Показаны сообщения с ярлыком քաղաքական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քաղաքական. Показать все сообщения

3.08.2013

Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-ը, ինքը պիտի խնդրի ժողովրդից, թե թույլ տվեք, որ ես հրաժարական տամ

Րաֆֆի Հովհաննիսյան. 'Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-ը, ինքը պիտի խնդրի ժողովրդից, թե թույլ տվեք, որ ես հրաժարական տամ'

  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Վազգեն Սարգսյանը անզգուշություն ունեցավ հայտնել, թե <սրանց մինչեւ հունվար քշելու ենք>

Երջանիկ Աբգարյանը երկու ժամ առաջ ֆեյսբուկում գրում է.
Եկեք պարզ խոսենք: Հայաստանում իշխանափոխության համար գոյություն ունի ստալինյան հայտնի առաջ ընկնելու խնդիրը: Այդ խնդիրը Հայաստանում հայտնվեց 1999 թվականին, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում Ալբերտ Գորին հանդիպելուց հետո վերադարձավ Հայաստան եւ որոշ ժամանակ անց Վանաձորում իր մոտ 20 <մերձավոր> զինակիցների հետ հանդիպման ժամանակ անզգուշություն ունեցավ նրանց հայտնել, թե <սրանց մինչեւ հունվար քշելու ենք>: Ահա սա էլ <սրանց> հուշեց գաղափարը, որը իրականություն դարձավ Հոկտեմբերի 27-ին եւ, ինչպես ժողովուրդն է ասում, կիրակին ավելի շուտ եկավ, քան թե շաբաթը: Այդուհետեւ գործը չէր հասնում մինչեւ 2008-ի մարտի 1-ը: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո բոլորի աչքի առջեւ իշխանությունը քայքայվում էր՝ պետբյուրոկրատիան շարքից դուրս էր գալիս,՝գործարարների մեծ մասը դադարեցրել էր իր գործունեությունը եւ սպասողական վիճակի մեջ էր, ժողովրդի կողմն էին անցնում իշխանության տարբեր մարմինների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ եւ այլն: Իմ կարծիքով Փետրվարի 26-ի իշխանական հանրահավաքի մասնակիցների միացումը Ազատության հրապարակի միտինգավորների հետ վճռական նշանակություն ունեցավ իշխանության համար արդեն կոնկրետ Մարտի 1-ը նշանակելու գործում: Արդեն ակնհայտ դարձավ, որ ստեղծված դրության եւս մեկ շաբաթ շարունակումն հանգեցնելու է իշխանության ինքնափլուզման: Քոչարյանն ու Սարգսյանը արդեն կանգնեցին երկընտրանքի առջեւ՝ կամ ոչնչի առջեւ չկանգնելով, ուժի գործադրմամբ զավթել իշխանությունը, կամ էլ ձերբակալվել եւ դատարանի առջեւ կանգնել՝ երկար տարիներ բանտում անցկացնելու եւ իրենց միլիարդավոր դոլարի ունեցվածքները կորցնելու հեռանկարով: Քոչարյանի փետրվարի 29-ի հեռուստաելույթը, որի ժամանակ նա <միտք> գցեց, թե իբր իշխանությունը դեռ <մի քանի օր> էլ կսպասի նախքան <Թատերական հրապարակը> այլ միջոցներով միտինգավորներից դատարկելու համար, ըստ էության, այդ արդեն նշանակված քողարկելուն էր միտված: <Պետության ղեկավար> կոչվածը փաստորեն կատարեց ստախոս մանր պրովոկատորի դերը:
 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Պարոն Րաֆֆի, Սեռժիկին երկրի նախագահ ընդունելը մեղք է.

ՀՀ Ներկա Ընտրական գործընթացների իմ պատկերացումների մասին

Իհարկե Րաֆֆին չի հավատում, որ Սեռժիկ Սարգսյանը կամ ներկայիս վարչապետը համարձակություն կունենային գալ Ազատության հրապարակ, հանրահավաքի, եւ ոչ մեկ չի հավատում, այդ դեպքում կարծում եմ պարզ է, որ շատ պարզ ու ինքնաբուխ  կլուծվեր երկրի բոլոր հարցերը:
Իսկ մեկ այլ նոր, քաղաքապետի աթոռի համար ընտրության գնալը, ինչպես վերջի հանրահավաքին կուտ էին տալիս դաշնակները, մեղմ ասած ընտրություն չի եւ Սեռժիկի հաղթանակի ընդունում է

Իմ ֆեյսբուկի քիչ առաջ արած գրառումը
"Րաֆֆին պետքա Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու խաղեր չտա իմ կարծիքով, եթե ժողովրդին օգտագործում էս քաղաքապետի պաշտոնի կամ մեկ ուրիշ բանի համար մարդիկ փառք Աստծո լավ հասկանում են քաղաքականությունը, կամ էս ռեժիմի դեմ էս կամ կողմ էս, այսուհետ սրանց լեգիտիմ դարձնելը նրանց հանցակից լինելա իմ կարծիքով, ընտրացուցակի ու արտագաղթի հարբ. ընտրացուցակի կեղծիքի աստիճանը նրանա հասել որ կամ 4-2 հավասարա 2, կամ ընդունում էս որ լոխ էս ու 4 - 2  պատասխանը 4 ից մեծ թիվ էս ընդունում", որպեսզի երկրում ավազակ ընչաքաղցերի թայֆաի իշխանություն լինի.

Հիշեցնեմ 2013 թ նախագահական ընտրություններում ընտրողների թիվը ներկայացվել էր 2,5 միլիոնից ավելի մարդ, որպեսզի այս ընտրությունների կեղծիքի աստիճանը պատկերացնենք եւ ով չգիտի ասեմ, որ 1991 թ. ընտրացուցակներում ընտրողների թիվը կազմել է 2.163 .967 մարդ: Այդ ժամանակից անցել է 22 տարի եւ հանրապետության բնակչության շուրջ կեսը արտագաղթել է / ներկայիս վարչապետը անցյալ տարի պաշտոնապես ասել էր շուրջ 1,5 մլն. արտագաղթածների մասին/, հիմնական պատճառը նույնն է, մարդիկ չեն կարող համակերպվել երկրում իրենց վզին փաթաթած ոչ լեգիտիմ, տգետ իշխանավորներ ունենալու փաստի եւ այդտեղից համատարած անօրինանականությունների, թալանի ու բռնությունների հետ

Ինձ ոչ մի ցեղատեսակի դիտորդի կամ դրանցից կազմված խմբի կարծիք չի հետաքրքրում եթե նա թաքցնելու է վերը նշված ընտրացուցակի մասին պարզ ճշմարտությունը, էստեղ ուղակի կամ անուղակի Սեռժիկ ու Ռոբ սատարելով, մեզ իրենց  ծախու շուն լինելն են միայն ցույց տալիս
  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.26.2013

Դասադուլ. Ուսանողների երթը բուհերով. Օր 2

Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական, Հանրապետական կուսակցության անդամ Գևորգ Մելքոնյանը խոսափողով կոչ է արել համալսարանի դիմաց հավաքված դասադուլավորներին հեռանալ ու կեղծ է որակել նրանց նախաձեռնությունը:
Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, Մելքոնյանը հայտարարել է, թե ակցիայի մասնակիցները խանգարում են դասապրոցեսը: Նա ասել է, որ ինքը ՀՀԿ-ական է, միաժամանակ հայտարարելով, որ բուհի ուսխորհուրդը քաղաքականացված չէ:

     YouTube
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.23.2013

Բարեւի հեղափոխություն

Հայաստանի 2013 թ. ընտրված նախագահը շրջաններում 
Նկարում, չնայած անձրեւին բազմահազար գյումրեցիներ այսօր եկել էին մասնակցելու եւ շնորհավորելու Րաֆֆիին

Ինքնակոչ նախագահ Սեռժ Սարգսյանը շարունակում է Հայաստանում բռնազավթած պահել իշխանությունը, իսկ միյուս հակահայ գործիչ Ռ. Քոչարյանը մտադիր է 2018 թ. իրեն Հայաստանի նախագահ հռչակել, ձեռնոց նետելով մեր 5 հազարամյա պատմությանը:
Բայց, ինչպես ցույց են տալիս զարգացող իրադարձությունները հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ այլեւս մտադիր չէ հանդուրժել հոկտեմբերի 27 ու մարտի 1 սպանդով իշխանությունը զավթած թուրքական, ռուսական շահերը ներկայացնող այս ղարաբաղցի հանցագործներին:
Դա է ապացուցում Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հետընտրական այցելությունները Հայաստանի շրջաններ, իսկ բոլոր բնակավայրերում Րաֆֆին հաղթել է.
Բոլոր տեսանյութերը բացվում են այս էջում
Րաֆֆին Աշտարակում
Սպիտակում
Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում 
Գյումրիում
Վաղը ժամը 15:00 Բարեւի հեղափոխությունը կշարունակվի Երեւանում, հանրահավաք տեղի կունենա Երեւանի Ազատության հրապարակում:

Հաջողություն տա Աստված մեր ազգին, Րաֆֆիին, բոլորին ի բարօրություն եւ ի փառս Հայաստանի Հանրապետության. 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.19.2013

Բողոքի ակցիա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ «Մարիոթ» հյուրանոցում գտնվող սրահ են մտել մի շարք երիտասարդներ, որոնք ընդհատեցին ասուլիսը: Առաքելության ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից՝ հայտարարելով ընդմիջում: Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են ու պահանջում չլեգիտիմացնել կեղծ ընտրությունները, գրում է ilur.am -ը:
Բլոգը նույնպես միանում է բողոքի ակցիային.

Հարգելի դիտորդներ եթե եկել եք լեգիտիմացնելու Սեռժիկին եւ ասելու Հայաստանի ընտրությունները մի քայլ առաջ էին, ուրեմը խնդրում ենք "Ս" գրեք Հայաստանից եւ այստեղ  կապիկություն մի արեք
Ես չեմ կասկածում, որ Սեռժիկը, ինչպես եւ իր նախորդ Ռ> Քոչարյանը դատվելու են, Հայաստանի օրենքներով, վստահ եմ.

Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Անվավեր քվեաթերթիկներ (10 ֆոտո) (լրացում)

1.Ոստիկանությունը ներկայացրել է 2,6 միլիոն ընտրողների ցուցակ, ինչը  ամենամեծ ընտրախախտումն է, քանի որ բոլորին պարզ է որ սա անհամեմատ մեծ է ընտրողների իրական թվից եւ ինչ նպատակով է արվել: Նման լայնածավալ կեղծվող ընտրություններ անգամ անհնար է պատկերացնել որ երբեւէ եղել է կամ կանցկացվի թեկուզ ամենահետամնաց մենթալիտետով ժողովրդի մեջ ու որեւէ "Ճ" կարգի ինքնիշխան պետության մեջ:
2013 թ. փետրվարի 18 ՀՀ նախագահի ընտրությունները մեկ բան ապացուցեց. Հայաստանի իշխանությունը բռնազավթվել է հանցագործների կողմից, ընդ որում այդ մարդիկ իրենց բազմաթիվ առումներով օրենքից դուրս են դրել եւ շարունակ հանցագործություններ են գործում, երեւի կարծելով որ իշխանափոխությունից հետո անմիջապես բանտերում են հայտնվելու:
Միջազգային կառույցները չեն կարող չտեսնել համազգային ատելությունը ներկա ոչ լեգիտիմ ռեժիմի ու ՍՍ հանդեպ, բայց նրանց թույլ իշխանություն է պետք, այդ պատճառով իրենց Գելափի ու ուրիշ նման չգիտեմ ինչ բիզնես կառույցների հարցումով իբր սեռժիկ ենք ուզում ընտրել, նպատակը ըստ երեւույթի վերացնել մեր պետականությունը
2.Շատ հայաստանցիներ յուրօրինակ ձեւով իրենց բողոքն են արտահայտում ընտրությունների հետ որեւէ կապ չունեցող այս բեմադրությանը, անվավեր դարձնելով իրենց քվեաթերթիկները: 













Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.16.2013

Սեռժ Սարգսյան. «բոցերի» հավաքածու -2013

  «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել»։ .-
- - -
 «Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»։

«Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»։

«Եկել ես ստեդ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։

«Ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում է նկարահանվում»։

«Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները»։

«Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ»։

«Ենթադրենք, ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ»։

«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։
- - -
Սերժ Սարգսյանի "Բոցերը" ամբողջությամբ_ilur.am -ում "Սերժ Սարգսյանի «բոցերի» հավաքածու" Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Մտավոր ոչնչությունը ընտրեցվելուց հետո

Երջանիկ Աբգարյանը փետրվարի 16 ֆեյսբուկում գրում է
Այս ընտրարշավում սերժիկ սարգսյանի օգտագործած քարոզչության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նա հիմնովին ձեռ առավ, ծաղրուծանակի ենթարկեց ողջ հայ հասարակությանը: Իսկ Արագածոտնի մարզում նրա ելույթներն արդեն լկտիության ու լպիրշության խաղք ու խայտառակություն էին եւ ապացույցն այն բանի, որ այդ մտավոր ոչնչությունն այսուհետեւ, ընտրեցվելուց հետո, այլեւս թքած է ունենալու հանրային կարծիքի վրա, եւ բացահայտ պետական քաղաքականություն է դարձնելու պետական դավաճանության իր վարքագիծը ե՛ւ Ռուսաստանի ու Թուրքիայի  հետ ՀՀ-ի հարաբերություններում, ե՛ւ ղարաբաղյան հարցում: Այժմ հարց եմ տալիս, իսկ ո՞վ է բռներլու այդ կապը կտրած իշխանավորի ձեռքը, իշխանավոր եւ իշխանամետ ծախու <քաղաքական ուժե՞րը>, օլիգարխնե՞րը, կռճոնակեր <մտավորականնե՞րը>, կռվում հաղթած, բայց փողի առջեւ կզած զինվորական վերնախա՞վը..., թե՞ ֆեյսբուքյան <տուն-տունիկ> խաղացողների հակադիր խմբերից ոմանք, որոնք արդեն ընդօրինակել են սկսել <վիրուսակիր հակաների> ցուցակներ կազմելու ռուսական մարդակերների գործունեության մեթոդները:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.15.2013

Ինչպես են պատրաստվում կեղծել ընտրությունները. Իշխանությունների «Գերմոբիլ» մեխանիզմը...

Ղարաբաղյան կլանի Հայաստանի իշխանությունը բռնազավթելուց հետո, մեր երկրից արդեն հեռացել է հիմնական բնակչության մոտ 50 տոկոսը, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է եւ  խրախուսվում, իսկ ընտրողների ցուցակի թիվը գնալով աճեցվում է եւ այժմ մոտ 2,5 միլիոն ընտրող է ներկայացվում, որոնցից մոտ մեկ միլիոնը ըստ տարբեր գնահատումների գոյություն չունեն, սա մոտ 400 հազարով ավելի շատ է քան 1991 թ., երբ ընտրացուցակում ընտրողների թիվը մոտ 2,1 միլիոն էր.
Ինչպես է օգտագործվում այդ 2,5 միլիոնանոց ցուցակը

 ՀՀԿ շտաբերից մեկին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծել են ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմը: Ինչպես հայտնի է վերջին ժամանակներս իշխանությունները ընտրական տեղամասերում հիմնականում զերծ են մնում այնպիսի կոպիտ եւ տեսանելի խախտումներից, ինչպիսիք են լցոնումները կամ քվեատուփերի առեւանգումը:
Հանձնաժողովներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների առկայության պայմաններում բավականին բարդ եւ գրեթե անհնար է դարձել նաեւ ձայների կեղծումը քվեարկած թերթիկների հաշվարկի փուլում:
Սակայն 2008թ. նախագահական եւ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվել է մի զարմանալիորեն պարզ, բայց այդքանով էլ հրեշավոր մի մեխանիզմ, որը վրիպել է հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց աչքից:
Եւ ահա ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի աշխատակիցը կիսվել է իր քրոջ հետ ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմի մասին:
Վերջինս էլ, ով չցանկացավ բացահայտել իր անձը, տրամադրել է մեզ այդ տեղեկությունները:
Ահա այդ մեխանիզմը.
Հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչները ունենում են երկրից բացակայողների ցուցակները, ինչպես նաեւ այն մարդկանց անունները, ովքեր չեն գալու ընտրության:
Ինչպես գիտենք ընտրական տեղամասներում լինում է երկու ընտրացուցակ` յուրաքանչյուրում մինչեւ 1000 ընտրողի անուն-ազգանուններով:
Յուրաքանչյուր ցուցակի առջեւ նստում է ընտրական հանձնաժողովի մեկ անդամ, ով որոշվում է վիճակահանությամբ եւ ով փոխվում է երեք ժամը մեկ անգամ:
Պարզ է, որ լինում են ժամեր, երբ ընտրացուցակներից մեկի առջեւ նստում է իշխանությունների ներկայացուցիչը կամ նրանց հետ հանցավոր համաձայնության եկած անձը:
Այդ ժամերի մասին տեղեկացվում է ՀՀԿ այդ ընտրատեղամասի շտաբի ներկայացուցիչը, ով միկրոավտոբուսներով այդտեղ է ուղարկում վաղորոք կրկնակի քվեարկության համար հավաքագրված եւ դրա համար վարձատրվող անձանց խումբը:
Զավեշտը կայանում է նրանում, որ այդ անձիք հանդես են գալիս սեփական անձնագրերով:

Նրանք մոտենում են ցուցակի մոտ նստած իրենց հանձնաժողովական հանցակցին եւ որոշակի նշանի` «իշմարի» միջոցով հասկացնում, որ ինքը եկել է ուրիշի փոխարեն քվեարկելու համար («իշմարի» կարող է լինել անձնագրում որոշակի էջերի միջեւ կամ որոշակի դիրքում դրված սոցքարտը: Մեր անանուն աղբյուրը խոստացել է, որ երբ որ հայտնի կլինի «իշմարի» ինչպիսին լինելը, այդ տեղեկությունը եւս կտրամադրի մեզ, սակայն ոչ մի երաշխիք չկա որ բոլոր ընտրատեղամասերում կկիրառվի նույն տիպի իշմար):
Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը գտնում է ցուցակում երկրից բացակայող որեւէ քաղաքացու անուն-ազգանվան տողը եւ առաջարկում «ընտրողին» ստորագրել իբր իր անվան դիմաց:
Որից հետո կրկնակի քվեարկողը ստանում է քվեաթերթիկ եւ դառնում «լիարժեք» ընտրող:
Ընդ որում այս ընտրակեղծիքը հանձնաժողովի որեւէ ընդդիմադիր անդամ, ում կոնկրետ այդ երեք ժամերի համար վիճակահանությամբ ընկել է այլ աշխատանք (օրինակ, նստել քվեատուփի մոտ կամ մյուս ցուցակի առջեւ) ֆիզիկապես չի կարող հետեւել, թե ինչ է տեղի ունենում այդ մի ցուցակի շուրջ:
Միակ մարդը, ով կարող է դա վերահսկել դա վստահված անձն է, ով գործող ընտրական օրենսգրքով իր ցանկությամբ իրավունքն ունի կանգնել ցանկացած ցուցակի առջեւ նստած հանձնաժողովի անդամի կողքին կամ նրա թիկունքում եւ հետեւել, որպեսզի
1. ոչ միայն քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը նույնական լինի իր դեմքին, այլեւ
2. նրա անձնագրում նշված անուն-ազգանունը համապատասխանի ցուցակի համապատասխան տողի անվան-ազգանվան հետ:
Մինչ այժմ վստահված անձանց հիմնական բացթողումը եղել է այն, որ նրանք ստուգել են առաջինը եւ աչքաթող արել երկրորդը:
Մինչդեռ այն դեպքերում, երբ վստահված անձիք հենց սկզբից ստուգել են ԲՈԼՈՐ քաղաքացիների թե առաջին եւ թե երկրորդ համապատասխանությունը, կեղծարարները այդ հանձնաժողովներում ռիսկի չեն դիմել կիրառելու նման ընտրախախտում:
Մեր ընդդիմությունն էլ հա գլուխ էր կոտրում, թե այդ ոնց է լինում, որ մարդիկ ընտրացուցակներում ընդամենը մեկ տեղ են գրանցված (օրերս պարզվեց, որ նույն անուն, ազգանուն, հայրանուն եւ ծննդյան թիվ ունեցող մարդկանց թիվը ամբողջ հանրապետությունում ընդամենը 120 է), սակայն կարողանում են բազմակի քվեարկություն անել:
Մինչդեռ այս մեխանիզմով բավական է ունենալ ամեն ընտրատարածքում, որն ընդգրկում է 40-60 ընտրատեղամաս, ընդամենը 200 ընտրակեղծարար «ընտրողներից» բաղկացած մոբիլ խումբ եւ ընտրատարածքի մասշաբով կարելի է ունենալ հավելյալ 10.000 ձայն:
Երկրի մասշտաբով, որը բաժանված է 41 ընտրատարածքի դա 410.000 ձայն է:
Իշխանության տնօրինման տակ գտնվող 20-25 տոկոսանոց վարչական ռեսուրսի եւ այլ ընտրախախտումների միջոցով (ընտրակաշառք, ընտրողներին վախեցնելը, Ջավախքից բերված եւ տարբեր բնակարաների վրա վաղորոք հաշվառված հազարավոր ընտրողներ) հավաքագրված ձայների հետ միասին դա արդեն գլխիվայր է շուռ տալիս ժողովրդի քվեարկության ամբողջ պատկերը:
Ահա թե ինչու էին իշխանությունները ատամներով պահում օրենքի` իրենց իսկ մտցրած այն դրույթը, համաձայն որի ընտրությունների ավարտից հետո քվեարկած քաղաքացիների ցուցակները, որոնցով բացարձակապես չի խախտվում քվեարկության գաղտնիությունը, այլ ընդամենը երեւում է թե ովքեր են մասնակցել քվեարկությանը, գերգաղտնի դարձան:
pressing.am
 pressing.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.10.2013

Սեռժ Սարգսյանի թատրոն. "Իմ շանսը որնա, 100 -ից 90 խփեմ 80, 70, 60՝ ինչքան ուզեմ էնքան կխփեմ, էտա"

 Ինչպես Քոչարյանը այնպես էլ նրա վերարտադրած Սեռժ Սարգսյանը գործիքներ են օտարների ձեռքին եւ նրանց կողմից չհայտարարված պատերազմ Հայաստանի պետականության դեմ

Մի ամբողջ երկրի ընտրությունները հայտնի խաղամոլ Սեռժիկ Սարգսյանը վերածել է թատրոնի .

  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.08.2013

«Պահանջվում է վարորդ». Ստախոսությունը (տեսանյութ)

Նախորդ գրառմանը Ս.Ս. քարոզարշավում շոշափվող այս թեմայով ստերին ես արդեն գրել էի, որ նման բան չկա եւ օրինակ բերել, որ Լֆիկի մոտ օրական ութ ժամ աշխատելու դիմաց մարդը ամսեկան ընդամենը 40 հազար դրամ է վարձատրվում.
Դիտեցեք 150 հազար դրամանոց լիքը "աշխատանքներից" մեկի ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ / Տարոն Մարգարյանի իրական դեմքը վերնագրով տեսանյութը, որը վերցրել եմ յութուբի NewsVideoArmenia կանալից

  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.07.2013

Եկել ես ստեղ. որ ի՞նչ անես

Ս. Սարգսյան Ղարաբաղը Քոչարյանի հետ դատարկել, ամբողջ Հայաստանը դատարկում կես եք արել, եկել ստեղ հետույքներդ դրսին դեմ տվել մեր պետությունը կործանում, որ ի՞նչ անես, եկել էս ստեղ բոլորիս վրա թքած ունեք, որ ի՞նչ անեք.

Հայերեն տառեր չգիտեիք, հայերեն խոսալ չգիտեիք, կեղծ ժեկի թղթերով, կեղծ ընտրացուցակ հրապարակելով նստում եք նախագահ, որ ի՞նչ անեք

Դեմիրճյանին, Վազգենին, ժողովրդին գնդակահարեցիք, որ ի՞նչ անեք
Ադրբեջանի սրիկաներին գցին էստեղ, որ ձեզ ի՞նչ անենք

Որ ի՞նչ անես


 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.05.2013

Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. Վիրաբույժի և քննիչի կասկածները

Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. Վիրաբույժի և քննիչի կասկածները

Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո շատերը սկսեցին տարօրինակ հանգամանքներ գտնել և մատնացույց անել: Մեզ հետ զրույցում Հայաստանի հայտնի վիրաբույժներից մեկը (ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ, որ հրապարակենք իր անունը) իր մասնագիտական տարակուսանքը հայտնեց դեպքին հետևած մի շարք տարօրինակ հանգամանքների կապակցությամբ:

Բժիշկը պնդում է, որ Հայրիկյանի, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով անհնար էր, որ փամփուշտը մնար մարմնի մեջ և դուրս չգար: Ավելին, ըստ բժշկի՝ միայն պարսատիկի (рогатка) հարվածից կարող էր քար/փամփուշտ մնալ մարդու մարմնում:

Երկրորդ տարօրինակ հանգամանքը բժիշկը համարում է դեպքից հետո տարածված տեսանյութը, որը, ըստ այդմ, արվել է դեպքից րոպեներ անց: Բժիշկը պնդում է, որ նման դեպքից րոպեներ անց վիրավորը չի կարող նման ցավային շոկ ունենալ (болевой шок), քանի որ սովորաբար նման շոկն սկսվում է դեպքից 15-20 րոպե անց միայն:

Երրորդ տարօրինակ հանգամանքն, ըստ բժշկի՝ հիվանդանոցի ընտրության հարցն է: Բժիշկի խոսքով՝ հրազենային վնասվածքով մարդուն սովորաբար տանում են տարածքում ամենամոտը գտնվող հիվանդանոցը: Պարզ է, քանի որ դեռ հայտնի չէ վնասվածքի աստիճանը, հետևավաբար՝ ամեն մի րոպեն կարող է դեր խաղալ վիրավորի կյանքում, և հետևաբար՝ նրան պետք է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն: Այնինչ Հայրիկյանին տեղափոխում են ոչ թե մոտակայքում գտնվող ՝ Համալսարանական կլինիկական համար 1 հիվանդանոցը, այլ հասցնում են մինչև Նոր Նորքում գտնվող Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Չորրորդ կասկածելի հանգամանքն, ըստ բժշկի՝ այն է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխած մարդուն, փամփուշտը հեռացնելու համար, վիրահատում են ոչ թե հենց նույն օրը, այլ մեկ օր անց:
Բժիշկը տարակուսում է, որ հիվանդին վիրահատելու փոխարեն՝ նրա հիվանդասենյակը վեր են ածում անհամար թվով հյուրեր ընդունելու հյուրասենյակի: Բժիշկը զարմանալի է համարում այն, որ վերակենդանացման բաժանմունքը վերածվել էր «գյուղամեջի», մինչդեռ այնտեղ սովորաբար ընդհանրապես արգելում են օտար մարդկանց ելումուտը: Անգամ՝ հարազատներին:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Հայաստանի իրավապահ համակարգում աշխատող փորձառու քննիչներից մեկն էլ մեկ այլ տարօրինակ փաստ արձանագրեց: Նրա խոսքով, տարօրինակ հանգամանք էր այն, որ դեպքից անմիջապես հետո տարածված տեսանյութում ցուցադրում էին այն փամփուշտը, որը գտել էին դեպքի վայրում, և որը չէր կպել Պարույր Հայրիկյանին: Փորձագետը պնդում է, որ այդ փամփուշտը պրակտիկորեն հնարավոր չէր մթության մեջ նման արագությամբ հայտնաբերել: Նա նաև կասկածելի է համարում այն, որ չնայած Հայրիկյանը առաջիկ իսկ օրը պնդել է, որ տեսել է իր վրա կրակողին, իրավապահները ֆոտոռոբոտ կազմելու մասին հայտարարություն են արել միայն օրեր անց և ոչ թե անմիջապես: Նա նշում է, որ տարօրինակ է նաև այն, որ անմիջապես սկսվել է տարածվել «մահափորձ» վարկածը, այնինչ, կարող էր պատահել այնպես, որ դա եղել է հարբած խուլիգանի կողմից պատահական արձակված կրակոց: Ի դեպ, նա տարօրինակ է համարում նաև Հայրիկյանի որոշ հայտարարություններ, որտեղ նա սկզբում պնդում է, թե կրակել են 25-30 մետրից, ապա որոշ ժամանակ անց ասում է, թե ձեռքով դիմադրություն է ցույց տվել կրակողին, ինչի արդյունքում փամփուշտը չի դիպել նշանակետին:

Հ.Գ. Հայտնի քաղտեխնոլոգներից մեկն էլ՝ մեզ հետ զրույցում ամփոփելով ողջ կատարվածը՝ նշեց, որ այս ամենը իրեն բեմադրություն է հիշեցնում: Նրա խոսքով, քանի որ այս նախագահական ընտրությունների հանդեպ կար հասարակական 0 հետաքրքրություն, նման միջադեպ կարող էր բեմադրվել՝  ընտրությունների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար: http://www.ilur.am/news/view/8061.htmlՊատրաստվել է Աշխարհի շուրջ

2.04.2013

Հին նոր նախագա՞հ

Նույնն է եթե Գելափը ասի ըստ հարցումների հայերը ընտրում են Աթաթյուրքին, Թալյաթին, Ալիեւին կամ Քոչարյանին, ինչու՞ Ս. Սարգսյանին: Ուղակի թույլ կործանվող Հայաստան է պետք ոմանց ահա ինչու են հայաստանցիները ''ընտրում'' Աթաթյուրքին: Ի՞նչ են գրում.
Ռուսաստանը փաստորեն Սերժ Սարգսյանին արդեն համարում է ընտրված՝հիմք ընդունելով Գելափի հարցումները: Կոմերսանտը հարցազրույց է վերցրել Սերժ Սարգսյանից՝ նրան ներկայացնելով հին նոր նախագահ:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարները, Սարգսյանն ասել է.

«Ղարաբաղցիները իրենք պետք է որոշեն քաղաքական ինչ կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Սա ինքնորոշման համար մղվող պայքարի դասական օրինակ է, և գոյություն չունի որևէ փաստարկ, որը կբացատրի` ինչու Արցախի ժողովրդի այս իրավունքը պետք է մերժված լինի: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

«Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ: Սակայն այսպիսի պայմաններում որևէ առաջընթաց ակնկալելն իրական չէ: Բոլորը, ովքեր զբաղվում են այս խնդրով թե´ Մոսկվայում, թե´ Վաշինգտոնում և թե´ Փարիզում (Մինսկի խմբի համանախագահների մայրաքաղաքներն են), հրաշալի գիտեն, թե ում մեղքով մինչ օրս գտնված չի լուծումը: Նրանք հրաշալի հասկանում են՝ ով է ընդհատել բանակցությունները Քի Ուեսթում և Կազանում: Եվ նրանք գիտեն, որ խնդրի էությունը հարակից տարածքների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի վերահսկողության մեջ չէ, հետևաբար, որոշումը կախված չէ դրանց վերադարձից»:

Հարցազրույցն  այստեղ Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.02.2013

Հայրիկյանը գիտակցության է եկել. Ինչ է տեղի ունեցել /տեսանյութ, լրացված


Ինչ է տեղի ունեցել
Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնել են, որ հունվարի 31 ժամը 23:00-ի սահմաններում աջ ուսի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Այդ մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դուրս գալով հիվանդանոցից. «Բժիշկներն ասացին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:Նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մի կրակոց է եղել: Աղոթենք Պարույր Հայրիկյանի առողջության համար», ասել է նա:
Առողջություն ցանկանանք եւ հույս ունենանք շուտով կպարզվի արդյո՞ք պատվիրված է, ո՞վ է կրակել եւ ինչի համար է դա արել, ընտրությունները հետաձգելու՞, ինձ համար առայժմ դժվար է ընտրությունների հետ կապված վարկածներ հայտնել, ենթադրություններ անել: Միթե՞ ընտրապայքար ցույց տալու նպատակով է պատվիրված, ինչի համար երբ բոլորը գիտեն Հայաստանում ընտրություն չկա եւ Հայաստանի ու հայաստանցիների հաշվին իրենց համար բեմադրություններ է արվում:

Հայրիկյանի բացառիկ հարցազրույցը հիվանդասենյակում («Ազատություն» ռադիոկայան)



Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.31.2013

Թարս աճող վարունգի եւ ծույլ ժողովուրդի մասին

 Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է անում, ցնցելով եւ զարմացնելով հանրությանը: Հիմա էլ նա զարմանքով նշել է, որ երեւանցիները չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել: «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»,- ասել է գործող նախագահը:
Տարօրինակ է, որ նախագահին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում աշխատել ցածր աշխատավարձով: Բայց իրականությունն այն է, որ մեր կողքին ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փնտրում են անգամ 120-130 հազարանոց աշխատատեղեր, բայց հաջողության չեն հասնում: Ստացվում է, որ գործող նախագահին իր շրջապատը կրկին թյուրիմացության մեջ է գցել: Այլ կերպ ասած, նրան համոզել են, որ երկրում բազմաթիվ աշխատատեղեր կան, բայց ծույլ եւ հպարտ ժողովուրդը չի ցանկանում աշխատել:
Բայց լինենք մինչեւ վերջ անկեղծ եւ փորձենք հասկանալ, թե տղամարդը ինչպես է կարողանալու պահել իր չորս կամ հինգ հոգանոց ընտանիքը, եթե ստանա 140 հազար դրամ աշխատավարձ: Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, մոռացել է կամ չգիտի, որ մեկ փոքրիկ հացն արժե հարյուր դրամ, որ տավարի մսի կիլոգրամը մոտենում է երեք հազար դրամին, որ կարագի մեկ կիլոգրամը երկու հազար վեց հարյուր դրամ է, իսկ մեկ կգ պանիրը լավագույն դեպքում վաճառվում է հազար հինգ հարյուր դրամով: Էլեկտրական էներգիան էլ, գազն ու ջուրն էլ, հեռախոսն էլ Հայաստանում ձրի չեն:
Հետաքրքիր է, թե ինչու է նախագահը զարմանում, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել նման աշխատավարձով: Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք նախընտրում են անասուն չպահել, հող չմշակել, որ նպաստ ստանան, ապա կրկին անգամ գործող նախագահին նրա թիմը թյուրիմացության մեջ է գցել: Ամենապարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ մարդը կամովին իր եկամուտները չի նվազեցնի: Նպաստի համար անասուններից հրաժարվում են նրանք, ովքեր արտերկրից դրամական կայուն աջակցություն են ստանում: Սա էլ ժամանակակից Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որն առաջացել է արտագաղթի մեծ հասքի պատճառով:
Այնպես որ, զարմանալու փոխարեն պետք է երկրում իրավիճակ փոխել, որ մարդն արժանապատիվ աշխատանք ունենա, որ արտագաղթը անցյալ դառնա, որ գործող նախագահն էլ ստիպված չլինի գյուղացու հետ խոսել տհաճ թեմաներից եւ վարունգի թարս աճի մասին:

Արտակ Դալլաքյան

Ես չեմ ուզում խոսել միյուս երբեւէ չընտրված նախագահ Քոչարյանի կողմից աղքատությունը խրախուսելու համար եւ սոցիալապես անապահով մարդկանց տրվող ցածր թոշակների, երեխաների համար վերացված նպաստների.. հաշվին Փարոս համակարգ պահելու աղքատության չնչին նպաստի նպատակի մասին, բայց մեկ  բան ասեմ. Լֆիկի սիթիներում օրը ութ ժամ աշխատող երեւանցիները ստանում են ամիսը 40 հազար դրամ. 
Աշխարհի շուրջ.
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ 

1.28.2013

Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Այն վարում է հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք այս հարկերը գանձելու։

Հրանտ Բագրատյան. - Շատ հանգիստ, շատ հանգիստ։

«Ազատություն». - Եթե այդ մարդիկ թաքցնում են... Ենթադրենք,  ասում եք՝ խոշոր բիզնես, այդ խոշոր բիզնեսը տրոհված է մի քանի բիզնեսների...

Հրանտ Բագրատյան. - Սպասեք, սպասեք, այդտեղ է շան գլուխը թաղված։ Սա կոչվում է դարձ ի շրջանս յուր։ Գալիս է մի պահ, երբ որ մարդը ասում է՝ «լավ, ես իմ բիզնեսը կիսում եմ մի քանի հատվածի». եթե դա անում է՝ մենք արդեն հասանք ինչ-որ նպատակի, հետ դառանք խոշորից նորից փոքրին, հասկանո՞ւմ եք։ Սա է մոդելը։

«Ազատություն». - Բայց բանն այն է, որ այդ ամենը պատկանում է մի մարդու։

Հրանտ Բագրատյան. - Թող պատկանա։ Չի կարող ինքը ցրել, թող ինքը փայ ունենա մեջը` դա  էլ հսկման ձեւ է։ Շատ հաճախ, երբ որ ասում են՝ ինչպես ենք հսկելու, հիմա էլ շատ լավ հսկում են, ուզենան՝ կհսկեն։ Ամբողջ հարցը նրանում է, որ ստվերային տնտեսությունը հենց իրենք են։ Չկա մի հազար դոլար, որի տեղը Հարկային տեսչությունը չգիտի՝ ինչպե՞ս չգիտի։ Իսկ ինչ վերաբերում է մինչեւ 50, նույնիսկ 90 տոկոս մոնոպոլիաներին՝ այո, կան մոնոպոլիաներ, որոնք մարդիկ արել են այնպես, որ պարզապես ոչինչ չանելով փող են աշխատում, ոչինչ չանելով։

Այսօր հանրապետությունում շատ խոսվում է Carrefour-ի [ֆրանսիական սուպերմարկետների ցանց] թեման, բոլորը հետեւում են՝ Carrefour-ը կհաջողի՞, թե՞՝ չէ։

Ասենք, մարդը ունի որոշակի բիզնես՝ ներմուծում է դեղ, ներմուծում է վառելիք, ներմուծում է շաքար։ Նույնիսկ գնում են, փորձում են շաքարի գործարան կառուցել՝ լավ իմանալով, որ երբեք չի աշխատելու, որ հետո ասեն՝ «մենք իրավունք ունենք այս մենաշնորհը ունենալու»։

Ես սրան դեմ եմ։ Ես չեմ ուզում, որ շաքարի տեղը մենք շաքարեղեգ բերենք, որ 7 անգամ ծավալով ավել է, բայց ես չեմ ուզում որոշում կայացնել, ես ուզում եմ շուկան կարգավորել։

Եթե դուք դեղի կամ այսինչ հարցում ստացել եք, հայտնվել եք մենաշնորհի դերում, եկեք նայենք՝ այդ մենաշնորհը ինչով է պայմանավորված։ Եթե մենաշնորհը պայմանավորված է բնական գործոններով՝ ես կարող եմ հասկանալ, եթե մենաշնորհը պայմանավորված է ձեր ճնշումներով շուկայի վրա, այստեղ մենք կարող ենք ասել՝ «գիտեք ինչ կա, ուրեմն ձեր շահութահարկը բարձրացնում եմ ես»։ Սա վերաբերում է միայն մենաշնորհներին։



«Ազատություն». - Պարոն Բագրատյան, հիմա մենք գիտենք, որ օլիգարխները մեր տնտեսության համար իսկապես շատ մեծ խնդիր են ստեղծում, մենաշնորհներ են, գիտենք, մենաշնորհ դիրքի չարաշահում։ Ի՞նչ եք Դուք անելու այս մենաշնորհների դեմ, օլիգարխների դեմ, կամ ընդհանրապես՝ պատրաստվո՞ւմ եք նրանց դեմ պայքարել։

Հրանտ Բագրատյան. - Լուծումներից մեկը խոշորացված հարկն էր, հարկումն էր՝ մեկ։ Երկրորդը, դուք կտեսնեք, որ, սա արդեն իշխանության կամքից է կախված, մեր մոտ գործնականում օլիգարխիա չկա՝ մեր մոտի օլիգարխիան պարզապես Հայաստանի ղեկավարի թույլտվությամբ գործող ընկերություններ են, տառացիորեն ընտրվելուց երեք ժամ հետո զրույց կլինի դեռեւս չփոխված Մաքսային ծառայության պետի հետ, որ՝ բոլորին միատեսակ վերաբերմունք, բոլորին։

Ի դեպ, այդ մենաշնորհները օրենքով չեն Հայաստանում՝ շատերը, մեծ մասը։ Այսինքն, մարդը իրավունք ունի կարագ բերի, բայց այդ մարդու կարագը կարող է մաքսազերծեն, ենթադրենք, մի քանի ամիս՝ մինչեւ կհալվի գծերի վրա։ Մի քիչ կոպիտ, չափազանցված եմ ասում։ Սիգնալ է գնում՝ «արգելափակեք, դժվարացրեք, ինվոյսի գինը բարձրացրեք, դառնա ոչ շահավետ»։ Հիմա փորձում են տնտեսական ձեւերով արդեն՝ առաջ նույնիսկ կարող էին մոտենալ ֆիզիկական ճնշում գործադրել։

Երրորդ, սա էլ քիչ է։ Մենք կունենանք մասնավոր մաքսային ծառայություն՝ մասնավոր, բրոկերների ինստիտուտ կբերեմ, որոնք կմաքսազերծեն։ Եվ մարդը գալուց կորոշի, ասենք, Բագրատաշենում ո՞ր մաքսային ծառայությանը դիմի։ Ընտրություն պիտի ունենա մարդը։ Եվ ես կարծում եմ՝ զգալիորեն կթուլանա։

Բացի դա, մոդել ենք առաջարկում՝ երբ որ շատ եք հարստանում՝ հարկը բարձրանում է, շատ իմաստ չունի հարստանալ։ Կամ դիվերսիֆիկացվեց ձեր գործունեության ճյուղը՝ դարձրեք փոքր ձեռնարկություններ, կամ էլ, լավ իմացեք, ասենք, երբ որ դուք բացում եք «Սթար» սուպերմարկետների ցանց, հետո մի օր փակվելու է՝ միեւնույն է, դա լավը լինել չի կարող, ասենք, այս կամ այն պատճառով, դուք պետք է հիշեք, որ հարյուրավոր փոքր խանութներ արդեն սնանկացրել եք։

«Ազատություն». - Պարոն Բագրատյան, այսպիսի հետաքրքիր մի կետ կա Ձեր այս ծրագրում՝ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսման վերաբերյալ։ Օրինակ, ես անձամբ, ապրելով արտասահմանում, օգտվում եմ այս ծրագրից, եւ շատ լավ ծրագիր է։ Բայց այստեղ հնարավո՞ր է դա։

Հրանտ Բագրատյան. - Այստեղ արդեն կա՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամ պետությունը ուզում է ստեղծել, օրենք է ստեղծել։ Մենք ասում ենք՝ սա լավ է, բայց պետական կենսաթոշակային համակարգը, իսկ նույն ծրագրում մենք դա՝ կենսաթոշակները կապում ենք միջին աշխատավարձի հետ նորմատիվով, սա պահպանենք, մանավանդ որ հիմա կենսաթոշակային տարիք է մտնում այն սերունդը, որը 90-ականներին պիտի գար իշխանության, մենք, այսպես ասած, նրան շրջանցելով՝ եկանք առաջ ընկանք, որովհետեւ 90-ականներին առկա էր ոչ թե էվոլյուցիոն, այլ ռեւոլյուցիոն փոփոխությունների պահ։ Հիմա, բացի դա, մենք ասում ենք՝ թույլ տանք մասնավորին, այսինքն՝ դուք մուծեցիք հաջորդ՝ ձեզնից հետո եկող սերնդի համար, այսօր որին պետք է թոշակ տան՝ սա պետությունն է տալիս, մի հատ էլ՝ մասնավոր՝ նաեւ սկսում եք մուծել ձեր ապագայի համար։

«Ազատություն». - Պարոն Բագրատյան, նաեւ այս Ձեր «100 քայլի» վերաբերյալ՝ 57-րդից մինչեւ 77-րդ քայլը շատ մանրամասն ավելի շատ բանկային համակարգի մասին է, բանկային համակարգի բարեփոխումների, ու շատ կարեւոր է, իհարկե, շատ–շատ կարեւոր է, բայց չե՞ք կարծում, որ նախընտրական ծրագրում շարքային հայաստանցու համար դա մի քիչ կարող է դժվարընթեռնելի լինել, դժվարըմբռնելի լինել՝ ինչո՞ւ եք սա ընդգրկել։

Հրանտ Բագրատյան. - Գիտեք, եթե ես ձեզ ասեմ, որ Չինարի գյուղում երեկ չէ մյուս օրը բոլորը բանկային համակարգի ռեֆորմից էին հարցնում, դա ճիշտ չի լինի։ Բայց հասկացեք, մեր տնտեսությունում այսօր ես տեսնում եմ երեք կամ չորս խոշոր պրոբլեմ: Առաջինը՝ կոնցենտրացիան հարստության, կենտրոնացումը շատ բարձր է, որովհետեւ կենտրոնացման այնպիսի աստիճան կա, որ հարուստներն էլ արդեն չեն կարողանում հարստանալ, որովհետեւ էլ չեն կարող աղքատների հաշվին հարստանալ՝ շատ աղքատ են աղքատները։ Տեսե՞լ եք, որ Կենտրոնական բանկը հա՛մ կարգավորի, հա՛մ վնասի, տեսե՞լ եք՝ վերահսկողն ու կարգավորողը մեկը լինի։ Բա չասե՞մ սա։ Հիմա սա դառել է բշտիկի պես։ Եթե մենք չենք կարողանում փոխել Կենտրոնական բանկը, ասենք, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի պատճառով, մենք պետք է գնանք արդեն գյուղացիներին բարձրացնենք ոտքի։  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Գտեք մեզ ֆեյսբուքում