- Շանթ հեռուստաընկերության <<Հորիզոն>> լրատվական ծրագրի սեպտեմբերի 16-ի կիրակնօրյա գլխավոր թողարկմամբ արծարծվեց ազգային մասշտաբ կրող մի ցավալի հարց, այն է՝ թե ինչպիսի անաստված վերաբերմունք ունենք մեր սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ: Հերթով ցուցադրվում էին խնամքից զուրկ այն սրբավայրերը, որտեղ եղել են նրանց աշխատակիցները, իրենց իսկ աչքով տեսել, հուզվել, վրդոհվել և որոշել են նյութ պատրաստել և հրապարակել, որպեսզի ազգովին, ինչպես նաև՝ օտարի աչքով տեսնենք, թե ինչ կապ ունենք դարերի հոլովույթով մեզ հասած հոգևոր մշակութային ժառանգության հետ: Ինքս անձամբ մեծ վրդովմունք ապրեցի և պատկառանքով լցվեցի <<Հորիզոն>> ծրագրի աշխատակազմի սրտացավության և ազնվության հանդեպ: Սակայն, ինչպես ասում է ժողովրդական իմաստուն առածը՝. <<ՍՏԻ ՈՏԸ ԿԱՐՃ Է>>: Նրանց հարուցած հարգանքը կհարատևեր, եթե ի թիվս մյուս հուշարձանների խնդիրների չլիներ Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի բակի մատուռի մասին սխալ և սուտ տեղեկատվությունը, իբր թե վերջինս վերածվել է արտաքնոցի: Վանքն արդեն երրորդ տարինէ, ինչ ունի քահանա և համայնքի բարեսիրտ խնամքի հետ վայելում է նաև Գուգարաց Թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությունը: Դեռ ավելին՝ առաջ են եկել բարերարներ՝ եկեղեցու գմբեթի վերականգնման համար: Որպես Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ հայտարարում եմ, որ վանքի բակի մատուռը մաքուր վիճակում է և ծառայում է որպես աղոթատեղի, իսկ արտաքնոցի վերաբերյալ <<Հորիզոն>> ծրագրի անպատասխանատու հայտարարությունը կատարյալ հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը: Հաղորդման ընթացքում մյուս հուշարձանների խնդիրների վերհանման հետ տրվել էին նաև մանրամասնություններ, իսկ Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի մատուռի մասին պարզապես երկու բառ է ասվում են անցում կատարվում մյուս խնդրին՝ առանց որևէ մանրամասնությունների կամ ապացույցների: Ակնհայտ է դառնում բոլոր ԶԼՄ-ներում եղող էժան սենսացիայի ծարավ ունեցող մի ձեռագիր, որն, ի թիվս մի քանի ճշմարտացի տեղեկությնների, արանքներում չի զլանում խցկել նաև մի քանի սուտ ու սխալ ՝ նյութին ծավալ և բովանդակություն հաղորդելու համար: Այսպես լվանում են բանից անտեղյակ ուղեղները, իսկ իրազեկ մարդկանց մոտ միայն ու միայն նողկանք են առաջացնում: Ասփոս... իսկ ես մինչ որս <<ՇԱՆԹ>>-ին էի ճանաչում՝ որպես ամենաանաչառ ԶԼՄ-ներից մեկը:
Փափուկ Կահույքի Քիմմաքրում, Qimmaqrum, ximchistka, химчистка, maqrum, qim maqrum, Gorgeri lvacum, ZL
Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬 Հեռ. 📲 095 780821, 📲094 780823 Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր Բազմոց - 5000 դր Բազկաթոռ - 2500 դր Գորգ և սալիկ - քմ-500դր Մատրաս - 4000 դ #qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий