1.14.2013

Պասիվ ծխելը հանգեցնում է տկարամտության

Ծխողներին մոտ գտնվելը հանգեցնում է տկարամտության
Մելբուռնի համալսարանի գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը հանգեցնում է տկարամտության զարգացմանը: Սա առաջին հետազոտությունն էր, որը կապ գտավ պասիվ ծխելու և նյարդային բնույթի հիվանդության միջև: Այս մասին գրում է Positime կայքը:

Այս հարցի շուրջ հետազոտությունները տևել են 11 տարի, որի ընթացքում հարցվել է մոտ 7000  մարդ, որոնց տարիքը գերազանցում է 60 տարին: Գիտնականները կամավորներին հետազոտել են 3 փուլով` 2001-2003թթ., 2007-2008թթ. և 2011-2012թթ.: Բացի այդ, նրանք անցկացրել են հարցում «Արդյո՞ք դուք ենթարկվել եք ծխախոտի ծխի ազդեցությանը» թեմայով: Հատկանշական է, որ այս հիվանդությունը ունեն այն մարդիկ, ովքեր ծխում են կամ ժամանակին ծխել են:
 Աղբյուր Աղբյուր The Daily Mail
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում