Показаны сообщения с ярлыком Ծագումնաբանություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ծագումնաբանություն. Показать все сообщения

12.06.2012

Գիտնականները պարզել են ինչպես թարմացնել սիրտը, նոպայից հետո

Դեկտեմբեր 6, 2012  newscientist.com

Գրեթե անմիջապես մահից հետո սրտի բջիջները կորցնում են բաժանվելու կարողությունը: Սրտի նոպայից հետո, այդ բջիջները մահանում են: Նրանց տեղում ձեւավորվում է  սպիաձեւ հյուսվածք, - պատմում է newscientist -ը: Մաուրո Ջիացան, գենային ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիայի միջազգային կենտրոնից, գտնում է, որ որոշ մոլեկուլների օգնությամբ կարելի է խթանել տարեց բջիջները, ստիպելով նրանց բաժանվել:

Մոլեկուլները, որոնց մասին խոսք է գնում mRNA - կարճ RNA հաջորդականության են, գեները միացնող եւ անջատող: Ջիացան փորձարկեց 875 mRNA /մակրոRNA/ աճեցված կրծողների սրտի մկաններում: Պարզվեց, 204 mRNA վերաակտիվացրել են բջջային բաժանումը, այդ թվում, երկու RNA որոնք ազդում են գրեթե 2000 գեների վրա:

Ջինացան եւ նրա գործընկերները սրտի կաթված առաջացրեցին տարեց մկների մոտ, ապա  վնասված տարածք մտցվեց անվնաս վիրուսով երկու ամենաակտիվ mRNA: Այդպիսով, վերականգնում տեղի ունեցավ բժիշկներին հետաքրքրող հատվածում, այլ ոչ շրջապատող հյուսվածքներում:

Երկու շաբաթվա ընթացքում, դրական տեղաշարժեր նկատվեցին (հյուսվածքների կծկումների ուժը ավելացել էր եւ վնասվածքի աստիճանը նվազել ): Ընդ որում, ուսումնասիրվող բջիջները բաղկացած էին տարեց բջիջներից:

Այս տեխնոլոգիան շատ հեռանկարային է, քանի որ mRNA չի հրահրում այլ բջիջների բաժանում, նշանակում է դրանք կանցերոգեն չեն: Գիտնականները առաջարկում են անցնել սինթետիկ mRNA: Պատրաստվել է Աշխարհի շուրջ

12.01.2012

Գենետիկները վստահ են, որ իրենք գենոմի լիակատար փոփոխության եզրին են

Նոյեմբեր 30, 2012 exaltedtruth.com
Հայտնի է, որ ԴՆԹ կազմի մեջ մտնում է ադենին, տիմին, ցիտոզին եւ գուանին: Սրանք ազոտական ​​հիմքեր են: Դրանք կարող են ջրածնային կապերի միջոցով զույգեր ձեւավորել (ադենին տիմինի հետ, ցիտոզինը գուանինի հետ), գրում է "Ռեմեդիումը":

Սկզբունքորեն, գենոմի մեջ կարող է ազոտական ​​հիմքերի փոփոխություններ արվել ( այն դեռեւս 1989 թ. արել է Սթիվեն Բենները), սակայն ամբողջովին իրավիճակը փոփոխելու գիտնականների բոլոր փորձերը ձախողվել են: Չնայած ԴՆԹ մասնակի ծածկումը իմացվում է բջիջների ֆերմենտներով(Բենները այն ժամանակ մտցրեց իզո-ցիտոզին եւ իզո-գուանին), որը կարելի է հաջողություն համարել: Խնդիրը ջրածնի-իզո-գուանինի անկայունությունն է, որը հաճախ սխալմամբ միանում է տիմինի հետ:

Վերջերս Էրիկ Քուլին, Սթենֆորդի համալսարանից, հաջողվեց ստանալ տիմինի անալոգային տիմին - դիֆլուորոտոլուեն: Նրանում ջրածինը ամուր ֆիքսված էր, իսկ միացությունը շատ հեշտորեն ճանաչվում բջիջի կողմից:

Եւ, ինչպես սահմանել է Ֆլոյդ Ռոմեսբերգը, Սկրիպսի գիտահետազոտական ​​ինստիտուտ, որպեսզի բջիջը ճանաչի հիմքը, այն պետք է լինի հիդրոֆոբիկ, եւ ջրածնային հանգույցներ ձեւավորի: Ընդհանուր առմամբ, ԴՆԹ մոնոմերի առավելագույն համապատասխանության զույգի որոնելու համար, գիտնականները 60 հիմքերով ավելի քան 3,600 համակցություններ /կոմբինացիաներ/ են ուսումնասիրել: Իդեալական զույգեր են անվանել MMO2 եւ SICS:

Ի դեպ, անցյալ տարի Իտիո Հիարոն եւ նրա գործընկերները ստացել են Ds եւ Diol1-Px հիմքերով ԴՆԹ - ր: Ռեպլիկացիայի ընթացքում, գրեթե միշտ այս զույգը պահպանվել է: Իրենց հերթին, Քեմբրիջի աշխատակիցները նուկլեինաթթվի անալոգ են ստացել: Նրանում շաքարի մնացորդները փոխարինել են այլ պարբերական կառուցվածքներով: Արդյունքում ստացված շղթան անվանվել է XNA:  XNA հետ միասին, գիտնականները ստեղծել են ֆերմենտ, որը XNA -ն ԴՆԹ ի է վերածում:


Ֆիլիպ Մարլերը, աղիքային ցուպիկի գենոմի մեջ տիմինի մնացորդների մեծ մասը փոխարինեց քլորուրացիլով: Ժամանակի ընթացքում, առանց քլորուրացիլի ավելացման միկրոբը այլեւս չէր կարողանում գոյատեւել: Գիտնականները պատրաստվում են մոտ ժամանակում բակտերիաների բոլոր չորս հիմքերը փոխարինել հիդրոֆոբիկ անալոգներով: Սա պաթոգենների բուժման նոր ձեւեր մշակելու հույս է ներշնչում:

11.29.2012

Բիգֆութը - մարդկային անհայտ տեսակի հետ խաչասերման արդյունք է, պնդում են գիտնականները

Dr. Melba S. Ketchum, Director | | DNA Diagnostics Նոյեմբեր 29, 2012

DNA Diagnostics ԴՆԹ ախտորոշման գենետիկները հայտնաբերել են. - Բիգֆութ ` մարդու հարազատ, ով հայտնվել է մոտ 15.000 տարի առաջ: Մելբա Ս. Կեթչումը պնդում է, որ ժամանակակից կանանց նախնիները շփման մեջ են մտել ինչ-որ անհայտ տեսակի ներկայացուցիչների  հետ. Արդյունքում հայտնվել են բիգֆութներ -մարդանման հիբրիդները, - գրում է  Discovery News -ը: Գիտական ​​հանրությունը արձագանքել է այս տեսությանը, մեծ թերահավատությամբ:

Աշխատելու համար ստացվել է բիգֆութի միջուկային գենոմը, հայտնում են գիտնականները: Նրա վերլուծությունը ցույց տվեց, որ միտոհոնդրիալ ԴՆԹ նման է ժամանակակից homo sapiens ԴՆԹ -ին: Սակայն միջուկային ԴՆԹ տարբերվում է, որը խոսում է երրորդ տեսակի միջամտության մասին:. Իրականում, մի կաղմից կարելի է ենթադրել, որ homo sapiens խաչասերվել է կապկանման տեսակի հետ:

Սակայն, թերեւս, հետազոտվող նմուշները պարզապես բավական մաքուր չէին: Նրանց մեջ հեշտությամբ կարող էին գիտնականների ԴՆԹ ընկնել, կամ աղտոտումը տեղի է ունեցել դեռ բնական միջավայրում, մինչեւ հետազոտություն սկսելը: Նաեւ հարցական է նմուշների իսկությունը: Գենետիկները չեն ասում, թե նրանք ինչպես են պարզել կենսաբանական նյութի «տիրոջը»:

Մինչդեռ, Կեթչումը կոչ է անում կառավարությանը բիգֆութը ճանաչել որպես Հյուսիսային Ամերիկայի բնիկների եւ պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները եւ մարդու իրավունքները: Պետք է նշել, որ նախկինում Օքսֆորդի համալսարանի եւ Լոզանի կենդանաբանական թանգարանի աշխատակիցները նույնպես հայտարարել են, բիգֆութի մազերի գենետիկական վերլուծություն անցկացնելու մասին:

11.21.2012

Ավելորդ քաշը կապված է երջանկության հետ

Նոյեմբեր 21, 2012 health.ninemsn.com.au
Ավելորդ քաշը եւ դրական տեսակետը աշխարհի նկատմամբ կապված են. 

Գենետիկները անսպասելի բացահայտում են արել. FTO գենի որոշակի փոփոխությունով մարդիկ, զուգորդված գիրացման բարձր ռիսկով, 8% - ով պակաս հավանականությամբ են տառապում դեպրեսիայից, - գրում է  The Telegraph -ը:

Հետեւաբար, ըստ հետազոտողների, գեր մարդիկ ավելի երջանիկ են միյուսներից: Սա հակասում է ընդունված կարծիքին, որ գիրությունը տանում է դեպրեսիվ վիճակի, եւ դեպրեսիայի հոգեվիճակով մարդիկ, իրենց հերթին ենթակա են քաշի ավելացման ակտիվ գործունեության կրճատման եւ ոչ ճիշտ սննդակարգի պատճառով:

«Մենք դեպրեսիայի նոր մոլեկուլային հիմք ենք բացահայտել: Նախկինում երկվորյակների, հարազատների վրա անցկացված հետազոտության արդյունքով դեպքերի մինչեւ 40% - ի դեպքում դեպրեսիան ժառանգական բնույթ է կրում, սակայն կոնկրետ գեներ մինչեւ հիմա չի ասվել», ասում է Dr. Դեվիդ Մեյրը:

Այս անգամ, գիտնականներն ուսումնասիրել են 17.200 ԴՆԹ նմուշների տվյալներ, որոնք հավաքված էին 21 երկրների կամավորներից, գիտահետազոտական ​​ինստիտուտի բնակչության առողջության շրջանակներում: FTO գենի եւ դեպրեսիայի ցածր ռիսկ հայտնգործված կապը ավելի ուշ հաստատել են եւս երեք այլ հետազոտություններ:

11.17.2012

Գենի յուրահատուկ փոփոխությունը խոստանում է Ալցհեյմերի հիվանդության դեմ առաջին դեղամիջոցը նվիրել

Նոյեմբեր 16, 2012 news.usc.edu

Գենետիկները հազվագյուտ մուտացիա են գտել, որը սովորաբար կապում էին բորբոքման հետ, այն կարող է երեք անգամ մեծացնել Ալցհեյմերի Alzheimer հիվանդության ռիսկը, հաղորդում է CTV News -ը: Այս գենետիկ փոփոխությունը - TREM2 - գտնվում է ոչ պակաս, քան մարդկանց 1% - ի մոտ:

Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել աշխարհում մոտ 30 մլն մարդկանց մոտ: Առաջիկա երեք տարիների ընթացքում, այդ ցուցանիշը պետք է աճի մինչեւ 35 միլիոն մարդ: Սկզբում, հիվանդը սկսում է հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ: Ժամանակի ընթացքում, կորցնում է բոլոր մտավոր կարողությունները, անձը անգործունակ է դառնում:

4.13.2012

Գիտնականները փորձարկել են փխրուն X - քրոմոսոմի դեմ միակ միջոցը:

Ապրիլի 12, 2012
Փխրուն X քրոմոսոմի սինդրոմը առաջանում է FMR1 գենի մուտացիաի պատճառով: Արդյունքում, մարդիկ տառապում են մտավոր անհասունությունունից: Նա հակված է լինել ագրեսիվ, շարժողական արգելակողականություն, հիշողության հետ կապված խնդիրներ, խնդիրներ շփումներում: Այս պահին սինդրոմի բուժման համար չկա պաշտոնապես ճանաչված դեղորայք:

Սակայն գիտնականներին հաջողվեց հայտնաբերել մի կապ, որը ըստ նրանց խոսքերի, կարող է հակադարձել հիվանդության ախտանիշները, հաղորդում է  Xinhua - ն, վկայակոչելով Neuron ամսագրի հոդվածը: Ավելի վաղ ​​անցկացրած հետազոտությունում `ասվում է, որ նեյրոտրանսմիտ գլուտամատի ռեցեպտորի նախատիպը, mGlu5 արգելակումը տանում է դեպի սրության ախտանշանների նվազում:

Սակայն մասնագետների վերջին հետազոտության շրջանակում մասնագետները որոշեցին փորձարկել այս պնդումը կրծողների սինդրոմի օրինակի հետ: Կենդանիներին ներարկվել է նոր ինհիբիտոր mGlu5 - CTEP, նրանց ուղեղի լիովին կազմավորվելուց հետո:

Պարզվում է, եթե նույնիսկ բուժումը սկսվել է չափահաս կենդանիների մոտ, հաջողվել է նվազեցնել մի շարք ախտանիշների սրությունը, այդ թվում `լսողության խնդիրների, հիշողության եւ ձեւաբանական փոփոխությունների: Թեեւ CTEP միջոցը ի սկզբանե չէր մշակվել մարդկանց համար, գիտնականներ կարծում են, որ այն կարող է օգնել մարդկանց:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com

Գտեք մեզ ֆեյսբուքում