Ֆալլոսի պաշտամունքը հին Հայաստանում
-
Մի քիչ առաջ գրեցի Երևանում գտնվող ուրարտական դամբարանի մասին, որը թվագրվում է մ. թ. ա 7-8 դարերով: Հայաստանում ուրարտական շրջանի մի շարք հուշարձաններ կա` Էրեբունին, Կարմիր բլուրը: Բայց կան նայև ավելի վաղ ժամանակների հուշարձաններ` կապված ֆալլոսի պաշտամունքի հետ:Գտել եմ հետաքրքիր հոդված Բարխուդարյանի գրքից` նվիրված ֆալլոսի պաշտամունքին Հայաստանում: Ստորև ներկայացնում եմ այն:
Աղբյուր` Բարխուդարյան Ս. Խորհրդային Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանները, 1935:
Պահպանված է հեղինակային ուղղագրությունը:
"Ֆալլուս-առնանդամ. Տոհմական հասարակության մեջ տոհմի գոյացումը վերագրվում եր մի նախահոր, հատկապես այնտեղ ուր տիրում եր հայրիշխանությունը՝ նախահայր համարվում եր մի յենթադրական տղամարդ: Այս հանգա մանքը միացած հասարակական կոնկրետ փորձի և մտածողության հետ սկիզբն եր դնում ֆալլուսի պաշտպամունքինք, վորպես ստեղծագործության սկզբնապատճառի։ Ֆալլուսի պաշտամունքը զարգանում եր հատկապես յերկրագործության զարգացած շրջաններում, վորտեղ մարդու ձեռքով և նրա աչքի առաջ աճում, զարգանում եյին զանազան կենդանիներ և բույսեր։ Հայաստանում գտնվել են մի քանի հատ քարից պատրաստված ֆալլուսի կուռքեր։ Դրանք գտնվել են մեծ մասամբ Արարատյան դաշտում, ուր դեռ շատ հնում զարգացած եր յերկրագործությունը և Նոր–Բայազետի շրջանում։ Այս վերջինում գտնվել ե նույնիսկ ֆալլուսի պաշտամունքի «տաճարը»։ Ֆալլուսները մինչև վերջերս ել հայ գյուղացու կողմից պաշտվում եյին, նրանց մոտ ուխտի եյին գնում հատկապես յերեխա չբերող կանայք: Ֆալլուսների պահպանությունը և նրանց պաշտամունքի տարածման վայրերի վորոշումը առաջիկայում կոժանդակեն ինչպես յերկրագործության, նույնպես և հայրիշխանության տարածման սահմանները վորոշելու աշխատանքին։ "
Ներքևի քարե ֆալլոսները ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում:
Այստեղ կա մի ուրիշ հետաքրքիր հոդված տվյալ թեմայով:
Комментариев нет:
Отправить комментарий