Սերժ Սարգսյանին մերժեցին
Իշխանությունները հսկայական ջանքեր և ռեսուրսներ են ներդրել` օտարերկրյա հեղինակավոր սոցիոլոգիական բրենդներին Հայաստան բերելու և Սերժ Սարգսյանի համար շահավետ թվեր հրապարակելու համար: Իսկ պատճառը, մեր տեղեկություններով այն է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում աշխատող ՀՀ մի խումբ դեսպանների պարզ հասկացրել են, որ իրենց հետագա ճակատագիրը կախված է այս խնդրի լուծումից: Սակայն դեսպանների կարծիքով, սա, այս պահի դրությամբ, անլուծելի խնդիր է: Հեղինակավոր բրենդները մեկը մյուսի ետևից հրաժարվում են ամբողջովին կեղծ պատկեր ներկայացնելուց:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ օտարերկրյա կազմակերպություններից մեկը Հայաստանում տեղական ուժերով անց է կացրել մի հարցում, որի նպատակը հիմնական թեկնածուների մերժելիության (հակակրանքի) ցուցանիշի պարզելն է: Իշխանությունները, մինչ այդ, պնդել են, թե հարցումների արդյունքով առաջին տեղում լինի ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հետո նոր, շատ ցածր տոկոսներով` Սերժ Սարգսյանը:
Հարցման արդյունքներով, սակայն, պարզվել է, որ մերժելիության գործակցով Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ հայտնվել է առաջին տեղում:
Արդյունքները խիստ մտահոգել են Բաղրամյան 26-ին, վերջիններս առաջարկել են հարցում անցկացնել եւ ներկայացնել այնպիսի պատկեր, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Բնականաբար, հեղինակավոր կենտրոնի աշխատակիցները մերժել են նման առաջարկը՝ շեշտելով, որ չի կարելի նման քայլի դիմել այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի վարկանիշն անհամեմատելի է Րաֆֆի Հովհաննիսյանի համապատասխան ցուցանիշի հետ, գրում է ilur.am -ը:
Աղբյուր ilur.am, Աղբյուր zham.am
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий