1.09.2012

Ծանոթացեք հեթանոս Արթուր Արմինի կեղծարար նյութի հետ, որը նա բառացի թարգմանել`գրագողություն է արել "ժամանակի ոգին" "դուխ վրեմենի" "Զեյթգեյսթ ֆիլմը` zeitgeistmovie.ru/index_themovie.html" սկանադալային ֆիլմից, իսկ հերքումը այս հերյուրանքի նայեք տեքստի վերջում տեղադրված կայքում


ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐ - ՀԻՍՈՒՍԻ ԿԵՐՊԱՐԸ
Thursday, 05 January 2012 21:36


Հնագույն ժամանակների մտածողների կողմից երկնային լուսատուները`աստեղատներն ու աստղերի խմբերը, նույնպես արժանացել են հատուկ ուշադրության: Աստղերի եւ աստեղատների շարժումը ուսումնասիրելով` հին քրմերը սկսեցին հաշվել ժամանակային մեծ հատվածներ, ինչպես ասենք նույն տեղում արեւի 54 տարվա պարբերական խավարումը: Հին քրմերը, երկինքը բաժանելով 12 ժամային մասերի` 6 + 6, յուրաքանչյուր մասում աստղերի խմբերը անվանեցին աստեղատներ: Անուններ եւ կերպարներ տալով դրանց` նրանք կազմեցին աստեղատների շարժման օրացույցները:
Սա 12 համաստեղությունների օղակաձեւ շրջանն է, որ հնագույն ժամանակներից կոչվում է Զօդիակ¹:

1. Զօդիակ - Զ օդի ակ (Գրաբար) - Երկնային անիվ իմաստով (- Մ.Մ.)


Տեսողական պերսպեկտիվայի համաձայն, արեւն անցնում է 12 աստեղատներով տարվա ընթացքում: Ըստ այս ֆենոմենի Հայկական լեռնաշխարհի մարդիկ տարին բաժանեցին 12 ամիսների, ինչպես նաեւ 4 եղանակների, ըստ գիշերահավասրի եւ արեւադարձի: Քրմերը երկնային աստեղատները կերպարանավորեցին ըստ մարդկանց եւ կենդանիների պատկերների, նրանց տալով ֆունկցիոնալ անուններ: Ստեղծվեցին հավատամքային պատումներ եւ պատմություններ, որոնք ներկայացնում էին աստեղատների շարժման ընթացքը եւ արեւի շրջապտույտը զօդիակով: Արեւը, որպես կյանք տվող օբյեկտ, աստվածացվեց եւ համարվում էր Տիեզերքն արարող գաղտնաթաքուն, բարձրագույն Աստծու որդի եւ փրկիչ, իսկ նրա ընթացքը 12 աստեղատներով` բնության փոփոխությունների ընթացք: Օրինակ, հնագույն ժամանակներում Ջրհոս համաստեղությունը բնորոշում էր գարնան սկիզբը եւ ջրերի հոսքը:


5000 տարվա վաղեմություն ունեցող եգիպտական արեւի աստվածությունն Հորոսի հետ կապված կրոնահավատամքային պատումը արեւի՝ 12 աստեղատներում ընթացքի մասին է: Հորոսի հակառակորդը` թշնամին, Սեթն է: Հորոսը բնորոշոմ էր լույսը, օրը, իսկ Սեթը` խավարը, գիշերը: Այս փոխաբերական, առասպելական կերպարները ցուցում էին, որ ամեն առավոտ Արեւ-Հորոսը լուծարում էր Խավարը`Սեթին, իսկ գիշերները հակառակը` սպանվում էր Սեթի կողմից եւ անցնում էր անդրաշխարհ, առավոտյան նորից հառնելու սկզբունքով: Նույն պատումի հնագույն հայկական տարբերակը «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» պատումն է: Բարու եւ չարի, օրվա եւ գիշերվա դուալիզմը առկա է հնագույն բոլոր կրոններում, ինչպես նաեւ քրիստոնեության մեջ: Հորոսի համառոտ պատմությունն այս է.

    Հորոսը ծնվում է Դեկտեմբերի 25 ին: Հորոսի ծննդի նախանշանը արեւելքից բարձրացող աստղի եւ արեւելքի 3 թագավորների նորածնին այցելության մասին է: Հորոսը 12 տարեկանում սկսում է ուսուցանել, 30 տարեկանում նա կնքվում է, եւ սկսում է իր քարոզչությունը: Հորոսն ունի 12 աշակերտ-առաքյալներ եւ շրջում է նրանց հետ: 5000-ամյա Հորոսը, ինչպես Նոր Կտարկարանի Հիսուսը, կատարում է բուժումներ, հրաշքներ եւ հայտնի է «Աստծո գառ», «աշխարհի լույս», «Ճշմարտություն», «Բարի Լույս» մականուններով: Հազարամյակներ անց այն ամենը պիտի վերագրվի Հիսուսին: Հորոսը Թայթայի կողմից մատնվելով` խաչվում է, մեռնում է եւ երեք օրից հարություն է առնում: Հորոսի հետ կապված պատմությունը կրկնվում է բազմաթիվ ազգերի կրոններում եւ կրոնական պատումներում:
    Ատտիս: Հունաստան: Քրիտոսից 12 դար առաջ:
    Ծնվում է կույսից, ծնվում է Դեկտեմբերի 25-ին, խաչվում է, մեռնում է, երեք օր հետո հարություն է առնում:
    Քրիշնա: Հնդկաստան: Քրիստոսից 9 դար առաջ:
    Ծնվում է կույս Դեվակից(Дева Мария), արեւելքի աստղը ազդանշում է նրա ծնունդը, Քրիշնան հրաշագործություններ է անում, ունի 12 աշակերտ-առաքյալներ, խաչվում է, մեռնում է, 3 օր հետո հարություն է առնում:
    Դիոնիսիուս: Հունաստան: Քրիստոսից 5 դար առաջ:
    Ծնվում է կույսից, դարձյալ Դեկտեմբերի 25-ին, վարդապետ է, հրաշագործություններ է անում` ջուրը դարձնում է գինի եւ այլն, անվանվում է «թագավորների թագավոր», «Ալֆա եւ Օմեգա» անուններով, խաչվում է, հարություն է առնում:
    Միհր: Մհեր: Միթրա: Հայկական լեռնաշխարհի Հայասսա պետության հայտնի աստվածությունն է, Քրիստոսից 12 դար առաջ պաշտվում էր նաեւ Պարսկաստանում:
    Ծնվում է կույսից, Դեկտեմբերի 25-ին, ունի 12 աշակերտ-առաքյալներ, իր մահից 3 օր հետո հարություն է առնում, հայտնի է «Լույս», «Ճշմարտություն» անուններով: Նրա պաշտամունքի ծեսը կատարվում էր կիրակի օրը:
    Քրիստոնեության մեջ Հիսուսը ծնվում է կույս Մարիամից Դեկտեմբերի 25-ին(Հուլյան տոմարով, իսկ Գրիգորյան տոմարով` հունվարի 6-ին) նրա ծնունդը գուշակվում է արեւելքի աստղի ընթացքով, որին հետեւելով` արեւելքի 3 թագավորենը գնում են նրան տեսության: 12 տարեկանում Հիսուսն սկսում է ուսուցանե տաճարում, 30 տարեկանում կնքվում է Հովհաննես Մկրտչի կողմից, ունենում է 12 աշակերտ-առաքյալներ, կատարում է հրաշագործութուններ, ապա խաչվում է, մեռնում է, 3 օր հետո հարություն է առնում:

Հնագույն աստվածներ Հորոսի, Ատտիսի, Քիրշնայի, Դիոնիսիուսի, Միհրի, ինչպես նաեւ Հիսուսի պատմությունները նույն են, գալիս են հազարամյակների խորքերից եւ ունեն զուտ աստղագիտական նշանակություն: Արեւելքի աստղը Սիրիուսն է, արեւելքի 3 թագավորները Օրիոն համաստեղության 3 աստղերն են: Դեկտեմբերի 24-ին այս աստղերը կանգնում են մեկ ուղիղ գծով` ցուցելով արեւածագը, արեւի ծննդյան տեղը հորիզոնում, իսկ ծնունդը տեղ է ունենում Դեկտեմբերի 25-ին: Կույս Մարիամն իրականում երկնքում Կույսի համաստեղությունն է: Նրա հնագույն նշանը`M տառով, ցուցում է հնագույն աստված Դիոնիսիուսի մայր Միրրայի, Բուդդաի մայր Մայայի եւ Հիսուսի մայր Մարիամի անունները: Վերջին 2000 տարիների ընթացքում արեւը ամառային արեւադարձից սեպտեմբերի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը, լինում է Կույսի համաստեղությունում: Այս համաստեղությունը կոչվում է նաեւ «Հացի տուն» եւ Այծեղջյուրի համաստեղությունից հաշված` հինգերորդ աստեղատունն է, քանի որ ձմեռային արեւադարձի ժամանակ արեւը Այծեղջյուրում է: Նոր Կտակարանում Հիսուսը 5 նկանակ հացով եւ 2 ձկներով կերակրում է ժողովրդին: Նկատի է առնված հինգերորդ աստեղատունը ` որպես Հացի տուն ` Կույսի համաստեղությունը եւ Ձկների համաստեղությունը:
Ամառային արեւադարձից մինչեւ ձմեռային արեւադարձ օրերը սկսում են կարճանալ, իսկ գիշերները սկսում են երկարել: Ձմռանը օրվա ժամերը կարճանում են. հին քրմերի պատկերացումների համաձայն բնությունը սկսում էր մեռնել: Սա արեւի մեռնելու ընթացքն է:

Ամառվանից մինչեւ ձմեռ երկնքում արեւը ավելի ու ավելի կարճ աղեղով ընթանալով` դեկտեմբերի 22-ին գտնվելով հորզոնին ամենամոտը, այդ դիրքում կարծես կանգ է առնում երեք օր: Այդ երեք օրերի ընթացքում երկնքում պարզորոշ հառնում են «Հարավային Խաչ» համաստեղության աստղերը: Դեկտեմբերի 25-ին արեւը նորից սկսում է բարձրանալ դեպի հյուսիս եւ օրվա ժամերը գիշերվա համեմատ սկսում են երկարել: Ուրեմն, ինչպես Հիսուսը, այնպես էլ Հորոսը, Միթրան խաչի վրա մեռնում են եւ երեք օր հետո հարություն են առնում:





Հ.Գ. վերոհշարադրյալի մասին ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում, մեկնաբանում է Արթուր Արմինը   / http://rutube.ru/tracks/4526658.html /
Այս հերյուրանքի և տեսանյութի և այդ "դուխ վրեմենի""zeitgeistmovie" ֆիլմի գիտական հերքումը նայեք այս կայքում http://anti-zeitgeistmovie.info/ .


Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում