12.15.2012

Ամենա հանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
 Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն հանգամանքով, որ լայնորեն կիրառվում է ողջ Հարավային Ամերիկայի հանցագործ աշխարհում, հիմնականում հանցագործություն կատարելու նպատակով (հանցագործության զոհերը գործնականում ոչինչ չեն հիշում իրենց կատարած վերջին գործողությունների մասին): Թմրամիջոցը մարդուն բացարձակ զրկում է կամքից եւ ստիպում է ենթարկվել ուրիշների կամքին:

Պարզվում է, մեր կամքը, եւ բոլոր գործողությունները ինչ անում ենք կամքի շնորհիվ - դա միայն գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մարդու ուղեղում եւ այն կարելի է ցանկացած ժամանակ անջատել: Սա արդեն ապացուցել են բրիտանացի փորձագետները:

Թմրանյութի ստացումը

Բուրունդանգան ստանում են բրուգմանսիայից (սա թունավոր բույս ​​է, թմրամիջոցի տարատեսակներից է հանդիսանում): Նյութը, որ պարունակում է թմրամիջոցը կոչվում է սկոպոլամին , սա հենց այն շատ վտանգավոր տարրն է, որը ճնշում է մարդու կամքը եւ ստիպում նրան ենթարկվել:  Թմրամիջոցի մեծ չափաբաժինը վտանգավոր է  կյանքի համար:

Նվազագույնը, ինչը կարող է առաջացնել թմրամիջոցի չափից մեծ դոզան - գիտակցության կորուստ եւ ամնեզիա: Դե, իսկ վատագույն սցենարով, անձը չի կարող խուսափել մահից: Որոշ շրջանակներում  սկոպոլամինը կարող է օգտագործվել նաեւ որպես այսպես կոչված «ճշմարտության շիճուկ»:


Հզոր հոգեմետ դեղ

Չնայած այն հանգամանքին, որ նյարդակենսաբանությունում կամքը դեռ լիարժեք չի ուսումնասիրվել, եւ, հետեւաբար, չի հասկացվում շատ առումներով, մասնագետները կարծում են, որ դա շատ բարդ նյարդաբանական եւ հոգեբանական կարողություն է եւ մարդկային գլխավոր հատկանիշներից :


Սակայն, եթե այս տարօրինակ թմրամիջոցը դա կարող է անջատել եւ ամբողջությամբ ոչնչացնել, ակնհայտ է դառնում մարդկային բացարձակ խոցելիությունը: Նշանակում է սա էլ հենց ամենահզոր զենքն է `ընդդեմ մարդու կամքի:

Նյարդակենսաբան Ռենատա Թինելը պնդում է, որ «սկոպոլամինը ուժեղ ազդեցություն է գործում հատկապես հիշողության վրա, բայց ոչ մի կերպ չի ազդում մեր ուղեղի այլ մտավոր ունակությունների ու ֆունկցիոնալ գործառույթների վրա, ինչպիսիք, օրինակ, ՝տեղեկատվության պլանավորումը եւ մշակումն է»: Այդպիսի ազդեցության արդյունքում զոհի ուղեղը անխափան աշխատում է, բայց ինֆորմացիան չի կարող պահպանել:



Սակայն, առայժմ սկոպոլամինի ազդեցությունը մեր կամքի ու մարդկային մարմնի վրա ամբողջովին չի ուսումնասիրվել, կարելի է միայն ենթադրություններ անել, որ հանցագործ աշխարհի անդամները ակամա հանդիպել են 21 - րդ դարի ամենաանբացատրելի հոգեմետ նյութերից մեկին:

Սկոպոլամին

Սկոպոլամինի պատմության արմատները գնում է դեպի հնագույն ժամանակները: Ավանդույթի համաձայն, Հարավային Ամերիկայում ապրող հնագույն ցեղերը նյութը օգտագործել են, հանգուցյալ ցեղի առաջնորդների կանանց ու ստրուկների կենդանի թաղելու նպատակով: Ենթադրում էին, որ այդ կենդանի թաղված մարդիկ կարող է առաջնորդին անհրաժեշտ լինեին հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով սկոպոլամինը ստացել է «մահվան շնչառություն» անվանումը:

Այն հարցաքննությունների ժամանակ բազմաթիվ անգամներ կիրառել է նացիստ ​​Յոզեֆ Մենգելը: Սկոպոլամինը սառը պատերազմի ժամանակ գործածվել է նաեւ ամերիկյան հետախուզության աշխատողների կողմից: Այսպես կոչված, «մահվան շնչառությունը» երկար ժամանակ գաղտնիքները իմանալու առավել արդյունավետ միջոց է համարվել:


Այս մարդու կյանքի համար վտանգավոր նյութը պարունակվում է Կոլումբիայի մայրաքաղաքի անմիջական մոտակայքում աճող ծառերի բեղմնափոշում: Դրա մասին տեղյակ են, ոչ միայն մեծահասակները, այլեւ նույնիսկ երեխաները: Վաղ տարիքից կոլումբիացիներին զգուշացնում են, թե որքան վտանգավոր է այդ ծառերի տակ հանգստանալը, եւ առողջության համար ինչ ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ նման անուշադրությունը:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում