Показаны сообщения с ярлыком հոգեբանական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հոգեբանական. Показать все сообщения

3.07.2013

Կանիս-թերապիա. ինչպես են շները օգնում հիվանդ երեխաներին (13 ֆոտո)

Կան գոլդեն-ռետրիվեր (կամ ոսկեգույն ռետրիվեր) հայտնի ցեղատեսակի շներ: Դրանք շրջապատի բոլոր մարդկանց նկատմամբ անսահման սիրով, բարությամբ ու քնքշանքով լցված 50-60 կգ քաշով շներ են: Սրանք ամեն կերպ ձգտում են մարդկանց մոտ գտնվել եւ ամեն կերպ ցուցադրել իրենց նվիրվածությունը: Հենց այս հատկությունն են բժիշկները օգտագործում այսպես կոչված կանիս-թերապիայում խնդիրներով երեխաների համար, մանավանդ որոնք տառապում են աուտիզմով:


Աուտիզմով հիվանդների մոտ հաճախակի են անհարկի ագրեսիաները եւ ռետրիվերների հետ կանիս-թերապիաները օգնում են իջեցնել նրանց հիպերակտիվությունը: Մանկական ուղեղային կաթված, Դաունի սինդրոմ, մտավոր հետամնացություն ունեցողների մոտ օլիգոֆրենիայով բարելավվում է շարժումների կոորդինացիան, կրճատվում սպաստիկան, բարելավում է հիշողությունը, եւ գործնականում բոլոր երեխաները ավելի շփվող եւ անկախ են դառնում:

Երեխաները, ովքեր զբաղվում են շներով, աստիճանաբար դրական են վերաբերվում իրենց միջավայրին, աշխարհին ընդհանուր առմամբ, ավելի մարդամոտ են, ավելի հեշտ են կոնտակտի մեջ մտնում: Մի խոսքով,  այս սիրառատ մորթե չորս ոտանի արարածները օգնում են իրենց փոքրիկ հիվանդներին դարձնել իրենց եւ իրենց հարազատների կյանքը ավելի հեշտ, պատվաստում դրանց նոր որակներ, որը նրանց զրկել էր հիվանդությունը:










 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, մասնակի կամ ամբողջական տեղադրելու դեպքում հղումը պարտադիր է

2.25.2013

Գիտնականները որոշել են երեխայի լացի պատճառը

Գիտնականները որոշել ու դասակարգել են երեխայի լացի պատճառները:
Վալենսիայի համալսարանի գիտնականներն իրենց եզրակացություններն արել են` հիմնվելով 3-ից 18 ամսական 20 երեխաների շրջանում հետազոտության վրա:

    Հետազոտողների կարծիքով, եթե ծնողները նայեն երեխայի աչքերի մեջ, նրանք անպայման կհասկանան, թե ինչու է երեխան լալիս: Եթե երեխան զայրացած է կամ վախեցած, նա աչքերը բաց է պահում, իսկ եթե նրա ինչ որ տեղը ցավում է, աչքերը փակում է: Զայրացած երեխայի լացը ժամանակի ընթացքում ավելի քիչ ինտենսիվ է դառնում: Սակայն եթե երեխայի ինչ-որ տեղը ցավում է, կամ նա ինչ-որ բանից վախենում է, լացը գնալով ինտենսիվ է դառնում:
: Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.19.2013

Ճապոնական գովազդ /տեսանյութեր

Ճապոնական գովազդների հավաքածու.

Fit's մաստակի գովազդ

Հավաքածու



Կաթի գովազդ
Պաղպաղակի գովազդ
Fit's 6,5 ժամ  ավելին գովազդ նշումներում
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.17.2013

Ինչ կապ կա ուտելու սովորության եւ բնավորության միջեւ

 Ամերիկացի հետազոտողները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել 18,000 մարդկանց մասնակցությամբ, որի նպատակն էր պարզել ուտելու սովորությունների եւ մարդկանց բնավորությունների միջեւ

1. Աղի ձգտողներ. Հեղինակների կարծիքով, մարդը, որ աղի է սիրում, օրգանիզմում ոչ միայն պարզապես բացակայում են որոշակի օգտակար միներալներ, նաեւ անհատականություններ են, լողում են կյանքի հունով, եւ հավատում են, որ իրենց ճակատագիրը իրենք չեն որոշում, այլ հանգամանքները:

2. Սերը շոկոլադի հանդեպ, ըստ փորձագետների, սերոտոնինի պակասի արդյունք է, հաճույքի հորմոն: Դառը շոկոլադ սովորաբար նախընտրում են մարդիկ, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են, իսկ կաթ, զսպված ինտրովերտները, որոնք հակված են մենակության:

3. Կծու սննդի փափագը նշան է ոչ միայն «թռչող» արյան ճնշման, այլեւ նշան է, որ մարդը կարգ ու կանոն է սիրում:

4. Քաղցրավենիքի ձգտողներ -բնորոշում է կենսախինդ անձանց, ովքեր կարեւորում են իրենց առանձնահատկությունը, նրանց բնորոշ չէ զղջալ իրենց գործողությունների համար:

5. Միաժամանակ քաղցրի եւ աղի ձգողություն- նշան է, տաղանդավոր եւ ստեղծարար բնույթի, որպես կանոն, այդ մարդիկ միայնակ, զսպված եւ փակ անձնավորություններ են:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.17.2012

Ամինոթթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության փորձի է դրդում

Ամինո թթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության դրդում
Դեկտեմբեր 17, 2012

Ուղեղում գլուտամատ - քիմիական միացությունը կապված է ինքնասպանության միտումի հետ: Սա սահմանել է Լենա Բրանդինը, Միչիգանի համալսարան, գրում է
Science Daily
  -ն: Ինչպես պարզվել է, այդ կապը շատ ավելի ակտիվ է այն մարդկանց մոտ ովքեր փորձում են ինքնասպան լինել:
 
Գլուտամատը ամինոթթու է, որը պատասխանատու է նեյրոնների միջեւ ազդանշանների փոխանցման համար: Այն արդեն կապել են դեպրեսիայի հետ: Ինքնասպանության դիմած մարդկանց վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ ինքնասպանության մասին մտքերը լքում են մարդուն, ցուցանիշները իջնում են:

Մարմինը ամինաթթու է արտադրում իմունային պատասխանի շրջանակում, որը բորբոքում է հրահրում: Հետեւաբար, գլուտամատը արգելափակող դեղերը, կարող են օգնել հիվանդներին, որոնք հակված են ինքնասպանության: Ի դեպ, կետամինը արգելափակում է գլուտամատի ազդանշանային ակտիվությունը: Առաջարկվում է նաեւ բորբոքային մարկերների վրա ստուգել դեպրեսիայով հիվանդների արյունը

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.15.2012

Ամենա հանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
 Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն հանգամանքով, որ լայնորեն կիրառվում է ողջ Հարավային Ամերիկայի հանցագործ աշխարհում, հիմնականում հանցագործություն կատարելու նպատակով (հանցագործության զոհերը գործնականում ոչինչ չեն հիշում իրենց կատարած վերջին գործողությունների մասին): Թմրամիջոցը մարդուն բացարձակ զրկում է կամքից եւ ստիպում է ենթարկվել ուրիշների կամքին:

Պարզվում է, մեր կամքը, եւ բոլոր գործողությունները ինչ անում ենք կամքի շնորհիվ - դա միայն գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մարդու ուղեղում եւ այն կարելի է ցանկացած ժամանակ անջատել: Սա արդեն ապացուցել են բրիտանացի փորձագետները:

Թմրանյութի ստացումը

Բուրունդանգան ստանում են բրուգմանսիայից (սա թունավոր բույս ​​է, թմրամիջոցի տարատեսակներից է հանդիսանում): Նյութը, որ պարունակում է թմրամիջոցը կոչվում է սկոպոլամին , սա հենց այն շատ վտանգավոր տարրն է, որը ճնշում է մարդու կամքը եւ ստիպում նրան ենթարկվել:  Թմրամիջոցի մեծ չափաբաժինը վտանգավոր է  կյանքի համար:

Նվազագույնը, ինչը կարող է առաջացնել թմրամիջոցի չափից մեծ դոզան - գիտակցության կորուստ եւ ամնեզիա: Դե, իսկ վատագույն սցենարով, անձը չի կարող խուսափել մահից: Որոշ շրջանակներում  սկոպոլամինը կարող է օգտագործվել նաեւ որպես այսպես կոչված «ճշմարտության շիճուկ»:


Հզոր հոգեմետ դեղ

Չնայած այն հանգամանքին, որ նյարդակենսաբանությունում կամքը դեռ լիարժեք չի ուսումնասիրվել, եւ, հետեւաբար, չի հասկացվում շատ առումներով, մասնագետները կարծում են, որ դա շատ բարդ նյարդաբանական եւ հոգեբանական կարողություն է եւ մարդկային գլխավոր հատկանիշներից :


Սակայն, եթե այս տարօրինակ թմրամիջոցը դա կարող է անջատել եւ ամբողջությամբ ոչնչացնել, ակնհայտ է դառնում մարդկային բացարձակ խոցելիությունը: Նշանակում է սա էլ հենց ամենահզոր զենքն է `ընդդեմ մարդու կամքի:

Նյարդակենսաբան Ռենատա Թինելը պնդում է, որ «սկոպոլամինը ուժեղ ազդեցություն է գործում հատկապես հիշողության վրա, բայց ոչ մի կերպ չի ազդում մեր ուղեղի այլ մտավոր ունակությունների ու ֆունկցիոնալ գործառույթների վրա, ինչպիսիք, օրինակ, ՝տեղեկատվության պլանավորումը եւ մշակումն է»: Այդպիսի ազդեցության արդյունքում զոհի ուղեղը անխափան աշխատում է, բայց ինֆորմացիան չի կարող պահպանել:



Սակայն, առայժմ սկոպոլամինի ազդեցությունը մեր կամքի ու մարդկային մարմնի վրա ամբողջովին չի ուսումնասիրվել, կարելի է միայն ենթադրություններ անել, որ հանցագործ աշխարհի անդամները ակամա հանդիպել են 21 - րդ դարի ամենաանբացատրելի հոգեմետ նյութերից մեկին:

Սկոպոլամին

Սկոպոլամինի պատմության արմատները գնում է դեպի հնագույն ժամանակները: Ավանդույթի համաձայն, Հարավային Ամերիկայում ապրող հնագույն ցեղերը նյութը օգտագործել են, հանգուցյալ ցեղի առաջնորդների կանանց ու ստրուկների կենդանի թաղելու նպատակով: Ենթադրում էին, որ այդ կենդանի թաղված մարդիկ կարող է առաջնորդին անհրաժեշտ լինեին հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով սկոպոլամինը ստացել է «մահվան շնչառություն» անվանումը:

Այն հարցաքննությունների ժամանակ բազմաթիվ անգամներ կիրառել է նացիստ ​​Յոզեֆ Մենգելը: Սկոպոլամինը սառը պատերազմի ժամանակ գործածվել է նաեւ ամերիկյան հետախուզության աշխատողների կողմից: Այսպես կոչված, «մահվան շնչառությունը» երկար ժամանակ գաղտնիքները իմանալու առավել արդյունավետ միջոց է համարվել:


Այս մարդու կյանքի համար վտանգավոր նյութը պարունակվում է Կոլումբիայի մայրաքաղաքի անմիջական մոտակայքում աճող ծառերի բեղմնափոշում: Դրա մասին տեղյակ են, ոչ միայն մեծահասակները, այլեւ նույնիսկ երեխաները: Վաղ տարիքից կոլումբիացիներին զգուշացնում են, թե որքան վտանգավոր է այդ ծառերի տակ հանգստանալը, եւ առողջության համար ինչ ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ նման անուշադրությունը:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.13.2012

Նոր հակադեպրեսանտը ախտանշանները վերացնում է մի քանի ժամվա ընթացքում:

Դեկտեմբեր 13, 2012

Դեպրեսիայի Նշանները կարող են մի քանի ժամում վերանալ նոր դասի դեղամիջոցներով, հաղորդում է New Scientist -ը: Որպես կանոն, դեպրեսիան բուժում են տրամադրության համար պատասխանատու սերոտոնինի եւ այլ միացությունների մակարդակի բարձրացման միջոցով: Բայց դա տեւում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Սակայն NMDA-ընկալիչներին նպատակաուղղված դեղերով, շատ ավելի արագ է բուժվում: Լավ օրինակ է կետամինը: Սա նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշները մի քանի ժամվա ընթացքում, սակայն հալյուցինացիա է առաջացնում:

Հյուսիս-արեւմտյան համալսարանից Ջոզեֆ Մոսկալը արդեն փորձարկել է NMDA-ընկալիչներ վրա գործող նման միջոց, այն կոչվում GLYX-13, որը երկու ժամվա ընթացքում բարելավում է ախտանիշները առանց նկատելի կողմնակի բարդությունների: Դեղորայքը կամ մեծացնում է ուժը կամ նեյրոնների միջեւ կապեր: Բայց կոնկրետ գաղտնիքը որն է, գիտնականները չեն կարող ասել:

Ժերար Սանակորը, Յելի Բժշկության դպրոցից կարծում է, որ դեպրեսիայով մարդկանց մոտ կարող է ճակատային հատվածի գլխուղեղային կեղեվի գործունեության անկում դիտարկվել: Իսկ GLYX-13 վերացնում է այդ ճգնաժամը: Մոսկալի գնահատմամբ, դեղորայքը շուկա կմտնի 2016 թ.: 

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.30.2012

Կանայք չեն կարող մերժել ժպտացող տղամարդուն, ցույց է տալիս ուսումնասիրությունը

Նոյեմբեր 30, 2012

Կանայք չեն կարող մերժել ժպտացող տղամարդուն, ցույց է տալիս ուսումնասիրությունը.
Գրանադայի համալսարանի hոգեբանները պարզել են. Տղամարդուն բավական է ժպտալ եւ կինը պատրաստ է անել այն, ինչ ցանկանում է: Իրենց փորձերում, գիտնականները հետեւել են, ինչպես է տղամարդու ժպիտը ազդում իր անձի ու մարմնի լեզվի նկատմամբ կանանց ընկալմանը, - գրում է The Daily Mail -ը:

Այդպիսով, տղամարդը գերիշխող դեր ունի, կանայք հաճախ ենթարկվում են նրանց: Այս համակարգը աշխատում է, հատկապես, եթե տղամարդը ժպտում է: Ընդ որում, դրանից հետո,  նա կարող է իրեն թույլ տալ սեքսիստական նկատողություններ անել:

Կանայք ավելի շատ ապավինում են մարմնի լեզվին եւ ժպիտը ունակ է խաբել նրանց: Այդ պատճառով, կանայք չեն քաշվում մարմնի լեզվի եւ բառերի միջեւ անհամապատասխանությունից: Մեկ ժպիտը բավական է նվաճելու կանանց բարեհաճությունը:

Եթե ​​կինը չի ցանկանում մանիպուլյացիայի զոհ դառնալ, նրան անհրաժեշտ է հիշել, տղամարդու ժպիտի կախարդական ազդեցության մասին: Գումարած, աշխատանքային հարաբերությունների շրջանակներում, հանդիպումից առաջ պարզել, թե ինչ է ուզում տղամարդը: Սա թույլ կտա նախապատրաստվել:
Հոգեբանները նաեւ խորհուրդ են տալիս նայել տղամարդկանց աչքերին ու քիչ ժպտալ: 

11.21.2012

Կողմնակի մտքերը կարող են արագ ծերացնե՞լ

Նոյեմբեր 20, 2012 emaxhealth.com

Մարդիկ, ովքեր սավառնում են ամպերում, արագ են ծերանում, նշում են Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները: Հայտնի է, որ տելոմերները (պաշտպանիչ ֆրագմենտներ ԴՆԹ ծայրերում, որ պահպանում են քրոմոսոմները) տարիքի հետ կարճանում են: Որքան շուտ է դա տեղի ունենում, այնքան բջջային ծերացման գործընթացը արագ է ընթանում, գրում է Business Standard -ը:

Եթե ​​մարդը երկար ժամանակ կարող է կենտրոնանալ ընթացիկ իրադարձությունների վրա, նրա մոտ երկար տելոմերներ են: Սա ցույց է տվել 50-65 տարեկան 239 առողջ կանանց հետազոտումը: Ինչ վերաբերում է կարճ տելոմերներին եւ հակումը անցնել ակտուալ իրականությունից կողմնակի մտքերի, գիտնականները չգիտեն, թե արդյոք նման մտածողությունը կրճատում են տելոմերները, կամ հակառակը:

Կամ ընդհանրապես կա այլ կողմնակի գործոն այստեղ, նշում է ուսումնասիրության հեղինակ Էլիսա Էփելը: Այս աշխատանքը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ առաջին անգամ կապ է հաստատվել ուշադրության, տելոմերի երկարության, սթրեսի վերահսկման եւ դեպրեսիայի միջեւ:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ տելոմերի երկարությունը կախված է սթրեսի որոշ ձեւերից եւ դեպրեսիայից:

11.16.2012

Կանայք հակված են դեպրեսիայի օմեգա-3 սակավության պատճառով, ցույց է տվել վերլուծությունը

Նոյեմբեր 16, 2012 healthnhorizons.com

Omega-3 ճարպային թթուները զարմանալի կերպով ազդում են կանանց հոգեկան վիճակի վրա, երբ մայր են դառնում:
Ըստ գիտնականների, դիետայի մեջ թթուներով հարուստ ձուկ ներառելու դեպքում, թույլ կտա ազատվել հետծննդյան դեպրեսիայից, ցույց է տվել Մոնրեալի համալսարանի աշխատանքը:

Գիտնականների կարծիքով, ծննդաբերության տարիքի կանայք, սկզբունքորեն կարող են դեպրեսիայի հետ բախվել: Երեխայի ծնվելուց հետո վիճակը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Ինքնին հետծննդյան դեպրեսիան էապես վատացնում է կանանց առողջությունը եւ ազդում երեխայի զարգացման վրա:

Ընդ որում, հիմքեր կան ենթադրելու, որ omega-3 սպառումը օգնում է սերոտոնինի արտադրությանը ուղեղում, կարգավորելով տրամադրությունը, ասում է Գաբրիել Շապիրոն, Sainte-Justine Մոր եւ մանկան հիվանդանոցին կից հետազոտական ​​կենտրոնից:

Omega-3 անբավարարությունը պայմանավորված է նրանով, որ միացությունը տրվում է երեխային դեռ հղիության փուլում: Իսկ հետո, կերակրման ժամանակ - կաթի միջոցով: Թթուների պակասը առկա է առնվազն վեց շաբաթ ծննդաբերությունից հետո: Այդ պատճառով, ձուկը պետք է լինի կանանց կերակրացանկի առանցքային տարրերից:

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

11.13.2012

Հոգեբանը կազմել է TOP-10 մասնագիտությունները հոգեկան խնդիրներ ունեցողների միջեւ

Բրիտանացի հոգեբան Քեվին Դաթոնը կազմել է այն մասնագիտությունների ցուցակը, որոնք պսիխոպաթները առավել հաճույքով են կատարում:
goodreads.com

«Պսիխոպաթների փիլիսոփայություն. ինչպես կարող են սրբերը, լրտեսները, սերիական մարդասպանները մեզ սովորեցնել հաջողության հասնել» գրքի հեղինակը հայտնել է 10 աշխատատեղեր, որոնք փարատում են անհավասարակշիռ միտք ունեցող մարդկանց եւ 10 մասնագիտություններ, որ հոգեկան հիվանդները կընտրեն միայն վերջին դեպքում:

Իր գրքի սկզբում գրողը հայտարարում է, որ պսիխոպաթների հիմնական որակական հատկանիշները - սառնաարյունությունն է, դաժանությունը, եսասիրությունը, զգացմունքների պակասը եւ նպատակասլացությունը արդյունքի վրա:

Այս որակների փաթեթը կարող է օգնել հեշտությամբ հաջողության հասնել, եթե դրանք ճիշտ հունի վրա դրվեն: Բայց հնարավոր է, որ միյուսները հարմարավետ չեն զգա նման աշխատողի կողքին: Ի թիվս այլ պայմանների, որոնք թույլ են տալիս գժերին իրենց լիարժեք զգալ - գերիշխանության զգացումն է այլոց նկատմամբ, ճնշել շրջապատող մարդկանց եւ ինքնահաստատվել նրանց հաշվին:

Հիմնվելով անհավասարակշիռ մտքի տեր մարդկանց իդեալական աշխատատեղ փնտրելու պայմաններին, գրողը կազմել է "պսիխոպաթների" 10 մասնագիտությունների վարկանիշը նվազման կարգով:

1) ընկերության նախագահ
2) փաստաբան
3) TV կամ ռադիո լրագրող
4) վաճառող
5) վիրաբույժ
6) լրագրող
7) ոստիկան
8) քահանա
9) խոհարար
10) զինվորական

Իսկ 10 առավել ոչ դուրեկան մասնագիտությունները պսիխոպաթների համար ներառում է այսպիսի մասնագիտություններ, 
բուժքույր, 
խնամող,
թերապեւտ,
ստիլիստ,
բարեգործական կազմ. աշխատող,
ուսուցիչ,
նկարիչ,
բժիշկ
հաշվապահ.
Այս բոլորը պահանջում են կարեկցանք եւ օգնություն մյուսներին, որը բնորոշ չի պսիխոպաթներին:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ :

11.01.2012

Սոցիալական ցանցերի ավատարների բնութագրեր (3 ֆոտո)

Ցանցերի ավատարների(օգտագործողին ներկայացնող նկար) հետաքրքիր դասակարգում, որը կօգնի ավելի շատ բան իմանալ ստեղծողների մասին: Հետաքրքիր տեղեկություն, որը առաջարկում եմ նկատի առնել:
Ավատարի գաղտնիքները.







Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է: 

10.30.2012

Դաստիարակություն ճապոնական ձեւով ( 6 ֆոտո)

Ճապոնական դպրոցներում աստիճանաբար ներդրվում է դաստիարակության նոր եղանակ: Դպրոցականներին ստիպում են առանց ձեռնոց, մերկ ձեռքերով լվանալ զուգարանները: Հասարակությունը այս նորությունը դժգոհությամբ ու զզվանքով ընդունեց:








 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

10.22.2012

Ես կույս եմ, իսկ եթե լուրջ,

ես կարծում եմ, որ եթե տղամարդը, ում համար կարևոր եմ ոչ թե ես այլ կուսաթաղանթս, չի լինի իմ կողքին»,-ասում է երգչուհի Juice -ը:
- - -
«Մի անգամ իմ աշխատասենյակ հրմշտոցով մտան մի քանի հոգի ու պարզվեց, որ մայր ու տղա բերել էին իրենց հարսին ստուգման: Գիշերը տղան կապույտ թել էր գտել, վերցրած բերեցին ու այդ անգամ չկարողացա ասել, որ կար չի: Հո չէի ասելու ներքնաշորի թելն ա: Ստիպված եղա ասել ճշմարտությունը: Ու կռիվ, մի ծեծ ու ջարդ: Էդ հարսին էնքան ծեծեցին, որ ես ուղղակի ապշած էի: Բայց հիմնականում չեմ ասում, որ այո վերականգնվել է կուսությունը: Երբեմն իմ մեկ սուտը կարող է մարդկային ճակատագիր փրկել»,- slaq.am-ին պատմում է գինեկոլոգ, սեքսապաթոլոգ Արմեն Դավթյանը` միաժամանակ նկատում է. «Էդ տղաները, որ բերում են հիմնականում 99 տոկոսով ռաբիզ ու քյարթ են:  Թող ինձ ներեն իրանք, բայց ես այդ տպավորությունն եմ ստացել»:
 ...
Արդեն անկեղծության հարցում, բարեբախատաբար, համեստություն է անում ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը: Նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ եթե իր բերանը բացի, Երևանի կեսը մյուս կեսի հետ կկռվի: Այսօր սակայն մեզ հետ զրույցում թվերը փոքր-ինչ փոփոխվեցին. «1/3-ը իրար հետ կկռվեն»,- ասաց նա` խորհուրդ տալով իր այս ասածներին վերաբերվել հումորով: Այդուամենայնիվ նա բացում է փակագծերը. «Խոսքս վերաբերում է ընտանքիների, ամուսինների և կանանց հարաբերությունների մասին»,-ասաց նա: Հարաբերությունները գուցե փոխվել են, բայց ինչպես սեքսպաթոլոգներն են պնդում` մենթալիտետը չի փոխվել. «Եթե մարդը նույնիսկ չգիտի անցանկալի հղիությունից պաշտպանվելու տարբերակը, և սեռական ակտից հետո թռվռում է անկողնու վրա, որպեսզի չհղիանա, ուրեմն պարզ է, որ կուսաթաղանթի վերականգնումը բավականին բարդ երևույթ կհամարվի»,-ասում է սեքսապաթոլոգը:

Երգչուհի Juice-ը կարծում է, որ եթե տղան ու աղջիկը որոշել են ամուսնանալ, ուրեմն պետք է անկեղծ լինեն իրենց հետ:Նա պնդում է, որ երբեք չի գնա այդ քայլին, կարծում է, որ հարաբերությունները չպետք է կառուցվի ստի վրա:«Ես կույս եմ , եթե խոսենք լուրջ, ես կարծում եմ, որ եթե տղամարդը, ում համար կարևոր եմ ոչ թե ես այլ կուսաթաղանթս, չի լինի իմ կողքին»,-ասաց նա:

Ինչ է ստացվում, որ «մեծն» կուսաթաղանթի թեման բավականին ակտուա՞լ է, որ այն այնքան կարևոր քննարկումների պատճառ է դարձել` կարծես տարածաշրջանի համար ստրատեգիական նշանակություն ունի՞: Սա հավանաբար այն դեպքն է, երբ գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է ոչխարը սարն անցավ: Մինչ տարբեր տեղերում բուռն քննարկումներ են տեղի ունենում, ինչ-որ սենյակում մի կին դառնում է «համեստ, ամոթխած ու հայ աղջիկ»:
Աղբյուր եւ ամբողջությամբ. http://www.slaq.am/arm/news/89359/

9.29.2012

Տնային աշխատանքների համատեղ կատարումը ոչնչացնում է ամուսնությունները:

Սեպտեմբեր 28, 2012
Զույգերը, ովքեր կիսում են կենցաղային պարտականությունները, ամուսնալուծվելու ավելի մեծ ռիսկերի են դիմում, քան երբ տան աշխատանքների առյուծի բաժինը կնոջ ուսերի վրա է: Սա պարզել են նորվեգական ուսումնասիրությունները, գրում է 9 News -ը:
Այդպիսով, ամուսնալուծությունների ռիսկը ավելանում է 50% - ով: Ընդ որում, որքան ավելի շատ են տղամարդիկ տանը աշխատում, այնքան ավելի հաճախ են զույգերը ամուսնալուծվում, ասում է հետազոտող Թոմաս Հանսենը: Ի դեպ, ներկայիս հարաբերությունների մոդելներում, որպես կանոն, առաջարկվում է բաժանել պարտականությունները:
Զուգընկերները եթե ուզում են առողջ լինել պետք է միասին քնեն, ասում են գիտնականները:

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

9.13.2012

Հարցումը ցույց է տվել, թե ինչու են որոշ տղամարդիկ այցելում մարմնավաճառներին:

Սեպտեմբեր 13, 2012 Global Look Press

Երկու հոգեբաններ փորձել են պարզել, թե ինչու են որոշ մարդիկ պատրաստ վճարել սեքսի համար, - գրում է The Sydney Morning Herald.-ը: Deviant Behavior ամսագրում հրապարակվեց նրանց զեկույցը: Ուսումնասիրության արդյունքը անսպասելի էր. տղամարդկանց մեծ մասը նախընտրում է չմտածել այն մասին, թե նրանք «առնում» են կնոջը լիցքաթափվելու համար, իսկ նրանց աշխատանքը անարժան է:

584 հարցվողներից ( թեմատիկ ֆորումի մասնակիցները, միջին տարիքի տղամարդիկ, ամուսնացած  , աշխատանք ունեցող, լավ վարձատրվող) գերակշիռ մասը հայտնել է, որ վճարել են սեքսի համար, քանի որ նրանք աղջկա հետ շփվելու բավարար փորձ չունեն : Սա չի համապատասխանում տղամարդկանց վարքագծի տարածված կարծրատիպին:

Փաստորեն, կանանց մեջ, ովքեր վաստակում են մարմնավաճառության միջոցով, նրանք փնտրում են « կատարյալ աղջկա պատկերը »: Ակնհայտ է, որ իդեալական կնոջ մասին գաղափարը, ենթադրում է ինտիմ հարաբերությունների պատրաստ կնոջ, որը հոգում է տղամարդու կարիքները, եւ այնքան էլ պահանջկոտ չեն, զգացմունքային տեսանկյունից:

Հատկանշական է: տարբեր տեսակի սեռական կոնտակտներից ավելի հաճախ ընտրել են ստանդարտ հեշտոցային, հրաժարվելով օռալ կամ անալ սեքսից: Այսինքն, տղամարդիկ հակված են ավանդական հարաբերությունների ձեւին:
-
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

8.28.2012

Հինգ անսպասելի բան, որ ձեզ խելացի է դարձնում: (5 Ֆոտո)


5. Ձեր հագուստը:

Զարմանալի է, բայց փաստ. հագուստը որ կրում ենք ազդում է մեր ուղեղի գործառույթի վրա, եւ դա փորձերով ապացուցված է գիտնականների կողմից:
Գիտնականները համոզված են որ "գիտնականի հագուստը" զգալի հոգեբանական ազդեցություն է գործում: Մարդկանց հագցնելով լաբորատորիայի խալաթ, եւ նրանց ասելով որ դա գիտնականի հագուստ է, ավելի լավ են խնդիրներ լուծում, քան այն մարդիկ որոնց ասել են որ դա նկարիչի հագուստ է: Սակայն այս փորձի արդյունքները մտածելու տեղիք են տալիս. միթե՞ մարդիկ կարծում են որ նկարիչները հիմար են:

Ի դեպ, բիկինին գեղեցիկ սեռի վրա հակառակ ազդեցություն է գործում, ապացուցել են  գիտնականները, մեկ այլ փորձի շրջանակներում: Փորձի մասնակից կանանց մի մասին հագցնելով լողազգեստեր, միյուս մասին սվիտերներ, պարզվել է որ լողազգեստով կանայք վատ են տրամաբանում: Իսկ տղամարդկանց վրա լողազգեստը ոչ մի ազդեցություն չի գործել:

4. Վատ տրամադրությունը:


Եվս մեկ զարմանալի հայտնագործություն գիտնականների կողմից, ՝վատ տրամադրությունը բարձրացնում է մեր ըմբռնողականությունը, ապացուցել են ավստրալիացի գիտնականները: Իդեպ վատ տրամադրությունը բարձրացնում է նաեւ ստեղծագործական ունակությունները, ապացուցվել է մեկ այլ փորձի շրջանակներում:

3. Պարեր

Գիտնականները վաղուց են տարիքային տկարամտության դեմ
միջոցներ փնտրում, վաղուց ապացուցված է որ մարդիկ որոնք թույլ չեն տալիս ուղեղին ծուլանալ 50 տոկոսով ավելի քիչ են տառապում տկարամտությունից:


Սակայն ծերունական զառամախտի դեմ կա ավելի արդյունավետ միջոց, ՝պարերը: Պարելը 76 տոկոսով նվազեցնում է ծեր հասակում տկարամտության վտանգը:

2. Նիկոտին


Նիկոտինի կաթիլը կարող է ձի սպանել, եւ իհարկե վնաս է հասցնում մեր մարմնին: Սակայն սպանելով մեր մարմինը, նիկոտինը դրական է ազդում մեր ուղեղի վրա, ապացուցել են Ամստերդամի համալսարանի գիտնականները: Մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տարեցներին տալով նիկոտինային ծամոն, ստուգվող խմբի համեմատ երկու անգամ արագ են պատասխանել հարցերին եւ լավացրել է հիշողությունը:

1. Էլեկտրականություն

Ուզու՞մ եք լավացնել ձեր ուղեղի աշխատանքը, ուրեմը «լիցքավորեք» այն:
Ավստրալիական գիտնականները ստեղծել են մի սարք, որը էլեկտրական ստիմուլներ է ուղարկում դեպի ուղեղ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականը խիզախ հիվանդի ուղեղի մեջ էլեկտրական հոսանք են ուղարկում:


Արդյունքում կամավոր փորձարկման ենթարկված մարդիկ կարողանում են ավելի բարդ խնդիրներ լուծել, քան միջին վիճակագրական մարդը, հայտնում են ավստրալիացի գիտնականները:


8.27.2012

Կանանց դավաճանության 14 պատճառները

Շատ հաճախ կանայք դավաճանում են որովհետեւ կնոջը անհրաժեշտ է "զգացմունքային դոպինգ".
Կանանց դավաճանության 14 պատճառները
Նաեւ
Կանայք ավելի շատ են հակված դավաճանության:
Հոգեբաններն ապացուցում են, որ տղամարդիկ իրենց կանանց դավաճանում են անհամեմատ շատ, քան կանայք` ամուսիններին: Բանն այն է, որ տղամարդիկ պոլիգամ են, իսկ կանայք անհամեմատ հավատարիմ են ամուսիններին: Այսուհանդերձ, մեր օրերում քիչ չեն դեպքերը, երբ կանայք դավաճանում են ամուսիններին: Հայաստանը եւս բացառություն չի կազմում: Ընդ որում, կանանց ճնշող մեծամասնությունն իրենց սիրային արկածները խիստ գաղտնի են պահում ոչ միայն ամուսիններից, այլ նույնիսկ ամենամոտ ընկերուհիներից: Իսկ ինչն է կանանց դրդում դավաճանության: Ամերիկացի հոգեբանները վստահ են, որ գոյություն ունի կանանց դավաճանության ընդամենը 14 պատճառ.Պատճառ
1. Դավաճանում են նրանք, ովքեր ամուսնացել են, այսպես ասած, աչքերը փակ եւ վաղ հասակում` 17-20 տարեկանում:
2. Ձանձրույթ: Այս պատճառը դավաճանության է դրդում բավական ապահով կանանց, որոնք ձանձրանում են խանութներ եւ ֆիտնես ակումբներ հաճախելուց: Նրանք ձգտում են իրական արկածների: Միաժամանակ նման կանայք ունենում են ձանձրալի ամուսիններ, որոնք ամբողջ օրը աշխատում են, մոռանալով իրենց կանանց մասին:
3. Հաճախ կինը գնում է դավաճանության, չդիմանալով տղամարդու համառ առաջարկներին: Կինը գնում է այս քայլին պահպանելու համար աշխատանքը կամ հանուն ընտանեկան բարեկեցության: Որպես կանոն կանայք անզոր են լինում իրենց համառ ղեկավարների կամ ամուսինների շեֆերի առաջ: Որպես կանոն նման դավաճանությունները մեկից ավելի անգամ չի լինում, քանի որ կինն այնքան վատ է տրվում, որ նրանց հետ այլեւս չեն ցանկանում սեքսով զբաղվել:
4. Հիպերսեքսուալություն: Մեր կողքին ապրում են հիպերսեքսուալ կանայք: Նրանք օրգազմի պահանջ են զգում օրը մի քանի անգամ: Բնականաբար, այս կանանց ամուսինները չեն կարող բավարարել կանանց պահանջները: Տղամարդը ամեն օր մի քանի անգամ սեքսով զբաղվում է միայն կինոնկարներում: Ահա եւ նման կանայք մշտական փնտրտուքների մեջ են` իրենց բնական պահանջները բավարարելու համար:
5. Կանանց դավաճանության պատճառներից մեկն էլ ռոմանտիկությունն է եւ ստեղծագործական բնավորությունը: Այս կանայք ամուսիններին դավաճանում են այն տղամարդկանց հետ, որոնց պատկերացրել են իրենց ուղեղում:

6. Ընտանիքում առկա անտանելի հարաբերությունները: Այս դեպքում կինը փնտրում է այն տղամարդուն, որն իրեն կլսի եւ հոգատար կլինի: Նման տղամարդկանց այս կանայք տրվում են առանց բարդույթների:
7. վրեժ: Նման դավաճանության կանայք գնում են նույնիսկ այն դեպքերում, երբ ամուսինների դավաճանության հիմնավոր ապացույցներ էլ չունեն:
8. Լինում է դեպքեր, երբ սիրահարվում են նաեւ ամուսնացած կանայք: Լինում է նաեւ, որ առանց սեքսի նրանք այլեւս չեն կարող:
9. Ֆիզիոլոգիական պահանջ: Դավաճանության են գնում նաեւ երկար ժամանակ սեքսով չզբաղված կանայք: Այնպես որ, երկարատեւ գործուղումների կամ խոպան մեկնող տղամարդիկ չպետք է մոռանան այս պատճառի մասին: Դավաճանում են նաեւ այն դեպքերում, երբ ամուսիններն իրենց օրգազմի չեն հասցնում:
10. Բազմազանության պահանջ: Կանայք ձգտում են նոր զգացողությունների այնպես, ինչպես ձգտում են նոր իրերի: Այնպես որ, երբեմն կանայք փնտրում են նաեւ սեքս այլ տղամարդկանց հետ:
11. Կանանց մի խումբ էլ սեքսի պահանջ է զգում արտակարգ իրավիճակներում: Այսպիսի կանայք սիրում են սեքսով զբաղվել աշխատավայրում, երբ գիտեն, որ ցանկացած պահի կարող են բռնվել կամ նույնիսկ վերելակում կամ աստիճանահարթակում:
12. Որոշ կանայք էլ դավաճանում են տարբեր պատճառներով նեղացած լինելով ամուսիններից: Նման քայլի գնում են այն կանայք, որոնց ամուսիններն իրենց կոպտում եւ ծեծում են:
13. Մեր կողքին կանայք էլ կան, որոնք ատում են իրենց ամուսիններին: պարզ է, որ այս կանայք ամեն ինչ անելու են իրենց կողմից ատելի ամուսնուն դավաճանելու համար:
14. Հայաստանում էլ կան կանայք, որոնք դավաճանության են գնում, իրենք իրենց համոզելու համար, որ իրենց ամուսինները որեւէ մեկից պակաս չեն սեքսի ժամանակ: Նման կանայք մեծ ռիսկի են դիմում, քանի որ կարող է եւ գտնվի այնպիսի տղամարդ, որն իրոք ավելի լավն է:

Աղբյուր Top-news.am:

8.19.2012

Ինչպես է աշխարհը գազանին խոնարհվում ...

Բրյուսելում արդեն գործում է համաշխարհային սուպերհամակարգիչը ՝«գազանը» - «The Beast».
Կենսաչափական տվյալների անցկացումը համակարգիչ- «գազանին» նշանակում է հոգեբանական զենքի միջոցով անձի զոմբիացում: Դա կիրականացվի առնվազն երկու տարբերակով.

Աշխատանքը մակրոչիպով, արբանյակի կամ այլ ճառագայթային միջոցով մոդուլացնելով ձայնային, ուլտրաձայնային, ինֆրաձայնային  տարբեր հաճախությունների էլեկտրամագնիսական ազդանշանների ուղղակիորեն ազդելով ենթագիտակցության վրա, շրջանցելով գիտակցությունը:
Մակրոչիպի միջոցով կանցկացվեն հոգեզոնդավորում (տեղեկությունների  համարակալում) հաջորդաբար ուղղորդումով, թույլ է տալիս գաղտնի վերահսկել մարդու վիճակը եւ վարքագիծը: /վիդեո.


Get Adobe Flash player

8.08.2012

Ստելուց հրաժարվելը բարելավում է առողջությունը:

August 8, 2012
Փաստերի խեղաթյուրումը, աննշան սուտը բացասական ազդեցություն է գործում մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա, ապացուցել են Նոտր-Դամի համալսարանի գիտնականները, գրում է The Daily Mail -ը: Ինչպես ցույց է տվել 18-71 տարեկան 110 մարդկանց տասամյա հետազոտությունը, մարդիք ովքեր փորձել են նվազեցնել սուտը (ըստ առաջադրանքի դա պետք է անեին կամավորների 50% -ը), ի վերջո իրենց ավելի հանգիստ են զգում եւ ավելի քիչ են ենթարկվում տխրության: Բացի այդ, նրանք ավելի քիչ են գլխացավ, կոկորդի ցավ ունեցել: Նրանք ավելի լավ հարաբերություններ են ունեցել շրջապատի մարդկանց հետ:

Պրոֆեսոր Անիտա Կելին նշում է, որ մարդը միջինը ստում է շաբաթը 11 անգամ: Այսպիսով, առաջին խումբը ստել Է երեք անգամ ավելի քիչ, քան սովորաբար: Արդյունքում, արձանագրվել է չորս ավելի քիչ բողոք հոգեկան վիճակի վերաբերյալ ու երեք բողոք քիչ ֆիզիկական խնդիրների վերաբերյալ:

Իրենք փորձի մասնակիցները նշել են, որ իրենք կարող են այլեւս ավելի չստել իրենց ձեռքբերումների համեմատ: Նրանցից ոմանք խոստովանել են, որ դադարել են սուտ խոսել, օրինակ աշխատանքից ուշանալը կամ գործը կիսատ թողնելը արդարացնելու համար:

Գտեք մեզ ֆեյսբուքում