Показаны сообщения с ярлыком Բարև ես Գուրգենն եմ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բարև ես Գուրգենն եմ. Показать все сообщения

2.08.2012

Բարև, ես Գուրգենն եմ…

1995թ. Սեպտեմբերի 1: Առաջին օրը, որ պիտի գնայինք Պոլիտեխնիկ Ինստիտուտ: Ընդունվել էի “Մեքենաշինության Էկոնոմիկա և կառավարում” բաժինը` էդ թվերին ամենահարգված բաժինը: Նոր շորեր, ֆիքստուլ կոշիկներ… Մտա սև շենք: Մոտ կես ժամ հարցուփորձ աննելուց հետո գտա իմ խումբը, որ կամաց-կամաց հավաքվում էր լսարանում: Նստեցի մի տղայի կողքը.

-Բարև, անունս Հայկ ա:

-Բարև` Գուրգեն:

-Շատ ուրախ եմ ախպերս:

Մի քանի բառ խոսալուց հետո ինձ պարզ էր, որ կարգին տղա է` ամեն բան էլ ճիշտ հասկանում է: Գուգոն բոյով, շատ թիկնեղ տղա էր: Առաջին հայացքից էլ, մարմնի կառուցվածքից էլ երևում էր, որ մարզիկ է: Առաջին ծանոթս ու առաջին ընկերս էր ինստիտուտում:

Հավաքվեց ամբողջ խումբը` 5 աղջիկ, 15 տղա:

Պոլիտեխնիկը էդ թվերին շատ էր տարբերվում մնացած ԲՈՒՀ-երից: Պոլիտեխնիկը “բանակ” էր` ճնշող մեծամասնություն կազմող տղաներով, էն թվերին բնորոշ հայկական գողական մթնոլորտով: Խմբավորումներ, շատ հաճախակի կռիվներ… սա Պոլիտեխնիկն էր` խառը ՏԵՂ: Իմ` 3-րդ մասում մեծացածիս համար, էս ամենը առօրյա էր: Զգում էի ինձ, ոնց ձուկը` ջրում:

Գտեք մեզ ֆեյսբուքում