10.09.2012

Սմարթֆոնների նոր ծրագիրը կասի, թե ինչ դեղահատեր են ձեր առջեւ

Հոկտեմբեր 8, 2012 globusok.com.ua
Երբ բժիշկը մեծ թվով դեղահատեր է նշանակում հիվանդին, հիվանդը, անգամ բժշկական անձնակազմը կարող է սխալվել: Նրանց օգնելու նպատակով, ստեղծվել է հատուկ ծրագիր, - գրում է New Scientist -ը:
Ամերիկյան առողջապահության ինստիտուտից Հիսուս Կաբան եւ նրա գործընկերները մշակել են մի ծրագիր, որը հեռախոսի ֆոտոխցիկի կողմից արված լուսանկարի միջոցով կարող է որոշել, թե ինչ դեղահատ է գտնվում մարդու առջեւ: Ծրագիրը սահմանում է դեղահատի ձեւը, չափը եւ վրայի գծանշումը: Հաղորդվում է, որ վերլուծության ճշգրտությունը 91% է կազմում: Ընդ որում, փորձաքննությունը տեւում մեկ վայրկյանից պակաս:
Գիտնականները հույս ունեն, որ այդ ծրագրին ապագայում կսովորեցնեն տարբեր անկյուններից 100% ճանաչել դեղահատերը: Սա կբարելավի ճշգրտությունը: Ծրագրից օգտվելու պարզությունը հարմար է դարձնում այն օգտագործել տանը:
Համակարգը, փորձարկվել է 568 հաճախ նախատեսված միջոցների պատկերների վրա: Լուսանկարները արվել են տարբեր անկյուններից եւ տարբեր լուսավորման պայմաններում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում