Показаны сообщения с ярлыком Հարցում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հարցում. Показать все сообщения

2.15.2013

Կցանկանայի՞ք, որ 2013թ Նախագահ ընտրվեր

Բլոգում հարցման արդյունքները
Հարցում.

(Խնդրվում է միայն ՀՀ բնակվողները պատասխանեն)

Հրանտ Բագրատյանը
  31 (19%)
Րաֆֆի Հովհաննիսյանը
  59 (36%)
Անդրիաս Ղուկասյանը
  6 (3%)
Պարույր Հայրիկյանը
  11 (6%)
Սերժ Սարգսյանը
  22 (13%)
Նշվածներից ոչ մեկը
  26 (16%)
Բոյկոտել այս ընտրությունները
  6 (3%)

Количество проголосовавших на текущий момент: 161
Опрос закрыт
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.13.2012

Ո՞վ ունի ամենամեծ հակակրանքի ցուցանիշը, նախագահի հավանական թեկնածուներից

Սերժ Սարգսյանին մերժեցին

Իշխանությունները հսկայական ջանքեր և ռեսուրսներ են ներդրել` օտարերկրյա հեղինակավոր սոցիոլոգիական բրենդներին Հայաստան բերելու և Սերժ Սարգսյանի համար շահավետ թվեր հրապարակելու համար: Իսկ պատճառը, մեր տեղեկություններով այն է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում աշխատող ՀՀ մի խումբ դեսպանների պարզ հասկացրել են, որ իրենց հետագա ճակատագիրը կախված է այս խնդրի լուծումից: Սակայն դեսպանների կարծիքով, սա, այս պահի դրությամբ, անլուծելի խնդիր է: Հեղինակավոր բրենդները մեկը մյուսի ետևից հրաժարվում են ամբողջովին կեղծ պատկեր ներկայացնելուց:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ օտարերկրյա կազմակերպություններից մեկը Հայաստանում տեղական ուժերով անց է կացրել մի հարցում, որի նպատակը հիմնական թեկնածուների մերժելիության (հակակրանքի) ցուցանիշի պարզելն է: Իշխանությունները, մինչ այդ, պնդել են, թե հարցումների արդյունքով առաջին տեղում լինի ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հետո նոր, շատ ցածր տոկոսներով` Սերժ Սարգսյանը:

Հարցման արդյունքներով, սակայն, պարզվել է, որ մերժելիության գործակցով Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ հայտնվել է առաջին տեղում:

Արդյունքները խիստ մտահոգել են Բաղրամյան 26-ին, վերջիններս առաջարկել են հարցում անցկացնել եւ ներկայացնել այնպիսի պատկեր, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Բնականաբար, հեղինակավոր կենտրոնի աշխատակիցները մերժել են նման առաջարկը՝ շեշտելով, որ չի կարելի նման քայլի դիմել այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի վարկանիշն անհամեմատելի է Րաֆֆի Հովհաննիսյանի համապատասխան ցուցանիշի հետ, գրում է ilur.am -ը:

Աղբյուր ilur.am, Աղբյուր zham.am
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

10.11.2012

Gallup.Հայաստանում ամենաքիչն են հավատում

Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է:
Այդ են վկայում Gallup-ի 2011թ 125 երկրներում հարցումները։ Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը: Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ: Հայաստանի հարեւան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը:
Աղբյուր http://www.a1plus.am/am/social/2012/10/11/gallup

9.26.2012

Ըստ մեկ այլ հարցման Լեւոն Տեր-Պետրոսյանին ցանկանում են Հայաստանի նախագահ տեսնել հարցվողների ոչ թե 3,4 տոկոսը այլ 61.6

ilur.am - "Ինչպես տապալվեց «Ահարոն» պլանը:" վերնագրով հոդվածում գրում է, "Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ իր կողմից իբր արված հարցումների արդյունքները, որով, ըստ նրա, հարցվածների 32,4 տոկոսն ընդդիմության միասնական թեկնածու է տեսնում հենց Ծառուկյանին, 11 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 3,4 տոկոսը` Վահան Հովհաննիսյանին, եւ 2,5 տոկոսը` Արմեն Ռուստամյանին: «Հարցման արդյունքների» հրապարական հիմնական նպատակն այն էր, որ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի թվերի միջեւ Ադիբեկյանն արձանագրեր հսկայական տարբերություն, ընդ որում՝ ի վնաս առաջին նախագահի: Այսինքն, սադրանքի առաջին թիրախը հենց Գագիկ Ծառուկյանն էր:" Ամբողջությամբ այստեղ
Հետաքրիր է ինչքան կարող է սուտը մեծ լինել, ըստ մեկ այլ, Ա1+ կայքի այս պահին ընթացող հարցման Լեւոն Տեր-Պետրոսյանին ցանկանում են Հայաստանի նախագահ տեսնել հարցվողների ոչ թե 3,4 տոկոսը այլ 61.6
Կցանկանայի՞ք, որ 2013թ Նախագահ ընտրվեր
Սերժ Սարգսյանը
6.4%
Ռոբերտ Քոչարյանը
4.9%
Լեւոն Տեր-Պետրոսյանը
61.6%
Նոր թեկնածու
25.2%
Դժվարանում եմ պատասխանել
1.8%
Հարցմանը մասնակցել է: 3256

9.21.2012

Որ տարիքում է ավարտվում երիտասարդությունը:

freedomnc.org 21 սեպտեմբերի, 2012
Եվրոպացիների բարգավաճ եւ չափավոր կյանքը ազդել է իրենց կենսաբանական տարիքի զգացողության վրա: Ըստ հարցումների, «միջին տարիք» հասկացությունը Եվրոպայում վերաբերում է 55 տարեկան հասակին, եւ դրան նախորդող տարիքը երիտասարդություն է: 50 եւ ավելի տարեկան հարցվածների 70% - ը իրենց համարում են միջին տարիքի, իսկ ամեն հինգերորդը կարծում է, որ միջին տարիքը սկսվում է 60 տարեկանից: Ծերությունը XXI դարում, սկսվում է 70 տարեկանից, կամ ավելի ուշ, կախված ընդհանուր առողջությունից եւ ընդհանուր վիճակից: Համեմատության համար, ընդամենը 20 տարի առաջ, 60 տարեկանները համարվում էին (եւ իրենց համարում էին), խոր ծերունիներ: Տարիքի նոր վերաբերմունքը արտացոլված է այն փաստով, որ եվրոպացիները ընդհուպ մինչեւ ծերության տարիքը ակտիվ են մնացել, ձգտելով նոր փորձառությունների եւ չեն կորցնում կյանքը վայելելու ունակությունները: Շատ թոշակառուների իրենց ներկա վիճակը վայելելը, նույնիսկ ավելի շատ է դուր գալիս, քան երիտասարդության տարիքում, նրանք վերջապես ժամանակ եւ գումար են գտել , իսկ կուտակված փորձը թույլ է տալիս խուսափել երիտասարդության սխալներից:

Գտեք մեզ ֆեյսբուքում