Հատված Ա1+ այսօրվա հարցազրույցից.
-Վերջին շրջանում խիստ ակտիվացել են իրավապահ մարմիններն ու իշխանության պատժիչ գործողությունները: Կաշառքի դեպքեր են բացահայտվում, ձերբակալություններ են տեղի ունենում, Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց: Ի վերջո, ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունները, որպես նախընտրական քարոզչական հնա՞րք, թե՞ վերջապես սկսել են պայքարը այդ երեւույթների դեմ:
-Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները վերջին տասը տարիներին բացակայում էին Հայաստանից, այսօր նոր եկել են ու զարմացած ասում են, վայ, դեղերի բիզնեսում ինչ է կատարվում, վայ, մեր բանակը բրիկետներով է սնվել. իրական տավարի միսը թողած' գոմեշի միս են կերել: Այս թատրոնները նույնիսկ ամենաշարքային, ամենապրիմիտիվ, ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվող մարդու մոտ հավատ չեն ներշնչում, իմ մոտ ոնց կարող են հավատ ներշնչել: Իհարկե, որեւիցե օրվանից պետք է սկսել այդ գործընթացը, բայց դա պետք է անի այն մարդը, ով ինքը արդար ճանապարհով է եկել իշխանության:Այն մարդը, որ իշխանության գալու համար ընտրակաշառք է բաժանել, մոբիլիզացրել է ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ասելով, թե եթե ուզում եք աշխատեք' քվեարկեք իմ օգտին, այլապես կուսակցությունից կհեռացնեմ, գործից կհեռացնեմ, ձեր հարազատներին կճնշեմ, կկալանավորեմ, ոնց կարող է իրական պայքար մղել նման երեւույթների դեմ: Միայն արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ, կոռուպցիայի հիմքը կեղծված ընտրություններով, փողով ձեւավորված իշխանությունն է: Հայ ժողովրդին ոչ թե գործող իշխանությանն այլընտրանք է պետք, այլ արդար ձեւավորված իշխանություն: Ժողովուրդը շատ իմաստուն, գիտակցված ընտրություն կանի, թող ուղղակի արդար ընտրություն անցկացնեն:
-Սարգսյան-Քոչարյան սրվող հակասություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա էլ խաղ է:
-Չեմ էլ ուզում վերլուծեմ, եթե Քոչարյանն ուզում է' թող առաջադրվի: Օրինակ, ես դրան շատ կողմ եմ, այդ ժամանակ կերեւա, թե որ կուսակցություններն է հիմնադրել Քոչարյանը, եւ այդ կուսակցություններն ինչ պահվածք ունեն Քոչարյանի հանդեպ, Քոչարյանը կտեսնի, թե այս ժողովուրդը որքանով է իրեն հարգում կամ արհամարհում. հոյակապ հնարավորություն է, որ Քոչարյանը չունի ադմինիստրատիվ ռեսուրս, ու իր իրական գնահատականը կերեւա, եթե արդար ընտրություններ լինեն, իմ խորին համոզմամբ, էս երկրում ամենա-ամենավերջին տեղում կլինի Ռոբերտ Քոչարյանը, նրանից առաջ Սերժ Սարգսյանը, նոր մյուսները:
Ամբողջությամբ այստեղ-Վերջին շրջանում խիստ ակտիվացել են իրավապահ մարմիններն ու իշխանության պատժիչ գործողությունները: Կաշառքի դեպքեր են բացահայտվում, ձերբակալություններ են տեղի ունենում, Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց: Ի վերջո, ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունները, որպես նախընտրական քարոզչական հնա՞րք, թե՞ վերջապես սկսել են պայքարը այդ երեւույթների դեմ:

-Սարգսյան-Քոչարյան սրվող հակասություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա էլ խաղ է:
-Չեմ էլ ուզում վերլուծեմ, եթե Քոչարյանն ուզում է' թող առաջադրվի: Օրինակ, ես դրան շատ կողմ եմ, այդ ժամանակ կերեւա, թե որ կուսակցություններն է հիմնադրել Քոչարյանը, եւ այդ կուսակցություններն ինչ պահվածք ունեն Քոչարյանի հանդեպ, Քոչարյանը կտեսնի, թե այս ժողովուրդը որքանով է իրեն հարգում կամ արհամարհում. հոյակապ հնարավորություն է, որ Քոչարյանը չունի ադմինիստրատիվ ռեսուրս, ու իր իրական գնահատականը կերեւա, եթե արդար ընտրություններ լինեն, իմ խորին համոզմամբ, էս երկրում ամենա-ամենավերջին տեղում կլինի Ռոբերտ Քոչարյանը, նրանից առաջ Սերժ Սարգսյանը, նոր մյուսները:
Комментариев нет:
Отправить комментарий