1.11.2013

Մանգաղանման-բջջային անեմիան հուշում է ինչպես սպանել ագրեսիվ քաղցկեղը

Մանգաղանման-բջջային անեմիան հուշում է ինչպես սպանել ագրեսիվ քաղցկեղը
Duke University Health System
Հունվար 11, 2013

Դեֆորմացված արյան կարմիր բջիջները կարող են օգտագործվել քաղցկեղի դեմ որպես զենք: Սրա մասին է խոսում կրծողների վրա արված փորձերը, հաղորդում է  BBC-ն: Հայտնի է, որ մանգաղանման բջիջները ունակ են կուտակվել ուռուցքը շրջապատող արյան անոթներում: Այդպիսով արգելափակվում է արյան հոսքը դեպի նորագոյացություն:
Փոփոխված բջիջները կարող են նաեւ թունավոր միացություններ թողնել ուռուցքի մեջ, սպանելով քաղցկեղը: Սա հատկապես ակտուալ է, երբ խոսքը վերաբերում է ուռուցքի այն տարածքներին, որտեղ համարյա չկա թթվածին (նման ուռուցքները աչքի են ընկնում ագրեսիվությամբ)
Դյուկ համալսարանի եւ Jenomic ընկերության աշխատակիցները վերլուծեցին տվյալ երեւույթը, ներարկելով կրծողներին մանգաղանման բջիջների ֆլուորեսցենտային լուծույթ: Հինգ րոպե անց բջիջները սկսեցին կպչելով միանալ ուռուցքի մոտ տարածքների արյան անոթներին, որտեղ քիչ թթվածին կար, 30 - րդ րոպեին արդեն բջիջները ձեւավորեցին խտացումներ եւ սկսեցին արգելափակել ուռուցքը սնուցող արյան փոքր անոթները, սպանելով քաղցկեղը:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ 



Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում