11.01.2012

Պայքարը կոռռուպցիայի դեմ ուժգնանում է

Պայքարը կոռուպցիայի դեմ ուժգնանում է
Աշխարհի Շուրջ

Շոուն շարունակվում է՝ ԶԼՄ -ում, մոնոպոլ հեռուստաեթերում, իհարկե, մարդկանց ուղեղները լվանալու համար:

Կոռուպցիայի դեմ է, հասկանալի է բոլորին՝ ինչու է արվում:
Արեւը Երկրագնդի վրա է ընկնում եւ առանց նրանց կամքի Հայաստանի վրա չի ընկնում: Մենք՝ համայն հայությունս, ազգովին պարտական ենք, որ ունենք ադրբեջանական մուղամների տակ մեծացած (ինչը արտահայտվում է եթերում) ու իրենց կարծիքով որպես Հայաստանի նախագահացու ներմուծված Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան:
Ամեն պահի հեռուստաալիքներով վարդագույն լրագրողները ներկայացնում են Հայաստանի տիեզերական առաջընթացը: Հիշեցնում են պարբերաբար` ցուրտ ու մութ էր` լույս բերեցին, սոված էին` կշտացրեցին եւ այլ բարիքներ:
Բայց ինչո՞ւ ոչ մեկ հարց չի տալիս՝ բա ինչի՞, օրինակ 1996թ. առանց երկիրը նվիրելու գործում էր շուրջօրյա էլեկտրամատակարարում, 1999թ.-ից առաջ գործում էր տրամվայը, իսկ Քոչարյանի՝ ի թիվս այլ ավիրումների տարիներին վերացվեց՝ հոսանք չլինելու պատճառաբանությամբ:
Ինչի՞, օրինակ, մինչեւ 1999թ. ավելի շատ հայաստանցի էր կարողանում օգտվել ինքնաթիռների ծառայությունից, ընդ որում՝ ավելի քիչ արտագաղթելու նպատակով:

Ոչինչ, որ հսկայական արտագաղթը, այդ թվականների այլ երկրների հետ համեմատական աճի վիճակագրությունը եւ միջազգային անկախ դիտարկումները այլ բան են ասում. տրամագծորեն հակառակ Հայաստանի հեռուստալրագրողների բերված փաստերին.
Հայտնի է, որ 1999թ.-ից հետո Հայաստանում հետընթաց է: Ընդ որում, շատ ոլորտներում հետընթացը արտահայտվում է «այս տարի ավելի վատ, քան նախորդ տարի» նշանաբանով, օրինակ՝ 1999թ.-ից հետո ամեն տարի վիճակը վատանում է կոռուպցիայի եւ կաշառակերության (փաստում են միջազգային կառույցները), ընտրությունները կեղծելու չափերի (Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, վերջին 2,5 միլիոնանոց ընտրացուցակը) եւ վերջին տարիներին արտագաղթի գծով:
Ընդդիմադիրները կընդունե՞ն հրավերը:

Հ.Գ. Ինձ ոգեշնչեց այս գրառումը անել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօրվա կառավարության նիստի սկզբում ասել է, որ վաղը պատրաստվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ հրավիրել, որին նրանք պատրաստվում են հրավիրել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ։

Սա նախնական գրառումն է եւ որոշեցի տեղադրել, քանի որ պահպանվել էր  blognews.am կայքում, /այո, ես այդպես եմ գրում/ իսկ խմբագրելուց հետո այսպիսի վերջնական տեսք ունի .

Շոուն շարունակվում է
ԶԼՄ -ում, մոնոպոլ հեռուստաեթերում իհարկե, մարդկանց ուղեղները լվանալու համար.
Կոռուպցիայի դեմ է, հասկանալի է բոլորին ինչու է արվում.
Արեւը Երկրագնդի վրա է ընկնում եւ առանց նրանց կամքի Հայաստանի վրա չի ընկնում: Մենք, համայն հայությունս ազգովի երեւի պարտական ենք, որ ունենք ադրբեջանական մուղամների տակ մեծացած /ինչը գուցե այդ պատճառով արտահայտվում է եթերում/ ու իրենց կարծիքով որպես Հայաստանի նախագահացու ներմուծված Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան, ավելին, ինչ որ ազգությամբ ոչ հայ ՀՀԿ կուսակցական հայտարարում է - չկա երկրորդ համար:
Ամեն պահի հեռուստաալիքներով վարդագույն լրագրողները ներկսայացնում են Հայաստանի տիեզերական առաջընթացը: Հիշեցնում են ամեն ընտրության ինչքան վատ էր, ցուրտ ու մութ էր լույս բերեցին, սոված էին հաց տվեցին եւ այլն...

Իսկ ինչու դրանցից ոչ մեկ իրեն հարց չի տալիս, բա ինչի օրինակ արդեն 1996 թ. առանց երկիրը նվիրելու գործում էր շուրջօրյա էլեկտրամատակարարում, 1999թ. առաջ գործում էր տրամվայը, իսկ Քոչարյանի ի թիվս այլ ավիրումների 2004 թ վերացվեց հոսանք չլինելու պատճառաբանությամբ.., -դա էլ է հասկանալի:

Ամոթ գոյություն չունի՞,  գոնե կոչ չանեն ընտրել Սեռժին, պարզապես զզվելի են դառնում : Ինչ բարոյական իրավունք ունի այստեղ չապրող մեկը գալ ու նման հայտարարություն անել, ո՞վ էս դու, մի քեզ նայիր մի բան ծրագրելուց առաջ, փողից շըշկռած Պուտինի կամ Աթաթյուրքի մի ինչ որ գործակալ, դատելով գործողություններից:

Իմ սեփական համոզմամբ պետք է պարզապես յուրաքանչյուրս ասենք. Վերջ: Չենք ուզում, հերիքա, нет եղբայր, ոչ, - միայն ոչ դրանք, եւ ընդհանրապես, եթե ղարաբաղցի նախագահների բրենդը Ռոբն ու Սեռժն են մեզ պետք չի ծնունդով մեկ այլ ղարաբաղցի լինի, միգուցե պետք է Սահմանադրությամբ արգելվի դրանց նախագահ լինելու հնարավորությունը: Եթե կեղծ ժեկի թուղթ են ներկայացնում կամ այլ խարդախ միջոցներով փորձերը այսուհետեւ խստորեն պատժվեն ըստ օրենքի...

Ոչինչ որ հսկայական արտագաղթը, այդ թվականների այլ երկրների հետ տնտեսական աճի տեմպի համեմատական վիճակագրությունը եւ միջազգային անկախ դիտարկումները այլ բան են ասում. տրամագծորեն հակառակ Հայաստանի հեռուստալրագրողների բերված փաստերին.
Հայտնի է, որ 1999 թ. հետո Հայաստանում հետընթաց է գնում: Ընդ որում, շատ ոլորտներում հետընթացը արտահայտվում է "այս տարի ավելի վատ քան նախորդ տարին" նշանաբանով, օրինակ 1999 թ. հետո ամեն տարի վիճակը վատանում է կոռուպցիայի եւ կաշառակերության /փաստել են միջազգային կառույցները/, ընտրությունները կեղծելու չափերի /Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, վերջին 2012 թ. ԱԺ ընտրությունների 2,5 միլիոնանոց ընտրացուցակը/, վերջին տարիներին արտագաղթի գծով...
Կարո՞ղ է կաշառակերության եւ կոռռուպցիայի հովանավորը պայքարել դրա դեմ:
Ընդդիմադիրները կընդունե՞ն հրավերը

Հ.Գ. Ինձ ոգեշնչեց այս գրառումը անել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօրվա կառավարության նիստի սկզբում ասել է, որ վաղը պատրաստվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ հրավիրել։ Որին նրանք պատրաստվում են հրավիրել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ։
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է: 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում