Показаны сообщения с ярлыком Հայաստան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայաստան. Показать все сообщения

12.03.2012

Հաշմանդամության միջազգային օրն է

Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել. "Այսօր մեր պետությունն անում է հնարավորը` լուծելու հասարակության խոցելի խմբերի խնդիրները" այս եւ այլ շաբլոն բառերն է ասվում ուղերձում:

Մի պահ հեռանանք ամեն ինչը սուտ ներկայացնող, իշխանությանն ու օլիգարխներին գովերգող հայաստանյան որոշ լրագրողների ներկայացվող "իրականությունից" եւ փորձենք իրականում տեսնել ինչ վիճակ է տիրում այսօր Հայաստանում.

Հայաստանում, հաշմանդամություն ունեցող մարդկանց 90 տոկոսից ավելին աշխատանք չունի: Հաշմանդամություն ունեցող մարդկանց ամենաբարձր թոշակը Հայաստանում  18 200 դրամ է /առաջին կարգ/:

Այսօր Երեւանում հաշմանդամ եւ սոցիալական անապահով մարդիկ դեռեւս սնվում են միջազգային կառույցների Կարմիր խաչի ճաշարաններից, որոնք չնայաց տարեցտարի շատանում են բայց չեն բավականացնում, շրջաններում վիճակը ավելի վատ է: Մարդկանց մի մասը սնվում է աղբարկղերից: Հայաստանցին երբեւէ այսքան ստորացված ու նվաստացված չի եղել, ինչպես հիմա : Այսօր, ըստ Համաշխարհային Բանկի Հայաստանի բնակչության 35 տոկոսից ավելին աղքատ է: Ըստ նույն աղբյուրի, Ասիայի ամենաաղքատ երկրում, Կամբոջայում ավելի քիչ է աղքատ մարդկանց ցուցանիշը /30 տոկոս/: Կարելի է դիտելայստեղ.
Իսկ սոցիալական վատ վիճակի պատճառով հաշմանդամների քանակը, այդ թվում երեխաներ, տարեցտարի ավելի է շատանում:
Այսօր, ներկա հայաստանյան ռեժիմը, օլիգարխները, ըստ էության աշխարհի այլ հակաժողովրդական երկրների հետ համեմատած ամենադաժան կերպով թալանում են սեփական ազգի սոցիալապես ամենաանապահով հատվածին, հաշմանդամներին:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.30.2012

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին վերակենդանացման բաժանմունքում է

Սաշիկի որդին վերակենդանացման բաժանմունքում է. ,- գրում է «Հայկական Ժամանակը»




  • Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: 
  • Այս տեղեկությունը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից: Իսկ թե Նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ՝ հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը:Երեկ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ նախօրեի ուշ երեկոյան Երևանի Պարոնյան փողոցում առանց պետհամարանիշերի «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Նարեկ Սարգսյա՞նն է եղել մեքենայի ղեկին, թե՞ ոչ՝ առայժմ հստակ չէ:
    Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ինքն է եղել ղեկին և մեքենան վարել է շատ մեծ արագությամբ՝ նախապես հանելով պետհամարանիշերը՝ ամենայն հավանականությամբ, արագաչափ սարքերի հնարավոր արձանագրումներից և տուգանքներից խուսափելու նպատակով:
    Այս տեղեկությունները երեկ ոստիկանությունից ոչ հաստատել են, ոչ հերքել են: Ընդամենն ասել են, որ վթարի հետ կապված քննություն է իրականացվում, և հանգամանքները պարզվում են:

  • 11.27.2012

    «Հայաստան» համահայկական հիմնադրամը 9 միլիոն դոլարով պակաս

    «Մեծ անվստահություն կա...», գրում է"Հայկական ժամանակը".
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնում երեկ մոտ 21,5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության մասին հնչեց: Գուցե քիչ չէ, բայց շատ էլ չէ, եթե հաշվի առնենք նախորդ տարում հավաքված ավելի քան 30 միլիոն դոլարը:

    Երեկ ոչ պաշտոնական աղբյուրները քննարկում էին, որ այս տարի նվիրատվություն չեն կատարել նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամեն տարի մինչեւ կես միլիոն դոլարի չափ գումար էին նվիրաբերում: Շրջանառության մեջ էր նույնիսկ բարերարներ Ալբեր Պողոսյանի եւ Վահագն Հովնանյանի անունները:

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկ ավարտված Հեռուստամարաթոն-2012-ի ընթացքում արձանագրվել են 21 միլիոն 422 հազար 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այս թվի մեջ ներառված է նոյեմբերի 8-ին մոսկովյան ավանդական ճաշկերույթում նվիրաբերված ավելի քան 12 մլն դոլարը: Այս տարի մոտ 1 միլիոն դոլարով պակասել է ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից հավաքված նվիրատվությունների թիվը: 2011թ.-ին դրանք միասին կազմում էին մոտ 3,5 դոլար, իսկ այս տարի՝ 2,5 միլիոն: Անցյալ տարվա համեմատ էականորեն նվազել է նաեւ ընդհանուր  թիվը, որը  2011թ.-ին կազմել է ավելի քան 30 միլիոն դոլար, այսինքն`  9 միլիոնով ավելի այս տարի հավաքված գումարից:

    Աղբյուր եւ ամբողջությամբ http://www.armtimes.com/38207

    11.24.2012

    Լուրջ ծեծկռտուք ԲՀԿ-ական պատգամավորի որդու եւ քրեական հեղինակության միջեւ

    «Հրապարակը» գրում է.
    Lուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու՝ Մարաշցի Արթուրի, և Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ՝ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջև::

        «Լյովիկը հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից։ Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաև Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն «իրար դուր չգալու մոմենտն» է, որը հին պատմություն ունի: Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել «ասող», որը կհաշտեցնի բոլորին...»:

    11.20.2012

    Կոտայքի մարզում եւս սիբիրախտի դեպք է գրանցվել

    Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ Զովունի գյուղում գրանցված մեկական կովի անկման դեպքերը ևս սիբիրախտի հետևանք են:
     Ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը` վկայակոչելով լաբորատոր հետազոտության արդյունքները, հայտնում է  «Արմենպրես» -ը:

    Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում չորս հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական միտում: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

    Լ
    րագրողների 6 օր առաջ տրված այն  հարցին. -մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել, պատասխանել էին . «Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ՝ մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում, ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում»։

    11.11.2012

    Հրանտ Բագրատյանի դիտողությունները, ՀՀ 2013-թ. բյուջեյի վերաբերյալ

    Հրանտ Բագրատյանի ՀՀ 2013-թ. բյուջեյի վերաբերյալ դիտողությունները, Բագրատյանի ֆեյսբուկի էջից տեղադրում եմ ամբողջությամբ.
    Այսօրվա ԱԺ օրակարգում ՀՀ 2013-ի բյուջեն է։ Դրա հետ կապված ստորև տեղադրում եմ իմ կողմից պատրաստած դիտողությունները։ Սրանք քննարկվել են նաև խմբակցության նիստում և արժանացել հավանության։
    ՀՀ 2013թ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ
    Մաս 1. 2013թ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մասին
    1.1. Նկատի ունենալով ստեղծված կացությունը կառավարությու
    նը պետք է կարողանար սահմանել հստակ տնտեսական առաջնահերթություններ։ Դրանք հետևյալն են։ (1) Հարստության չափից դուրս կենտրոնացվածությունը, ներքին շուկայի կրճատումը, համախառն պահանջարկի հոմոգենության բացակայությունը և դրանց հետ կապված մարդկանց ու կապիտալի արտահանումը։ Ստացվել է հայտնի “դույլի էֆեկտը”, երբ աղքատության աճի և պահանջարկի անբավարարության պայմաններում կապիտալը փախչում է երկրից շուկան փոքր լինելու պատճառով։ (2) Օլիգարխիկ կառուցվածքների գերակշռությունը տնտեսական կյանքում. տնտեսությունը ոչ միայն կենտրոնացված է, այլև գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք իրենց կարգավիճակով կանխորոշում են օրենսդրության փոփոխությունները, ձևավորում են կանոնակարգման իրենց օրակարգը։ (3) Վերջին 1,5 տասնամյակի ընթացքում ֆինանսական ու հատկապես բանկային համակարգերի “ամրապնդումը” երկրի տնտեսության զարգացման ընդհանուր տրամաբանությունիցք դուրս հանգեցրել է նրան, որ բանկերը բացի սովորական շահույթից ռենտա են ստանում տնտեսության իրական հատվածից՝ կտրուկ իջեցնելով վերջինիս զարգացման ներքին խթանները։ Այս հարցադրումները 2013-ի բյուջեի ուղերձում արտացոլված չեն և բյուջեի առաջարկված “փիլիսոփայության” մեջ բացակայում են։

    1.2. Վարչապետի կողմից հնչեցվել է 2013-ի բյուջեի հիմնավորման հետևյալ բացատրությունը՝ սոցիալական ուղղվածություն, անվտանգություն և ենթակառուցվածքների վերականգնում։ Իրականում, սակայն, 2013-ի բյուջեն 2012-ի բյուջեի համեմատ ավելի փոքր է։ Այս պայմաններում ծախսային գերակայություններին խնդիրը չի հասել. բացառությամբ պաշտնախին տրված միջոցների, հռչակված մյուս 2 ուղղություններում ֆինանսավորման իրական ծավալները պակասել են և անհասկանալի է դառնում դրանց գերակա լինելու պարագան։

    1.3. Բյուջետային ուղերձով «հիմնավորված» տնտեսության ստարտային վիճակը 2012-ի ծրագրային ցուցանիշներով այսպիսին է՝ արտահանման աճ 15,3 տոկոս և ներմուծման աճ 7%։ Այսօր, երբ մենք քննարկում ենք 2013-ի բյուջեն այդ թվերը համապատասխանաբար կազմում են 6 և 1,2%։ Բավական էր, որ հոկտեմբերին մետաղի գները մի փոքր ընկնեին և արտահանման աճի փուչիկն այլևս չկա։ Ուրեմն, հուլիսյան պլանները այլևս վստահելի չեն։

    1.4. 2013-ին ունենալով եկամուտների 13,2 և ծախսերի 10,2% աճ կառավարությունն այնուամենայնիվ չի կարողացել գոնե փոխհատուցել գնաճը բյուջետային աշխատողների համար (միջին աշխատավարձի 4.1% աճ 4.2% գնաճի դեպքում)։ Ինչ վերաբերում է թոշակառուներին, ապա այստեղ որևէ բարձրացում նախատեսված չէ։ 2013-ին թոշակառուները 4.2%-ով ավելի վատ են ապրելու, քան 2012-ին։

    1.5. 2013-ը ինչ-որ առումով 2009-ի ճգնաժամից հետո վերականգնողական տարի է։ Ըստ ԱՄՀ-ի տվյալների միայն 2017-ին Հայաստանը կվերականգնի 2008-ի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակը։ Բացի դա, 2013-ը բացառիկ տարի է արտաքին պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից. ոչ խելամիտ քաղաքականության պատճառով (ժամանակին զգուշացնում էինք) դրա համար նախատեսված գումարը (418 մլն դոլար) 2012-ի համեմատ միանգամից կրկնապատկվում է։ Սրան կառավարությունը ավելացրել է մի երրորդ խնդիր՝ դեֆիցիտի կրճատումը 3.2%-ից մինչև 2.6%։ Ո՞վ է տեսել այս 3 հիմնախնդիրը լուծեն մեկեն։ Տպավորություն ես ստանում, որ կառավարությունը դիտմամբ է այսպես վարվել, կարծես ասելով ժողովրդին՝ վեր կաց այս երկրից գնա։

    1.6. Ուղերձի սոցիալ-տնտեսական քաղաքականություն հատվածը կարծես թե կոչված պետք է լիներ ներկայացնելու կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը, այդպես էլ, ինչպես ոչ վաղ անցյալում ԱԺ-ում քննարկված կառավարության տնտեսական ծրագիրը, ըստ էության չի շոշափում դրանք։ Ուղերձի կառուցվածքային քաղաքականության մասը դպրոցական շարադրության մակարդակով մտքերի հեղեղ է. իմաստազուրկ, ընդհանուր, պրիմիտիվ և հաճախ էլ սուտ։ Գերակշռում են երկարաշունչ, անբովանդակ նախադասություններ։ Այսպես, իբրև կառավարության 2013թ տնտեսական քաղաքականության նպատակ հռչակված է հետևյալ նախադասությունը. ''ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումը դնելու է զարգացած արդյունաբերությամբ տնտեսության կառուցվածքի ձևավորման, գործարար ու ներդրումային միջավայրի շարունակական բարելավման, առևտրի կարգավորման արդյունավետ գործիքների օգտագործմամբ արտաքին շուկաների հասանելիության ու մատչելիության բարձրացման, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների հետ համագործակցության ընդլայնման, տնտեսության առանձին ճյուղերում գիտելիքային արդյունքի և նորամուծությունների կիրառությունների ընդլայնման ուղղությամբ հասցեական գործողությունների վրա»։ Բացի այն, որ այս հիմնարար (փաստաթղթի նպատակը սահմանող) նախադասությունը զուրկ է իմաստից, այն պարզապես հայերեն չէ։ Նման նախադասությունների շարանը գերակայում է ուղերձի բոլոր բաժիններում։ Օրինակ, “գործարար ու ներդրումային միջավայր” բաժնում կարդում ենք. առանձնահատուկ ուշադրության կարժանանա Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորման խնդիրը, որի լուծման նպատակով 2013թ կիրականացվեն սպառողների պաշտպանության պետական վերահսկողության համակարգի կատարելագործման աշխատանքներ, ինչպես նաև սպառողների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման լայնամասշտաբ ծրագրեր՝ էապես բարելավելով ապրանքների անվտանգությանը ներկայացվող պահանջների բավարարումը”։ Հիրավի բոլոր ժամանակների և բոլոր երկրների համար ընդունելի, վերին աստիճանի ընդհանուր, ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող, գործողության ազդակ չպարունակող բառակույտ։ Կամ 5-րդ էջում կարդում ենք. ''Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կարևորվում է որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության և մրցունակության բարձրացման գործիք։ Այդ նպատակով 2013թ աշխատանքներ կիրականացվեն ընտրված թիրախային ՏՏ շուկաներում Հայաստանը առաջատար երկիր դարձնելու…» և այլն։ Լավ, էլի։ Եվ սա ասում է մի կառավարություն, որի օրոք 2011թթ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման մակարդակով Հայաստանը 109-րդ տեղում է 138 երկրների մեջ (Վրաստանը 98-րդ, իսկ Ադրբեջանը 70-րդ տեղերում են)։ Արտահանման կառուցվածքում բարձր տեխնոլոգիական արտադրանքի տեսակարար կշռի ցուցանիշով երկիրը 137 երկրների մեջ կիսում է 98-104-րդ տեղերը։ Գյուղատնտեսության բաժնում, օրինակ, կարդում ենք. “ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նպատակադրված է գյուղատնտեսությունում արդյունավետության բարձրացման միջոցով գյուղում ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի (այդպես էլ գրված է) անհատի լիարժեք ինքնադրսևորման համար”։ Էներգետիկայի բնագավառում արդեն որերորդ տարին է համակարգում ենք նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Հաճախ հանդիպում ենք անպատասխանտու հայտարարությունների։ Օրինակ, տրանսպորտի և կապի “բնագավառում 2013թ իրականացվելիք քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումը` գոյություն ունեցող ճանապարհների (երկաթուղային, ավտոմոբիլային) ամբողջական ու արդյունավետ օգտագործմամբ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և երկաթուղու շինարարությամբ…»։ Հետագա շարադրանքից պարզվում է, որ Հյուսիս-Հարավ երկաթուղու ոչ մի շինարարություն էլ չկա։ Այս ոճը պահպանված է ուղերձի առանց բացառության բոլոր ճյուղերի համար։

    1.7. Բյուջեի մոդելի նկատմամբ էկզոգեն գործոններից մեկը փոխանակարժեքն է։ Մերօրյա տնտեսագիտությունը ապացուցում է, որ գլոբալ տնտեսության մեջ, երբ ազգային պահուստները այլ երկրի արտարժույթով են ու փոխարկելի, սխալ է ազգային արժույթի փոխանակարժեքի ավելի պակաս արժեզրկումը ռեզ երվային արժույթի նկատմամբ։ Բյուջեի նախագծում դրամի փոխանակարժեքը ընդունված է 408,5` վարիացիայի որոշակի թափով։ Արտահանման խրախուսման նպատակով առաջարկում ենք փոխանակարժեքը պահել 425-435 միջակայքում։ ՀՀ կատարվող փոխանցումների ծավալի աճը թույլ է տալիս որպեսզի 2013թ սահմանել փոխանակարժեքի միջակայք։

    1.8. 2013-ի տնտեսական քաղաքականությունն առավելապես պետք է լինի ընդլայնողական։ Այսինքն պետք է առավելագույնս խրախուսել սպառումն ու սպառողին՝ խրախուսման ձևը անմիջականորեն կապելով առաջարկի, դրա բավարարման ճյուղերի գործունեության հետ։ Հիշենք, որ այսօր ամենահրատապ խնդիրն արտագաղթը կանգնեցնելն է։ Հատկապես արդյունավետ կարող է լինել սոցիալական ենթակառուցվածքներում (կրթություն, առողջապահություն, գիտություն, մշակույթ և այլն) ծախսերի համեմատաբար արագ աճը։ Առանձնակի ուշադրություն դարձնել սոցիալական ծառայությունների արտահանմանը։ Այս առումով 2013-ին սպառման մակարդակի անկումը 0.5%-ով (96.5% 2012թ 97%-ի համեմատ) շարունակելու կրճատել համախառն պահանջարկի կորը։ Սրան զուգահեռ համախառն ներդրումների ավելի ցածր մակարդակը (26.9% 2009-ի 34.7, 2010-ի 32.9, 2011-ի 27.9 և 2012-ի 26.3%-ի նկատմամբ) ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածում բիզնեսը արտադրության ընդլայնման լուրջ ծրագրեր կամ հնարավորությունններ չունի։ Դրան գումարած ԿԲ կողմից սահմանած վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, դեպոզիտների ու վարկերի բարձր տոկոսները թույլ չեն տա, որպեսյի խնայողությունները վերածվեն ներդրումների։ Ակներևաբար 2013-ին կշարունակվեն խնայողությունների արտահանման միտումները։

    1.9. 2013-ին և առաջիկա ևս 2-3 տարիներին, մինչև տնտեսության ապամենաշնորհացումն ու օլիգարխիկ կառույցների թուլացումը համախառն պահանջարկի մասսայական խրախուսումը հղի է կոռուպցիոն սկանդալներով. խոշոր բիզնեսին պետական նյութական ու ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի են։ Այս առումով պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումից պետք է զգուշանալ։ Առաջարկի խրախուսումն այս պայմաններում արդյունավետ կարող է լինել միայն ՓՄԲ-ում և իննովացիոն ճյուղերում։

    1.10. Անհասկանալի է գնաճի վրա ճնշումների պարագան։ Այստեղ, թվում է, կառավարությունը տուրք է տվել ԿԲ ճնշմանը։ Վեջինս էլ իր հերթին փորձում է ցանկացած գնով իրականացնել 2005թ սահմանադրական փոփոխություններով սխալմամբ ամբողջովին իրեն հասցեագրված գների կայունության գործառույթը։ Շատ ցածր գնաճը թույլ չի տալիս իրականացնել ճկուն կառուցվածքային քաղաքականություն, անտեղի արժևորում է (հարաբերականորեն) ազգային արժույթը։ Գնաճի միջակայքը (տարեկան միջին գնաճ) հանգիստ կարելի էր սահմանել մինչև 6%։

    Մաս 2. 2013թ պետական բյուջեի եկամուտները

    2.1. Պետական բյուջեի դեֆիցիտը ունեցել է հետևյալ էվոլյուցիան. 2011թ – 2.77%, 20102թ – 3.14% և 2013թ – 2.64%։ Եթե 2013-ի բյուջեի դեֆիցիտը սահմանենք 2,84% (առաջարկված 2,64%-ից) և համապատասխան ծավալով պարտատոմսեր թողարկենք, ապա լրացուցիչ 9,6 մլրդ դրամ կունենանք։։

    2.2. Չնայած «ձեռնարկված» միջոցառումներին բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը 2013-ին ծրագրված է 22.74% այն դեպքում, երբ 2011-ին այդ թիվը եղել է 22.77%։ Հիրավի, սա մեկ քայլ առաջ 2 քայլ ետ սցենարից է։
    2.3. Հարկային և մաքսային համակարգի կարգավորման ու զարգացման հիմնական սկզբունքները պետք է լինեն. ա) հարկման բազայի ընդլայնումը, բ) ստվերի վերացումը, գ) ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը, ե) հարկային վարչարարության նվազեցումն ու հարկային բեռի հասարաչափ բաշխումը։ Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ, այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների սոսկ 32%-ն (առանց արտասահմանյան ձեռնարկությունների) է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է լիներ 78-80%-ը։ Մեր հաշվարկները նույնպես ցույց են տալիս, որ եթե խոշոր հարկատուների (որոնք ըստ պաշտոնական տվյալների տալիս են հարկային մուտքերի 74%-ը) վճարած հարկերից հանում ենք արտասահմանյան ձեռնարկությունններն ու եկամտահարկը, ապա հարկային մուտքերում խոշորի տեսակարար կշիռը կազմում է սոսկ 1/3-ը։

    2.4. Եկամտահարկի իրական պրոգրեսիվ սանդղակի մտցնելը մեր գնահատումներով կտա 7.5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ։ Նոր սանդղակն այսպիսին է. մինչև100 հազ դրամ՝ 24,4%, մինչև 300 հազ դրամ՝ 24400 + 100 հազ դրամը գերազանցող գումարի 27%-ը, մինչև 750 հազ դրամ՝78400 դրամ + 300 հազ. դրամը գերազանցող գումարի 30%-ը, մինչև 1500 հազ դրամ՝ 200900 + 750հազ դրամը գերազանցող գումարի 33%-ը, մինչև 5 մլն դրամ՝ 448400 դրամ + 1.5 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը և 5 մլն-ը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 1708 հազ դրամ + 5մլն-ը գերազանցող գումարի 40%-ը։ Սրա հետ միասին եկամտահարկի միասնական դրույքի կոնցեպտի պահպանման դեպքում կառավարությունը պետք է լուծի բյուլետենների ու հղիության անաշխատունակության նպաստների պարագայում կորուստների հարցը՝ սրանց հարկման պատճառով նոր համակարգի դեպքում մարդիկ կորուստներ են ունենում։ Միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք վերադառնալ նախկին սանդղակին, ձեռք քաշել միասնական եկամտահարկի գաղափարից։ Այս դեպքում մեր կողմից առաջարկված սանդղակը համապատասխան փոփոխությունների պետք է ենթարկվի։
    2.5. Հարկ է նշել, որ կառավարության կողմից ռոյալթիի ներմուծումը (տարբերակ, որը մենք քննադատել էինք) ոչ մի լավ բանի չի հանգեցրել։ Այսպես, 2013-ին բնապահպանական և բնօգտագործման վճարների ձևով նախատեսվում է գանձել 23 մլրդ դրամ, որը ընդամենը 4,5 մլրդ դրամով է ավել 2011-ի թվից։ Առաջարկում ենք 2 փուլով լուծել ռոյալթի կոչվածի հարցը։ Նախ, 2013թ այն տարածում ենք նաև ոչ մետաղական հանքանյութերի նկատմամբ, ինչպես նաև 2 անգամ ավելացնում ենք պետության մասնաբաժինը։ Սա 2013-ին բյուջեին լրացուցիչ կտա շուրջ 12 մլրդ դրամ։ 2014թ սկսած անցնել հանքանյութի ուղղակի վաճառքի՝ ելնելով արդյունահանման ծավալներից և հանքանյութի միջազգային գնից (կիրառելով վերահաշվարկի գործակից)։ Ակնկալվող արդյունքը կարող է լինել մինչև 120 մլրդ դրամ։
    2.6. Անհապաղ պետք է սկսել 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների եկամուտների և գույքի պաշտոնական հայտարարագրումը։ Խնդիրը պետք է լուծել մինչև 5 տարի ժամանակահատվածում։ 2013թ հանմընդհանուր հայտարարագրման խնդիրը լուծել 50 և ավելի տարիք ունեցող բոլոր քաղաքացիների համար։

    2.7. Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան ներկրողները։ Միավոր բացարձակ լիտրի հաշվարկով գինու և գինենյութի ակցիզը մի քանի անգամ ցածր պետք է լինի սպիրտային խմիչքների ակցիզից։

    2.8. Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Սրանով իսկ ևս մեկ լուրջ քայլ կկատարվի հարկային բեռը խոշոր ձեռներեցների և մանր,փոքր ու միջին բիզնեսի միջև արդարացիորեն բաշխելու ուղղությամբ։ Մասնավորապես, հարկման բազայի 150մլն դրամը գերազանցող մասի համար սահմանել 1,5, իսկ 500 մլն դրամը գերազանցող մասի համար սահմանել 2%-ի մուծումներ։ Սա թույլ կտա բյուջե լրացուցիչ ներառնել շուրջ 5 մլրդ դրամ։

    2.9. Պետք է նորմալ կազմակերպել շահութահարկի գանձման աշխատանքները։ Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 2013-ին ՀՆԱ-ն լինելու 4,5 տրլն դրամ, ապա տնտեսությունում ստացվող համախառն շահույթը կազմելու է 1,8-1,9 տրլն դրամ։ Այս պարագայում նկատի ունենալով որոշ ոլորտներում շահութահակի բացակայությունը, ստացվում է որ շահութահարկը պետք է կազմի առնվազն 250 մլրդ դրամ։ Այսօր փաստացի թիվը 2 անգամ ցածր է (2013թ – 127,1մլրդ դրամ)։ Ակնհայտ է, որ այս 123 մլրդ դրամը այն գումարն է, որը խոշոր (օլիգարխիկ) ձեռնարկատերերը բյուջե չեն մուծում։ Համապատասխան միջոցների ձեռնարկման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում արդեն 2013-ին կարելի կլիներ ավելացնել շահութահարկի գծով մուծումները 30 մլրդ դրամով, իսկ 2014-ին ստանալ լրացուցիչ ևս 120 մլրդ դրամ շահութահարկ։

    2.10.Մենաշնորհ ու շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար սահմանել լրացուցիչ շահութահարկ՝ մոնոպոլ շահույթի 50%-ի չափով։ Այս միջոցառման ներդրման հետևանքում կարելի է 2013-ին լրացուցիչ ստանալ առնվազն 10, իսկ 2014-ին 25 մլրդ դրամ։

    2.11. Մեկընդմիշտ պետք է լուծել ԱԱՀ վերադարձի խնդիրը հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկների, գործարարների, այլ ոչ ռեզիդենտների համար։ ԱԱՀ-ի վերադարձի բացակայությունը և ավիատոմսերի բարձր գները զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 5 մլրդ դրամով։

    2.12. Պետք է շեշտակիորեն կրճատել գործունեության թույլտվության գծով տրվող լիցենզիաների քանակը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն 2013-ին գործող շուրջ 100 լիցենզիաներից կարելի է թողել կեսը, իսկ 2014-ին կրճատել ևս 1/3-ով։ Ի՞նչի համար են, օրինակ, տաքսի վարելու և կադաստրում չափագրում իրականացնելու համար լիցենզիաները։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 3,5 մլրդ դրամով։

    2.13.Բոլոր համայնքների սեփական եկամուտները 26.2 մլրդ դրամ են։ Քանի որ այդ միջոցները բավարար չեն պետական բյուջեից առ համայնքներ նախատեսված է դոտացիա՝ 75 մլրդ դրամի չափով։ Այսինքն, միջին հաշվով համայնքները իրենց կողմից տնօրինվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարից։ Այս պայմաններում հասկանալի է դառնում կառավարության իրական դեմքը՝ համայնքները միշտ պետք է տնտեսապես կախված լինեն կենտրոնից։ Եվ ուրեմն տեղական ինքնակառավարումը Հայաստանում ֆիկցիա է, քանզի միջոցների մեծ մասը տրամադրում է կենտրոնը։ Մենք գտնում ենք, սա անթույլատրելի է։ Այս բյուջեով ինչպես և նախկինում սպանվում է տեղական ինքնակառավարումը։ Հարկավոր է, որպեսզի ուղղակի հարկերը ևս (եկամտահարկ, շահութահարկ) ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տնտեսավարող (կամ հարկվող) սուբյեկտի գրանցման հասցեով։ Առաջարկում ենք, 2013թ սկսած տեղական ինքնակառավարման տրամադրության տակ թողնել եկամտահարկի և շահութահարկի 25%-ը։ Գույքահարկի և հողի հարկի գանձման պրակտիկան ցույց տվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները, Երևանի քաղաքապետարանը շատ ավելի լավ են զբաղվում այս “մանր” հարցերով, քան ՊԵԿ-ի աշխատակիցները։ Իսկապես, ի՞նչ կարիք կա փողերը շրջաններից բերել Երևան և հետո ետ տանել շրջաններ։ Չ՞է որ դա սպանել է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Չ՞է որ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը վարչապետի աշխատակազմում և ֆինանսների նախարարությունում։
    2.14. Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Սրա բացառումը թույլ կտա 2013-ին մոբիլիզացնել մինչև 5, իսկ 2014-ին՝ 20 մլրդ դրամ։

    2.15. Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղային (մշակույթային) դրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է ունենա իր ներկայացուցիչը։ Խաղատների նկատմամբ պետական հսկողության սահմանումը թույլ կտա լրացուցիչ հավաքագրել 6 մլրդ դրամ։

    2.16. Բյուջեի եկամուտների աճի լուրջ աղբյուր կարող են լինել ԿԲ-ի գործունեության կանոնակարգումը, այդ հիմնարկի կամայականությունների դեմն առնելը։ Դժբախտաբար այդ կամայականությունների մի մասը օրինականացված է անհասկանալի օրենքներով ու կանոնակարգերով։ Այսպես, 2013-ին ՀՀ պետական պարտքը սպասարկելու ու մարելու համար ծախսելու է 418,6 մլն դոլար։ Դա 1,7 անգամ ավել է, քան 2012-ին։ Ընդ որում այ գումարի մոտ կեսը (195 մլն դոլարը) պետք է ծախսի ԿԲ-ը։ Ըստ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանի ԿԲ-ն վերադարձնում է այն միջոցները, որոնք վերցրել է 2008-2009թթ և որոնք մսխվել են 2008-ի աշնանը և 2009-ի առաջին 2 ամիսներին դրամի փոխանակարժեքը պահպանելու համար։ Ի վերջո փոխանկարժեքը իջավ 25%-ով։ Հիմա ո՞վ պետք է պատասխան տա այս 195 մլն դոլարի մասով։ Այս միջոցներկ լիուլի հերիք էին կենսաթոշակները 1/3-ով բարձրացնելու համար։
    2.17.Բացի այդ մենք առաջարկում ենք ԿԲ-ում թույլ չտալ աշխատակիցների թվաքանակի աճ, ընդհակառակը կրճատել աշխատողների թվաքանակը 1/3-ով, ԿԲ-ից հանել ապահովագրական գործառույթների ու ֆինանսական շուկայի (բացի բանկերից) վերահսկողության գործառույթները, տարանջատել բանկային գործունեության կարգավորումը և վերահսկողությունը (վերահսկողության գործառույթները տալ ավանդների երաշխավորման հիմնադրամին՝ վերջինս փոխանցելով ֆիննախի ենթակայուևթյանը), ԿԲ-ում առանձնացնել նախագահի և գործադիր տնօրենի հաստիքները, 2 անգամ իջեցնել ԿԲ սոցիալական ապահովության ծախսերը (200 մլն դրամի տնտեսում), 280 մլն դրամով կրճատել գործուղման ծախսերը, 20 մլն-ով կրճատել ներկայացուցչական ծախսերը, 30մլն-ով ծառայողական փոխադրամիջոցների ծախսերը (օրինակ, ԿԲ-ում այս տիպի ծախսերը 2013-ին 2012-ի համեմատ ավելացել են 16% այն դեպքում, որ ըստ կառավարության նախարարությունների համանման ծախսերը կամ չեն ավելացվել կամ պակասել են), 1.37 մլրդ դրամով պակասեցնել համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ծախսերը (նեղ օրի ենք, այս ծախսեսրը կարելի է 2013-ին չանել, կառավարությունը ո՞նց է յոլա գնում), 136 մլն դրամով ցանցային սարքավորումների համար նախատեսված ծախսերը, շուրջ 10 մլրդ դրամով կրճատել շենքերի ու շինությունների կառուցման ծախսերը (թողնել միմիայն վերանորոգման ծախսերը) և 3 մլրդ դրամով կրճատել “Ազգային հիպոթեքային ընկերության” կապիտալում ներդրումները։ Նշված միջոցառումներից ստացված 15036 մլն դրամը ձևակերպել ԿԲ շահույթ և փոխանցել ՀՀ պետական բյուջե։ Այս բոլոր միջոցները պետական բյուջեում իրենց հերթին ուղղել սոցիալական ոլորտին՝ կենսաթոշակներին։
    2.18. Պետք է հրատապ կարգով խմբագրել գործող օրենսդրական դաշտը ավտոմեքենաների, առողջապահության ապահովագրության և կուտակային կենսաթոշակների ներմուծումից գալիք արհավիրքների մասով։ Ավտոմեքենաների ապահովագրությունը, որը վեջին տարիներին ցույց է տալիս 55-60% շահութաբերություն պարզապես նշանակովի բիզնես է, կառավարության կողմից իրականացված գրպանահատություն։ Այստեղ կամ պետք է սահմանել պետական ապահովագրություն կամ էլ ազատականացնել շուկան՝ ինչը կհանգեցնի այս ապահովագրական ծառայության գների շեշտակի անկման։ Բժշկական ապահովագրությունն այն ձևով, ինչ ձևով որ իրականացվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական պարտադրանքի միջոցով բնակչությանը հասանելիք եկամուտների վերահասցեագրումը պետության (ԿԲ-ի) կողմից նշանակված “բիզնեսմեններին”։ 2012-ին, ըստ նախնական տվյալների, այստեղ երբեմն գործ ունենք մի քանի հարյուր տոկոսանոց շահութաբերության հետ։ 2013-ին այս ոլորտների իրական բարեփոխումների հաշվին կարող ենք հասնել կամ բյուջեի մուտքի ռեսուրսի 11 մլրդ դրամով աճի, կամ էլ բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձի 10%-ոց լրացուցիչ աճի։
    2.19. Լուծում չի տված հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը։ ՀԷԿ-երը ջուրը ստանում են գործնականում առանց վճարելու։ Հանրապետության էկոհամակարգը որպես ռեսուրս օգտագործելիս չի փոխհատուցվում։
    2.20. Այսպիսով, թվարկած միջոցառումները թույլ կտան արդեն 2013-ին լրացուցիչ հավաքագրել 86.6 մլրդ դրամ, իսկ 2014-ին՝ 310 մլրդ դրամ։ Արդյունքում 2013-ին եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.7, իսկ 2014-ին՝ 28.2%։

    Մաս 3. 2013թ բյուջեի ծախսերը

    3.1. Սոցիալական քաղաքականության մեջ կառավարությունը շեշտը դրել է կրթության, առողջապահության ոլորտները խրախուսելու վրա՝ մարդկանց խրախուսելու փոխարեն խրախուսում ենք նման ծառայություններ արտադրողներին։ Բացի դա ո՞րն է այս բյուջեի սոցիալական ուղղվածությունը։ Բյուջեի ծախսերը 2012-ի համեմատ ավելացվել են 10.2%-ով (համապատասխանաբար 1151 և 1044 մլրդ դրամ), մինչդեռ առողջապահության ծախսերն ավելացվել են 7.8%-ով, կրթությանը՝ 2.5%-ով, հանգստի, մշակույթի և կրոնի ծախսերը պակասել են 20.6%-ով, իսկ սոցիալական ոլորտը (կենսաթոշակները) պակասել է 1.5%-ով (307 մլրդ դրամից դարձել է 303 մլրդ դրամ)։ 2013-ին միջին կենսաթոշակը սահմանված է 31345 դրամ. նույնն է 2012-ին՝ 31254 դրամ։ Վարչապետի բացատրությամբ բյուջեի սոցիալական ուղղվածությունն այն է, որ բյուջեի ծախսերի 41.4% ուղղվելու է սոցիալական ոլորտների (առոջպահություն, կրթություն, գիտություն, մշակույթ և այլն) ֆինանսավորմանը։ Բայց, նախ, 2012-ին այս ոլորտներին ուղղվել է բյուջեի ավելի մեծ մասը (պետք է պարզապես չեզոքացնել միասնական եկամտահարկի հետ կապված փոփոխությունների ազդեցությունը)։ Երկրորդ, բյուջեից ֆինանսավորվում են բացառապես հանրային կարիքները։ Ուրեմն մեծ հաշվով ոչ սոցիալական բյուջե չի լինում։

    3.2. Անթույլատրելի է բյուջետային ոլորտի աշխատավարձերի բարձրացումը (4.1%) ծրագրավորել ավելի քիչ, քան միջին գնաճը (4.2%)։ Բացի այդ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, բայց գներն աճելու են։ Թոշակառուները 4.2%-ով վատ են ապրելու։ Սրանով կառավարությունն ասում է, որ 2013-ին չնայած 6.2% տնտեսական աճին և բյուջեի եկամուտների շուրջ 118.6 մլրդ դրամով աճին, փող չկա գոնե կենսամակարդակի անկում թույլ չտալ։ Սա անպատասխանատու և անլուրջ մոտեցում է։ Սա միայն խրախուսելու է արտագաղթը։ 2012-ի սպասվելիք 110-120 հազ փոխարեն 2013-ին կարող արտագաղթել 130-140 հազ մարդ։ Եվ ուրեմն 2013-ի բյուջեն ոչ թե սոցիալական, այլ արտագաղթի բյուջե է։

    3.3. Առաջարկում ենք 2013-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 72.5 հազ դրամ, իսկ միջին կենսաթոշակը միջին աշխատավարձի 30%-ի չափով։ Մեր հաշվարկներով, 2013-ին միջին կենսաթոշակը կարելի է բարձրացնել մոտ 15%-ով, իսկ միջին կենսաթոշակը պետք է կազմի միջին բյուջետային աշխատավարձի 30 տոկոսը։ Այս ծրագիրն իրականացնելու մոտավորապես կպահանջվի 28 մլրդ դրամ։

    3.4. Մեր կողմից կատարված եկամուտների վեգրահաշվարկն ու ծախսերի վերաբաշխումը թույլ է տալիս պնդելու, որ 2013թ բյուջետային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձի 10%-ոց բարձրացումը միանգամայն իրատեսական է։

    3.5. Բացարձակապես անընդունելի է մատակարարաներին սուբսիդավորելու ընթացակարգը։ Նման գործողություններ մենք տեսնում ենք գյուղացիական տնտեսություններին պարարտանյութեր մատակարարելիս (ավելի քան 600 մլն դրամ), 2012-ին եղել է նաև դիզելային վառելիք մատակարարող ընկերության սուբսիդավորում, ջրային տնտեսության մեջ 634 մլն դրամ (բացի այդ շուրջ 3.9 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն ջուր մատակարարող հիմնարկներին) և այլն։ Բոլոր այս սուբսիդիաները փողի կամ սերտիֆիկատների տեսքով պետք է անմիջականորեն տրվեն գյուղացիական տնտեսություններին։ Ի՞նչպես կարող է կառավարությունը խոսել կոռուպցիայի դեմ պայքարից և միաժամանակ սուբսիդիաներ տրամադրել մատակարարներին։

    3.6. 2013-ին անցում կատարել վճարովի զինվորական ծառայության։ Արդեն 2013-ի մայիսի զորակոչիկների մի մասի համար սահմանել 2012-ի փաստացի ձևավորված միջին բյուջետային աշխատավարձին հավասար վճարումներ։ Վճարումներ կատարելուն զուգընթաց քայլեր ձեռնարկել պայմանագրային զինվորական ծառայության համակարգի աստիճանական ներդրման ուղղությամբ։

    3.7. Անհասկանալի է հանրապետության գյուղերում գազաֆիկացման շարունակումը։ Հայռուսգազարդի նկատմամբ բերված դատական հայցի շրջանակներում պարզ դարձավ, որ ՀՀ-ում գազի բարձր մանրածախ գները, նույնիսկ այն դեպքում երբ մեծածախ գինը (այսինքն, ՌԴ-ան կողմից նշանակած գինը) համեմատաբար բարձր չէ, պայմանավորված է գազի մեծածախ և մանրածախ գների միջև բարձր մարժայով։ Իսկ դրա պատճառն իր հերթին հանրապետության բնակավայրերի գազաֆիկացման բարձր տոկոսն է (95%)։ Ի՞ևչի է պետք գազաֆիկացնել բոլոր գյուղերը, եթե դրանց կեսը ի վիճակի չէ գազ սպառել։ Պատահական չէ, որ գազաֆիկացված գյուղերի 35%-ը գազ չեն վառում։ Արդյունքում թանկանում է գազամատակարարման ինքնարժեքը, բարձրանում է գազի մանրածախ գինը։

    3.8. Բյուջեի վերաբաշխման մեջ էական ներդրում կարող են ունենալ այն ոլորտները, ուր ծախսերն աճել են ավելի քան 10,2%-ով (բացառությամբ պաշտպանության նախարարաության). էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ (օրինակ հարավկովկասյան երկաթուղու 2013թ սուբսիդիաները 328 մլն դրամ չափով 2012-ի 155 մլն դրամի չափով), էկոնոմիկայի նախարարություն (2013-ին հատկացված է 4.8 մլրդ դրամ 2012-ի 3.1 մլրդ դրամի դիմաց) և հասարակական կարգ ու անվտանգություն (2013-ին 57.5 մլրդ դրամ 2012-ի 37.8 մլրդ դրամի դիմաց)։ Այս ոլորտներից սոցիալական ոլորտների օգտին պետք է վերաբաշխել 2.5 մլրդ դրամ։

    3.9. 2013-ին աշխատանքներ պետք է տարվեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդներն ամբողջապես պետական պարտք ձևակերպելու, համապատասխան պարտատոմսեր թողարկելու ու սպասարկման կարգ սահմանելու ուղղությամբ՝ նախօրոք կատարելով վերջնահաշվարկ վերջին տարիներին իրականացված չնչին վճարումների մասով։

    3.10. Պետք է նաև առավելագույնս խրախուսել արտահանումը, վերջապես նախատեսել «բյուջետային պարգևներ» բարձր տեխնոլոգիական վերամշակման ապրանքների ու ծառայությունների փաստացի արտահանման դիմաց։ Նախատեսված 300 մլն դրամը այս խնդիրը չի կարող լուծել։ Բացի այդ առաջարկում ենք այս ուղղությամբ մասնագիտացնել Համահայկական բանկը։

    ՀԱԿ խմբակցություն, Հրանտ Բագրատյան, 8 նոյեմբերի 2012թ

    11.07.2012

    Դատավո՞ր դառնալ, թե հայրենիքը պաշտպանել

    Ազգ: Որքանո՞վ է բարոյական դատավորների 823 հազար դրամ միջին աշխատավարձը
    Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Բախվում են տեսակետներ, հնչում են մեղադրանքներ, պոպուլիստական կոչեր, իշխանության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ մեկ լուրջ, մեկ կիսահեգնական տոնով «փոխհրաձգություններ» են բռնկվում: Սակայն ցավալի է, որ պետբյուջեի նախագծում փոփոխման ենթակա դրույթները պատգավորները չեն նկատում կամ գոնե ձեւ են անում, թե չեն նկատում: Թե ինչո՞ւ փոքր-ինչ ուշ, իսկ հիմա` թե ինչը չեն նկատում:
    Խոսքը պետական համակարգում աշխատավարձերի առնչությամբ ստեղծված խիստ անարդար կացությանն է վերաբերում: Ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակը եւ ոչ մի անդրադարձ այդ իրավիճակը կանոնակարգելու անհրաժեշտության մասին: Ներկայացնենք ասվածին առնչվող մի առավել ակնառու օրինակ:
    Համաձայն 2013-ի պետական բյուջեում դրված ցուցանիշների, Հայաստանում դատավորների միջին աշխատավարձը... 823 հազար դրամ է: Ոչ ոքի թող չթվա, թե մեր գրածի մեջ ինչ-որ բան սխալ է: Կրկնում ենք` 823 000 դրամ: Սահմանադրական դատարանի դատավորների միջին աշխատավարձը 920 հազար դրամ է:
    Սա այն պարագայում, որ միջին ամսական աշխատավարձը մեր երկրում, այս տարվա 9 ամիսների ցուցանիշով, 118 հազար դրամ է:
    Թե որքանով են դատավորական աշխատավարձերը անարդար, կարելի է եզրակացնել նաեւ դրանք համադրելով, օրինակ` ուսուցիչների 117 հազար դրամ կամ քաղծառայողների 146 հազար դրամ աշխատավարձերի հետ, չխոսելով գիտաշխատողների, բժիշկների ու ուրիշների դարձյալ անհամեմատ ցածր աշխատավարձերի մասին:
    Հիմա, դատավորական աշխատավարձերը սահմանող պաշտոնյաները ինչպես կարող են բացատրել, թե ինչո՞վ է դատավորների աշխատանքն ավելի կարեւոր մնացած բոլորից, չխոսելով այն մասին, թե որքանո՞վ են դատավորները բարեխղճորեն կատարում իրենց պարտավորությունները եւ որքա՞ն խորն է թաղված այս ոլորտը կոռուպցիայի մեջ: Ընդ որում, նրանց աշխատավարձերի բարձրացումը բացատրելով իբր թե կոռուպցիայի դեմ պայքարելու հիմնավորմամբ, ոչ ոք չի կարող ասել, թե դրանից հետո կոռուպցիան այս համակարգում նվազել է: Կառավարությունից ոչ ոք չի կարող ասել, թե ինչու, օրինակ, բուհերում հակակոռուպցիոն միջոցառումները սկսվում են եւ բայց չեն ավարտվում աշխատավարձերի բարձրացմամբ, իսկ դատական համակարգում սկսվում եւ ավարտվում են միայն աշխատավարձերի բարձրացմամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ դատավորների աշխատավարձերը կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով բարձրանալու են 2014-ին` մինչեւ 1 մլն 34 հազար դրամի, 2015-ին` 1 մլն 272 հազար դրամի:
    Սա դեռ ամբողջը չէ: Նույն դատավորները կենսաթոշակի անցնելիս ստանում են իրենց աշխատավարձի 55 տոկոսի չափով ամենամսյա հավելավճար: Այսինքն, նրանց թոշակը փաստացի դառնում է 450-500 հազար դրամ: Հիշեցնենք, որ մեր մյուս, շարքային մահկանացուների համար հանրապետությունում միջին կենսաթոշակը 25 հազար դրամ է: Թե որքանով է անբարոյական դատավորների համար մյուսներից 20 անգամ ավելի թոշակ ստանալը, թողնում ենք ընթերցողների դատողությանը: Պարզապես անհասկանալի է, թե նման պարագայում ինչպե՞ս մարդկանց բացատրել, որ, ասենք, արտադրությունում արժեք ստեղծելը կամ մարդուն կրթություն տալը, մարդուն բուժելը, փրկելը արտակարգ իրավիճակում, երկրի անվտանգությունը պաշտպանելը ավելի բարձր ու պետության կողմից գնահատվող աշխատանք են, քան դատավոր լինելը:
    Թե որքան անբարոյական է դատավորների նման աշխատավարձը, ցույց տանք այլ օրինակներով: Օրինակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքը ստանում է միանվագ 910 հազար դրամ` գրեթե այնքան, ինչքան մեր դատավորների մեկ ամսվա աշխատավարձն է: Այն դեպքում, երբ վերջիններս նստած իրենց տաքուկ աթոռներում ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ շատ հաճախ դատական վճիռներ են վաճառում, իսկ զինծառայողը կյանքն է զոհում հանուն հայրենիքի: Եթե զինծառայողը պարզապես ծառայողական պարտականությունները կատարելիս է զոհվել, ապա նրա ընտանիքն ավելի քիչ միանվագ գումար է ստանում` 455 հազար դրամ, եթե դառնում է 1-ին կարգի հաշմանդամ` դարձյալ 455 հազար դրամ, 2-րդ կարգի հաշմանդամ` 364 հազար դրամ, երրորդ կարգի հաշմանդամ` 273 հազար դրամ: Արդարադատության, ֆինանսների նախարարներից մինչեւ վարչապետ եւ նախագահ` համադրեք, խնդրում ենք, այս թվերը դատավորական ամենամսյա աշխատավարձերի հետ, համադրեք այդ աշխատավարձերը դատական համակարգի կոռուպցիայի հետ եւ եզրակացություններ կատարեք:
    Չեմ ցանկանում ընդդիմադիր պատգամավորներին դիմել այս հարցադրումները սրելու առաջարկով, քանի որ վերջերս համոզվեցի, որ դա նրանց այնքան էլ չի հուզում: Երբ այս հարցը բարձրացրեցի վերջերս, հրավիրված լինելով մի հեռուստահաղորդման, «ընդդիմադիր» պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) եւ «այլընտրանք» պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) փութաջանորեն անհամաձայնություն հայտնեցին ինձ հետ, ճիշտ համարելով դատավորների նման աշխատավարձերի առկայությունը, այն դեպքում, երբ հաղորդմանը հրավիրված կառավարության ներկայացուցիչները նախընտրեցին գոնե ոչինչ չասել: Թերեւս հասկանալի է պատգամավորների նման պահվածքի պատճառը` չէ՞ որ պարբերաբար ներկայացվում է բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը եւ ընդգծված բացասական հասարակական կարծիքի պատճառով հետաձգվում: Պատգամավորները, փաստորեն, իրենց աշխատավարձերի ապագա բարձրացումն ունեին իրենց մտքում, դրա համար էլ հակված չեն դատապարտելի բան տեսնելու աշխատավարձերի նման ծայրահեղ անհամաչափությունների եւ անարդարությունների մեջ: Ինչպես նշել էր վերջերս եւս մի «այլընտրանք» պատգամավոր, ներկայիս աշխատավարձը` 300-400 հազար դրամ, չի բավարարում կոստյում գնելու համար: Խեղճ պատգամավորներ եւ երիցս խեղճ դատավորներ: Գուցե բջջային կապի մեր օպերատորներին խնդրենք մի SMS արշավ իրականացնել` «Օգնիր դատավորիդ եւ պատգամավորիդ» կոչով:
    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
    Ավելացնենք

  • Ի տարբերություն միջազգային փորձի, Հայաստանի փորձը ցույց տվեց , որ դատավորների աշխատավարձը բարձրացնելուց հետո, կաշառակերությունը չնվազեց.
  • Միգուցե մենթալիտետի պատճառով, քանի որ դատավորների եւ կաշառակերության կնքահայրը Ռ. Քոչարյանն էր, իսկ այժմ նրա վերարտադրած Ս. Սարգսյանը:
  • 11.05.2012

    Ադրբեջանը չի խոչընդոտի Հայաստանի համար շահավետ Քութաիս- Սոչի երկաթուղու հնարավոր բացմանը

    Ասել է վրացի քաղաքագետ Նոդիան, հայտնում է news.am -ը: blumgardt.livejournal.com
    Ադրբեջանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի  Քութաիս- Սոչի  երկաթուղային երթուղու բացման կապակցությամբ: Ասաց քաղաքագետ, Կովկասի խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման  ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան` մեկնաբանելով Վրաստանի վերաինտեգրման նորանշանակ նախարար Փաաթա Զաքարեիշվիլիի հայտարարությունը:

        Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Զաքարիշվիլին պատրաստակամություն էր հայտնել վերականգել Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային կապը:

        Նման սցենարը, ըստ Նոդիայի, կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ուղիղ  եւ ավելի էժան երկաթուղային կապ կապահովի:

        Այդուհանդերձ,  տրանսպորտային հաղորդակցության վերաբացման նախագիծը չի հանդիպի Ադրբեջանի ակտիվ դիմադրությանն այն պատճառով, որ բարենպաստ է Հայաստանի համար, ասում է  քաղաքագետը: «Եթե համեմատենք, ապա ժամանակին Հայաստանի համար շահավետ էր նաեւ Վերին Լարսի անցակետի բացումը: Ադրբեջանն այն ժամանակ էլ դժգոհ էր, սակայն լուրջ հակազդեցություն չցուցաբերեց: Նման բան չեմ սպասում նաեւ հիմա»,-ավելացրեց Նոդիան:


        Նշենք, որ Քութաիս-Սոչի երկաթուղային կապը չի գործում 1992 թ-ից, երբ վրաց-աբխազական հակամարտության  ժամանակ  պայթեցվեց Ինգուրի գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը: 2004 թ-ից գործում է  Մոսկվա-Սուխում երկաթուղային կապը: Վրաստանի նախկին կառավարությունը նպատկահարմար չէր գտնում նախկին երթուղու վերականգնումը`  պատճառաբանելով, թե դրանով Ռուսաստանը կարող է մատկարարումներ իրականացնել Գյումրիում գտնվող իր ռազմաբազայի համար: 
    Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

    11.03.2012

    Երջանիկ Աբգարյան. ..Գործող բանդան իր Սերժիկ Սարգսյանով ու բոլոր օլիգարխներով երկիրն արդեն հասցրել են կործանման եզրին:

    Երջանիկ Աբգարյան. 3 նոյեմբերի,2012 թ.,
    3 ժամ առաջ
    Իրենց մտավոր հաշմությունը, փալասի հոգեկերտվածքը եւ հանցավորության բնատուր հակվածությունը Ռ. Քոչարյանն ու Ս.Սարգսյանը միշտ ձգտել են <քողարկել; լռությամբ, իմիտացիայով, լպիրշ ստախոսությամբ եւ էժան ամբոխավարությամբ: Եւ հայ հանրությունը, այնուամենայնիվ, արդեն 15 տարի հանդուրժում է մտքի բորոտության եւ ժանտախտի այս բացիլակիրներին: Այս երկուսը իրենց մասնավոր շահերից ելնելով հիմնովին ձախողել են Հայաստանը տարածաշրջանային կարեւոր քաղաքական գործոն դարձնելու, հարեւանների վրա ազդեցության լծակներ ձեռք բերելու եւ տարածաշրջանային ու միջազգային տնտեսական եւ անվտանգության ծրագրերին մաս կազմելու հնարավորությունները: Այս հակազգային, դավաճանական գործերից յուրաքանչյուրն առանձին վեցրած բավարար է, որ սրանք կախաղան հանվեն, էլ ուր մնաց, թե երկրի նախագահի աթոռը զբաղեցնեն: Բայց միայն ա?յդ գործերն են:
    1. Больше не нравится ·
      • Вам, Ռուբեն Թեյմուրազյան, Yeva Adamyan и еще 3 пользователям это понравилось.
      • Ռուբեն Թեյմուրազյան "Հակազգային, դավաճանական գործերից յուրաքանչյուրն առանձին վեցրած բավարար է, որ սրանք կախաղան հանվեն, էլ ուր մնաց, թե երկրի նախագահի աթոռը զբաղեցնեն":
        2 ч. назад · Мне нравится
    2. Սխալ, թյուր եւ մակերեսային եզրահանգման արդյունք է միակ իրական եւ գործնական ընդդիմության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու շանսերի թերագնահատումը: <Ըսի-ըսավ>-ներով չպետք է ղեկավարվել հասկանալու համար, թե ինչ իրադրություն է լինելու հունվար-փետրվար ամիսներին: Մարդիկ արդեն տեսնում են, որ ավազակապետական իշխող մոքենան տեղապտույտի մեջ է ընկել, արդեն բոլորն են սկսել հասկանալ, որ գործող բանդան իր Սերժիկ Սարգսյանով ու բոլոր օլիգարխներով երկիրն արդեն հասցրել են կործանման եզրին:
    Աղբյուր https://www.facebook.com/yerjanik.abgaryan
     Պատրաստվել է Աշխարհի շուրջ :

    10.31.2012

    Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ''վաստակը''

     
    Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցը զարհուրելի պատկեր է բացահայտել, երբ հետաքրքրվել է, թե ՀՀ ստեղծագործական միություններից, գիտության և երաժշտության ոլորտից վերջին տարիներին քանի մարդ է անվերադարձ լքել Հայաստանը:

    Ճարտարապետների միությունից թերթին հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանը լքել է իրենց միության անդամ շուրջ 100 ճարտարապետ: Նկարիչների միությունից հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել են շուրջ 100 նկարիչ ու քանդակագործ: Նրանց գրեթե կեսը Հայաստանը լքել է վերջին հինգ տարվա ընթացքում: ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից էլ հայտնել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկիրը լքել է նվագախմբի ավելի քան 20 երաժիշտ: Գիտության ոլորտում նույնն է:
    ...
    Ըստ ոլորտի ներկայացուցիչների գնահատականների` տարեկան 100 հայ գիտնական աշխատանքի է անցնում արտասահմանյան այս կամ այն համալսարանում:  Այս պատկերը, թերևս, վերջին 10-13 տարվա Հայաստանի իշխանությունների աշխատանքի լավագույն գնահատականն է, նախ` Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի` «վաստակը»: Առջևում նախագահական ընտրություններ են, իսկ ընտրությունները հենց նրա համար են, որ այս իրավիճակի պատասխանատուները հեռացվեն իշխանությունից:
    Ամբողջությամբ այստեղ
    Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է: 

    10.30.2012

    Ովքեր են Հայաստանի ամենահարուստ պատգամավորները

    Ընթերցողներին ենք ներկայացնում ԱԺ ամենահարուստ պատգամավորներին:

    Նշենք, որ ամենահարուստ պատգամավորների ցանկի հերթականությունը կազմվել է պատահականության սկզբունքով և կապ չունի նրանց ունեցվածքի չափի հետ:




    Կարեն Կարապետյան

    Ծնվել է 1961թ. մարտի 2-ին Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում: 

    1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1989թ. գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ: 

    1982-1983թթ. Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, 1983-1985թթ.՝ հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, 1985-1987թթ.՝ ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989թթ.՝ ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: 

    1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: 

    1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: 

    2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: 

    2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

    2008թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: 

    Ամուսնացած է, ունի երեք երեխա:

    Կարեն Կարապետյանը հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է: Կարապետյանների ընտանիքին է պատկանում «Տաշիր գրուպ» խոշորագույն ընկերությունը: Այս ընկերությունների շարքին է պատկանում «Տաշիր» պիցերիաների ցանցը, մի շարք առևտրի կենտրոններ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Ի դեպ, դրանցից մեկը վերջերս բացված «Դալմա» առևտրի կենտրոնն է:

    Նկատենք, որ Սամվել Կարապետյանը գտնվում է աշխարհի ամենահարուստ հայերի տասնյակում, իսկ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 73-րդ տեղում է:


    Գագիկ Ծառուկյան

    Ծնվել է 1956թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

    1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ. բազկամարտի աշխարհի եւ 1998թ. Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (2002թ.) եւ Մովսես Խորենացու մեդալով (2003թ.):

    1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992թթ.` «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների «MEK» ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից:

    Ամուսնացած է, ունի վեց երեխա:
    Գագիկ Ծառուկյանին է պատկանում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն իր մեջ ներառում է 30-ից ավել ընկերություններ:
    Դրանցից են Աբովյանի չափիչ սարքերի գործարանները, Երեւանի քիմիադեղագործական ֆիրման, «Մուլտի Գազ» գազալցակայանների ցանցը, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Տեխնոալյումին» ձեռնարկությունը, «Նյու» ընկերությունը, «Ալրաղաց» հացահատիկային կուլտուրաների մշակման ձեռնարկությունը, «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանցը, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մագաս Ինվեստ» մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը, «Գլոբալ մոթորս» մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Գրուպ Ջոսոնս» որսորդական խանութը եւ այլ ընկերություններ ու կազմակերպություններ:
    Ծառուկյանը վերջերս ֆրանսիական Castel խմբից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը:
    Նկատենք, որ Ծառուկյանը չի բավարարվում եղածով և փորձում է ոչ միայն ներսում ընդլայնել բիզնեսը, այլ տարածվել երկրի սահմաններից դուրս:
    Ծառուկյանը բիզնեսներ ունի Բելառուսում, Ուկրաինայում, Լատվիայում: Մասնավորապես, 2009 թ. նա կնոջ` Ջավահիր Ծառուկյանի հետ մոտ 25 մլն եվրոյով գնել է բուլղարական հանքային ջրերի «Gorna Banya» ընկերությունը: Այն Սոֆիայի մերձակայքում ունի հանքային ջրերի 3 աղբյուրներ: Իսկ ահա Ռիգայում Ծառուկյանին է պատկանում «Ռիգա» հյուրանոցը:


    Սամվել Ալեքսանյան

    Ծնվել է 1968թ. օգոստոսի 19-ին Երեւանում: 

    2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով (2002թ.): 

    1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում վարպետ, 1993թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ: 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ: 

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (14 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (7 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: 

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից: 

    Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

    Հայաստանի ամենահարուստ մարդկանցից Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը, «Փարվանա» ռեստորանային համալիրը: Բացի այս, Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները ներմուծում են առաջին անհրաժեշտության մի շարք այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են շաքարավազը, օղին, ձեթը և այլն:


    Վահե Հակոբյան

    Ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում: 

    1994-1999թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել է տնտեսագետի որակավորում: 

    1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 

    2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 

    2003թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

    2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն: 

    2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: 

    Ամուսնացած է, ունի երկու երեխա:


    Այս պատգամավորը այդքան հարուստ թերևս չէր լինի, եթե չհանդիսանար Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի` Մաքսիմ Հակոբյանի որդին: Վերջինս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է:Վահե Հակոբյանը հորից անկախ հիմնել է նաև նոր բիզնեսներ: Մասնավորապես, նրան են պատկանում «Գառնի» հանքային ջրերի գործարանը, Սիսիանի քարի հանքերի գործարանը, «Սյունիքի բարիքներ» մսամթերքի և կաթնամթերքի գործարանը:

    Արկադի Համբարձումյան
    Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երեւանում: 

    1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: 1986-1989 թթ. աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում բանվոր, 1989-1991թթ.` «Կաթ» ԱՄ-ում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ, 1997 թվականից՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ: 

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից: 

    Ամուսնացած է, ունի չորս երեխա:
    Այս պատգամավորը ևս ավանդական հարուստ ընտանիքի զավակ է: Նրան խոշոր կարողություն է մնացել հորից` հայտնի գործարար Սլավիկ Համբարձումյանից: Արկադի Համբարձումյանը, ով հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով, հանդիսանում է «Դերժավա» ընկերության սեփականատերը: Այս ընկերությունը զբաղվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ ինչպիսիք են «Մարս»-ը, «Lacoste»-ն, «Colgate-Palmolive»-ը և այլն: Բացի այս, Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Audi և Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը:

    Աշոտ Արսենյան

    Ծնվել է 1960թ. նոյեմբերի 14-ին Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղում:

    1986թ. ավարտել է Երեւանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը: Տեխնիկ-շինարար:

    1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1984թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ, 1985-1986թթ.` Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ, 1986-1988թթ.` Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ: 1988թ. եղել է Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ, 1993թ.` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, 1996թ.` Ջերմուկի քաղաքապետ: 1999թ. եւ 2002թ. վերընտրվել է Ջերմուկի քաղաքապետ, 1999թ.` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 39 ընտրատարածքից:

    Ամուսնացած է, ունի երեք երեխա:

    Նա հանդիսանում է «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատերը: Արսենյանին է պատկանում նաև բոլորովին վերջերս Հայաստանում բացված «Պեպսի Կոլայի» գործարանը:
    Նա ունի նաև առողջարանային համալիրներ Ջերմուկում, բացի այդ Արսենյանին պատկանող ընկերությունները զբաղվում են մի շարք ապրանքանիշերի ներկրմամբ:

    Արայիկ Գրիգորյան
    Ծնվել է 1963թ. մայիսի 10-ին Արարատի շրջանի Ավշար գյուղում:

    1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

    1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

    1989թ. աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում ավագ տեսուչ: 1991-1994թթ. զբաղվել է մենատնտեսությամբ: 1984 թվականից` Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ:

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից:
    Ամուսնացած է, ունի չորս երեխա:

    Արայիկ Գրիգորյանին է պատկանում «Ավշարի գինու գործարան»-ը: Այն գինու արտադրությամբ զբաղվող գործարանների շարքում առաջատարն է Հայաստանում:
    Նկատենք, որ այս գինու գործարանի շնորհիվ Հայաստանում մեծ թափով զարգանում է գինեգործությունը: Գործարանն իրականացնում է Արարատյան դաշտի մթերումների մեծ մասը:

    Հակոբ Գառնիկի Հակոբյան

    Ծնվել է 1956թ. օգոստոսի 1-ին Երեւանում: 

    1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

    1975թ. ավարտել է Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումը: Տեխնիկ-մեխանիկ: 1984թ.` Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-ջերմաէներգետիկ: 1988թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Տնտեսվարության ղեկավար: Տեխնիկական գիտությունների թեկնածու: 

    1974-1975թթ. եւ 1977-1983թթ. Երեւանի գարեջրի գործարանում աշխատել է ` որպես մեքենավար, 1983-1988թթ. սառնարանային-կոմպրեսորային արտադրամասում` ավագ վարպետ, արտադրամասի պետ, 1988-1997թթ.` գլխավոր ճարտարագետ, 1997-2000թթ.` տեխնիկական հարցերի գծով տնօրեն, 2000-2003թթ.` «Երեւան գարեջուր» ՓԲԸ տնօրեն, 2003-2007թթ.` գլխավոր տնօրեն: 

    2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ խմբակցություններում ընդգրկված չի եղել: Անկուսակցական: 

    2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: ՀՀԿ անդամ: 

    2010թ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է, 2011թ.` Ինժեներների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ: 

    Հեղինակ է գիտական 21 աշխատության: 

    Ամուսնացած է, ունի երկու երեխա:
    «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը ևս համարվում է ամենահարուստ պատգամավորներից մեկը: Նրան է պատկանում նաև «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը: Բացի այդ, Հակոբ Հակոբյանն ունի ձեռնարկություններ Երևանում և Դիլիջանում:

    Ալեքսան Պետրոսյան
    Ծնվել է 1956թ. հունվարի 5-ին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում: 

    1977թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ: 

    1978-1991թթ. աշխատել է Հոկտեմբերյանի գինու գործարանում ճարտարագետ-տեխնոլոգ, 1991-1995թթ.` արտադրության պետ, գործարանի տնօրեն: 1995 թվականից` Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ: 

    2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ապա ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 

    2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից: 

    Ամուսնացած է, ունի երեք երեխա:
    Ալեքսան Պետրոսյանին է պատկանում «ՄԱՊ» ընկերությունը, որը զբաղվում է կոնյակի, գինու, տոմատի մածուկի, պահածոների արտադրությամբ:Ալիկ Պետրոսյանը հանդիսանում է նաև Հոկտեմբերյանի կոնյակի գործարանի սեփականատերը: Նկատենք, որ այս պատգամավորին պատկանող ընկերությունները ևս նպաստում են տեղական արտադրության զարգացմանը:

    Արտակ Սարգսյան
    Ծնվել է 1973թ. հուլիսի 13-ին Երեւանում: 

    2001թ. ավարտել է Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիան` ագրարային արտադրության տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ: 

    1997թ. հիմնադրել է «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: 1997-2012թթ. եղել է հոլդինգի նախագահ: 2011-2012թթ. եղել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 

    2004-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004-2006թթ.` «Օրինաց երկիր» խմբակցության, 2006-2007թթ.` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: 

    2006թ. ՀՀԿ անդամ է: 

    2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: 

    2008թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 

    Ամուսնացած է, ունի երեք զավակ:
    Արտակ Սարգսյանը հանդիսանում է «Սաս Գրուպ»-ի նախագահը: Այն իր մեջ ներառում է «Սաս» սուպերմակրետների ցանցը, բացի այդ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում արտասահմայնան մի շարք բրենդների ներկրող և պաշտոնական ներկայացուցիչ (Next, Debenhams, River Island, Baldi, Aldo shoes և այլն):
    Աղբյուր Slaq am

      Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

    10.16.2012

    Երջանիկ Աբգարյան. Ինչպես է վաճառվում Ղարաբաղը

    Նաեւ 1.Եթե ուզում ես երկիրդ կործանել. -քո երկրի բյուջեից կերակրիր քո երկրում նստած օտար երկրի զինվորին:
    2.Եթե ուզում ես Ղարաբաղը ծախել.
    -տերերիդ օգնությամբ զավթիր Հայաստանի իշխանությունը՝ գոռգոռալով, թե նախկին իշխանությունը Ղարաբաղը ծախում էր,
    -այդուհետեւ որեւէ քայլ չանես ղարաբաղյան հարցով քան այն, ինչ նրանք կթելադրեն՝ ելնելով իրենց ռազմավարական շահերից,
    -անմիջապես ղարաբաղցիներին դուրս գցիր բանակցային գործընթացից, ինչը հիմնովին կփոխի ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, հնարավորություն կընձեռի Ադրբեջա
    նին Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստան-Ադրբեջան <տարածքային վեճ>, դրանից բխող բազում անուղղելի բարդացումներով,
    -կտրականապես մերժիր հակամարտության կարգավորումը եւ պահանջիր հակամարտության լուծում, այսինքն՝ հրաժարվիր հարցի քաղաքական՝ փուլային կարգավորումից եւ պահանջիր քաղաքականության մեջ բացի կապիտուլյացիոն իրավիճակից այլ նախադեպեր չունեցող փաթեթային լուծում,
    -դրա համար հայտարարիր, որ ժամանակը հայերի օգտին է աշխատելու, հայերին հուսադրելով, թե երբեւէ ադրբեջանցիները կհոգնեն հակամարտության լուծման ձգձգումից եւ կհամակերպվեն Ղարաբաղի կորստի հետ,
    -դրա համար էլ կհայտարարես, որ հայերը այդ հարցն արդեն իրենց համար լուծել են՝ պատերազմում հաղթելով ադրբեջանցիներին, բայց, ընդառաջ գնալով միջազգային հանրության ցանկությանը, կողմ են բանակցություններ վարելուն, չնայած համոզված են, որ <արյունով գրավված> հողի <ոչ մի թիզը> չի կարելի թշնամուն հանձնել,
    -անմիջապես քո <սկզբունքային> համաձայնությունը տուր <Ընդհանուր պետության> փաթեթային տարբերակին, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, ստորագրիր Ստամբուլի խարտիան, որով ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղով հանդերձ, Պետերբուրգում ստորագրիր ռուսների եւ ադրբեջանցիների ներկայացրած այն փաստաթղթի տակ, որով Հայաստանը պարտավորվում է անհաշտ պայքար մղել <մարտնչող անջատողականության> դեմ, համաձայնվիր Բուշի առաջարկին՝ Հայաստանի տարածքը, տվյալ դեպքում՝ Մեղրիի ենթաշրջանը ներքաշել ղարաբաղյան հակամարտության ոլորտը:
    Այդուհետեւ մտիր քո իսկական տարերքի մեջ՝ Հայաստանը ծախծխելով փող <աշխատիր> եւ իշխանավարման ու քաղաքականություն վարելու իմիտացիան դարձրու քո ցուցադրական <գլխավոր> զբաղմունքը: Այդ ընթացքում ողջունիր քո երկիրը շրջանցող նավթամուղների ու գազամուղների, երկաթուղիների եւ ավտոմայրուղիների կառուցումը, ընթացքում էլ երկրիդ մեջ ստեղծիր օտար երկրի սեփականություն, չմոռանալով ժամանակ առ ժամանակ պարծենալ, թե Ղարաբաղը դեռ <մեր> ձեռքում է: Այո, դու հենց սկզբից գիտեիր, որ Ղարաբաղն առանց Անկախ Հայաստանը ծախելու անհնար է հանձնել Ադրբեջանին: Դրա համար էլ դու, սիամական եղբորդ հետ ամեն ինչ անում եք մեր երկիրը ներսից կործանելու եւ Հայաստանն ու ԼՂՀ-ն փաթեթով օտարներին ծախելու համար: Դրա մասին հաջորդ գրառման մեջ:
    Աղբյուր https://www.facebook.com/yerjanik.abgaryan

    10.15.2012

    Հայկական ինքնաթիռը իջեցվել է Թուրքիայում (Վիդեո)

    Հալեպ մարդասիրական բեռ տանող հայկական ինքնաթիռն այս պահին ստուգվում է Էրզրումի օդանավակայանում։  Երեւանից ուղեւորված ինքնաթիռը թուրքական կողմի պահանջով ժամը 11.15-ին իջեցվել է Էրզրումում, սակայն այս մասին հայկական կողմը տեղյակ է եղել նախօրոք։

    «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության անդամ, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք համաձայնվել են թուրքական կողմի այս պահանջին, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն։

    Սա առաջին ինքնաթիռն է, որը Հայաստանից մարդասիրական օգնություն է տանում պատերազմից տուժած Սիրիա։ Թռիչքն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը:

    «Օգնիր եղբորդ» հասարարական նախաձեռնությունը արդեն մոտ 40 տոննա մթերք է հավաքել, նաեւ քիչ չեն  դրամական փոխանցումները։

    Տիկին Գալստյանը հայտնեց, որ բավականին՝ ներառյալ տեխնիկական եւ փաստաթղթային, դժվարություններ են հաղթահարում՝ մարդասիրական բեռը հասցեատիրոջը հասցնելու համար, գրում է A1+ -ը.։Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

    10.13.2012

    Հայկոն կհեռանա՞ Հայաստանից

    «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թերթը գրում է, որ Հայկոն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի: Թերթի թղթակցի հարցին ներկայացման մենեջեր Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայկոն ու Մկոն կարգին հայրենասեր տղաներ են... մոտակա 20 օրվա մեջ Հայկոն վերադառնալու է»:
     Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

    10.11.2012

    Մեկնում ու չեն վերադառնում

    Այս տարվա առաջին 9 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել է 64 հազար 400 ուղեւոր: Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Անցած տարի նույն ժամանակաշրջանում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել էր մոտ 72 հազար: Նախորդ ամսվա տվյալներով եւս` ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվն անցած տարվա համեմատ նվազել էր, սակայն, երբ հրապարակվեց բոլոր տեսակի տրանսպորտով մեկնած եւ չվերադարձածների թիվը, պարզվեց, որ ավելի քան 20 տոկոսով աճել է: Եւ այս աճը հիմնականում պայմանավորված էր ավտոբուսներով Ռուսաստան մեկնողների թվի կտրուկ աճով, գրում է ՀԺ -ն:
    Աղբյուր

    10.05.2012

    «Հայկական Ժամանակ». Անշարժ գույքի գները շարունակում են գահավիժել:

    «Հայկական ժամանակ»-ը գրում է, Հայաստանում անշարժ գույքի գները շարունակում են գահավիժել: Ըստ ՀՀ պետական կադաստրի հրապարակած տվյալների, օրինակ, Երեւանում բազմաբնակարան շենքերում բնակարանի մեկ քմ միջին գինը անցած տարվա համեմատ նվազել է 10 տոկոսով:
    Եթե անցած տարվա հուլիսին բնակարանի 1 քմ-ի միջին գինը Երեւանում եղել է 702 դոլար, ապա այս տարվա հուլիսին կազմել է ընդամենը 627 դոլար: Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը անցած տարվա հուլիսին եղել է հազար 200 դոլար, այս տարվա հուլիսին` հազար 10 դոլար, այսինքն` էժանացել է մոտ 16 տոկոսով: Գների նվազմանը զուգահեռ` 5.6 տոկոսով նվազել է նաեւ բնակարանների առուվաճառքների թիվը:
    Բացի այդ, 9 տոկոսով էլ նվազել է հիփոթեկային գործարքների թիվը: Այս միտումը Հայաստանում արձանագրվում է արդեն 4-րդ տարին: Անշարժ գույքի այսպիսի համառ էժանացումը պայմանավորված է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անընդմեջ նվազմամբ:
    Սա էլ իր հերթին պայմանավորված է ՀՀ տնտեսական իրավիճակի շարունակվող վատթարացմամբ եւ ուժգնացող արտագաղթով, եզրակացնում է թերթը:

    Գտեք մեզ ֆեյսբուքում