1.15.2013

Հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են իշխանությունների կողմից

 «Հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են իշխանությունների կողմից...»
«...Գուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա: Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում: Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից: Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը: Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից:..»

Լևոն Տեր-Պետրոսյան, 26.10.2007թ.


«...Սերժ Սարգսյանի ընտրության պարագայում մեր երկրում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու, այլ ընդհակառակը, ավելի են ծավալվելու այն բոլոր արատավոր երեւույթները, որոնք առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, այսինքն.

    Շարունակվելու է ժողովրդի անխնա կեղեքումը եւ ազգային հարստության կուտակումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում.
    Խորանալու է հասարակության բեւեռացումը. հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանալու.
    Տնտեսության ահագնացող մոնոպոլիզացումը վերջնականապես սպառնալու է միջին եւ մանր գործարարության գոյությանը.
    Չեն դադարելու իրավապահ մարմինների, հարկային տեսչության, մաքսային վարչության կամայականություններն ու օրինազանցությունները.
    Արտագաղթի շարունակվող գործընթացը վերածվելու է դեմոգրաֆիական աղետի.
    Վիժեցվելու է աննախադեպ հանցագործությունների՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի ու գազի ներկրման հետ կապված մեքենայությունների բացահայտումը.
    Չի հաղթահարվելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը.
    Մեծանալու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը։...»


Լևոն Տեր-Պետրոսյան 21.01.2008թ. 
Աղբյուր armenlur.do.am
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում