4.07.2012

Աշխարհի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Volkswagen up! - ը:


Նյու Յորքի ավտոսրահում հայտարարվեցին "Տարվա ավտոմեքենա" հեղինակավոր միջազգային մրցույթի հաղթողները: Մրցանակաբաշխության պատմության մեջ արդեն երրորդ անգամ հաղթող է ճանաչվում Volkswagen ապրանքանիշի ավտոմեքենան` 2012 թվականի լավագույն ավտոմեքենա ճանաչվեց կոմպակտ VW Up!

Ցուցակը ընդամենը ներառում էր 34 մասնակիցների: Եզրափակիչում Գերմանիայի փոքրալիտրաժին հաջողվեց հաղթել նշանավոր մրցակիցների ` BMW 3 Series  եւ  Porsche 911 - ին: Սակայն վերջինս շնորհվեց տարվա լավագույն սպորտային մեքենա- – Performance Car of the Year, առաջ անցնելով Lamborghini Aventador եւ McLaren MP4-12C - ից:

Եվս մեկ անվանակարգում ամենագեղեցիկ մեքենա` World Car Design of the Year մրցանակի արժանացավ կոմպակտ crossover Range Rover Evoque: "Ամենա կանաչ" ավտոմեքենա մրցանակ ստացավ Mercedes-Benz S250 CDI BlueEfficiency.

Մրցանակը տրվում է 2005 թվականից, երբ Տարվա համաշխարհային ավտոմեքենա World Car of the Year բաժին հասավ Audi A6 - ին: Այդ ժամանակ ժյուրին բաղկացած էր 22 երկրների 48 ավտո լրագրողներից, սակայն ժամանակի ընթացքում նրանց թիվն աճեց մինչեւ 64 մարդ: Մրցույթի մասնակից ավտոմեքենան, պետք է առնվազն երկու մայրցամաքներում եւ հինգ երկրներում վաճառվի:

Տարբեր ժամանակներում, մրցանակը շնորհվել է եւս երկու այլ մոդելների Volkswagen – Golf (2009) եւ Polo (2010), իսկ անցյալ տարի տարվա լավագույն ավտոմեքենան ճանաչվել է էլեկտրո Nissan Leaf:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում