11.27.2012

Աֆլիբերցեպտը պահպանում է քաղցկեղով հիվանդների կյանքեր որոնց սովորական բուժումը չի օգնում

Նոյեմբեր 27, 2012 myvisiontest.com

Գիտնականները հայտարարում են, որ կարողացել են ստեղծել մի նոր դեղ, որը "քնեցնում է" քաղցկեղի բջիջները, այդպիսով կանգնեցնելով նրանց տարածումը, գրում է The Hindustan Times-ը: Դեղամիջոցը անվանել են «Aflibercept».

Այն ուռուցքներին ստիպում է անցնել պասիվ ռեժիմի, գործելով որպես մոլեկուլային «անջատիչներ» - քաղցկեղի կառուցվածքում: Որպես հետեւանք, քաղցկեղը կորցնում է իր տարածման ունակությունը: Դեղի դրական արդյունքները ստուգման թեստերի ընթացքում արդեն արձանագրվել են Մեծ Բրիտանիայում.

Ապացուցվել է. Աֆլիբերցեպտը զգալիորեն մեծացնում է հիվանդների կյանքի տեւողությունը: Այն փորձարկվել է ավելի քան 1400 մարդկանց վրա: Նրանցից ոմանց մոտ ախտորոշվել էր զարգացած աղիքային քաղցկեղ եւ նրանք արդեն քիմիաթերապիայի կուրս էին անցել: Նոր միջոցը կարողացել է նրանց կյանքը երկարաձգել մինչեւ 2 տարի:

Հետազոտողների խոսքերով, դեղը ներուժ ունի հաղթահարել տարբեր տեսակի քաղցկեղներ: Ըստ Journal of Clinical Oncology ամսագրում հրապարակված զեկույցի, դեղը հատկապես արժեքավոր է գոյատեւման բարելավման ցուցանիշի առումով, ստանդարտ թերապիայի համեմատ:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում