Показаны сообщения с ярлыком ինսուլտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ինսուլտ. Показать все сообщения

11.23.2012

Բժիշկները կարծես թե գիտեն ինչպես կանխարգելել ինսուլտը

Նոյեմբեր 23, 2012 drugline.org
Եթե ​​հիվանդը գտնվում է ինսուլտի ռիսկի զարգացման խմբում, նրան կարելի է նախապահպանել, պնդում է պրոֆեսոր Դոնալդ Սինգերը եւ պրոֆեսոր Կրիս Իմրէյը, գրում է Science Daily -ն, հղում անելով Stroke ամսագիրը:

Բժիշկները օգտագործում են ուլտրաձայնային սկանավորում, բացահայտելու քներակի վնասվածքով հիվանդներին, ինչը ինսուլտի հիմնական պատճառն է: Հենց այստեղ է, որ կարող են ձեւավորվել արյան մահացու տրոմբեր: Երբեմն տրոմբի փոքր մասնիկները առանձնանում եւ փակում երակը:

Բլոկադան կարող է առաջանալ ուղեղի զարկերակներից մեկում: Որից հետո մարդը կզգա թուլություն, խնդիրներ խոսակցականի հետ, կարող է կորցրել տեսողությունը: Ցավոք, ասպիրինը եւ այլ արյունա նոսրացնող միջոցները չեն օգնի կանխարգելել էմբոլի - սուբստրատ ձեւավորումը, որոնք խցանում են զարկերակները:

Ըստ այդմ, լրացուցիչ սկանավորումը կարող է օգնել բացահայտել այն մարդկանց, ում մոտ  առաջիկայում անոթները կարող են փակվել: Սկանավորումը ցույց տվեց, որ հակատրոմբային tirofiban -  դեղը կարող է ճնշել սուբստրատի ձեւավորումը, ի տարբերություն ասպիրինի: Հետազոտողները ոգեւորված հայտնագործությունից, պատրաստվում են նման էֆեկտով այլ միջոցներ գտնել:

10.10.2012

Ինսուլտից կարելի է խուսափել սնվելով պոմիդորներով

Կարդիոլոգները խորհուրդ են տալիս: Ինսուլտից կարելի է խուսափել սնվելով պոմիդորներով
Հոկտեմբեր 9, 2012

Լիկոպինը, որը պարունակվում է լոլիկներում, նվազեցնում է ինսուլտի ռիսկը, - ասվում է ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունում: Հայտնի է, որ լիկոպինը, պիգմենտ է եւ լոլիկին, ձմերուկին, գուավային գույն է տալիս: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ում մարմինը ունի ամենաբարձր լիկոպինի կոնցենտրացիա, ավելի քիչ են բախվում ինսուլտներին:
Ընդհանուր առմամբ, գիտնականները հետեւել են 46-65 տարեկան 1031 Ֆինլանդացիների: Լիկոպինի կոնցենտրացիան չափել են հետազոտության սկզբին, տեւել է մոտ 12 տարի: Այդ ընթացքում 67 տղամարդկանց մոտ ինսուլտ է արձանագրվել:
«Դա ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան օգտակար է մրգերի եւ բանջարեղենով հարուստ դիետան մարմնին, կապված ինսուլտի ցածր ռիսկի եւ անոթների առողջության համար», - ասում է դոկտոր Ջունի Կարպին, Կուոպիոյից, Արեւելյան Ֆինլանդիայի համալսարան
Աղբյուր

7.24.2012

Միկրոշարժիչը թափանցում է ուղեղի զարկերակներ մի քանի վայրկյանում վերացնելով շրջափակումը

Հուլիս 24, 2012  Melbourne Centre for Nanofabrication

Ավստրալիայի գիտնականները ստեղծել են մի շարժիչ, որը կարողանում է անցնել ուղեղի երաներով: Շարժիչի չափը հավասար է աղի մասնիկի: Մելբուռնի հիվանդանոցի անձնակազմը հուսով է դրա միջոցով բուժել ինսուլտով տառապող հիվանդներին, հաղորդում է ABC News -ը:

Սարքի ստեղծողը պրոֆեսոր Ջեյմս Ֆրենդն է Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտից: Նրա խոսքերով, սարքը ապահովում է այնպիսի հզորություն, որ մոտորանավակը անցում է զարկերակներով: Այն ստեղծվել է պողպատից եւ աշխատում է պիեզոէլեկտրականությամբ:

Ուշադրության կենտրոնում է դրված նվազագույն ինվազիվ մոտեցում: Հիմնական խնդիրն է հենց մոտորանավակում կատարել բոլոր անհրաժեշտ մանիպուլյացիաները: Միկրոշարժիչը հասնելով դեպի առավել անհասանելի վայրեր թույլ է տալիս արգելաբացել զարկերակները:

Այս պահին, նշում է պրոֆեսորը, խոսքը գնում է միայն ուղեղի զարկերակների մասին: Սակայն, հեռանկարում տեխնոլոգիան կարող է օգտագործվել սրտի եւ երիկամների վրա: Թեեւ այն դեռ հեռու է կատարյալ լինելուց եւ կանցնեն տարիներ մինչեւ կհայտնվի բժիշկների զինանոցում:

5.10.2012

Նկարելը կպարզի ում համար ինսուլտը կարող է ճակատագրական լինել

bbc.co.uk  Մայիս 10, 2012

Պարզ նկարչության թեստը կարող է կանխատեսել ծերերի միջեւ առաջին ինսուլտից հետո մահվան վտանգը, պատմում է BMJ Open ամսագիրը: Թեստը, որի մասին խոսք է գնում ներառում է մի խնդիր, որով առաջարկվում է գծերի միջոցով, որքան հնարավոր է արագ կապ հաստատել իրար հետ նշված թվերը ըստ նվազման կարգի, - գրում է  BBC -ն:

Մարդիկ, ովքեր արդյունքներով ընկել են ստորին երրորդից ներքեւ, մոտ երեք անգամ ավելի շատ հավանականությամբ են մահանում ինսուլտից, համեմատ նրանց ովքեր արդյունքներով վերին երրորդում են: Ընդհանուր առմամբ, այս թեստը ստուգված է 67-75 տարեկան 1000 կամավորների վրա: Նրանց վիճակին հետեւել են 14 տարի:

Ինսուլտ ստացած 155 մարդկանցից, 22 - ը մեկ ամսվա ընթացքում մահացել են, իսկ կեսից ավելին հետագա 2.5 տարում: Փորձը անցկացրած մասնագետների խոսքերով, թեստը թույլ է տալիս բացահայտել ուղեղի անոթներ վնասվածքները, որոնց ախտանշաններ չեն երեւում:

Ըստ ինսուլտի ասոցիացիայից Dr. Կլեր Վալտոնի, դատելով ամեն ինչից ուղեղում փոփոխություններ են տեղի ունենում, բարձրացնելով ճակատագրական ինսուլտի վտանգը: Իսկ հետազոտությունների ղեկավար, Ուփսալայի համալսարանից Բերնիս Վիբերգը ընդգծում է քննության պարզությունը, արդյունավետությունը եւ ցածր արժեքը, որը կարող է համարձակ ավելացնել ճնշումային չափագրումներին եւ հարցաթերթիկներով:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում