Գիտնականներին հաջողվել է տեսականորեն ապացուցել, որ յուրաքանչյուր մարդ ունի հոգի: Ինչպես հայտարարել են բժիշկ փորձագետները, յուրաքանչյուր մարդու մոտ կա հոգի, հոգին ապրում է սիրտը կանգ առնելուց հետո:
Հոգին - քվանտային ինֆորմացիա
Ուսումնասիրության հեղինակներից մեկը անեսթեզիոլոգ Սթյուարտ Համերոֆը մանրամասնել է « թունելի միջոցով տարածության մեջ» անցնելու գիտական բացատրությունը , - հեռուստաալիքներից մեկով, հաղորդում է Radar Online -ը:
Զեկույցում ասվում է, որ մարդու հոգին շատ ավելի ֆունդամենտալ մի բան է իրենից ներկայացնում, բայց ոչ սովորական նեյրոններ է: Բժշկության պրոֆեսորը կարծում է, որ գիտակցությունը միշտ էլ գոյություն է ունեցել տիեզերքում, ընդ որում, թերեւս, Մեծ պայթյունից հետո: Ըստ նրա, երբ մարդու սիրտը դադարում է բաբախել, ապա ուղեղում պահպանվող ինֆորմացիան չի մահանում, այլ շարունակում է տարածվել ամբողջ տիեզերքում: Գիտնականների կարծիքով, այս տեսությունը բացատրում է այն փաստը, որ շատ մարդիկ, ովքեր կլինիկական մահ են վերապրել, հիշում են «սպիտակ լույսը» կամ «թունելը», որտեղ նրանք հայտնվել են:
«Երբ սիրտը դադարում է բաբախել եւ արյունը դադարում է հոսել անոթների միջով, մակրոխողովակները կորցնում են իրենց քվանտային վիճակը: Սակայն, քվանտային ինֆորմացիան, որ գտնվում է նրանց մեջ, չի քայքայվում, այն չի կարող ոչնչանալ, եւ տարածվում ու ցրվում է տիեզերքում: Եթե հիվանդը, ընկնելով վերակենդանացման բաժին, վերապրում է, նա պատմում է «սպիտակ լույսի» մասին, անգամ տեսնելը, թե ինչպես է նա «դուրս գալիս» մարմնից: Իսկ եթե մահանում է, ապա քվանտային տեղեկատվությունը անորոշ ժամանակ գոյություն է ունենում մարմնից դուրս: Այդ հենց հոգին է», - ասում է գիտնականը:
Ավելի վաղ, պրոֆեսոր նյարդավիրաբուժ Էբեն Ալեքսանդրը, ով 15 տարի աշխատել է Հարվարդում, - նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի հանգուցյալ աշխարհ: Իր գիրքը նա կոչել է, «Դրախտի ապացույց»: Այդ գրքում բժիշկը ասում է, որ երբ նա կոմայի մեջ է ընկել, մանրէային մենինգիտի պատճառով, հայտնվել է դրախտում, ճախրել ամպերի միջեւ, նրան շրջապատել են թիթեռներ եւ «հրեշտակների նման» էակներ:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий