Показаны сообщения с ярлыком տնտեսություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком տնտեսություն. Показать все сообщения

2.23.2013

Ինչպես են ճապոնացիները ապրում 1 - ը 2 - ի վրա չափսի սենյակներում, կիբերպանկը գործողության մեջ (7 ֆոտո)


Միայն Տոկիոյում, ավելի քան 10 հազար մարդ բնակվում են ինտերնետային սրճարանների 1 -մետրը x2 վրա, 2 քառակուսի մետր վանդակներում: Այստեղ են նրանք քնում, ուտում, դիտում ծրագրեր, ֆիլմեր ու մուլտֆիլմեր, անց կացնում ինտերնետում:
Այն Ճապոնիայում աճող «աղքատ սպիտակ օձիքավոր մարդկանց շերտն է», որոնք նույնիսկ սենյակ վարձելու գումար չունեն:

Ճապոնիայի տնտեսության լճացումը եւ անշարժ գույքի բարձր գները մեծացնում են այսպես կոչված «աշխատող աղքատ» դասը: Խոշոր քաղաքների արվարձանները լի են էժան վարձատրվող աշխատանքով եւ տնակներում ապրող տարեց »կապույտ օձիքավորներով»: Օրինակ, միայն Օսակայի արվարձան Աիրին քաղաքում 30 հազար անտուն ծերեր են ապրում տնակներում: Քաղաքը գրեթե լքված է, ոստիկանությունը նախընտրում է չգնալ այնտեղ, եւ ամեն ինչ այդտեղ «յակուձա» մաֆիայի ենթակայության ներքո է:

Վերջին տարիներին զգալի թվով գրասենյակային եւ ստեղծագործ աշխատողներ (կրեակլեր) դասվում են «աղքատ աշխատող » կատեգորիային: Վաստակած գումարի մինչեւ 60-70% - ը բնակարանի վարձ տալու հնարավորություն ոչ բոլորն ունեն (այլընտրանքն է - ապրել արվարձաններում, 1,5-2 ժամվա հեռավորության վրա, այս դեպքում բնակարանի վարձի ծախսերը կկրճատվի եւ կկազմի իրենց աշխատավարձի 40% -ը, այսինքն բնակվարձը կկազմի մոտ 1,5-2 հազար դոլար ամսական):

Շուկան եւ այստեղ է ամեն ինչը իր տեղը դրել: Ճապոնական խոշոր քաղաքներում հայտնվեցին «բնակարանային» նման էկզոտիկ առաջարկներ, ինչպիսին ինտերնետ սրճարանների վանդակները:  Այս մոտ 2 քառակուսի մետր չափի պլաստիկ պատերով արված վանդակ սենյակներում մեկ գիշերը մոտ $ 25 արժե, բայց կարելի է վճարել մեկ շաբաթ առաջ ժամանակահատվածի համար եւ այդ դեպքում կարժենա $ 150 (ամսական 600-650 դոլար): Ճիշտ է, գինը ներառում է ինտերնետ ցանցին միացված համակարգիչի անհատույց օգտագործում, ֆիլմերով եւ մուլտֆիլմերով տարբեր կրիչներ, ինչպես նաեւ գրքեր եւ անսահմանափակ ոչ ալկոհոլային խմիչքներ (ինչպես, օրինակ, «Կոլաներ»)  ուրիշ ծառայությունները:


Ցնցուղը մեկ հատ ամեն հարկում, 25-30 վանդակի համար: Որից օգտվելը $ 3 արժի
Սա «բնակարանային շուկայի» ամենաարագ աճող հատվածն է Ճապոնիայում: Շատերը հինգ տարի արդեն այս պայմաններում են ապրում:






 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.18.2012

Ու՞ր է կորել 300 միլիարդ դրամը

...Իսկ 300 մլրդ դրամով բյուջետային համակարգը 2,5 կես անգամ ավելի լավ կապրեր, այսինքն՝ կարելի էր աշխատավարձերն ու թոշակները կրկնապատկել:
Հարցազրույց  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:

Գալիք տարվա բյուջեի նախագծի մասին բավականաչափ շատ է խոսվում, և Դուք ամենաակտիվ քննադատն եք: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է բյուջե-2013-ի գլխավոր ինտրիգը:
2013 թվականի բյոջեի վերաբերյալ եղան տասնյակ, գուցե նաև հարյուրավոր դիտողություններ ամենատարբեր մեծ ու փոքր հարցերի մասին: Ես նույնպես բյուջեի մասին շատ եմ խոսել, այդ թվում նաև փոքր հարցերի մասին:Պատասխանեմ Ձեր հարցին. գլխավոր ինտրիգը այն է, որ բյուջեի եկամտային մասը Ազգային Ժողով չի ներկայացվել:
Ինչպե՞ս թե չի ներկայացվել: Այդ դեպքում խորհրդարանը ի՞նչ էր քննարկում:
ԱԺ-ում քննարկվել է միայն բյուջեի ծախսային մասը: Իսկ բյուջեն, ինչպես գիտեք, երկու մաս ունի՝ ծախսային և եկամտային: Ոչ ոք չի հաշվարկել, թե որքան պետք է լինի բյուջեի եկամտային մասը՝ հաշվի առնելով մեր երկրի հարկային և մաքսային օրենսդրության պահանջները: Հայտնի բան է՝ հարկեր +շահույթ+աշխատավարձ+ հիմնական կապիտալի սպառում /ամորտիզացիա/ հավասար է համախառն ներքին արդյունքի:
Դուք, այդ բանաձևի հետ կապված, խախտումներ եք արձանագրել:
Իհարկե, դա շատ պարզ հաշվարկ է: Եթե ՀՆԱ-ի անվանական արժեքը 4,5 տրիլիոն դրամ է, ապա հարկային եկամուտները պետք է կազմեին  1 տրիլիոն 400 կամ 1 տրիլիոն 500 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեի նախագծով ներկայացված է 1 տրիլիոն 100 մլրդ դրամ, այսինքն՝ 300-400 մլրդ դրամով պակաս:Կա՛մ ուռճացված է ներկայացվել ՀՆԱ-ն, իրականում 4,5 տրիլիոն չկա, կա՛մ էլ եկամտային մասը քիչ է հաշվարկված: Ես այդ հարցին անդրադարձել եմ բյուջեի վերաբերյալ իմ ելույթում, բայց պատշաճ արձագանք և հիմնավորում չեմ ստացել: Ես գտնում եմ, որ սա նաև ԱԺ-ի պատասխանատվության հարց է: Եվ այսպես արձանագրենք՝ կառավարության և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  թողտվությամբ կամ պետական բյուջեից անհետացել է 300-400 մլրդ դրամ կամ էլ կեղծվել են մակրոտնտեսական թվերը:
Դուք ինքներդ ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրաձայնել:
Բա ԱԺ ամբիոնից ի՞նչ էի ասում։ Կսպասեմ ևս 10 օր և նամակով կդիմեմ հանրապետության նախագահին և կպահանջեմ հիմնավորել՝ ո՞ւր է կորել 300 մլրդ դրամը: Կա՛մ թող ՀՆԱ-ն նվազեցնեն, կա՛մ հարկերը ավելացնեն:
Ձեր տպավորությայմբ՝ ինչու է 300 մլրդ-ով պակաս եկամուտ նախատեսված:
Չեմ կարող ասել, ես մտածում եմ 50/50 տարբերակով՝ հնարավոր է, որ ՀՆԱ-ն չափազանցված է: Ունեմ նաև հիմնավոր կասկածներ, որ բյուջեում եկամտհարկի և շահութահարկի մուտքերը 300-350 մլրդ դրամով պետք է ավել լինեին:
Իսկ 300 մլրդ դրամով բյուջետային համակարգը 2,5 կես անգամ ավելի լավ կապրեր, այսինքն՝ կարելի էր աշխատավարձերն ու թոշակները կրկնապատկել:

Տիկին Նաղդալյանը Կառավարության կողմից սխալ ինֆորմացիա է ունեցել և, ինչպես ասում են, переборщила. Հրանտ Բագրատյան

Իրական աճը 16 տարում եղել է 3.5 անգամ.
Քանի որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առիթ չէր ունեցել հակադարձելու Հերմինե Նաղդալյանի երեկվա ելութին, որն, ըստ նրա, գրել էր Կառավարությունը, այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին անդրադարձավ նաև դրան:

«Ես Հերմինե Նաղդալյանին հարգում և սիրում եմ, բայց նա կարդաց մի թուղթ, որն, իհարկե, նա չէր հաշվել»,- ասաց նա և ավելացրեց, որ սա երկրորդ անգամ է, որ այս տարվա բյուջեն համեմատում են 1996-ի հետ: «Нечего себе»,-զարմացավ Բագրատյանը: «Հերմինե Նաղդալյանն ասում է, որ մեր բյուջեի 5 տարվա հավելաճը 1996թ. ամբողջ բյուջեն է։ Այստեղ արդեն տիկին Նաղդալյանը Կառավարության կողմից սխալ ինֆորմացիա է ունեցել և, ինչպես ասում են, переборщила»,- ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ 16 տարում բյուջեի տարբերությունը 8 անգամ ավելանալուց պետք չէ զարմանալ, քանի որ 2. 3 անգամ էլ գներն են աճել: «Եթե 8-ը բաժանենք 2.3-ի, ապա իրական աճը 16 տարում եղել է 3.5 անգամ»:

ՀԱԿ պատգամավորը նաև անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի այն մեջբերմանը, թե Բագրատյանը՝ Կառավարության ղեկավար լինելով, այդ տարիներին հայտարարել է, թե՝ Հայաստանում գինի պետք չէ զարգացնել և խորհուրդ տվել, թե գնացեք չիլիական գինի խմեք, մինչդեռ հիմա կոչ է անում զարգացնել:

«Ես նման բան ասել չէի կարող, քանի որ «Չիլիի գինի» հասկացություն չէր կարող լինել, չի սազում այդպիսի բան ասել: 93-ին չիլիական գինի չկար, դրանք հայտնվել են 2000-ից հետո»,-հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է գինեգործության զարգացմանը փող չհատկացնելուն, ապա Բագրատյանը դա խոստովանեց, և ասաց, որ ինքն այդ հարցում շատ կոշտ մոտեցում է ցուցաբերել, քանի որ պատերազմական տարիներ էին. «Որ գալիս էին ասում՝ «գինեգործության համար փող տուր», ասում էի՝ «չկա ու վերջ», ես շատ չոր եմ եղել»:

Իսկ Նաղդալյանի մեջբերմանը, թե իր ղեկավարած տարիներին Բագրատյանը հաճախակի էր բյուջեն տորթի հետ համեմատում, ՀԱԿ պատգամավորը դրանում ոչ մի առանձնահատուկ բան չտեսավ: «Այո, ես սիրում էի բացատրել տորթի հետ համեմատելով, որ ուտող բերանը շատանում է՝ տորթը պակասում, խորհուրդ կտայի իրենք էլ հետևեին»,- ասաց նա:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
  Առաջարկում եմ դիտել նաեւ իմ նախորդ - "Անդրկովկասի հանրապետությունների զարգացման դինամիկան 1990թ. հետո:/" /1/, /2/, գրառումները, այստեղ տեղադրում եմ մի հատված.

ՀՆԱ /միլիարդ դոլար
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 2,25 7,73 8,85
1992թ. 1,27 3,69 4,99
1994թ. 1,31 2,51 3,31
1996թ. 1,46 2,69 3,05
1998թ. 1,89 3,61 4,44

2004թ. 3,57 5,12 8,68
2006թ. 6,38 7,74 20,98
2008թ. 11,66 12,79 46,25
2009թ. 8,54 10,76 43,01
2010թ. 9,26 11,66 51,09


ՀՆԱ - ի արտահանման մասնաբաժինը , %
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 35,0  % 39,9  % 43,8  %
1993թ. 47,22 % 46,89 % 57,43 %
1996թ. 23,24 % 13,33 % 29,52 %
2000թ. 23,38 % 22,99 % 39,04 %
2004թ. 27,38 % 31,56 % 48,79 %
2010թ. 12,24 % 33,85 % 47,57 %


ՀՆԱ -ի մեջ ներմուծման տոկոսը %
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 46,3 % 45,6 % 39,2 %
1993թ. 60,7 % 71,7 % 75,9 %
1996թ. 55,9 % 32,3 % 55,5 %
2000թ. 50,5 % 39,6 % 38,3 %
2004թ. 42,1 % 48,1 % 72,7 %
2010թ. 36,5 % 53 % 23,2 %
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

11.16.2012

Մեծ փողեր

Շատ հետաքրքիր է- ինչու է ամեն ինչ վաճառվում դոլարով, ինչպես են հսկայական փողեր շրջանառվում խաբեբաների կողմից, 
Ովքեր հետաքրքրվում են տնտեսությամբ եւ հասկանում են ռուսերեն առաջարկում եմ դիտել. օնլայն.
Николай Стариков: Большие деньги Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

11.15.2012

Հրանտ Բագրատյանի ելույթը «2013թ. պետական բյուջե»-ի քննարկման ժամանակ

Հրանտ Բագրատյան. «Բերեք, գրատախտակ դրեք, կամ հանեք ձեր մոբիլնիկները, ես թվերն ասեմ, դուք գրեք»:
Մենք ինչա նստել ենք որ բյուջեյի փողերը սուբսիդիայի անվան տակ ձեր ընկերներին տա՞ք, էս խաղ եք անու՞մ սրա հետ, ո՞նց կարա կառավարությունը խոսա կոռռուպցիայի կրճատումից սուբսիդավորի մատակարարին, եւ հետո ասում են կոռռուպցիան իջելա, բա որ դեսպաններ ու չգիտես ինչ ֆինանսական հաստատություններ վկայակոչում են, մարդ քիչ է մնում ցխկվի, ասաց Բագրատյանը:


Նաեւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2013թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ...
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

11.11.2012

Հրանտ Բագրատյանի դիտողությունները, ՀՀ 2013-թ. բյուջեյի վերաբերյալ

Հրանտ Բագրատյանի ՀՀ 2013-թ. բյուջեյի վերաբերյալ դիտողությունները, Բագրատյանի ֆեյսբուկի էջից տեղադրում եմ ամբողջությամբ.
Այսօրվա ԱԺ օրակարգում ՀՀ 2013-ի բյուջեն է։ Դրա հետ կապված ստորև տեղադրում եմ իմ կողմից պատրաստած դիտողությունները։ Սրանք քննարկվել են նաև խմբակցության նիստում և արժանացել հավանության։
ՀՀ 2013թ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ
Մաս 1. 2013թ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մասին
1.1. Նկատի ունենալով ստեղծված կացությունը կառավարությու
նը պետք է կարողանար սահմանել հստակ տնտեսական առաջնահերթություններ։ Դրանք հետևյալն են։ (1) Հարստության չափից դուրս կենտրոնացվածությունը, ներքին շուկայի կրճատումը, համախառն պահանջարկի հոմոգենության բացակայությունը և դրանց հետ կապված մարդկանց ու կապիտալի արտահանումը։ Ստացվել է հայտնի “դույլի էֆեկտը”, երբ աղքատության աճի և պահանջարկի անբավարարության պայմաններում կապիտալը փախչում է երկրից շուկան փոքր լինելու պատճառով։ (2) Օլիգարխիկ կառուցվածքների գերակշռությունը տնտեսական կյանքում. տնտեսությունը ոչ միայն կենտրոնացված է, այլև գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք իրենց կարգավիճակով կանխորոշում են օրենսդրության փոփոխությունները, ձևավորում են կանոնակարգման իրենց օրակարգը։ (3) Վերջին 1,5 տասնամյակի ընթացքում ֆինանսական ու հատկապես բանկային համակարգերի “ամրապնդումը” երկրի տնտեսության զարգացման ընդհանուր տրամաբանությունիցք դուրս հանգեցրել է նրան, որ բանկերը բացի սովորական շահույթից ռենտա են ստանում տնտեսության իրական հատվածից՝ կտրուկ իջեցնելով վերջինիս զարգացման ներքին խթանները։ Այս հարցադրումները 2013-ի բյուջեի ուղերձում արտացոլված չեն և բյուջեի առաջարկված “փիլիսոփայության” մեջ բացակայում են։

1.2. Վարչապետի կողմից հնչեցվել է 2013-ի բյուջեի հիմնավորման հետևյալ բացատրությունը՝ սոցիալական ուղղվածություն, անվտանգություն և ենթակառուցվածքների վերականգնում։ Իրականում, սակայն, 2013-ի բյուջեն 2012-ի բյուջեի համեմատ ավելի փոքր է։ Այս պայմաններում ծախսային գերակայություններին խնդիրը չի հասել. բացառությամբ պաշտնախին տրված միջոցների, հռչակված մյուս 2 ուղղություններում ֆինանսավորման իրական ծավալները պակասել են և անհասկանալի է դառնում դրանց գերակա լինելու պարագան։

1.3. Բյուջետային ուղերձով «հիմնավորված» տնտեսության ստարտային վիճակը 2012-ի ծրագրային ցուցանիշներով այսպիսին է՝ արտահանման աճ 15,3 տոկոս և ներմուծման աճ 7%։ Այսօր, երբ մենք քննարկում ենք 2013-ի բյուջեն այդ թվերը համապատասխանաբար կազմում են 6 և 1,2%։ Բավական էր, որ հոկտեմբերին մետաղի գները մի փոքր ընկնեին և արտահանման աճի փուչիկն այլևս չկա։ Ուրեմն, հուլիսյան պլանները այլևս վստահելի չեն։

1.4. 2013-ին ունենալով եկամուտների 13,2 և ծախսերի 10,2% աճ կառավարությունն այնուամենայնիվ չի կարողացել գոնե փոխհատուցել գնաճը բյուջետային աշխատողների համար (միջին աշխատավարձի 4.1% աճ 4.2% գնաճի դեպքում)։ Ինչ վերաբերում է թոշակառուներին, ապա այստեղ որևէ բարձրացում նախատեսված չէ։ 2013-ին թոշակառուները 4.2%-ով ավելի վատ են ապրելու, քան 2012-ին։

1.5. 2013-ը ինչ-որ առումով 2009-ի ճգնաժամից հետո վերականգնողական տարի է։ Ըստ ԱՄՀ-ի տվյալների միայն 2017-ին Հայաստանը կվերականգնի 2008-ի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակը։ Բացի դա, 2013-ը բացառիկ տարի է արտաքին պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից. ոչ խելամիտ քաղաքականության պատճառով (ժամանակին զգուշացնում էինք) դրա համար նախատեսված գումարը (418 մլն դոլար) 2012-ի համեմատ միանգամից կրկնապատկվում է։ Սրան կառավարությունը ավելացրել է մի երրորդ խնդիր՝ դեֆիցիտի կրճատումը 3.2%-ից մինչև 2.6%։ Ո՞վ է տեսել այս 3 հիմնախնդիրը լուծեն մեկեն։ Տպավորություն ես ստանում, որ կառավարությունը դիտմամբ է այսպես վարվել, կարծես ասելով ժողովրդին՝ վեր կաց այս երկրից գնա։

1.6. Ուղերձի սոցիալ-տնտեսական քաղաքականություն հատվածը կարծես թե կոչված պետք է լիներ ներկայացնելու կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը, այդպես էլ, ինչպես ոչ վաղ անցյալում ԱԺ-ում քննարկված կառավարության տնտեսական ծրագիրը, ըստ էության չի շոշափում դրանք։ Ուղերձի կառուցվածքային քաղաքականության մասը դպրոցական շարադրության մակարդակով մտքերի հեղեղ է. իմաստազուրկ, ընդհանուր, պրիմիտիվ և հաճախ էլ սուտ։ Գերակշռում են երկարաշունչ, անբովանդակ նախադասություններ։ Այսպես, իբրև կառավարության 2013թ տնտեսական քաղաքականության նպատակ հռչակված է հետևյալ նախադասությունը. ''ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումը դնելու է զարգացած արդյունաբերությամբ տնտեսության կառուցվածքի ձևավորման, գործարար ու ներդրումային միջավայրի շարունակական բարելավման, առևտրի կարգավորման արդյունավետ գործիքների օգտագործմամբ արտաքին շուկաների հասանելիության ու մատչելիության բարձրացման, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների հետ համագործակցության ընդլայնման, տնտեսության առանձին ճյուղերում գիտելիքային արդյունքի և նորամուծությունների կիրառությունների ընդլայնման ուղղությամբ հասցեական գործողությունների վրա»։ Բացի այն, որ այս հիմնարար (փաստաթղթի նպատակը սահմանող) նախադասությունը զուրկ է իմաստից, այն պարզապես հայերեն չէ։ Նման նախադասությունների շարանը գերակայում է ուղերձի բոլոր բաժիններում։ Օրինակ, “գործարար ու ներդրումային միջավայր” բաժնում կարդում ենք. առանձնահատուկ ուշադրության կարժանանա Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորման խնդիրը, որի լուծման նպատակով 2013թ կիրականացվեն սպառողների պաշտպանության պետական վերահսկողության համակարգի կատարելագործման աշխատանքներ, ինչպես նաև սպառողների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման լայնամասշտաբ ծրագրեր՝ էապես բարելավելով ապրանքների անվտանգությանը ներկայացվող պահանջների բավարարումը”։ Հիրավի բոլոր ժամանակների և բոլոր երկրների համար ընդունելի, վերին աստիճանի ընդհանուր, ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող, գործողության ազդակ չպարունակող բառակույտ։ Կամ 5-րդ էջում կարդում ենք. ''Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կարևորվում է որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության և մրցունակության բարձրացման գործիք։ Այդ նպատակով 2013թ աշխատանքներ կիրականացվեն ընտրված թիրախային ՏՏ շուկաներում Հայաստանը առաջատար երկիր դարձնելու…» և այլն։ Լավ, էլի։ Եվ սա ասում է մի կառավարություն, որի օրոք 2011թթ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման մակարդակով Հայաստանը 109-րդ տեղում է 138 երկրների մեջ (Վրաստանը 98-րդ, իսկ Ադրբեջանը 70-րդ տեղերում են)։ Արտահանման կառուցվածքում բարձր տեխնոլոգիական արտադրանքի տեսակարար կշռի ցուցանիշով երկիրը 137 երկրների մեջ կիսում է 98-104-րդ տեղերը։ Գյուղատնտեսության բաժնում, օրինակ, կարդում ենք. “ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նպատակադրված է գյուղատնտեսությունում արդյունավետության բարձրացման միջոցով գյուղում ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի (այդպես էլ գրված է) անհատի լիարժեք ինքնադրսևորման համար”։ Էներգետիկայի բնագավառում արդեն որերորդ տարին է համակարգում ենք նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Հաճախ հանդիպում ենք անպատասխանտու հայտարարությունների։ Օրինակ, տրանսպորտի և կապի “բնագավառում 2013թ իրականացվելիք քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումը` գոյություն ունեցող ճանապարհների (երկաթուղային, ավտոմոբիլային) ամբողջական ու արդյունավետ օգտագործմամբ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և երկաթուղու շինարարությամբ…»։ Հետագա շարադրանքից պարզվում է, որ Հյուսիս-Հարավ երկաթուղու ոչ մի շինարարություն էլ չկա։ Այս ոճը պահպանված է ուղերձի առանց բացառության բոլոր ճյուղերի համար։

1.7. Բյուջեի մոդելի նկատմամբ էկզոգեն գործոններից մեկը փոխանակարժեքն է։ Մերօրյա տնտեսագիտությունը ապացուցում է, որ գլոբալ տնտեսության մեջ, երբ ազգային պահուստները այլ երկրի արտարժույթով են ու փոխարկելի, սխալ է ազգային արժույթի փոխանակարժեքի ավելի պակաս արժեզրկումը ռեզ երվային արժույթի նկատմամբ։ Բյուջեի նախագծում դրամի փոխանակարժեքը ընդունված է 408,5` վարիացիայի որոշակի թափով։ Արտահանման խրախուսման նպատակով առաջարկում ենք փոխանակարժեքը պահել 425-435 միջակայքում։ ՀՀ կատարվող փոխանցումների ծավալի աճը թույլ է տալիս որպեսզի 2013թ սահմանել փոխանակարժեքի միջակայք։

1.8. 2013-ի տնտեսական քաղաքականությունն առավելապես պետք է լինի ընդլայնողական։ Այսինքն պետք է առավելագույնս խրախուսել սպառումն ու սպառողին՝ խրախուսման ձևը անմիջականորեն կապելով առաջարկի, դրա բավարարման ճյուղերի գործունեության հետ։ Հիշենք, որ այսօր ամենահրատապ խնդիրն արտագաղթը կանգնեցնելն է։ Հատկապես արդյունավետ կարող է լինել սոցիալական ենթակառուցվածքներում (կրթություն, առողջապահություն, գիտություն, մշակույթ և այլն) ծախսերի համեմատաբար արագ աճը։ Առանձնակի ուշադրություն դարձնել սոցիալական ծառայությունների արտահանմանը։ Այս առումով 2013-ին սպառման մակարդակի անկումը 0.5%-ով (96.5% 2012թ 97%-ի համեմատ) շարունակելու կրճատել համախառն պահանջարկի կորը։ Սրան զուգահեռ համախառն ներդրումների ավելի ցածր մակարդակը (26.9% 2009-ի 34.7, 2010-ի 32.9, 2011-ի 27.9 և 2012-ի 26.3%-ի նկատմամբ) ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածում բիզնեսը արտադրության ընդլայնման լուրջ ծրագրեր կամ հնարավորությունններ չունի։ Դրան գումարած ԿԲ կողմից սահմանած վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, դեպոզիտների ու վարկերի բարձր տոկոսները թույլ չեն տա, որպեսյի խնայողությունները վերածվեն ներդրումների։ Ակներևաբար 2013-ին կշարունակվեն խնայողությունների արտահանման միտումները։

1.9. 2013-ին և առաջիկա ևս 2-3 տարիներին, մինչև տնտեսության ապամենաշնորհացումն ու օլիգարխիկ կառույցների թուլացումը համախառն պահանջարկի մասսայական խրախուսումը հղի է կոռուպցիոն սկանդալներով. խոշոր բիզնեսին պետական նյութական ու ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի են։ Այս առումով պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումից պետք է զգուշանալ։ Առաջարկի խրախուսումն այս պայմաններում արդյունավետ կարող է լինել միայն ՓՄԲ-ում և իննովացիոն ճյուղերում։

1.10. Անհասկանալի է գնաճի վրա ճնշումների պարագան։ Այստեղ, թվում է, կառավարությունը տուրք է տվել ԿԲ ճնշմանը։ Վեջինս էլ իր հերթին փորձում է ցանկացած գնով իրականացնել 2005թ սահմանադրական փոփոխություններով սխալմամբ ամբողջովին իրեն հասցեագրված գների կայունության գործառույթը։ Շատ ցածր գնաճը թույլ չի տալիս իրականացնել ճկուն կառուցվածքային քաղաքականություն, անտեղի արժևորում է (հարաբերականորեն) ազգային արժույթը։ Գնաճի միջակայքը (տարեկան միջին գնաճ) հանգիստ կարելի էր սահմանել մինչև 6%։

Մաս 2. 2013թ պետական բյուջեի եկամուտները

2.1. Պետական բյուջեի դեֆիցիտը ունեցել է հետևյալ էվոլյուցիան. 2011թ – 2.77%, 20102թ – 3.14% և 2013թ – 2.64%։ Եթե 2013-ի բյուջեի դեֆիցիտը սահմանենք 2,84% (առաջարկված 2,64%-ից) և համապատասխան ծավալով պարտատոմսեր թողարկենք, ապա լրացուցիչ 9,6 մլրդ դրամ կունենանք։։

2.2. Չնայած «ձեռնարկված» միջոցառումներին բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը 2013-ին ծրագրված է 22.74% այն դեպքում, երբ 2011-ին այդ թիվը եղել է 22.77%։ Հիրավի, սա մեկ քայլ առաջ 2 քայլ ետ սցենարից է։
2.3. Հարկային և մաքսային համակարգի կարգավորման ու զարգացման հիմնական սկզբունքները պետք է լինեն. ա) հարկման բազայի ընդլայնումը, բ) ստվերի վերացումը, գ) ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը, ե) հարկային վարչարարության նվազեցումն ու հարկային բեռի հասարաչափ բաշխումը։ Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ, այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների սոսկ 32%-ն (առանց արտասահմանյան ձեռնարկությունների) է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է լիներ 78-80%-ը։ Մեր հաշվարկները նույնպես ցույց են տալիս, որ եթե խոշոր հարկատուների (որոնք ըստ պաշտոնական տվյալների տալիս են հարկային մուտքերի 74%-ը) վճարած հարկերից հանում ենք արտասահմանյան ձեռնարկությունններն ու եկամտահարկը, ապա հարկային մուտքերում խոշորի տեսակարար կշիռը կազմում է սոսկ 1/3-ը։

2.4. Եկամտահարկի իրական պրոգրեսիվ սանդղակի մտցնելը մեր գնահատումներով կտա 7.5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ։ Նոր սանդղակն այսպիսին է. մինչև100 հազ դրամ՝ 24,4%, մինչև 300 հազ դրամ՝ 24400 + 100 հազ դրամը գերազանցող գումարի 27%-ը, մինչև 750 հազ դրամ՝78400 դրամ + 300 հազ. դրամը գերազանցող գումարի 30%-ը, մինչև 1500 հազ դրամ՝ 200900 + 750հազ դրամը գերազանցող գումարի 33%-ը, մինչև 5 մլն դրամ՝ 448400 դրամ + 1.5 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը և 5 մլն-ը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 1708 հազ դրամ + 5մլն-ը գերազանցող գումարի 40%-ը։ Սրա հետ միասին եկամտահարկի միասնական դրույքի կոնցեպտի պահպանման դեպքում կառավարությունը պետք է լուծի բյուլետենների ու հղիության անաշխատունակության նպաստների պարագայում կորուստների հարցը՝ սրանց հարկման պատճառով նոր համակարգի դեպքում մարդիկ կորուստներ են ունենում։ Միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք վերադառնալ նախկին սանդղակին, ձեռք քաշել միասնական եկամտահարկի գաղափարից։ Այս դեպքում մեր կողմից առաջարկված սանդղակը համապատասխան փոփոխությունների պետք է ենթարկվի։
2.5. Հարկ է նշել, որ կառավարության կողմից ռոյալթիի ներմուծումը (տարբերակ, որը մենք քննադատել էինք) ոչ մի լավ բանի չի հանգեցրել։ Այսպես, 2013-ին բնապահպանական և բնօգտագործման վճարների ձևով նախատեսվում է գանձել 23 մլրդ դրամ, որը ընդամենը 4,5 մլրդ դրամով է ավել 2011-ի թվից։ Առաջարկում ենք 2 փուլով լուծել ռոյալթի կոչվածի հարցը։ Նախ, 2013թ այն տարածում ենք նաև ոչ մետաղական հանքանյութերի նկատմամբ, ինչպես նաև 2 անգամ ավելացնում ենք պետության մասնաբաժինը։ Սա 2013-ին բյուջեին լրացուցիչ կտա շուրջ 12 մլրդ դրամ։ 2014թ սկսած անցնել հանքանյութի ուղղակի վաճառքի՝ ելնելով արդյունահանման ծավալներից և հանքանյութի միջազգային գնից (կիրառելով վերահաշվարկի գործակից)։ Ակնկալվող արդյունքը կարող է լինել մինչև 120 մլրդ դրամ։
2.6. Անհապաղ պետք է սկսել 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների եկամուտների և գույքի պաշտոնական հայտարարագրումը։ Խնդիրը պետք է լուծել մինչև 5 տարի ժամանակահատվածում։ 2013թ հանմընդհանուր հայտարարագրման խնդիրը լուծել 50 և ավելի տարիք ունեցող բոլոր քաղաքացիների համար։

2.7. Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան ներկրողները։ Միավոր բացարձակ լիտրի հաշվարկով գինու և գինենյութի ակցիզը մի քանի անգամ ցածր պետք է լինի սպիրտային խմիչքների ակցիզից։

2.8. Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Սրանով իսկ ևս մեկ լուրջ քայլ կկատարվի հարկային բեռը խոշոր ձեռներեցների և մանր,փոքր ու միջին բիզնեսի միջև արդարացիորեն բաշխելու ուղղությամբ։ Մասնավորապես, հարկման բազայի 150մլն դրամը գերազանցող մասի համար սահմանել 1,5, իսկ 500 մլն դրամը գերազանցող մասի համար սահմանել 2%-ի մուծումներ։ Սա թույլ կտա բյուջե լրացուցիչ ներառնել շուրջ 5 մլրդ դրամ։

2.9. Պետք է նորմալ կազմակերպել շահութահարկի գանձման աշխատանքները։ Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 2013-ին ՀՆԱ-ն լինելու 4,5 տրլն դրամ, ապա տնտեսությունում ստացվող համախառն շահույթը կազմելու է 1,8-1,9 տրլն դրամ։ Այս պարագայում նկատի ունենալով որոշ ոլորտներում շահութահակի բացակայությունը, ստացվում է որ շահութահարկը պետք է կազմի առնվազն 250 մլրդ դրամ։ Այսօր փաստացի թիվը 2 անգամ ցածր է (2013թ – 127,1մլրդ դրամ)։ Ակնհայտ է, որ այս 123 մլրդ դրամը այն գումարն է, որը խոշոր (օլիգարխիկ) ձեռնարկատերերը բյուջե չեն մուծում։ Համապատասխան միջոցների ձեռնարկման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում արդեն 2013-ին կարելի կլիներ ավելացնել շահութահարկի գծով մուծումները 30 մլրդ դրամով, իսկ 2014-ին ստանալ լրացուցիչ ևս 120 մլրդ դրամ շահութահարկ։

2.10.Մենաշնորհ ու շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար սահմանել լրացուցիչ շահութահարկ՝ մոնոպոլ շահույթի 50%-ի չափով։ Այս միջոցառման ներդրման հետևանքում կարելի է 2013-ին լրացուցիչ ստանալ առնվազն 10, իսկ 2014-ին 25 մլրդ դրամ։

2.11. Մեկընդմիշտ պետք է լուծել ԱԱՀ վերադարձի խնդիրը հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկների, գործարարների, այլ ոչ ռեզիդենտների համար։ ԱԱՀ-ի վերադարձի բացակայությունը և ավիատոմսերի բարձր գները զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 5 մլրդ դրամով։

2.12. Պետք է շեշտակիորեն կրճատել գործունեության թույլտվության գծով տրվող լիցենզիաների քանակը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն 2013-ին գործող շուրջ 100 լիցենզիաներից կարելի է թողել կեսը, իսկ 2014-ին կրճատել ևս 1/3-ով։ Ի՞նչի համար են, օրինակ, տաքսի վարելու և կադաստրում չափագրում իրականացնելու համար լիցենզիաները։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 3,5 մլրդ դրամով։

2.13.Բոլոր համայնքների սեփական եկամուտները 26.2 մլրդ դրամ են։ Քանի որ այդ միջոցները բավարար չեն պետական բյուջեից առ համայնքներ նախատեսված է դոտացիա՝ 75 մլրդ դրամի չափով։ Այսինքն, միջին հաշվով համայնքները իրենց կողմից տնօրինվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարից։ Այս պայմաններում հասկանալի է դառնում կառավարության իրական դեմքը՝ համայնքները միշտ պետք է տնտեսապես կախված լինեն կենտրոնից։ Եվ ուրեմն տեղական ինքնակառավարումը Հայաստանում ֆիկցիա է, քանզի միջոցների մեծ մասը տրամադրում է կենտրոնը։ Մենք գտնում ենք, սա անթույլատրելի է։ Այս բյուջեով ինչպես և նախկինում սպանվում է տեղական ինքնակառավարումը։ Հարկավոր է, որպեսզի ուղղակի հարկերը ևս (եկամտահարկ, շահութահարկ) ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տնտեսավարող (կամ հարկվող) սուբյեկտի գրանցման հասցեով։ Առաջարկում ենք, 2013թ սկսած տեղական ինքնակառավարման տրամադրության տակ թողնել եկամտահարկի և շահութահարկի 25%-ը։ Գույքահարկի և հողի հարկի գանձման պրակտիկան ցույց տվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները, Երևանի քաղաքապետարանը շատ ավելի լավ են զբաղվում այս “մանր” հարցերով, քան ՊԵԿ-ի աշխատակիցները։ Իսկապես, ի՞նչ կարիք կա փողերը շրջաններից բերել Երևան և հետո ետ տանել շրջաններ։ Չ՞է որ դա սպանել է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Չ՞է որ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը վարչապետի աշխատակազմում և ֆինանսների նախարարությունում։
2.14. Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Սրա բացառումը թույլ կտա 2013-ին մոբիլիզացնել մինչև 5, իսկ 2014-ին՝ 20 մլրդ դրամ։

2.15. Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղային (մշակույթային) դրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է ունենա իր ներկայացուցիչը։ Խաղատների նկատմամբ պետական հսկողության սահմանումը թույլ կտա լրացուցիչ հավաքագրել 6 մլրդ դրամ։

2.16. Բյուջեի եկամուտների աճի լուրջ աղբյուր կարող են լինել ԿԲ-ի գործունեության կանոնակարգումը, այդ հիմնարկի կամայականությունների դեմն առնելը։ Դժբախտաբար այդ կամայականությունների մի մասը օրինականացված է անհասկանալի օրենքներով ու կանոնակարգերով։ Այսպես, 2013-ին ՀՀ պետական պարտքը սպասարկելու ու մարելու համար ծախսելու է 418,6 մլն դոլար։ Դա 1,7 անգամ ավել է, քան 2012-ին։ Ընդ որում այ գումարի մոտ կեսը (195 մլն դոլարը) պետք է ծախսի ԿԲ-ը։ Ըստ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանի ԿԲ-ն վերադարձնում է այն միջոցները, որոնք վերցրել է 2008-2009թթ և որոնք մսխվել են 2008-ի աշնանը և 2009-ի առաջին 2 ամիսներին դրամի փոխանակարժեքը պահպանելու համար։ Ի վերջո փոխանկարժեքը իջավ 25%-ով։ Հիմա ո՞վ պետք է պատասխան տա այս 195 մլն դոլարի մասով։ Այս միջոցներկ լիուլի հերիք էին կենսաթոշակները 1/3-ով բարձրացնելու համար։
2.17.Բացի այդ մենք առաջարկում ենք ԿԲ-ում թույլ չտալ աշխատակիցների թվաքանակի աճ, ընդհակառակը կրճատել աշխատողների թվաքանակը 1/3-ով, ԿԲ-ից հանել ապահովագրական գործառույթների ու ֆինանսական շուկայի (բացի բանկերից) վերահսկողության գործառույթները, տարանջատել բանկային գործունեության կարգավորումը և վերահսկողությունը (վերահսկողության գործառույթները տալ ավանդների երաշխավորման հիմնադրամին՝ վերջինս փոխանցելով ֆիննախի ենթակայուևթյանը), ԿԲ-ում առանձնացնել նախագահի և գործադիր տնօրենի հաստիքները, 2 անգամ իջեցնել ԿԲ սոցիալական ապահովության ծախսերը (200 մլն դրամի տնտեսում), 280 մլն դրամով կրճատել գործուղման ծախսերը, 20 մլն-ով կրճատել ներկայացուցչական ծախսերը, 30մլն-ով ծառայողական փոխադրամիջոցների ծախսերը (օրինակ, ԿԲ-ում այս տիպի ծախսերը 2013-ին 2012-ի համեմատ ավելացել են 16% այն դեպքում, որ ըստ կառավարության նախարարությունների համանման ծախսերը կամ չեն ավելացվել կամ պակասել են), 1.37 մլրդ դրամով պակասեցնել համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ծախսերը (նեղ օրի ենք, այս ծախսեսրը կարելի է 2013-ին չանել, կառավարությունը ո՞նց է յոլա գնում), 136 մլն դրամով ցանցային սարքավորումների համար նախատեսված ծախսերը, շուրջ 10 մլրդ դրամով կրճատել շենքերի ու շինությունների կառուցման ծախսերը (թողնել միմիայն վերանորոգման ծախսերը) և 3 մլրդ դրամով կրճատել “Ազգային հիպոթեքային ընկերության” կապիտալում ներդրումները։ Նշված միջոցառումներից ստացված 15036 մլն դրամը ձևակերպել ԿԲ շահույթ և փոխանցել ՀՀ պետական բյուջե։ Այս բոլոր միջոցները պետական բյուջեում իրենց հերթին ուղղել սոցիալական ոլորտին՝ կենսաթոշակներին։
2.18. Պետք է հրատապ կարգով խմբագրել գործող օրենսդրական դաշտը ավտոմեքենաների, առողջապահության ապահովագրության և կուտակային կենսաթոշակների ներմուծումից գալիք արհավիրքների մասով։ Ավտոմեքենաների ապահովագրությունը, որը վեջին տարիներին ցույց է տալիս 55-60% շահութաբերություն պարզապես նշանակովի բիզնես է, կառավարության կողմից իրականացված գրպանահատություն։ Այստեղ կամ պետք է սահմանել պետական ապահովագրություն կամ էլ ազատականացնել շուկան՝ ինչը կհանգեցնի այս ապահովագրական ծառայության գների շեշտակի անկման։ Բժշկական ապահովագրությունն այն ձևով, ինչ ձևով որ իրականացվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական պարտադրանքի միջոցով բնակչությանը հասանելիք եկամուտների վերահասցեագրումը պետության (ԿԲ-ի) կողմից նշանակված “բիզնեսմեններին”։ 2012-ին, ըստ նախնական տվյալների, այստեղ երբեմն գործ ունենք մի քանի հարյուր տոկոսանոց շահութաբերության հետ։ 2013-ին այս ոլորտների իրական բարեփոխումների հաշվին կարող ենք հասնել կամ բյուջեի մուտքի ռեսուրսի 11 մլրդ դրամով աճի, կամ էլ բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձի 10%-ոց լրացուցիչ աճի։
2.19. Լուծում չի տված հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը։ ՀԷԿ-երը ջուրը ստանում են գործնականում առանց վճարելու։ Հանրապետության էկոհամակարգը որպես ռեսուրս օգտագործելիս չի փոխհատուցվում։
2.20. Այսպիսով, թվարկած միջոցառումները թույլ կտան արդեն 2013-ին լրացուցիչ հավաքագրել 86.6 մլրդ դրամ, իսկ 2014-ին՝ 310 մլրդ դրամ։ Արդյունքում 2013-ին եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.7, իսկ 2014-ին՝ 28.2%։

Մաս 3. 2013թ բյուջեի ծախսերը

3.1. Սոցիալական քաղաքականության մեջ կառավարությունը շեշտը դրել է կրթության, առողջապահության ոլորտները խրախուսելու վրա՝ մարդկանց խրախուսելու փոխարեն խրախուսում ենք նման ծառայություններ արտադրողներին։ Բացի դա ո՞րն է այս բյուջեի սոցիալական ուղղվածությունը։ Բյուջեի ծախսերը 2012-ի համեմատ ավելացվել են 10.2%-ով (համապատասխանաբար 1151 և 1044 մլրդ դրամ), մինչդեռ առողջապահության ծախսերն ավելացվել են 7.8%-ով, կրթությանը՝ 2.5%-ով, հանգստի, մշակույթի և կրոնի ծախսերը պակասել են 20.6%-ով, իսկ սոցիալական ոլորտը (կենսաթոշակները) պակասել է 1.5%-ով (307 մլրդ դրամից դարձել է 303 մլրդ դրամ)։ 2013-ին միջին կենսաթոշակը սահմանված է 31345 դրամ. նույնն է 2012-ին՝ 31254 դրամ։ Վարչապետի բացատրությամբ բյուջեի սոցիալական ուղղվածությունն այն է, որ բյուջեի ծախսերի 41.4% ուղղվելու է սոցիալական ոլորտների (առոջպահություն, կրթություն, գիտություն, մշակույթ և այլն) ֆինանսավորմանը։ Բայց, նախ, 2012-ին այս ոլորտներին ուղղվել է բյուջեի ավելի մեծ մասը (պետք է պարզապես չեզոքացնել միասնական եկամտահարկի հետ կապված փոփոխությունների ազդեցությունը)։ Երկրորդ, բյուջեից ֆինանսավորվում են բացառապես հանրային կարիքները։ Ուրեմն մեծ հաշվով ոչ սոցիալական բյուջե չի լինում։

3.2. Անթույլատրելի է բյուջետային ոլորտի աշխատավարձերի բարձրացումը (4.1%) ծրագրավորել ավելի քիչ, քան միջին գնաճը (4.2%)։ Բացի այդ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, բայց գներն աճելու են։ Թոշակառուները 4.2%-ով վատ են ապրելու։ Սրանով կառավարությունն ասում է, որ 2013-ին չնայած 6.2% տնտեսական աճին և բյուջեի եկամուտների շուրջ 118.6 մլրդ դրամով աճին, փող չկա գոնե կենսամակարդակի անկում թույլ չտալ։ Սա անպատասխանատու և անլուրջ մոտեցում է։ Սա միայն խրախուսելու է արտագաղթը։ 2012-ի սպասվելիք 110-120 հազ փոխարեն 2013-ին կարող արտագաղթել 130-140 հազ մարդ։ Եվ ուրեմն 2013-ի բյուջեն ոչ թե սոցիալական, այլ արտագաղթի բյուջե է։

3.3. Առաջարկում ենք 2013-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 72.5 հազ դրամ, իսկ միջին կենսաթոշակը միջին աշխատավարձի 30%-ի չափով։ Մեր հաշվարկներով, 2013-ին միջին կենսաթոշակը կարելի է բարձրացնել մոտ 15%-ով, իսկ միջին կենսաթոշակը պետք է կազմի միջին բյուջետային աշխատավարձի 30 տոկոսը։ Այս ծրագիրն իրականացնելու մոտավորապես կպահանջվի 28 մլրդ դրամ։

3.4. Մեր կողմից կատարված եկամուտների վեգրահաշվարկն ու ծախսերի վերաբաշխումը թույլ է տալիս պնդելու, որ 2013թ բյուջետային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձի 10%-ոց բարձրացումը միանգամայն իրատեսական է։

3.5. Բացարձակապես անընդունելի է մատակարարաներին սուբսիդավորելու ընթացակարգը։ Նման գործողություններ մենք տեսնում ենք գյուղացիական տնտեսություններին պարարտանյութեր մատակարարելիս (ավելի քան 600 մլն դրամ), 2012-ին եղել է նաև դիզելային վառելիք մատակարարող ընկերության սուբսիդավորում, ջրային տնտեսության մեջ 634 մլն դրամ (բացի այդ շուրջ 3.9 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն ջուր մատակարարող հիմնարկներին) և այլն։ Բոլոր այս սուբսիդիաները փողի կամ սերտիֆիկատների տեսքով պետք է անմիջականորեն տրվեն գյուղացիական տնտեսություններին։ Ի՞նչպես կարող է կառավարությունը խոսել կոռուպցիայի դեմ պայքարից և միաժամանակ սուբսիդիաներ տրամադրել մատակարարներին։

3.6. 2013-ին անցում կատարել վճարովի զինվորական ծառայության։ Արդեն 2013-ի մայիսի զորակոչիկների մի մասի համար սահմանել 2012-ի փաստացի ձևավորված միջին բյուջետային աշխատավարձին հավասար վճարումներ։ Վճարումներ կատարելուն զուգընթաց քայլեր ձեռնարկել պայմանագրային զինվորական ծառայության համակարգի աստիճանական ներդրման ուղղությամբ։

3.7. Անհասկանալի է հանրապետության գյուղերում գազաֆիկացման շարունակումը։ Հայռուսգազարդի նկատմամբ բերված դատական հայցի շրջանակներում պարզ դարձավ, որ ՀՀ-ում գազի բարձր մանրածախ գները, նույնիսկ այն դեպքում երբ մեծածախ գինը (այսինքն, ՌԴ-ան կողմից նշանակած գինը) համեմատաբար բարձր չէ, պայմանավորված է գազի մեծածախ և մանրածախ գների միջև բարձր մարժայով։ Իսկ դրա պատճառն իր հերթին հանրապետության բնակավայրերի գազաֆիկացման բարձր տոկոսն է (95%)։ Ի՞ևչի է պետք գազաֆիկացնել բոլոր գյուղերը, եթե դրանց կեսը ի վիճակի չէ գազ սպառել։ Պատահական չէ, որ գազաֆիկացված գյուղերի 35%-ը գազ չեն վառում։ Արդյունքում թանկանում է գազամատակարարման ինքնարժեքը, բարձրանում է գազի մանրածախ գինը։

3.8. Բյուջեի վերաբաշխման մեջ էական ներդրում կարող են ունենալ այն ոլորտները, ուր ծախսերն աճել են ավելի քան 10,2%-ով (բացառությամբ պաշտպանության նախարարաության). էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ (օրինակ հարավկովկասյան երկաթուղու 2013թ սուբսիդիաները 328 մլն դրամ չափով 2012-ի 155 մլն դրամի չափով), էկոնոմիկայի նախարարություն (2013-ին հատկացված է 4.8 մլրդ դրամ 2012-ի 3.1 մլրդ դրամի դիմաց) և հասարակական կարգ ու անվտանգություն (2013-ին 57.5 մլրդ դրամ 2012-ի 37.8 մլրդ դրամի դիմաց)։ Այս ոլորտներից սոցիալական ոլորտների օգտին պետք է վերաբաշխել 2.5 մլրդ դրամ։

3.9. 2013-ին աշխատանքներ պետք է տարվեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդներն ամբողջապես պետական պարտք ձևակերպելու, համապատասխան պարտատոմսեր թողարկելու ու սպասարկման կարգ սահմանելու ուղղությամբ՝ նախօրոք կատարելով վերջնահաշվարկ վերջին տարիներին իրականացված չնչին վճարումների մասով։

3.10. Պետք է նաև առավելագույնս խրախուսել արտահանումը, վերջապես նախատեսել «բյուջետային պարգևներ» բարձր տեխնոլոգիական վերամշակման ապրանքների ու ծառայությունների փաստացի արտահանման դիմաց։ Նախատեսված 300 մլն դրամը այս խնդիրը չի կարող լուծել։ Բացի այդ առաջարկում ենք այս ուղղությամբ մասնագիտացնել Համահայկական բանկը։

ՀԱԿ խմբակցություն, Հրանտ Բագրատյան, 8 նոյեմբերի 2012թ

10.20.2012

Հրանտ Բագրատյանի գրառումը

ԱԺ հերթական քառօրյայում կրկին երկրորդ ընթեցմամբ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխությունններ կատարելու մասին օրենքների փաթեթը։
Նկատի ունենալով, որ ԱԺ հանրապետական մեծամասնությունը հակված է երկրորդ անգամ կողմ քննարկելու այս օրինագծին, հարկ ենք համարում նշել հետևյալը։


  1. Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունը առաջինն է, որ ՀՀ-ում օրինականացնելու է խնայողությունների խրախուսման, դրանց ձևավորման, խնայողությունները ներդրումների վերածելու և երկար փողեր ձևավորելու մեխանիզմները։ Այն պետք է լուծի 2 հարց. ձևավորի երկարաժամկետ պարտավորություններ և աղբյուրը դառնա հեռանկարային ներդրումների։ Գործող օրենսդրական փաթեթը (ընդունված 2010թ) և դրա առաջարկվող փոփոխությունները այդ խնդիրները չեն լուծում։ երկարաժամկետ պարտավորություններն ավելի շուտ հիշեց՚նում են բնակչության դրամական միջոցների էքսպոպրիացիա, իսկ ստացված միջոցների ներդրումների հարցը թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։
2. Կառավարության ներկայացուցիչների հավաստիացումներով Հայաստանը պարզապես ընդօրինակել է Էստոնիայի փորձը։ Նախ, ոչ միայն Էստոնիայի, այլև Ռուսաստանի, որից վերջինս 2 տարի առաջ հրաժարվեց։ Երկրորդ, պետք է ասել, որ ՀՀ-ում տնտեսական զարգացման մակարդակը 3.5 անգամ ցածր Էստոնիայից։ Նկատի ունենալով դա ՀՀ-ում սպառումը մշտապես գերազանցում է ՀՆԱ 80%-ը։ Էստոնիայում խնայելու բան շատ կա. սպառումը տատանվում է ՀՆԱ 65-70%-ի շրջանակներում։ Այս պայմաններում պարտադիր կուտակային համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպառման արհեստական սահմանափակում, ինչը մի քանի տարուց պարտադիր կարգով հանգեցնելու կուտակված միջոցների արժեզրկման։ Ավելորդ չէ նշել, օրենսդրորեն սահմանվում են ապահովագրական պոլիսները տնօրինելը սահմանափակող բացառիկ միջոցներ։ Մարդն առնվազն 23 տարի պետք է սպասի իր իսկ միջոցներն առանց կորուստների տնօրինելու համար։ Երրորդ, Էստոնիայի թիկունքում եվրոն է, ԵՄ-ը, տարեկան մի քանի տոկոս (առավելագույնը մինչև 5%) երաշխավորված գնաճով։ Իսկ Հայաստա՞նը։ Բացի այդ մեր գնաճը, տնտեսության փոքր մասշտաբների պատճառով, հաճախ ներմուծված է։ Ժամանակակից աշխարհում բնակչության արագ աճի ու բնական ռեսուրսների արագ կրճատման հետևանքով գնաճը ցայտուն ու անհաղթահարելի է դառնում փոքր պետություններում (եթե արհեստականորեն փողի զանգվածը չի սահմանափակվում)։ Բավական է մի քանի գնաճային տարի և այդ կուտակային խնայողությունները զրոյանալու են։ Եվ ուրեմն, այսպես կոչված կառավարիչները ստիպված են լինելու կուտակված միջոցները դոլարիզացնելու (կամ փոխարկելու այլ արտարժույթի) և պատուհաս են դառնալու ազգային արժույթի գլխին։
3. Օրենսդրական փաթեթը (ներառյալ 2010-ին ընդունված 3 հիմնական օրենքները) չի լուծել հիմնական խնդիրը՝ ներդրումների հարցը։ Մինչդեռ այլ երկրների (Հոլանդիա, Ճապոնիա, Նորվեգիա, ԱՄՆ) փորձը ցույց է տալիս, որ հենց սրանից պետք էր սկսել։ Պետք էր գտնել ներքին ներդրումների ոլորտներ, որտեղ պետությունը երաշխավորում է ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Սա չի արվել։ Այս կարևոր հարցը (կրկնում եմ, սրանից պետք էր սկսել) թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։ Պարզ չէ որ վերջիններս փողերի մի զգալի մասը դուրս են հանելու և, ամենակարևորը, երկար փողերը կարճացնելու են։ Օրինակ, կուտակված միջոցները դառնալու են դեպոզիտներ, ֆինանսավորելու են խոշոր բիզնեսի ընթացիկ կոմերցիոն գործարքները։ Այդ դեպքում ի՞նչներիս էին պետք կուտակային հիմնադրամները։
4. Առաջարկվող օրենսդրական փաթեթն ընդունելու պարագայում ակնհայտ է դառնալու կապիտալի արտահոսքը երկրից։ Ի վերջո վստահության համար կառավարիչները միջոցներրղի հիմնական կամ գերակշիռ մասը տեղաբաշխելու են արտասահմանում։ Արդեն մի քանի տարի հետո տարեկան մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլար լքելու են Հայաստանը։
Մենք ականատեսն ենք լինելու թե ինչպես են կառավարիչները զեկուցում դրսում տեղաբաշխված միջոցների վնասաբերության մասին։ Լավ օրինակ է ԿԲ կողմից ՀՀ արտաքին ռեզերվների կառավարումը. 2 մլրդ դոլարի տնօրինումից սպասվելիք օգուտները բանկը փոշիացրել է։ Ի դեպ, այս ծրագիրը ֆինանսավորած արտասահմանցիների նպատակներից մեկն էլ երկրից ֆինանսական ռեսուրսների արտահոսքն է։ 5. Բոլորովին ակնհայտ է, որ ներկայումս նպատակահարմար էր սկսել կամավոր կուտակային համակարգի ներդնումով (կամավոր գործավորների և պարտադիր գործատուների համար), այս երկուսին տրամադրելով հարկային արտոնություններ, կուտակային ֆոնդերին փոխանցվող միջոցները մտցնելով արտադրության ինքնարժեքի մեջ, անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետությանը որպես երրորդ կողմ։ Սա չի արվում։ Վախենում են վախեցնեն գործատուներին։ Կառավարությունը ցույց է տալիս իր դեմքը. Այն մեծահարուստների կառավարություն է։ Առաջարկում ենք ԱԺ-ին ձեռնպահ մնալ սույն օրենսդրական փաթեթը քվեարկելուց։ Դուք ընդունելու եք մի փնստաթուղթ, որի տակից դուրս չեք գալու։ Վաղը կամ մյուս օրը այս կառավարությունը չի լինելու։ Մինչդեռ փոսը գցած քարը հանելը շաաաաատ դժվար է լինելու։ Հրանտ ԲագրատյանՊատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

9.25.2012

Ինչ կարելի է գնել € 20 եւրո գումարով Եվրոպայում եւ Հայաստանում: (12 Ֆոտո)

Եվրոպայի տասնյոթ երկրներում միասնական արժույթ է - եվրո: ԵՄ երկրներում գների հետաքրքիր մեծ տարբերություն է գործում: Այս գրառումը բլոգերներից մեկը կազմել է մի շարք ուկրաինական գներ համեմատություն անելու համար, հետաքրքիր է նաեւ համեմատել Հայաստանի ապրանքների գների հետ:

Բայց համեմատվելիս եւ այս գները ճիշտ պատկերացնելու համար կարծում եմ  արժի հաշվի առնել նաեւ մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը այդ երկրներում, քանի որ այնտեղ անհամեմատ բարձր են, Հայաստանում եւ Ուկրաինայում կազմող 5-6 հազար դոլարից, օրինակ մեկ շնչին ընկնող եկամուտը Նիդեռլանդներում կազմում է  43338 դոլար, Իռլանդիայում 41642 դոլար, Սլովենիա 27569 դոլար, Հունաստան 26891, Պորտուգալիա 25444 դոլար:
Բացի դա, այս թվերում չի երեւում երկրներում բեւեռվածությունը կամ աղքատության մակարդակը, որը ինչպես գիտենք Հայաստանում ամենաբարձրն է: Տես ՀԲ: Այսինքն եթե Ռ. Քոչարյանը, Սեռժ Սարգսյանը , օլիգարխները այդպիսով մոտ 40 ընտանիք տիրապետում են Հայաստանի ՀՆԱ եւ ազգային հարստության կեսին, իսկ մոտ մեկ միլիոն մարդ տարեկան հինգ հարյուր դոլար եկամուտ, գումարում ենք դրան օլիգարխների, երկրորդ ու երրորդ նախագահների եկամուտը, բաժանում մեկ միլիոնի ստացվում է յուրաքանչյուրին 5-6 հազար դոլար

Հայաստանում գործող  ապրանքների գները ավելացրել եմ առանց լրացուցիչ ուսումնասիրության խանութներում, այդ պատճառով հնարավոր է շեղումներ լինեն, կարող եք ճիշտ հաշվել, ընդունելով  € 20 մոտավորապես հավասար 10500 դրամ.

Սուրճ. Հունաստանում- 7 բաժակ. Պորտուգալիա- 35 բաժակ. Ուկրաինա- 35 բաժակ. Հայաստան- 35 բաժակ:


Ձու (30 հատ). Իռլանդիա- 7 փաթեթ. Մալթա- 16 փաթեթ. Ուկրաինա 7 փաթեթ. Հայաստան- 7 փաթեթ:

Քաղաքային ավտոբուսի տոմսեր. Նիդեռլանդներ- 8 տոմս. Սլովակիա 43 տոմս. Ուկրաինա: 140 տոմս. Հայաստան- 105 տոմս:

Գարեջուրը սուպերմարկեթում. Իտալիա- 6 լիտր. Սլովակիա 20 լիտր. Ուկրաինա- 24 լիտր. Հայաստան- 15 լիտր:

Պանիր Կամամբեր. Սլովենիա 1,6 կգ. Բելգիա 3 կգ. Ուկրաինա 1,4 կգ. Հայաստանում տեղական պանիր 4-5 կգ:

Կինոյի տոմս. Իռլանդիա: 2. Սլովակիա 7-8 (բացի կիրակի օրերից). Ուկրաինա- 4. Հայաստան- 5:

Ծխախոտ. Իռլանդիա 2-3 տուփ. Էստոնիա- 10 տուփ. Ուկրաինա: 20 տուփ. Հայաստան- 30 տուփ: Թերթեր. Մալթա 30. Կիպրոս- 11. Ուկրաինա- 60. Հայաստան- 70:

  Ձիթապտղի յուղ. Սլովենիա- 2 լիտր. Իսպանիա- 7 լ. Ուկրաինա 2,2 լ. Հայաստան- 2,3 լ.:

Կարմիր գինի (0,75 լ). Իտալիա- 5 շիշ. Պորտուգալիա 20 շիշ. Ուկրաինա 4-5 շիշ. Հայաստան- 7 շիշ:

Սեւ թեյ. Ավստրիա 242 հատ փաթեթ. Մալթա 704 հատ. Ուկրաինա- 350 հատ. Հայաստան- ~400:

Թերթեր. Մալթա: 30. Կիպրոս: 11. Ուկրաինա: 60. Հայաստան-70

Տաքսի. Նիդեռլանդներ 7,2 կմ. Պորտուգալիա 23 կմ. Ուկրաինա- 70 կմ. Հայաստան 100 կմ

      Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

2.13.2012

Բագրատյանը Հայաստանի տնտեսական վիճակի մասին.

Ըստ միջազգային կազմակերպությունների գնահատականների 2011թ. ստվերը տնտեսության մեջ կազմել է 47 տոկոս, այսինքն փաստացին 53 տոկոս, Հայաստանը 151 երկրների մեջ գրավել է 124 -րդ տեղը, դասվելով ամենակոռումպացված երկրների խմբին:


Բագրատյանը Հայաստանի տնտեսական վիճակի մասին by Armen_Kochinyan
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում