Показаны сообщения с ярлыком ալբինոս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ալբինոս. Показать все сообщения

3.07.2012

Ալբինոսների ամենամեծ ընտանիքը:

06.03.2012  thesun.co.uk
Աշխարհի ամենամեծ ալբինոսների ընտանիքը բնակվում է Հնդկաստանում: Ընտանիքի հայրը Ռոզիտուրայ Պուլան(Roseturai Pullan), կինը Մանին եւ նրանց վեց երեխաները բոլորը իրական ալբինոսներ են: Բացի դրանից նրանց մեծ աղջիկը, Ռունուն, ամուսնացել է մեկ այլ ալբինոսի Ռուշուխի հետ եւ նրանցից ծնվել է ալբինոս - տղա Դհարամռաջը: Այդպիսով Պուլան կլանում այժմ 10 ալբինոս կա:

Ալբինոսների ամենամեծ ընտանիքը: by Armen_Kochinyan
Հասարակության նախապաշարմունքների պատճառով, նրանք շատ տարիներ են ապրել պարբերաբար հասարակության կողմից ենթարկվելով ծաղրի ու անհարգալից վերաբերմունքի: Սակայն այժմ նրանց եզակի շնորհը նրանց կստիպի հպարտանալ իրենց ընտանիքով: Ընտանիքը շուտով կարող է ավելացվել Գինեսի գրառումների գրքում:.

 


1. նկարում 50-ամյա Ռոզիտուրայ Պուլան, նրա կինը Մանին եւ 6 - երեխաներից հինգը:

Աշխարհում ընդհանուր առմամբ մոտ 20 հազարից մեկն է ալբինոս:
(5 ֆոտո)


 

2. Հնդկական ալբինոսների յուրատեսակ կլանը ապրում է Դելիի խիտ բնակեցված թաղամասերից մեկում գտնվող մի փոքրիկ բնակարանում: Նրանցից յուրաքանչյուրը ունի սպիտակ մազեր, բաց մաշկ ու կապույտ աչքեր:

Ռոզիտուրայը պատմում է, որ մյուս հնդիկները նրանց կոչում են “angrez “, որը նշանակում է «անգլիացի»: Նրանք չեն հավատում, որ ընտանիքի բոլոր անդամները ծնվել են Հնդկաստանում ու ավելին հնդիկ ծնողներից են:

-Մենք բոլորս վատ ենք տեսնում եւ մենք չենք կարող երկար արեւի տակ անցկացնել, պատմում է տղամարդը, ալբինոսի յուրահատկությունների մասին,- բայց մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերի ներածին չափով, որպեսզի հաղթահարենք այդ դժվարությունները:


3. Հարսանեկան նկարը

Ալբինոսներ Ռոզիտուրայի եւ Մանիի ամուսնությունը տեղի է ունեցել ըստ պայմանավորվածության: Նրանց երկուսի ծնողներն էլ շատ սովորական մարդիկ են, առանց ալբինիզմի նշանների, եւ որոշել են, որ իրենց տարօրինակ երեխաները ավելի լավ է միասին ապրեն: Մինչեւ Դելի տեղափոխվելը, նրանք ապրել են հարավային Հնդկաստանում, որտեղ նրանց վերաբերվել են որպես հասարակության արատի: Դելիում, մարդիկ ավելի հանդուրժող են, սակայն հիմա շատերը կարծում են, որ նրանք սպիտակ մարդիկ են:

4. Այն բանից հետո, երբ Մանիի առաջին երեխան ալբինոս ծնվեց, նա ուզում էր միջամտել որպեսզի այլեւս “թերի” երեխաներ չծնի, սակայն հիվանդանոցում բժիշկը այնպես նրանից վախեցավ, որ հրաժարվեց նույնիսկ նայել նրան եւ Մանին տուն վերադարձավ:


5. Մինչ այս ալբինոսների խոշորագույն ընտանիք էին համարվում Կանադայում եւ Միացյալ Նահանգներում բնակվող երկու ընտանիքներ, ընտանիքի վեցական անդամներով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում