Показаны сообщения с ярлыком Առակներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Առակներ. Показать все сообщения

2.09.2012

Քրիստոնյան և իր տեսիլքը...

Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի մի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում:
Քրիստոնյան հարցնում է.
-Այսքան որոմներն ինչպես պիտի ձեռքերով քաղհանես ?
Հրեշտակը պատասխանում է.
-Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի:
Քրիստոնյան ասում է.
-Բայց ես պատվիրանները պահում եմ. չեմ շնանում, չեմ գողանում, չեմ սպանում:
Հրեշտակը պատասխանում է.
Շատ քրիստոնյաներ այդպիսի մեծ մեղքեր չեն գործում, սակայն ժրաջան են փոքրերի մեջ և առավել ևս, ինչքան են, թե լուռ, թե բարձաձայն ամեն օր ուրիշների քայլերն ու արարքները քննադատում ու դատապարտում, հպարտանում, նախանձում ու բամբասում....

2.06.2012

Թզուկը… /առակ/

Թզուկը… /առակ/

Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին…:
Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում.
-Այս ուր եմ ընկել և ովքեր են այս թզուկները ?
Հրեշտակը պատասխանում է.
-Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել…:
Մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է մի բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված ու փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում….
Մարդը կրկին հարցնում է հրեշտակին.
-Այդ ինչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանի վրայից վերցնել ?
Հրեշտակը պատասխանում է.
-Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն այդ բանալիները և կարողանան մտնել երկնքի արքայություն:
Մարդը, ինքնագոհ ու վստահ, մոտենում է պատվանդանին, նկատում է, որ այն բավականին բարձր է: Ցատկում է, ձեռքը բանալուն չի հասնում, նորից է ցատկում, բայց ապարդյուն…. Զարմացած նայում է շուրջբոլորը, թզուկներին, որոնցից մեկն ասում է.
-Ինչու ես զարմացել ? միթե կարծում ես, որ քո թզուկ հասակով կարող ես ինձանից լավ ցատկել: Այս երկու հազար տարի է, ինչ ցատկում եմ, բայց ձեռքս բանալուն չի հասնում, էլ ուր մնաց, որ քո մեկ, երկու ցատկով կարողանաս բանալին վերցնել….:

Իսկ մենք ձգտում ենք հոգևոր կատարյալ հասակ ունենալ ? թե պարզապես բավարարվում են քրիստոնյա կոչվելով… ? Ամեն քրիստոնյա պետք է ձգտի հոգևոր թզուկ չմնալու համար և ամոթով չմնա երկնքի արքայության դռների առջև…..

1.11.2012

Եզոպոսի առակներից...

" Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի այդպես խայտառակված: Եւ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, ոչ ձեռք քաշեն իրենց պոչերից, որ իբր դրանք ավելորդ ծանրություն են և գեղեցիկ չեն: Աղվեսներից մեկը նրան ասաց. <Ինչու՞ չարիր դու այդ կոչդ, երբ որ տեղն էր սիրուն պոչդ>: "
" Թագավորը իր շքախմբով զբոսնում էր: Հանկարծ քամին բարձրացավ, և թագավորի գլխարկն ընկավ ձորը: Թագավորն սկսեց նեղվել արևից, նախանձեց իր մարդկանց, որ գլխարկ ունեին, և ասաց.
  - Դե'ն նետեք ձեր անպետք գլխարկները: Դրանք ավելորդ ծանրություն են ձեր գլխին:
 Ոչ ոք վախից ձայն չհանեց, միայն թագուհին ասաց.
  - ինչու՞ մինչև գլխարկդ կորցնելն այդպիսի բան չէիր ասում:"


1.10.2012

Փառքի ճանապարհ… /առակ/

Փառքի ճանապարհ… /առակ/
Ասում են, թե մի զինվորական տեսիլք է տեսնում, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում.
-Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն, ինչ որ խնդրես:
Զինվորը առիթը չկորցնելով արագորեն պատասխանում է.
-Խնդրում եմ, որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ, որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով ու զորությամբ:
Միքայել հրեշտակապետը պատասխանում է.
-Շատ լավ...:
Տեսիլքն անհետանում է, և զինվորը, խրոխտ կանգնած, սպասում է ստանալ Աստծո զորությունը, որպեսզի զորավոր ու գերբնական գործերով զարմացնի աշխարհին ու Աստծո անունը փառավորի: Սակայն իր թիկունքի հատվածում մի մեծ ցավ է սկսում, և զինվորը ծռվում է ու կուզեկուզ սկսում քայլել` ամբողջ ժամանակ հայացքը հառած գետնին: Տխրում է և բողոքում Աստծուն.
-Տեր Աստված, ես զորություն խնդրեցի, բայց իբրև պարգև` ինձ տկարություն տվեցիր, ոչ կարողանում եմ մարդանց նայել, ոչ էլ երկնքին, որպեսզի փառքովդ հիանամ, այլ ամբողջ ժամանակ գետինն ու հողն եմ տեսնում…
Այսպես զինվորը դեգերելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, փորձում է դեղ ու դարման գտնել, որպեսզի կրկին հպարտորեն կանգնի ու Աստծո անունը փառավորի: Եվ մի անգամ մի լեռան ստորոտին հանդիպում է մի աղբյուրի, խմում ու բուժվում է: Մեծ ուրախությամբ մտնում է մոտակա քաղաքը և տեսնում մի այրի կին, լացակումած ու հուսահատ, արտասվում է իր մահամերձ որդու մոտ: Մոտենում է և մի սրվակով աղբյուրի ջուրը խմեցնում մահամերձ տղային, որն ուշքի է գալիս, բուժվում:
Եվ այսպես զինվորը բազում հիվանդ մարդկանց հայտնում ու ցույց է տալիս հրաշք աղբյուրի մասին ու շատերին օգնում, ովքեր Աստծուն գոհություն ու փառք են հայտնում:

Շատ մարդկանց համար փառքն այն է, ինչ մեծացնում, բարձրացնում է իրենց և հաջողություններով ու գործերով մյուսների մեծարանքին արժանանում: Աստծո փառքն այլ է` ոչ թե Իր ամենակարողությամբ Ինքն Իրեն բարձրացնելու, մեծարանքի արժանանալու, այլ Իր շնորհը, սերը, բարությունը, հոգատարությունը մարդկանց փոխանցելու մեջ է....:

1.03.2012

Կույր Ալիի մասին առակը, Հին Չինաստանի վանականների առակը

Մի քարավան է անապատով գնում , նենց է ստացվում որ քարավանը անապատում մոլորվում է ճանապարհից , այսպես մոլորված գնալով և ուղին չգտնելով սկսում են ուտել պահեստավորած ուտելիքը, երբ գրեթե բոլոր պարենամթերքը վերջանում է և մնում է ընդամենը մի ոչխար` բոլորը քաղցում են և զգում իրենց մոտալուտ մահը, քարավանում մի կույր է լինում, անունը` Ալի ,Ալիից թաքուն քարավանի առաջնորդը ասում է ժողովրդին,_ միևնույն է եթե այս ոչխարը ուտենք ,էլ բան չենք ունենալու ուտելու և սովից կմահանանք, եկեք այս վերջին ոչխարը պատրաստենք և տանք Ալիին թող ուտի կշտանա ,մեղք է ի ծնե կույր է , դրանով մի վերջին բարի գործը կատարած կլինենք, այդպես էլ անում են, Ալին ամբողջ ոչխարը ուտում է հագենում և գոհունակ դեմք ընդունում, նրան հարցնում են ,_ հը՞ն Ալի լա՞վ էր, կշտացա՞ր, _, հա , ասում է Ալին ,_ կշտացա, բայց պատկերացնում եմ եթե ինձ այսքան շատ տվեցիք, բա դու՞ք ինչքաա՜ն շաաա՜տ կերած կլինեք...
 Չինաստանում մի հին վանական պատմություն կա էմոցիաները զսպելու հետ կապված , դե գիտեք սովորաբար արևելյան մարզաձևերի հմուտ վարպետներ են նրանք լինում(վանականները), ուրեմն վարպետը և իր աշակերտ լուռ նստած են դեմ դիմաց՝ ներդաշնակության և խաղաղություն ներշնչմամբ զբաղված, մեկ էլ հանկարծակի աշակերտը տեղից վեր է թռնում և ոգևորված ուրախ բացականչում ,- վարպե´տ, նայե´ք, սագերը թռնու´մ են, ցույց տալով երամը, իսկ վարպետը բամբուկե ձողով հարվածում է նրա գլխին և ասում՝ շատ հանգիստ և խաղաղ տոնով,- սագերը՜ թռնու՜մ են, սագերը՜ թռնու՜մ են ...

Գտեք մեզ ֆեյսբուքում