Показаны сообщения с ярлыком սկանդալ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սկանդալ. Показать все сообщения

11.22.2012

Շպրոտի (Անի Թովմասյան) նոր սկանդալային ֆեյլերը, սեւամորթը, ամերիկան

Շպռոտը (Անի Թովմասյան) Ամերիկայից է զարմացնում հայերին
Մի քանի տարի առաջ հայտնի սկանդալային երգչուհի Շպրոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի հայկական մրցանակա բաշխություններից մեկը վարելու չվերադարձավ, ու այլեւս չերգեց ..., հայտնում են թերթերը
Շպռոտի տղամարդը սեւամորթ է.
Շպռոտը սևամորթից երեխայի է սպասում...

Նման արկածային վերնագրերով են այդ հոդվածները սկսվում:
Թվում է ինչ կա դրանով զարմացնելու, սերը մաշկի գույն չի հարցնում, մանավանդ Շպրոտի պարագայում, նա սուր զգացումների սիրահար է, կամ միթե՞ Շպրոտի ենթադրվող հղիությունն է սենսացիա:
Բայց սրա հետ միաժամանակ, մի քանի պոռնո ֆիլմեր ցուցադրող կայքեր,  "Շպռոտ (Անի Թովմասյան) նոր սկանդալային վիդիո", Շպռոտի մասնակցությամբ համապատասխան բնույթի տեսանյութեր են տեղադրել:

Ինչու՞ երկարատեւ լռությունից հետո միանգամից սկսեցին խոսել Շպռոտից, գուցե դա  ուղղորդվու՞մ է, սկանդալային տեսանյութերի մասին լուրերը չեզոքացնելու համար, համապատասխան ժամանակ հետո երեւի պարզ կլինի սեւամորթի լուրի  իսկությունը:
Միյուս կողմից պարզվում է Շպռոտը բավական դժվարին, բուռն եւ հետաքրքիր կյանք է ունեցել այս ժամանակամիջոցում, դա իմանում ենք կարդալով նրա ԱՄՆ -ում անցկացրած կյանքի մասին պատմող հոդվածները օր.  slaq.am  տեղադրվածը.


Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել:

Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:

9.17.2012

Հիմա էլ Մեծ Բրիտանիայի արքայադուստրն է մերկացել: (18+) (5 photos)

Անգլիայում չի մարել արքայազն Գարիի մերկանալու սկանդալը, ինչպես ԶԼՄ -ում հայտնվեցին արքայազն Ուիլյամի կնոջ Քեյթ Միդլտոնի կիսամերկ լուսանկարները: Հարվածը հասցրել են ֆրանսիական Closer ամսագրի պապարացիները, դա նրանց հաջողվեց երբ Քեյթը եւ Ուիլյամը հանգստանում էին Պրովանսում:
նաեւ Մեծ Բրիտանիայի թագոսւհի Ելիզավետա II թագուհու ամուսինը հպատակներին ցույց է տվել իր առնանդամը:





 
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

9.16.2012

YouTube -ը չի արգելել «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը

Մասնավորապես ֆիլմը գտնվում է - http://www.youtube.com/watch?v=ojVLJ1suYaQ  (սեղմել եւ դիտել, մոտ 14 րոպե ամբողջ ֆիլմը ) հասցեում, կամ այլ YouTube հասցեում եւ կարելի է դիտել օնլայն:

YouTube ազատ ցուցադրությունից չի հանելու «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը, որը իսլամիստների կարծիքով վիրավորում է Մոհամեդ մարգարեին: Ֆիլմը չի խախտում վիդեո-հոստինգի սահմանած կանոնները, հայտնում է Reuters գործակալությունը:
Նախկինում ֆիլմի ցուցադրությունը արգելվել էր Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Լիբիայի եւ Եգիպտոսի տարածքների բնակիչների համար: 
Առաջին երկու երկրների դեպքում քանի որ այդ երկրներից բողոք էր ներկայացվել Google որ ֆիլմը խախտում է տեղական օրենքները: Եգիպտոսի եւ Լիբիայի դեպքում որոշումը կայացվել է հաշվի առնելով այդ երկրներում ստեղծված բարդ իրավիճակը, ասվում է ընկերության հայտարարության մեջ:      Կադր ֆիլմից.
Ֆիլմը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել մուսուլմանական աշխարհում, որտեղ ցուցարարները հարձակումներ են գործել ԱՄՆ դեսպանատների վրա: Լիբիայում ցուցարարները սպանել են 4 ամերիկյան դիվանագետների, այդ թվում, ԱՄՆ - ի արտակարգ եւ լիազոր դեսպանին այդ երկրում:
Աղբյուր
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

4.20.2012

Համացանցում է հայտնվել Օբամայի թիկնազորին մատնած մարմնավաճառի լուսանկարները: (4 ֆոտո)

Համացանցում է հայտնվել Օբամայի թիկնազորին մատնած մարմնավաճառի լուսանկարները (4 ֆոտո)
ԶԼՄ -ում է հայտնվել Օբամայի թիկնազորի հետ գիշերը անցկացրած գիշերային թիթեռնիկի լուսանկարը, որին հրաժարվել էին տալ խոստացված գումարը: Նա 24 տարեկան միայնակ մայր է, անունն է Տանյա:

Աղջկա խոսքերով, որը 9 - ամյա երեխա է դաստիարակում, ինքը մարմնավաճառ չԷ, այլ էքսպորտ-ծառայություններ մատուցող է, այդ պատճառով ծառայությունը $800 արժի, իր հետ ամերիկացիները ակումբում են ծանոթացել եւ գիշերվա շուրջ պայմանավորվել:

Ժլատ հաճախորդը պայմանավորված $800 դոլարի փոխարեն $28 տաքսու փող էր տվել, աղջիկը ասել էր իր ծառայության փողը չեն տվել եւ աղմուկ էր բարձրացրել, վրա հասած կոլումբիական ոստիկաններին հաջողվել է Օբամայի թիկնազորին համոզել որ գոնե 250 դոլար տա մարմնավաճառին, աղջիկը գնացել է , բայց տեղեկությունը հայտնի է դարձել ԱՄՆ դեսպանատանը:

Սկանդալի արդյունքում ԱՄՆ գաղտնի ծառայության երեքգործակալներ, որից երկուսը բարձրաստիճան արդեն հեռացվել են համակարգից, Վաշինգտոնը չի բացառում, որ կլինեն այլ հեռացումներ: (4 ֆոտո)

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում