Ղարաբաղյան կլանի Հայաստանի իշխանությունը բռնազավթելուց հետո, մեր երկրից արդեն հեռացել է հիմնական բնակչության մոտ 50 տոկոսը, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է եւ խրախուսվում, իսկ ընտրողների ցուցակի թիվը գնալով աճեցվում է եւ այժմ մոտ 2,5 միլիոն ընտրող է ներկայացվում, որոնցից մոտ մեկ միլիոնը ըստ տարբեր գնահատումների գոյություն չունեն, սա մոտ 400 հազարով ավելի շատ է քան 1991 թ., երբ ընտրացուցակում ընտրողների թիվը մոտ 2,1 միլիոն էր. Ինչպես է օգտագործվում այդ 2,5 միլիոնանոց ցուցակը
ՀՀԿ շտաբերից մեկին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծել են ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմը: Ինչպես հայտնի է վերջին ժամանակներս իշխանությունները ընտրական տեղամասերում հիմնականում զերծ են մնում այնպիսի կոպիտ եւ տեսանելի խախտումներից, ինչպիսիք են լցոնումները կամ քվեատուփերի առեւանգումը: Հանձնաժողովներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների առկայության պայմաններում բավականին բարդ եւ գրեթե անհնար է դարձել նաեւ ձայների կեղծումը քվեարկած թերթիկների հաշվարկի փուլում: Սակայն 2008թ. նախագահական եւ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվել է մի զարմանալիորեն պարզ, բայց այդքանով էլ հրեշավոր մի մեխանիզմ, որը վրիպել է հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց աչքից: Եւ ահա ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի աշխատակիցը կիսվել է իր քրոջ հետ ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմի մասին: Վերջինս էլ, ով չցանկացավ բացահայտել իր անձը, տրամադրել է մեզ այդ տեղեկությունները: Ահա այդ մեխանիզմը. Հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչները ունենում են երկրից բացակայողների ցուցակները, ինչպես նաեւ այն մարդկանց անունները, ովքեր չեն գալու ընտրության: Ինչպես գիտենք ընտրական տեղամասներում լինում է երկու ընտրացուցակ` յուրաքանչյուրում մինչեւ 1000 ընտրողի անուն-ազգանուններով: Յուրաքանչյուր ցուցակի առջեւ նստում է ընտրական հանձնաժողովի մեկ անդամ, ով որոշվում է վիճակահանությամբ եւ ով փոխվում է երեք ժամը մեկ անգամ: Պարզ է, որ լինում են ժամեր, երբ ընտրացուցակներից մեկի առջեւ նստում է իշխանությունների ներկայացուցիչը կամ նրանց հետ հանցավոր համաձայնության եկած անձը: Այդ ժամերի մասին տեղեկացվում է ՀՀԿ այդ ընտրատեղամասի շտաբի ներկայացուցիչը, ով միկրոավտոբուսներով այդտեղ է ուղարկում վաղորոք կրկնակի քվեարկության համար հավաքագրված եւ դրա համար վարձատրվող անձանց խումբը: Զավեշտը կայանում է նրանում, որ այդ անձիք հանդես են գալիս սեփական անձնագրերով: Նրանք մոտենում են ցուցակի մոտ նստած իրենց հանձնաժողովական հանցակցին եւ որոշակի նշանի` «իշմարի» միջոցով հասկացնում, որ ինքը եկել է ուրիշի փոխարեն քվեարկելու համար («իշմարի» կարող է լինել անձնագրում որոշակի էջերի միջեւ կամ որոշակի դիրքում դրված սոցքարտը: Մեր անանուն աղբյուրը խոստացել է, որ երբ որ հայտնի կլինի «իշմարի» ինչպիսին լինելը, այդ տեղեկությունը եւս կտրամադրի մեզ, սակայն ոչ մի երաշխիք չկա որ բոլոր ընտրատեղամասերում կկիրառվի նույն տիպի իշմար): Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը գտնում է ցուցակում երկրից բացակայող որեւէ քաղաքացու անուն-ազգանվան տողը եւ առաջարկում «ընտրողին» ստորագրել իբր իր անվան դիմաց: Որից հետո կրկնակի քվեարկողը ստանում է քվեաթերթիկ եւ դառնում «լիարժեք» ընտրող: Ընդ որում այս ընտրակեղծիքը հանձնաժողովի որեւէ ընդդիմադիր անդամ, ում կոնկրետ այդ երեք ժամերի համար վիճակահանությամբ ընկել է այլ աշխատանք (օրինակ, նստել քվեատուփի մոտ կամ մյուս ցուցակի առջեւ) ֆիզիկապես չի կարող հետեւել, թե ինչ է տեղի ունենում այդ մի ցուցակի շուրջ: Միակ մարդը, ով կարող է դա վերահսկել դա վստահված անձն է, ով գործող ընտրական օրենսգրքով իր ցանկությամբ իրավունքն ունի կանգնել ցանկացած ցուցակի առջեւ նստած հանձնաժողովի անդամի կողքին կամ նրա թիկունքում եւ հետեւել, որպեսզի 1. ոչ միայն քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը նույնական լինի իր դեմքին, այլեւ 2. նրա անձնագրում նշված անուն-ազգանունը համապատասխանի ցուցակի համապատասխան տողի անվան-ազգանվան հետ: Մինչ այժմ վստահված անձանց հիմնական բացթողումը եղել է այն, որ նրանք ստուգել են առաջինը եւ աչքաթող արել երկրորդը: Մինչդեռ այն դեպքերում, երբ վստահված անձիք հենց սկզբից ստուգել են ԲՈԼՈՐ քաղաքացիների թե առաջին եւ թե երկրորդ համապատասխանությունը, կեղծարարները այդ հանձնաժողովներում ռիսկի չեն դիմել կիրառելու նման ընտրախախտում: Մեր ընդդիմությունն էլ հա գլուխ էր կոտրում, թե այդ ոնց է լինում, որ մարդիկ ընտրացուցակներում ընդամենը մեկ տեղ են գրանցված (օրերս պարզվեց, որ նույն անուն, ազգանուն, հայրանուն եւ ծննդյան թիվ ունեցող մարդկանց թիվը ամբողջ հանրապետությունում ընդամենը 120 է), սակայն կարողանում են բազմակի քվեարկություն անել: Մինչդեռ այս մեխանիզմով բավական է ունենալ ամեն ընտրատարածքում, որն ընդգրկում է 40-60 ընտրատեղամաս, ընդամենը 200 ընտրակեղծարար «ընտրողներից» բաղկացած մոբիլ խումբ եւ ընտրատարածքի մասշաբով կարելի է ունենալ հավելյալ 10.000 ձայն: Երկրի մասշտաբով, որը բաժանված է 41 ընտրատարածքի դա 410.000 ձայն է: Իշխանության տնօրինման տակ գտնվող 20-25 տոկոսանոց վարչական ռեսուրսի եւ այլ ընտրախախտումների միջոցով (ընտրակաշառք, ընտրողներին վախեցնելը, Ջավախքից բերված եւ տարբեր բնակարաների վրա վաղորոք հաշվառված հազարավոր ընտրողներ) հավաքագրված ձայների հետ միասին դա արդեն գլխիվայր է շուռ տալիս ժողովրդի քվեարկության ամբողջ պատկերը: Ահա թե ինչու էին իշխանությունները ատամներով պահում օրենքի` իրենց իսկ մտցրած այն դրույթը, համաձայն որի ընտրությունների ավարտից հետո քվեարկած քաղաքացիների ցուցակները, որոնցով բացարձակապես չի խախտվում քվեարկության գաղտնիությունը, այլ ընդամենը երեւում է թե ովքեր են մասնակցել քվեարկությանը, գերգաղտնի դարձան: pressing.am pressing.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Ինչպես Քոչարյանը այնպես էլ նրա վերարտադրած Սեռժ Սարգսյանը գործիքներ են օտարների ձեռքին եւ նրանց կողմից չհայտարարված պատերազմ Հայաստանի պետականության դեմ
Մի ամբողջ երկրի ընտրությունները հայտնի խաղամոլ Սեռժիկ Սարգսյանը վերածել է թատրոնի .
Ըստ «168 ժամ». թերթի Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ
Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ: Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքեր են աշխարհի և իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքան է նրանց կարողությունը, գրում է «168 ժամ»-ը: Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել: Սակայն Forbes-ի հայտնի վարկանշային աղյուսակի նման որևէ հետազոտություն Հայաստանում իրականացնել հնարավոր չէ: Forbes-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա: Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով: Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ: Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին: Ցանկը, որը «168 ժամ»-ը ներկայացնում է, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա: Այսինքն՝ ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում որպես այդպիսին: Այս վարկանշային աղյուսակը կազմելու համար թերթը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետի, գործարարի և պաշտոնյայի՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքով 10 ամենահարուստ մարդկանց ցանկը: Թեև մենք խոստացել էինք, որ անվանական չենք հրապարակելու, թե ով ինչպես է պատասխանել այս հարցին, այդուհանդերձ, նրանց մի մասը հրաժարվեց պատասխանել: Ոմանք նշում էին, թե ուրիշի փողերը հաշվելու ցանկություն չունեն, մյուսներն ասում էին, որ տեղեկատվության չեն տիրապետում, երրորդներն էլ պատասխանից հրաժարվում էին ժամանակի սղության պատճառով: Ինչևէ, հաջողվել է կարծիքներ հավաքել 57 անձից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը: 10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմվել է գնահատման հետևյալ մեթոդաբանությամբ, հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի ուղարկած՝ իր կարծիքով՝ ամենահարուստ 10 անձանց ցանկում առաջին տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ՝ մինչև 1: Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին թերթն ուղղել է միայն հարցը՝ «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»՝ առանց տարբերակներ՝ մարդկանց անուններ առաջարկելու: Անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը՝ Սերժ Սարգսյանից հետո: Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր: Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին: Հայկական Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ 1 միլիարդ դոլար (ցանկում տեղ էին գտել նաև Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները): Իսկ հետո՝ 2008 թվականից հետո, մամուլում հայտնվեց ռուսական լրատվամիջոցներից մեջբերված մի հոդված, ըստ որի՝ Քոչարյանի հարստությունը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար: Միգուցե սա է պատճառը, որ հասարակական ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է: Հարցման արդյունքներով՝ 2-րդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր): 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սարգսյանին հատկացրել է երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը: Նշենք, որ օրերս ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն այս պահի դրությամբ կազմում են 108 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 267 հազար դոլար): Ի դեպ, եթե հիմք ընդունենք պաշտոնական հայտարարագրերը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը տեղ չի գտնի ամենահարուստ պետական պաշտոնյաների անգամ TOP-20-ում: Օրինակ՝ առնվազն 27 պատգամավորներ, ըստ իրենց հայտարարագրած դրամական միջոցների, ավելի հարուստ են, քան ՀՀ գործող նախագահը: Ցանկի 3-րդ տեղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հարցման մասնակիցները Գ. Ծառուկյանին հիմնականում հատկացրել են 3-րդ տեղը: Նշենք, որ Գ. Ծառուկյանը, ըստ եկամուտների հայտարարագրի, Հայաստանի ամենահարուստ պատգամավորն է. 2012թ. նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 60 միլիոն դոլարին համարժեք դրամ և արտարժույթ: Ցանկի մյուս մասնակիցներն են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Սարգսյանը, Մաքսիմ Հակոբյանը և Խաչատուր Սուքիասյանը: Նրանցից բացի՝ հարցման մասնակիցները Հայաստանի ամենահարուստ մարդկանց՝ իրենց կազմած տասնյակում նշել են նաև գործարար Հրանտ Վարդանյանի, գործարար Միխայիլ Բաղդասարովի, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Վարդան Այվազյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար (ներկայումս՝ Ուկրաինւսյում ՀՀ դեսպան) Անդրանիկ Մանուկյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և այլոց անունները: Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Շարյա քաղաքի, Կոստրոմայի շրջան, անհատ ձեռնարկատերերը եւ բիզնեսմենները, որոշեցին ապացուցել որ Ռուսաստանի ճանապարհները այնքան թանկ չեն, որքան ներկայացվում են: Նրանք սեփական ուժերով եւ իրենց հավաքած փողերով վերականգնեցին համարյա փլվող կամուրջը, արդյունքում ծախսելով դրա համար մոտ 15 հազար դոլար: Դա 26 անգամ ավելի պակաս դուրս եկավ քան հաշվել էր ադմինիստրացիան.
Կանդելակին ցնցել է ինտերնետը Սահակաշվիլու կարմիր վարտիքով, նրա խոսքերով Վրաստանի նախագահը իտալական թանկարժեք առողջարանում բուժվելու համար 15 հազար եւրո է ծախսել եւ եւս 100 հազար դոլար ճանապարհածախս:
Հեռուստահաղորդավարուհին իր բլոգում լուսանկարների հավաքածու է տեղադրել, որոնցում պատկերված է, ինչպես է Սահակաշվիլին կարմիր վարտիքով զբոսնում թանկարժեք իտալական հյուրանոցով: Նկարագրելով Սահակաշվիլու բուժման թանկարժեք մանրամասներ: Ըստ այդմ կասկած է հայտնել որ Վրաստանում կոռռուպցիա գոյություն չունի, "Վրաստանում կոռռուպցիա չկա", նույնն է, որ "ԽՍՀՄ -ում սեքս չկա" եզրակացրել է Թինա Կանդելակին: Ամեն ինչ համեմատական է, չեմ ուզում վիճարկել նրա արտահայտած մտքերը, բայց որ Վրաստանում իրոք կոռռուպցիա չկա, Հայաստանի գուցե եւ Ռուսաստանի համեմատ կարող են փաստել իրենց աչքերով Վրաստանը տեսած շատ հայեր: Չէ որ Հայաստանը գուցե եւ Ռուսաստանը հեռու են այնպիսի երկրներ լինելուց, որտեղ ընդդիմությությունը ընտրություններով կարող է հաղթել:
Սերժ Սարգսյանը Լոնդոնում երեքսենյականոց առանձնատուն է գնել, որի արժեքը 15 մլն եվրո է: Այն գտնվում է ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի առանձնատան կողքին՝ Լոնդոնի կենտրոնում:
«Կարծիք կա, որ առանձնատունը Ս. Սարգսյանի համար գնել է անձամբ Արմեն Սարգսյանը: Սակայն Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հերքեց այս տեղեկությունը.«Անտաղանդ հորինվածքներն ու անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-ասաց նա»,-եզրափակել է թերթը:
Ղարաբաղից մեկ այլ նախագահացու ներմուծված Ռոբերտ Քոչարյանը (հենց նախագահացու ներմուծած, որովհետեւ բոլորին հայտնի է, որ նրանք երբեք չեն ընտրվել եւ բացառապես խարդախությամբ ու ահաբեկչությամբ են այդ պաշտոնին անցել), Հայաստանում նախագահ աշխատելուց հետո երկրի ամենահարուստ մարդն է դարձել եւ մի չգրվաց օրենքով ՀՀ նախագահի պաշտոնը դարձել է ղարաբաղցիների մենաշնորհը:
Ինչպես գիտենք, եւ ըստ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների, Հսայաստանում, 1999 թ. սկսած, կոռռուպցիյան ամեն տարի նախորդ տարվա համեմատ աճում է: Վերջին երկու տխրահռչակ նախագահները, որոնք հայտնի են նաեւ Հայաստանի կաշառակերության եւ կոռռուպցիայի կնքահայրեր, տարեցտարի կատարելագործում են այն: Հայկական Ժամանակը գրում է. Մեր տեղեկություններով, Հայաստանում ձեւավորվել եւ ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու եւ վերցնելու նոր՝ նախկիններից շատ ավելի հուսալի եւ անվտանգ մեխանիզմ: Ըստ այդմ՝ կաշառքը տրվում է կազինոների միջոցով: Մեխանիզմը հետեւյալն է` պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար: Ինչպես փոխանցել այդ գումարը: Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար: Կազինոյում դրա մասին արդեն գիտեն: Քաղաքացին գալիս է եւ հավեսով կրվում ամբողջ գումարը: Որոշ ժամանակ անց նույն կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը եւ սկսում խաղալ: Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում: Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին` ծառայություններ մատուցելու համար: Այստեղ, իհարկե, առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան: Ըստ մեր հավաստի աղբյուրների, կաշառքի այս ձեւը լայն տարածում է գտել մանավանդ հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն: Մինչեւ հիմա մեզ մոտ արդեն գործում էին կաշառք վերցնելու մի քանի մեխանիզմներ, որոնք անփորձանք էին համարվում: Դրանցից մեկը «պարտք վերցնելն էր»: Այսինքն, կաշառք վերցնողը կաշառատուի հետ կնքում է պարտք վերցնելու մասին պայմանագիր: Եթե կաշառք վերցնելու պահին բռնվի, ապա ցույց կտա պայմանագիրը, եւ իրավական տեսակետից նա պաշտպանված է 100 տոկոսով: Հենց այս մեխանիզմն է գործել բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի մսի մատակարարման պատմության մեջ, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՊՆ-ում` սեպտեմբերի 26-ին անցկացրած հայտնի խորհրդակցության ժամանակ: Այդտեղ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլարի «պարտք էր» վերցրել տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարողից: «Ինչ ա նշանակում` մատակարարից պարտք են վերցնում մեծ գումարներ»,- բարկացել էր Սերժ Սարգսյանը: ԳՇ պետի տեղակալը, իհարկե, չի պատժվել, գոնե առայժմ, բայց պաշտոնյաները արձանագրել են, որ կաշառք վերցնելու այդ մեխանիզմը Հայաստանում այլեւս այնքան էլ հուսալի չէ: Աղբյուր
Ոնց կարելի է մարդուն այս վիճակի հասցնել, իսկ սա հեռու է այսօր եզակի դեպք լինելուց: Կարինե Մուրադյանի պատմելով, զինկոմիսարիատի աշխատակիցների ու իրենց միջեւ ծեծկռտուք է սկսվել, զինկոմիսարիատի աշխատակիցները ծեծել են Մուրադյանին ու քրոջը, իսկ Հ. Մանուկյանը միջամտել է ` պաշտպանելու նպատակով: (Տեսանյութ): Զինկոմիսարիատից առաջիկայումպարզաբանում կլինի, հավաստիացնում է "Առավոտը": Ամբողջությամբ կարդալ այստեղ.
Ներկա ոստիկանապետը վերջերս հանրության ուշադրությունը գրավեց լրագրող Հայկ Գևորգյանի դեմ իրականացրած, այս իշխանության համար բնորոշ եւ ինչպես հատուկ է ոստիկանի բութ ուղեղին գործողությամբ, նա աչքի է ընկել դեռ մարտի 1 -ի խաղաղ ժողովրդի դեմ իր սեռժիկությունով, որի համար խրախուսվել է եւ պարգեւատրվել ներկա պաշտոնով, այդ մասին տեղեկություններ մեկ այլ, մարտի մեկի մասին պատմող գրառման մեջ:
Տեսանյութում դիտենք նախկին եւ ներկա քեֆչի ոստիկանապետերի լամբադա պարը, մի հատված պարերից, Գագիկ Ծառուկյանի աղջկա հարսանիքի շրջանակներում: