2.01.2012

Շերամը իր մեջ պարունակում է սրտի վնասվածքներից ազատվելու բանալին

timesofindia.indiatimes.com  31 Հունվարի 2012

Գերմանիայի Մաքս Պլանկի գիտա հետազոտակաան ընկերության աշխատակիցները գտել են սրտի վնասվածքների դեմ պայքարի ճանապարհը: Նրանք կարողացել են ինտեգրել սրտի մկանային բջիջները մետաքսում վնասված հուսվածքները փոխարինելու համար:

«Մինչեւ վերջերս, բոլոր բնական կամ արհեստականորեն ստացված նյութերը ունեն մի շարք լուրջ թերություններ», - ասում է Ֆելիքս Էնջելը, ով գլխավորում է հետազոտությունը: «Նրանք կամ այնքան ամուր չէին, կամ նրանց վրա հարձակվում էր իմունային համակարգը, կամ սրտի մկանային բջիջները չեն կարող համակերպվել այդ եղանակով պատրաստված մանրաթելերին»:

Սակայն շերամի արտադրած մանրաթելը, շատ ավելի լավ է իրեն դրսեւորում: Այն մյուս ստուգվող նյութերի համեմատ ցուցադրում է մի շարք առավելություններ: Այդպիսի մանրաթելերի մակերեսի վրա կան սպիտակուցային կառույցներ, որոնք հարմարվում են սրտի մկանային բջիջների հետ: Այն թույլ է տալիս ձեւավորել ամուր ծավալային հյուսվածքի 3D կառույցներ:
Ինչպես ցույց են տալիսմանրաթելերի փորձերը,  ավելի քան 20 - օրյա ժամկետում  բջիջների համամասնական կապը միմյանց հետ չի խաթարվում, ինչպես որ սրտի իսկական մկաններում է, - ասում է Ֆելիքս Էնջելը:

Սակայն, մանրաթելերի կլինիկական կիրառումը դեռ հեռու է, քանի որ մարդու սրտի մկանի բջիջների արդյունքները պետք է Էքստրապոլացիա / extrapolated/անցնեն, - ասել է Էնջելը:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում