Около 250 г.
Иисус - Добрый Пастырь. Катакомбы Калликста в Риме. Около 250 г.
Во второй половине III века, после гонений Деция и Валериана, когда для Церкви вновь наступили мирные времена, богослужение чаще стало совершаться в наземных храмах, которые воздвигались на мощах мучеников. Есть сведения о том, что в Риме существовало более 40 таких храмов, но не один из них не сохранился до наших дней, так что памятниками христианского храмоздательства этой эпохи остаются почти исключительно катакомбные церкви. Катакомбы существуют в разных городах империи, например в Неаполе, Сиракузах, но самые обширные – в Риме. В средневековье, после прекращения в них богослужений и последовавшего затем перенесения покоившихся там мощей прославленных святых в наземные храмы, они были оставлены и забыты и вновь открыты уже только в конце XVII столетия. Первоначально они назывались цеметериями (coemeteria), что, собственно, значит «кладбище», гипогеями или ареями и только позже стали называться и катакомбами. В них хоронили останки христиан. Останки помещали в устроенные вдоль узких коридоров многоярусные ниши (loculi), которые замуровывались после погребения

9.20.2012

Սմբատ սարկավագ Խանվելյան:Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է:

Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է:


Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է:

1908թ.-ի այս օրը`սեպտեմբերի 20-ին ծնվեց Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա Պալճյանը:
Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի [Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին այնտեղ էր

9.18.2012

Ո՞Վ ԷՐ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՉԱՐՉԱՐՈՂԸ------- (Տրդատ Արշակունին, թե՞ Ներսեհ Սասանյանը) ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ:


  • Ո՞Վ ԷՐ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՉԱՐՉԱՐՈՂԸ-------
    (Տրդատ Արշակունին, թե՞ Ներսեհ Սասանյանը)

    ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ:

    Արտաշատում զնդան նետված Գրիգոր Լուսավորչի կրած բոլոր տառապանքները Ագաթանգեղոսի երկի առաջաբանում համարվում են «երկպատական բռնութեան» հետեւանք : «Նոր հայկազյան բառարանը» երկպատական բառին վերագրում է այսպիսի իմաստներ. «Կամ է որպէս երկպատիկ, եւ կամ յերկուց կողմանց պատօղ պատեալ» : «Երկպատական բռնութեանն» եւս մեկ անգամ հանդիպում ենք Կորյունի «Վարք Մաշտոցի»

1.11.2012

Իսլամ և Քրիստոնեություն

Իսլամ և Քրիստոնեություն
Մահմէտի կրօնը (ծնուած մօտ 570-ին, մարգարէական կոչումը 610-ին կամ 612-ին, մեռած 632) վերջին նշանաւոր, կրօնների խառնուրդներից յառաջ եկած, երևոյթն է արևմտեան և հարաւարևմտեան Ասիայում: Այդ նոր կրօնի հիմունքներն են, բացի Մահմէդի սեպհական ստեղծագործող անձնաւորութիւնից, նախ հրէութիւնը, որ մեծ ազդեցութիւն ունէր Հիջասում և գլխաւորապէս Արաբիայի հարաւում՝ Յեմենում և Բ. Գնոստիկական հերձուածողների քրիստոնէութիւնը, որ բազմազան ձևերով տարածուած էր ամբողջ թերակղզու վրայ (Խելքեսայիտներ): Այդ խառնուրդների եզրակացութիւնն էր՝ հաւատ առ մի Աստուծոյ բարձրագոյն և վերջին յայտնութիւնը իւր մարգարէ Մահմէդի միջոցով, մի կրօն բարոյական, կրօնական և ծիսական պատուէրներով, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, որոնք վերաբերում էին, թէ անհատական և թէ հասարակական կեանքին:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ, Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան , Eastern Armenian Bible

Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան

Eastern Armenian Bible


ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ


ՄԱՏԵԱՆ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ


ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Աստվածաշունչ, Հին և Նոր Կտակարանները

Աստվածաշունչ, հղում...

¹⁹ Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։
²⁰ Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։
²¹ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։
(Մտ 28:19-21)
http://bible.armenia.ru/hy/book/206.28:19-21.html
http://bible.armenia.ru/hy/book/206.28:19-21.html#/page/227

13Մի́ ոք որ ՛ի փորձութե(ան) իցէ, ասիցէ՝ թէ յա(ստուածո)յ փորձիմ. զի ա(ստուա)ծ անփո́րձ է չարեաց. փորձէ նա՝ եւ ո́չ զոք։14իւրաքանչիւրոք փորձի՝ առ ՛ի յիւրո́ցն ցանկութե(ան)ց ձգեալ եւ պատրեալ։15ապա այնուհետեւ ցանկու(թ)ի(ւ)ն յղացեալ՝ զմե́ղս ծնանի. եւ մեղքն կատարեալ՝ զմա́հ ծնանին։16Մի́ խաբիք եղբա́րք իմ սիրելիք,17զի ամ(ենայն) տուրք բարիք եւ ամ(ենայն) պարգեւք կատարեալք՝ ՛ի վերո́ւստ են իջեալ առ ՛ի հօրէ́ն լուսոյ. յորում չի́ք փոփոխումն՝ եւ կա́մ շրջելոյ ստուեր։18Կամեցեալ ծանա́ւ զմեզ բանիւքն ճշմարտութե(ան)՝ լինել մեզ պտո́ւղ ինչ ստացուածոց նորա.19գիտասջի́ք ե́ղբարք իմ սիրելիք։20զի բարկութի(ւն) մարդոյ զարդարու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ո́չ գործէ։

1.09.2012

Թուրինյան Վարշամակի պատմությունը


Այ այս թուրինյան վարշամակի հարցը ինձ շատ էր հուզում , իրոք սա օրիգինալն է թե 13 դարի արվեստի գործ ? , 1988 թվականին Օքսֆորդում, Ցյուրիխում և Արիզոնայում արված հետազոտությունները ""радиоуглеродного анализа"" ցույց են տվել, որ ծածկոցը ստեղծվել է 1260-1330-ական թվականներին, միայն մի բան շատ տարօրինակ է , երբ 1898 թ.ին սիրողական ֆոտոնկարիչ Սեկոնդո Պիան վարշամակի համընդհանուր ցուցադրման ժամանակ նկարներ արեց, նեգատիվի վրա մարդկային դեմք երևաց`այն ինչ հիմա մենք տեսնում ենք, այդ հայտնագործությունն էլ հենց պատճառ դարձավ վարշամակի օրիգինալ լինել չլինելու քննարկման պատճառ , ովքեր որ անզեն աչքով տեսել են պատանքը հաստատում են որ ոչինչ չի երևում, այլ միայն ֆոտոի վրա, սա արդեն մտածելու տեղիք է տալիս, այն է այդ ի՞նչ մի ֆանտաստիկ հանճարեղ գլուխ պետք է ստեղծած լինի այդ վարշամակը`նախօրոք հաշվարկելով և մարգարեանալով որ իրենից շուրջ 600 տարի հետո լուսանկարչական ապարատի գյուտն են հայտնաբերելու, և իր ստեղծածի ամբողջ հանճարեղությունը հաշվարկել է հենց մեր ժամանակների համար, որպիսի մենք մտածենք թե դա հենց Տիրոջ վարշամակն է... Հ.Գ. "Բաներ կան որ միայն տրամաբանությամբ կարող ես տեսնել." Արթուր Կոնան Դոյլ "Շերլոկ Հոլմս"
Тури́нская плащани́ца (итал. Sindone di Torino) — христианская реликвия, четырёхметровое льняное полотно, в которое, по преданию, Иосиф из Аримафеи завернул тело Иисуса Христа после Его Крестных страданий и смерти (Мф.27:59-60). В настоящее время хранится в соборе Святого Иоанна Крестителя в Турине.
Туринская плащаница (позитив и негатив)
Содержание

Ծանոթացեք հեթանոս Արթուր Արմինի կեղծարար նյութի հետ, որը նա բառացի թարգմանել`գրագողություն է արել "ժամանակի ոգին" "դուխ վրեմենի" "Զեյթգեյսթ ֆիլմը` zeitgeistmovie.ru/index_themovie.html" սկանադալային ֆիլմից, իսկ հերքումը այս հերյուրանքի նայեք տեքստի վերջում տեղադրված կայքում


ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐ - ՀԻՍՈՒՍԻ ԿԵՐՊԱՐԸ
Thursday, 05 January 2012 21:36


Հնագույն ժամանակների մտածողների կողմից երկնային լուսատուները`աստեղատներն ու աստղերի խմբերը, նույնպես արժանացել են հատուկ ուշադրության: Աստղերի եւ աստեղատների շարժումը ուսումնասիրելով` հին քրմերը սկսեցին հաշվել ժամանակային մեծ հատվածներ, ինչպես ասենք նույն տեղում արեւի 54 տարվա պարբերական խավարումը: Հին քրմերը, երկինքը բաժանելով 12 ժամային մասերի` 6 + 6, յուրաքանչյուր մասում աստղերի խմբերը անվանեցին աստեղատներ: Անուններ եւ կերպարներ տալով դրանց` նրանք կազմեցին աստեղատների շարժման օրացույցները:
Սա 12 համաստեղությունների օղակաձեւ շրջանն է, որ հնագույն ժամանակներից կոչվում է Զօդիակ¹:

1. Զօդիակ - Զ օդի ակ (Գրաբար) - Երկնային անիվ իմաստով (- Մ.Մ.)

1.04.2012

Նիկիական Հանգանակը

Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է, ընդունվել է 325թ.Նիկիայի Ա տիեզերական Ժողովի կողմից, լրացվել է հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ և 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Ժողովներում:
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները: Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին: Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է:
Հանգանակի վերջին բառը՝ «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու պատարագում ասվում է Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո:

Բովանդակություն

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Ա. Համբերությունն արիության այն զորությունն է, որով դիմակայում են անզուսպ կրքերին: Սա մի զորություն է, որը բնավորված է զսպելու և արգելելու համար այն ամենը, որը խոհեմությունը չի թույլատրում կատարել:
Բ. Համբերողից բացի ոչ ոք չի կարող հաղթել դժվարություններին, և անժուժկալից (անզուսպից) տկար ոչ ոք չկա: Չկա այնքան ծանր ու դժվարին բան, որին կատարյալ համբերությունը չհաղթի, և չկա  թեթև մի բեռ, որն անհամբերությունը չծանրացնի:
Գ. Համբերությունն այնտեղ է երևում, ուր մարդուն անցանկալի բաներ են պատահում` հիվանդություն, ձախորդություն, չքավորություն, անպատվություն , նաև սիրելիների մահ և սրանց նման վշտացուցիչ դիպվածներ:

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը «Տերունական աղոթքը» սովորեցնելուց առաջ հետևյալը պատգամեց. «…դուք այսպե´ս աղոթեցեք» (Մատթ. 6:9): Մի պահ, երբ ամբողջ միտքդ սևեռում ես այս տողերի վրա, ապա ակամայից ստանում ես այն տպավորությունը, որ Քրիստոսի կողմից պարտադրանք կա միայն «Հայր մեր»-ն ասել: Սակայն, բնավ, դա այդպես չէ, քանի որ մեր Տերը այդպես չի մերժում մնացյալ բոլոր աղոթքները, որ  թե´ մարդու սրտից են բխած առ Աստված, թե´ մեր Սուրբ Հայրերի կողմից են գրված մեզ համար: Քրիստոս չի մերժում աղոթքի այլ ձևերը, որովհետև Ավետարանը ցույց է տալիս մեզ, թե ինչպես Աստծու Որդին մատնությունից առաջ այլ բառերով աղոթեց` ասելով. «Հա´յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձանից հեռացրո´ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո´նը թող լինի» (Ղուկ. 22:42): Ասյտեղ առկա է «Հայր մեր»-ից երկու կետեր. նախ` «մի´ տար մեզ փորձության», երկրորդ` «թող քո կամքը լինի»:

Մարդու դերը բնության մեջ

Մարդու դերը բնության մեջ

Այսօր շատ հաճախ են բարձրացվում հարցեր մարդու և բնության փոխհարաբերության մասին: Հին մտածողների աշխարհայացքում աշխարհը երևում է որպես մարդ-բնություն միություն, մարդու և բնության փոխներթափանցում: Ըստ այդ փիլիսոփայության մարդկային գործնեությունը կյանքում ներհյուսվել է պարագաներով, որոնք բխում են օբյեկտիվ պայմաններից և տարբերում են մարդկային գործնեությունը: Ջուրը, հողը, կրակը և օդն էին առաջին բնական պայմանները և աշխատանքի պարագաները: Հանրության և բնության հարցին ավելի հիմնավորաբար մոտեցավ Արիստոտելը: Նրան հետաքրքրում էր գաղափարապես մարդու տեղը օրգանական աշխարհում: Լեզվամտածողության մեջ առաջինը նա ներմուծեց «մարդաբանություն» տերմինը: Արիստոտելը առաջ քաշեց մարդու` մյուս կենդանի էակներից գերազանց լինելու մասին հարցը: Այդ տարբերվող հատկությունը նա տեսնում էր մարդու բանականության մեջ:

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը


20-րդ դարի 40-60-ական թվականներին փիլիսոփայական, մշակութաբանական և բանասիրական գրականության մեջ շրջանառության մեջ դրվեց «Հայկական Վերածնունդ»  տեսությունը, ըստ որի 10-14-րդ  դարերում Հայաստանում տեղի է ունեցել Եվրոպական Վերածննդի հար և  նման Վերածնունդ, ուստի այդ շրջանի հայ մշակույթը պետք է դիտել որպես Վերածննդի դարաշրջանի մշակույթ: Իրենց տեսակետը հիմնավորելու համար Հայկական Վերածննդի կողմնակիցները սկսեցին պատմամշակութային նյութը վերակազմել ու մեկնաբանել` ելնելով   Եվրոպական Վերածննդի չափանիշներից:
«Հայկական Վերածնության» հարցը թե՛ ծագումնանանորեն, և  թե՛ տրամաբանորեն շաղկապված է Արևելյան Վերածնության հիմնահարցի հետ, չնայած այն բանին, որ հայոց գրականության մեջ Վերածնության մասին առաջին անգամ տակավին գրել էր Մ.Աբեղյանը, մինչև Արևելյան Վերածնություն հասկացության շրջանառությունը խորհրդային գիտական գրականության մեջ:

Աշխարհիկ և կրոնական հումանիզմ

Աշխարհիկ և կրոնական հումանիզմ

Հումանիզմը շատ լայն հասկացություն է. առօրյայում հումանիստ բառը նշանակում է բարի, գթասիրտ, մարդասեր: Այս իմաստից զատ հումանիզմը փիլիսոփայական ուղղություն է, որի առարկան մարդն է: Մեր նյութում հումանիզմ եզրը կիրառելու ենք որպես աշխարհում գերագույն արժեք ըմբռնելու  իմաստով: Ներկայացնելով աշխարհիկ և քրիստոնեական հումանիզմի տարբերությունները` մենք դրանք կդիտարկենք հիմնականում մարդկային ազատության և բարոյականության խնդրի համատեքստում: Հումանիզմը` որպես աշխարհայացք, ձևավորվել է Ռենեսանսի (Վերածննդի) ժամանակաշրջանում, որն անցումն էր Միջնադարից դեպի Նոր ժամանակը: Վերածննդի ժամանակաշրջանի մշակույթում առաջադրվեցին նոր սկզբունքներ, որոնք հակադիր էին միջնադարի կրոնական մտածողությանը: Միջնադարյան մտածողության ելակետը հիմնականում աստվածակենտրոն էր, այսինքն` կյանքի չափանիշը միայն Աստված էր, և

Քրիստոնյաների վերաբերմունքը մահվանը

Քրիստոնյաների վերաբերմունքը մահվանը

Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ և չես մեղանչի երբեք:
Սիրաք Է 40

Որոշ քրիստոնյաներ հակված են մոռանալու Տիրոջ այն խոսքերը, թե «Իմ Թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ.ԺԸ 36) և որ քրիստոնյային վայել է «գանձեր դիզել երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչոցնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (նման. Մտթ.Զ 20):
Մտքով մենք գիտենք այդ ճշմարտությունները, բայց դրանք գրեթե միշտ մեր սրտում չեն և չեն իշխում մեզ: Սովորաբար մենք աշխատում ենք որքան հնարավոր է հարմարավետ դարձնել մեր կյանքը, իսկ մեր հարազատներին ու սիրելիներին նայում ենք այնպես, կարծես այս կյանքում երբեք չենք բաժանվելու նրանցից:

ԱՄԱՆՈՐ, Ս. ԾՆՈւՆԴ

ԱՄԱՆՈՐ, Ս. ԾՆՈՒՆԴ

 Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: <<Սանտա Կլաուս>> թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց:
Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե

Գտեք մեզ ֆեյսբուքում