Показаны сообщения с ярлыком ՀԱԿ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱԿ. Показать все сообщения

11.09.2012

ՀԱԿ-ը ԲՀԿ առաջարկի մասին

Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ:

«Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.
.
1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում
4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում...»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Աղբյուր Ա1+

7.21.2012

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը:

Այսօր Հայաստանի իշխանությունը բռնազավթած ռեժիմը, անօրինական եւ շինծու մեղադրանքով, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատազրկելու քաղաքական որոշում կայացրեց: Այդ կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը Հայտարարություն է տարածել.
_ _ _
Հայ Ազգային Կոնգրես

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին:

Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետևյալ իրողությունները.

- Վարչախումբը որևէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական և քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միևնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին: Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, և ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց:

- Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը: Ռեժիմը վախենում է շարժման և քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձևավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաև դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները:
- Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից:
- Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր և մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին:
- Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արադարադատության համակարգում կրել ձևական բնույթ:

- Դատաքննությունը նաև ցույց տվեց, որ Դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը:

Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաև դեպքի վայրում): Փաստ է նաև, որ ապօրինի բռնություն գործադրած որևէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության:

Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաև իրավապաշտպան և Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու և վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու հարցում:

Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված: Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը և ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին և իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու և գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար: Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով:

20.07.2012

6.26.2012

ՀԱԿ հանրահավաքը 26 հունիսի, 2012: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Մյուս ելույթները:

 «Սիրելի հայրենակիցնե՛ր,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետեւանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.
- - -
Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Զուրաբյանի, Երվանդ Մանարյանի, Արամ Մանուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները.




- - -



Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։... Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջեւ մնացած չնչին տարաձայնությունները եւ ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։
Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։... Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։
Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, եւ ոչ թե պատերազմի։... Մենք, հետեւաբար, կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսեւորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։
Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։... Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը եւ խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետեւյալը.
- ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, թեեւ մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաեւ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
- Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
- Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
- Եւ վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի եւ Օլանդի ուղերձի իմաստը հետեւյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ եւ հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության եւ պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետեւյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեեւ բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության եւ տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տեւող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի եւ Երեւանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեեւ, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական եւ ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսեւորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեեւ քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, եւ ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջեւ հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային եւ միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախեւառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, եւ մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների եւ սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը եւ միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետեւություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիեւի մանեւրի դաշտը գնալով նեղանում է։
* * *
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարեւոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձեւավորումից եւ կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլեւ մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.
- «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլեւ այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
- «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
- «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։... Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել եւ չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
- «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։... Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, եւ նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
- «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր եւ այլն։... Մթնոլորտը փոխվել է եւ պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։
Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետեւ դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության եւ մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետեւ ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միեւնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը եւ այլն։ Թեեւ այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երեւույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախեւառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ Եւ երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որեւէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենեւին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչեւիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետեւյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու եւ նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրեւ-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, եւ կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաեւ հարկային, ուժային եւ վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին եւ չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ եւ այլն, բայց որեւէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչեւ վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետեւաբար, նրա գոյության եւ քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, եւ մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաեւ քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, եւ ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաեւ, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաեւ այսուհետեւ։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետեւ կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթեւացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաեւ Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետեւանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի եւ իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։
Սկզբնաղբյուր. Ա1+

6.25.2012

ՀԱԿ հանրահավաքի իրազեկման ֆլեշմոբ ակցիա:



Ինչպես հայտնի է Հայ Ազգային Կոնգրեսը հունիսի 26 -ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Դա իրազեկելու նպատակով ՀԱԿ անդամ երիտասարդ ակտիվիստները Երեւանի փողոցներով ֆլեշմոբ ակցիա անցկացրին:

5.03.2012

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում: Մայիսի 3, 2012 /+video/

Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Մայիսի 3, 2012 հանրահավաքում,
նաեւ
Երթից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին մոտեցող ընտրարշավի վերաբերյալ հարկ եմ համարում ձեզ ներկայացնել իմ նախնական նկատառումները.

1. Հայաստանի բոլոր մարզերում անցկացված զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ու հանդիպումների շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսին եւ որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից եւ զգալիորեն հաղթահարել երկրում տիրող վախի մթնոլորտը, ինչին մեծապես նպաստեց նաեւ ընդդիմության կողմից հեռուստատեսությամբ ակտիվ քարոզչություն վարելու ընձեռված կարճատեւ հնարավորությունը։

2. Մարզային այցելությունների եւ տասնյակ հազարավոր մարդկանց հետ շփումների ընթացքում մենք չտեսանք որեւէ դեպք, երբ հանցավոր ռեժիմին հասցեագրված մեր անխնա քննադատությունն ու հիմնավոր մերկացումները դրական արձագանք չգտնեին ունկնդիրների հոգում, կամ էլ ինչ-որ մեկի կողմից փորձ արվեր հակադարձելու դրանց։

3. Ընտրարշավի օրերին մենք վերջնականորեն համոզվեցինք, որ իշխող վարչախումբը՝ ի դեմս Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների, իսկապես ոչ մի իրական ձայն չունի հասարակության շրջանում, եւ որ քոչարյանա-սերժական ռեժիմը հերթական անգամ հույսը դրել է վարչական, ուժային եւ քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա։


4. Ընտրարշավը բացահայտեց եւս մի կարեւոր իրողություն՝ այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի չարաբաստիկ դրույթներից մեկի հակասահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան ներկայացրած նրանց համատեղ հայցադիմումը։ Միասնական շտաբի գործունեության եւ նրա նախաձեռնությունների դեմ չարախոսող մնացյալ քաղաքական ուժերը վերջին հաշվով կամա թե ակամա սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ։ Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ նույն կերպ վարվող իբրեւ-թե անկախ որոշ լրատվամիջոցների ու քաղաքագետների։

5. Ընտրարշավի ամենանշանակալի արդյունքը, սակայն, իմ
կարծիքով, նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների պակաս կարեւորության կարծրատիպի կոտրումն է։ Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթում այդ առթիվ ես նշել էի հետեւյալը. «Հաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում եւ իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար»։ Կարծում եմ, իրական փոփոխությունների կողմնակիցների ջանքերի շնորհիվ այս կարեւորագույն գաղափարը կամ ճշմարտությունը վերջապես հասցվել է հասարակության ամենալայն շերտերին, ինչի ակնհայտ վկայությունն է այն հանգամանքը, որ ժողովրդի հետաքրքրությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ համենայն դեպս անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

* * *

Ժամանակն է գիտակցել, որ ընտրությունների ելքը կախված է ողջ հասարակության ակտիվ մասնակցությունից, որովհետեւ ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը, մասնավորապես երկրից բացակա քաղաքացիների ձայների հաշվին։ Չի կարելի թույլ տալ, որ երկրի բախտը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները, որովհետեւ միայն պետության առջեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացին է ընդունակ կերտել սեփական ճակատագիրը եւ նույնպիսի պատասխանատվություն պահանջել իր իսկ ձեւավորած իշխանությունից։ Իսկ ընտրակաշառքով իրենց ձայները վաճառողները իշխանությունից ոչինչ չեն կարող պահանջել, բացի հերթական ողորմելի ընտրակաշառքից։

Այս հորդորները լսելուց հետո շատերն արդարացիորեն հարցնում են. «Շատ լավ, միահամուռ կերպով մասնակցեցինք ընտրություններին ու, ասենք, քվեարկեցինք ընդդիմության օգտին. ի՞նչ երաշխիք կա, սակայն, որ իշխանություններն այս անգամ էլ չեն կեղծի ընտրությունները, եւ դուք նորից չեք կարողանա տեր կանգնել մեր ձայներին»։ Համաձայնեք, որ սա գրեթե ամենատարածված հարցն է, որ տրվում է ամեն պահի ու ամեն քայլափոխի։ Ամենեւին չեմ կասկածում, անշուշտ, որ վարչախումբը կրկին փորձելու է կեղծել ընտրությունները եւ ամեն գնով պահպանել վաղուց բռնազավթած իր իշխանությունը, մանավանդ նկատի ունենալով, որ ինչպես բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունն իրականում բառիս բուն իմաստով ոչ մի ձայն չունեն։ Բայց, բարեբախտաբար, առկա են մի քանի նոր հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, որ նման փորձն այս անգամ կարող է ձախողվել։ Որո՞նք են այդ նոր հանգամանքները.

1. Արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների լույսի ներքո միջազգային հանրությունն ստիպված է հիմնավորապես վերանայել տարածաշրջանային կայունության ու անվտանգության նկատառումներով բռնապետական ռեժիմների հանդեպ նախկինում վարած հանդուրժողականության ու փափկանկատության արատավոր քաղաքականությունը, եւ դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Մասնավորապես Հայաստանի պարագայում միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, բացի նշվածից, մեծապես պայմանավորված է նաեւ 2008 թվականի խայտառակ ընտրությունների կրկնությունը թույլ չտալու անկեղծ ձգտմամբ, ինչպես նաեւ մեր իրականության հանդեպ աշխարհի ուշադրությունը սեւեռելու գործում քառամյա համաժողովրդական պայքարի խաղացած անուրանալի դերով։ Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին, զգուշանալով մանավանդ ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձեւակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են եւրոպական չափանիշներին» կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»։

2. Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբն է։ Բոլոր տեղամասերում ներկայացված լինելով զգալի թվով վստահված անձանցով, իսկ երկուսի պարագայում նաեւ ընտրական հանձնաժողովների անդամներով, այդ ուժերի համագործակցության շնորհիվ ստեղծվել է ընտրությունների օրինականության վերահսկման իր նախադեպը չունեցող մի արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխելու ընտրությունների որակը։ Թյուրիմացության տեղիք չտալու նպատակով հարկ է նշել, որ ակնկալելով, անշուշտ, իր գործընկերների աջակցությունը ընտրախախտումների արձանագրման եւ կանխման հարցում, նշված ուժերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջին հերթին պայքարելու է իր ստացած քվեները պահելու համար։ Բայց հենց այս շահագրգռությունն է, որ օբյեկտիվ հիմքեր է ստեղծում օրինական ընտրությունների անցկացման գործում սերտ համագործակցություն ծավալելու համար։

3. Եթե նշված երկու նոր հանգամանքներին գումարվի նաեւ Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, ապա իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է՝ ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700.000 քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։ Հիշեցնենք, որ այդ դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում հայտնվել է 1999 թվականին, իսկ մինչ այդ կայացած բոլոր ընտրությունների ժամանակ ստորագրված ընտրացուցակները մատչելի են եղել հանրության համար։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցով, ըստ այդմ, պահանջվում է ոչ թե նոր դրույթ սահմանել, այլ վերականգնել նախկինում գործած դրույթը։ Այսպիսով, ստեղծվել է մի վիճակ, երբ օրինական ընտրությունների անցկացման բանալին փաստորեն հայտնվել է Սահմանադրական դատարանի ձեռքում։ Թե ինչպես նա կօգտագործի այդ բանալին, կախված է նրա սկզբունքայնության դրսեւորումից։ Համենայն դեպս Սահմանադրական դատարանին հնարավորություն է տրված կա՛մ վերականգնելու իր վաղուց ի վեր սասանված հեղինակությունը, կա՛մ էլ վերջնականապես դառնալու Հայաստանի ամենաավելորդ պետական հաստատությունը։

* * *

Այսօր ես հարկ չեմ համարում կրկին խոսել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերի եւ Ազգային Ժողովում ներկայացված լինելու պարագայում նրա մոտակա անելիքների մասին։ Դրանք ձեզ հայտնի են, եւ ավելացնելու բան գրեթե չկա։ Միայն հիշեցնեմ, որ ներկա ընտրությունների նվազագույն խնդիրը Հանրապետական կուսակցությանը իշխանության մենաշնորհից զրկելն է, ինչը հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի եւ հող նախապատրաստել հաջորդ նախագահական ընտրություններում հանցավոր ռեժիմից վերջնականապես ազատվելու համար։ Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձեւավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։

Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի։ Ձեզանից որեւէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՛ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետեւել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, եւ այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Խոհեր Հայաստանի ներկայի և ապագայի մասին

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Հայաստանի ներկայի և ապագայի մասին:
Երկու տեսանյութ ընդհանուր 30 րոպե: Այս օրերին ցուցադրվում է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում` մինչեւ մայիսի 4 ներառյալ, նախընտրական քարոզարշավին հատկացված ժամանակում ժամը 20.30-22.30 ընթացքում:



Ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ - թուրքական հարաբերությունների մասին:
մաս 3
մաս 4

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

5.01.2012

ՀԱԿ -ը Թալինում: Հպարտ թալինցիներ մենք միշտ հաղթել ենք այստեղ

Ինչու էինք Ղարաբաղի համար կռվում, 132 նախկին նախարար Ղարաբաղից, նախագահ, վարչապետ հիմա Երեւանում են ապրում, մենք ինչի էինք կռվում իրանց համար, ինչի էինք զոհ տալիս: Ժողովուրդ գուցե մեր համար մեկ թշնամին սա է, էս երեւույթը, էս տեսակը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասկանում ե՞ք: Մի օր պետք է ոտքի կանգնենք, մայիսի 6 -ը հերթական շանսն է, մի հատ էլ շանս կարծում եմ կլինի կձգվի մինչեւ փետրվար, նախագահական, վերջանալու է դրանից հետո Հայաստանը, մի նայեք մեր պատմությանը, եւ 428 թվին եւ 1045 թվին Հայաստանում օտարի հարձակման հետեւանքով պետականությունը չի դադարել, այլ էս զոռբան միշտ հաղթելա, էս գողականը, էս թաղային հեղինակությունը, ասաց Հրանտ Բագրատյանը:


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.30.2012

Իշխանափոխությունը անխուսափելի է: ՀԱԿ-ը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանցի ընտրողների հետ հանդիպմանը վատառողջության պատճառով ներկա չէր գտնվում Լեւոն Տեր Պետրոսյանը:
Մայիսի 6 -ին Հայաստանում պետք է տեղի ունենա 30 վարկյանանոց փոթորիկ, որը պետք է քշի սեռժական-քոչարյանական հանցագործ իշխանությունը:
Իշխանափոխությունը անխուսափելի է` եթե մտնում եք ձեր տուն տեսնում եք մեկը ձեր տանից սերվիզը, ուտելիքը, յորղան դոշակը հավաքած տանում է, -ի՞նչ կանեք` վզից կբռնեք կպատժեք, իշխանությունները թալանում են ոչ միայն Հայաստանի ունեցվածքը այլեւ պատմությունը, պայքարի հերոսական տարիները ներկայացնելով սեւ գույներով:
Սրանք պղծում են մեր հաղթանակը` ասում են ցուրտ ու մութ տարի, երբ այդ ժամանակ ամեն օր հաղթանակ էինք լսում եւ մենք ավելի հպարտ ու ազատ էինք, ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նաեւ 30.04.2012թ. Նիկոլ Փաշինյանը ուրվագիծում
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.28.2012

Բանավեճ.Սամվել Ֆարմանյան-Վլադիմիր Կարապետյան /տեսագրություն/

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր և իշխանական պատգամավորական թեկնածուների առաջին նախընտրական բանավեճը. «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատեղամասում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի միջև բանավեճը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.27.2012

Մեր բոլոր ցուցանիշներով` սոցիալական, տնտեսական, մշակությին - մենք գտնվում ենք աֆրիկյան ամենահետամնաց երկրների շարքում: 27.04.2012

ՀԱԿ -ը Գորիսում.
Լեւոն Տեր-Պետրոսյան -Հիմա Հայաստանը դարձել է ետխորհրդային հանրապետություններից ամենաարհամարվածը, որովհետեւ ամենակոռումպացվածն է, ամենագողը ամենաավազակը: Մեր բոլոր ցուցանիշներով` սոցիալական, տնտեսական, մշակությին... - մենք գտնվում ենք աֆրիկյան ամենահետամնաց երկրների շարքում:
Մենք երկիր ենք կորցնում` տվեք ձեր ձայնը Սեռժին ու Հանրապետականին 5-10 տարի հետո Հայաստանում մարդ չի մնա:
Դիտենք տեսագրությունը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Վահագն Խաչատրյանի հարցազրույցը: 26.04.2012

ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հարցազրույցը Armnews TV եթերում ապրիլի 26 -ին:
Վահագն Խաչատուրյան - Չի կարելի քաղաքը այսպես ղեկավարել, սա քաղաքաի ղեկավարել կառավարել չի: Սա պարզապես բարեկամներին, ընկերներին , ծանոթներին լավություն անելու միջոց է քաղաքը օգտագործելով: Դիտենք Արմնյուզի հարցազրույցը Վահագն Խաչատրյանի հետ.
Մաս 1, մաս 2

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1 եթերում: /25.04.2012/

Հայաստանին անհրաժեշտ է 30 վարկյանանոց հեղափոխություն, ասում է Ն. Փաշինյանը:



Նման թեմաներ Նիկոլ Փաշինյան. Հարցազրույց Հ2-ի եթերում: Տեսագրություն
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.24.2012

Մկա մենակ մուկ կա

Լեւոն Տեր-Պետրոսյանը Վարդենիկ գյուղում խոսելով ցուրտ ու մութ տարիների, պատերազմի եւ դժվարությունների մասին ասաց.
Փառք Աստծո մի քիչ լիճը մոտա եղել ձեզ մի քիչ ձկնով բանով կարողացել են ընտանիքները պահել
Գյուղացի-Մկա էդ ձուկն էլ չկա
Լեւոն Տեր-Պետրոսյան - Բա Մկա չկա` Մկա մենակ մուկ կա:


Վարդենիկ գյուղ
23.04.2012
Տեր-Պետրոսյանի եւ մարտունեցիների զրույցը

"Մենք կեթանք ու կընտրենք մեր ուզած, մարդուն, մեր ուզած կուսակցության, որ էս իշխանություններից պրծինք":
Մարտունի
23.04.2012
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.21.2012

Նիկոլ Փաշինյան. Հարցազրույցը Հ2-ի եթերում: Տեսագրություն


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Հրանտ Բագրատյանի ելույթը հանրահավաքում: /ՎԻԴԵՈ/ 20.04.2012

Հրանտ Բագրատյան: Մինչեւ 1998թ տարեկան ծնվում էր մոտ 75-80 հազար երեխա, 98թ. եկան էս օտարները, նվաճողները, ծնվում է 27-28 հազար: Անցած տարի մահացել է 28 հազար մարդ, առաջինը սրտանոթային հիվանդություններն են, երկրորդը քաղցկեղն է, երրորդը որն է ինչ եք կարծում. - ինքնասպաննությունները, միայն 2011թ 647, այդ ամենի գլխավոր պատճառը սոցիալական հարաբերությունների լարվածության պատճառով: Երկու օրը մեկ մի հատ երեխա է իրան գցում: 2011թվականին 2010թ համեմատ ինքնասպանությունների թիվը երկու անգամ աճել են: Բանակում 80-200 զինվոր է մահանում, դրանց մեծ մասը իշխանությունները որակում են ինքնասպանություն: Մենք դարձել ենք մեզ սպանող, լսեք ես ձեզ կոչ եմ անում մի սպանեք ձեզ, եկեք սրանց վերացնենք: Քոչարյանի կարողությունը 4 մլրդ. դոլարից դարձրեց 6, իր գնահատմամբ, հիմա գոնե նրան կարգի բերի ասում է մի 4 միլիարդանոց էլ ես պետք է դառնամ որ թողնեմ հեռանամ, դրա համար սրանց ոտը չպետք է թողնել իշխանության մեջ: Մայիսի 6 - ին չի ավարտվում, նոն-ստոպ գնում ենք մինչեւ իշխանափոխության, ավելի ճշգրիտ /գրածներում իմ կողմից հնարավորէ անճշտություններ, այն պատճառով, որ հնարավոր է լավ չհիշեմ, եթե դուք գտնեք ասեք կուղղեմ/ եւ մանրամասը դիտենք տեսանյութում:
Նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրությունը.


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

4.20.2012

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում: /ՎԻԴԵՈ/ 20.04.2012

"Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագաի աթոռը այլեւս չի տեսնի":

Հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 3-ին։ Ապրիլի 24-ին ժամը 12:00 Հայ ազգային կոնգրեսը երթ կսկսի Ազատության հրապարակից Ծիծեռնակաբերդ՝ հարգելու ՄԵծ եղեռնի զոհերի հիշատակը։

Հրանտ Բագրատյանի չորրորդ նամակը

Հրանտ Բագրատյանի 4 - րդ նամակը
2011թ ամռանը, հուլիսին, երբ պաշտոնական վիճակագրությունը փաստել էր, որ ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի է, քան ժամանածներինը, իրար էիք խառնվել։
Խորհրդակցություն էիք հրավիրել ու բոլորիս բացատրեցիք բնակչության թվաքանակի առեղծվածը։ Նախ վարչապետը, հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը հայտարարեցին, բա չեք ասի, սա սեզոնային միգրացիա է, հեսա աշունը կգա, մարդիկ ետ կգան ու ամեն ինչ տեղը կընկնի։ Վարչապետն առիթը չկորցրեց մի հերթական "իմաստուն" միտք արտահայտելու. Եթե նույնիսկ այդ 110 հազ. թիվը ճիշտ լիներ, ապա միևնույնն է, այն անհամեմատելի 1990-1998թթ Հայաստանը լքած 1 մլն քաղաքացիների թվի հետ։ Հետո էկրաններին հայտնվեցիք դուք։ Գեղեցիկ էիք, հաղթական։ Ամփոփեցիք կարճ. սեզոնային միգրացիա է, աշունը կգա մարդիկ ետ կգան։ Իսկապես լավ էր։ Զգացվում էր պետական գործիչը՝ խրոխտ, կոնկրետ, հոգատար (ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ все об Армении думаете), իր գործն իմացողի պես։
 Շուտով էկրաններին հայտնվեց Գ.Սահակյանը։ 1990-1996թթ Հայաստանը լքել է 600 հազ մարդ, հայտարարեց նա։ Ապա կրկին վարչապետը՝ 1992-1995թթ լքել է 800 հազար մարդ։ Մի քանի օր առաջ միգրացիոն գործակալության պետը փայլատակեց՝ 1992-1994թթ Հայաստանը տարեկան լքել է 150-200 հազար մարդ՝ հիշեցրեց նա։ Ինչ կվարտետ եք։ Ոնց եք բոլորին տեղը դնում։ Լավ, իսկ ի՞նչ է եղել։Հանրապետության մակարդակով բնակչության թիվն էլ հո ստվերային տնտեսություն չէ, որ հաշվառման խնդիրներ լինեն։ Յուրաքանչյուր տվյալ պահին գիտենք (պետք է իմանանք) նախորդ տարվա (կամ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող) բնակչության թվաքանակը, ապա հայտնի է ծնվածների, մահացածների և բնական աճի թիվը, իսկ սահմանային անցակետերում էլ հստակ ֆիքսվում են մեկնողներն ու եկողները։
Պատկերավոր ասած շատ հանգիստ հանրապետության հրապարակում կարելի է մի էլեկտրոնային ցուցանակ դնել, որտեղ յուրաքանչյուր օր կարելի է ֆիքսել ինչքան մարդ կար տարեսկկզբին, ինչքան մարդ ծնվեց նախորդ օրը և տարեսկզբից ընկած ժամանակահատվածում, քանիսը մահացան, քանիսը դուրս եկան և քանիսը ներս եկան։ Այս թվերը էլեկտրոնային վահանակի վրա կարելի է ֆիքսել ամենօրյա և կուտակային (ասենք՝ տարեսկզբից) ռեժիմներով։
Կարելի է նաև առանձին սյունակով ֆիքսել 6-ամսյա վաղեմության մուտք ու ելքը, ինչն էլ բնութագրում է ՀՀ մշտական բնակչությունը։ Նշեմ, որ 6-ամսյա ժամկետը ՀՀ-ում օրենսդրորեն սահմանված է իբրև ռեզիդենտի (եկամտահարկի մասին օրենքով 183 օր), բնակչության թվաքանակի հաշվառման (բնակչության պետական ռեգիստրի մասին օրենք) և ընտրություններին մասնակցելու իրավունքի (ընտրական օրենսգիրք)՝ մշտական բնակիչ լինելու հանգամանք։ Եթե առիթ լինի ստանձնելու նման հարցեր լուծելու պատասխանատվություն, ապա վստահեցնում եմ, նման հրապարակային էլեկտրոնային վահանակի տեղադրումը օրերի հարց է։ Անցնենք բուն խնդրին։ Այս նամակում ես լայնորեն կօգտագործեմ իմ կողմից 2011թ սեպտեմբերին հրապարակած "Ո՞րքան է ՀՀ բնակչությունը" հոդվածի նյութերը։  Մեթոդաբանությունը։ Նախևառաջ, համառոտակի կանգ առնենք պաշտոնական վիճակագրության թվերի վրա (աղյուսակ 1 )։ Ըստ այդ աղյուսակի ՀՀ բնակչության թվաքանակը առ 01.01.12 կազմում է 3274.3 հազ. մարդ։ Ընդ որում մինչև 2002թ եղել է պաշտոնական վիճակագրության 2 թիվ։ 2001թ մարդահամարից հետո 2002թ սկսած առկա է 1 թիվ։Հիմա տեսնենք թե ի՞նչ պաշտոնեական վիճակագրություն ունենք միգրանտների գծով։ Այստեղ առկա են 3 տեսակի թվեր։Առաջինը այն մեկնողներն ու ժամանողներն են, որոնք գրանցվել են։ Սրանք միգրանտների մի փոքր մասն են կազմում։ Երկրորդը այն մեկնողներն ու ժամանողներն են, որոնք չեն գրանցվել, բայց արտացոլվել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) հաշվետվություններում, իբրև
Աղյուսակ 1
ՀՀ բնակչության, ծնվածների, մահացածների թվաքանակը (ներառյալ միգրացիայի, փախստականների և բռնի տեղահանվածների թիվը) 1989-2011թթ, հազ.մարդ

Տարեթիվ
Պաշտոնա
կան վիճակագրա
կան թիվը, տարբերակ 1
Պաշտոնա
կան վի
ճակագրա
կան թիվը, տարբերակ 2
Ծնված
ներ
Մահա
Ցած
Ներ
Բնա
կան
աճ
Ծանոթու
թյուն
1
2
3
4
5
6
7
01.01.89
01.01.90
01.01.91
01.01.92
01.01.93[1]
01.01.94
01.01.95
01.01.96
01.01.97
01.01.98
01.01.99
01.01.00
01.01.01
01.01.02
01.01.03
01.01.04
01.01.05
01.01.06
01.01.07
01.01.08
01.01.09
01.01.10
01.01.11
01.01.12

3288[2]
3293[3]
3575[4]
3649
3722[5]
3740
3754
3766
3781
3791
3798[6]
3803
3802
3213
3210[7]
3212
3216
3219
3223
3230
3238[8]
3250
3262
3274.3[9]

3449[10]
3515[11]
3575
-
-
-
3260
3249
3246
3238
3232
3227
3213
3213
3210
3212
3216
3219
3223
3230
3238[12]
3250
3262
3274.3
71
79.8
77.2
70.1
58.4
51.2
48.9
48.1
43.9
39.4
36.5
34.3
32.1
32.2
35.5
37.5
37.5
37.6
40.1
41.2
44.4
44.8
43.4
-
19.7
21.9
23.2
25.5
26.4
24.7[13]
24.8
24.9
24.0
23.2
24.1
24
24
25.5
25.5
25.7
26.4
27.2
26.8
27.4
27.6
28.0
28.03
-
51.3
57.9
54
44.6
32.0
26.4[14]
24.1
23.2
19.9
16.2
12.4
10.3
8.1
6.7
10.0[15]
11.8
11.1
10.4
13.3
13.8
16.8
16.8[16]
15.4
-
Չկա 46.3
Գրված է՝ ներառյալ[17]







2001թ զեկուցվել է 3800 հազ բնակչության մասին, սակայն 2002թ, 2001-ի մարդահամարից հետո այդ թիվը 600 հազ պակասեցվում է, հայտարարվում է մշտական բնակչության թիվ 3213 հազ մարդ, ժամանակավոր բացակայող 258 հազ մարդ, ժամանակավոր ներկա 47.5 հազ մարդ և առկա բնակչություն՝ 3002 հազ մարդ[18]

[1] 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների 1993թ տվյալները բերված են ըստ՝ Հայաստանի հանրապետության տնտեսությունը 1993 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 1994թ էջ6
[2] Народное хозяйство ССР в 1989г., М.: Финансы и статистика, 1990, с.17.
 [3] Народное хозяйство ССР в 1989г., М.: Финансы и статистика, 1990, с.17.
 [4] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2001, էջ 23։
 [5] ՀՀ բնակչությունը 1992 և 1993թթ համար բերված է ըստ՝ Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник, М.: 1994, с.183.
 [6] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2001, էջ 23։
 [7] 1999-2003թթ բնակչության թվաքանակի, և 1999-2002թթ ծնվածների, մահացածների ու բնական աճի թվաքանակը բերված է ըստ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2003, էջ 25, 31։
 [8] Բնակչության թվաքանակը 2-րդ սյունակով 2002-2009թթ համար, բնակչության թվաքանակը 3-րդ սյունակով 1995-2005թթ համար, ծնվածները, մահացածները և բնական աճը 2004-2008թթ համար բերված են ըստ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2009, էջ 26, 33։
 [9] http://www.armstat.am/file/article/sv_12_11a_520.pdf [10] 2-րդ սյունակի 1994-1999թթ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների 1995-1998թթ.  համար՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2001, էջ 23։
միգրանտներ միայն ավիացիայի մասով։ 2002թ սկսած այս թիվը բացի ավիացիայից տրվել է նաև երկաթգծի ու ավտոմոբիլային տրանսպորտի կտրվածքով։ Աղյուսակ 2-ում, օրինակ, 1994-1996թթ միգրանտների 2 թիվ կա՝ մեծ և փոքր։ Երրորդը թվերն են, որոնք ստուգվել են ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտերի կողմից (հատկապես 1991-1994թթ. համար)
հետևյալ սկզբունքով՝ Հայաստանի համար "ելքը" պետք է "մուտք" լինի ԱՊՀ մեկ այլ պետության համար (միգրանտների համապատասխան հոսքի համար)։
Միանգամից նշենք, որ միգրանտների իրական թիվը հնարավոր է պարզել միմիայն ելքի ու մուտքի անձնագրային ծառայության կողմից (ռուսական սահմանապահներ) և ակնհայտ է, կառավարությունը պարտավոր է անընդհատ հրապարակել քանի ելքի և քանի մուտքի կնիք է խփվել։ "Վիճելի" թվերն են 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանը լքած քաղաքացիների թվաքանակը, այդ թվում նաև այն քաղաքացիների թվաքանակը, որոնք հետագայում ետ են վերադարձել։
Այս մասով, օրինակ, պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ 1990թ հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի կտրուկ աճը 1989-ի նկատմամբ (175.7 հազ մարդով ԽՍՀՄ վիճպետկոմի թվի նկատմամբ և 14.7 հազ մարդով ՀՀ վիճակագրական ծառայության թվի նկատմամբ) բացատրվում է էվակուացիայից հանրապետություն վերադարձած բնակչությամբ (Статистический ежегодник Армении, 1990год, Ереван, 1991, с.275.)։ Այնուամենայնիվ, այսօրվա ձեր կառավարության վիճակագրությամբ աղետից էվակուացվածների թիվը գնահատվում է 200 հազար մարդ (http://www.backtoarmenia.com/?page=ma )։
"Վիճելի" թվերից մյուսը Ադրբեջանից ներգաղթած փախստականների և բռնի տեղահանվածների թիվն է։ Այս թվի "բացահայտումը" կատարվել է միայն 1994-ին։ "Ըստ ՀՀ Փախստականների հարցերով պետական վարչության տվյալների տարեվերջին (1994թ) հանրապետությունում բնակվում էր փախստականի կարգավիճակ ունեցող 304 հազ. մարդ, այդ թվում 85.4 հազարը չունեն գրանցում և այդ իսկ պատճառով չեն հաշվառվել հանրապետության մշտական բնակչության թվաքանակում (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2005, էջ 3)։ Մեկ այլ վիճակագրության համաձայն հայ-ադրբեջանական առճակատման հետևանքով Հայաստանում եղել է 302 հազ փախստական և 74 հազ. բռնի (ներքին) տեղահանված (http://www.memo.ru/hr/hotpoints/karabah/nemcy/Chapter4.htm; http://www.backtoarmenia.com/?page=ma)։ Ըստ այսօրվա ձեր կառավարության տվյալների Ադրբեջանից ներգաղթածների իրական թիվն ավելի մեծ է՝ 420 հազար մարդ (http://www.backtoarmenia.com/?page=ma)։
Բոլոր դեպքերում այդ 3 տեսակ թվերից մենք կոնկրետ տարվա համար վերցրել ենք ամենամեծը նույնիսկ եթե այդտեղ եղել է քաղաքական ենթատեքստ։ Այսպես, այն, որ 1992-1998թթ ըստ ՔԱԳՎ տվյալների մեկնողների թիվը 610.6 հազ մարդով ավելի է եղել եկողներից մենք իմանում ենք միայն 1999-ին (Социально-экономическое положение РА в январе-декабре 1998г. Ереван, 1999, с.89)։ Իսկ այդ 610 հազարի բաշխումը ՀՀ ԱՎԾ-ա տալիս միայն 2001-ին՝ մարդահամարի տարում։ Այնպիսի տպավորություն կա, որ այստեղ գործ ունենք նախկին իշխանությունների վրա գործ սարքելու միտումի հետ։
[11] Статистический ежегодник Армении, 1990год, Ереван, 1991, с.275.
 [12] Բնակչության թվաքանակը, ծնվածները, մահացածները և բնական աճը 2009թ համար բերված են ըստ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2010, էջ 26, 33։
 [13] 1991, 1992 և 1994թթ համար ծնվածների, մահացածների և բնական աճի թվերը բերված են ըստ՝ СНГ в 1994г. Статистический ежегодник, М.: 1995, с.12.
 [14] Հայաստանի հանրապետության տնտեսությունը 1994 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 1995թ էջ3։

 [15] 2003թ համար ծնվածների, մահացածների, բնական աճի թվերը բերված են ըստ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2003 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2004, էջ158։
 [16] 2010թ համար ծնվածների, մահացածների, բնական աճի թվերը բերված են ըստ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2011 Էջ 134, 135։
 [17]   Գրված է՝ ներառյալ էվակուացիայից հանրապետություն վերադարձած բնակչությունը։
 [18] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2002 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2003 Էջ 147։2001թ զեկուցվել է 3800 հազ բնակչության մասին, սակայն 2002թ, 2001-ի մարդահամարից հետո այդ թիվը 600 հազ պակասեցվում է, հայտարարվում է մշտական բնակչության թիվ 3213 հազ մարդ, ժամանակավոր բացակայող 258 հազ մարդ, ժամանակավոր ներկա 47.5 հազ մարդ և առկա բնակչություն՝ 3002 հազ մարդ  Վերլուծությունը։ Անցնենք կոնկրետ թվերի վերլուծությանը։ Ինչպես ասացինք, պաշտոնական մակարդակով ՀՀ ստարտային բնակչությունը տարբեր է՝ 3288 հազ (ԽՍՀՄ
Աղյուսակ 2 
ՀՀ բնակչության թվաքանակը, մեկնողները, եկողները 1989-2010թթ, հազ մարդ
Տարեթիվ
Մեկնողներ
Եկողներ
Տարբերություն
Ծանոթություն
1
2
3
4
5
1989
1990
1991
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
8.9[1]
6.3
8.1[2]
865.5[3]
831.0
597.8
507.0
517.4
504.9
439.7
318.6
318.4
395.3
593.4
629.7
737.8
833.3
962
1296.8
1420.2
1457
1800.9
1988.9
-
-
-
636.9
689.9
470.0
469.5
496.9
473.6
415.3[4]
311.6
292.7
373.3
590.7
619.9
739.9[5]
845.8
983.7
1293.6
1397.1
1432[6]
1754.2
1945.1
-8.9
-6.3
-8.1
-228.6
-141.1
-127.8/-12.3[7]
-37.5/-16.2[8]
-20.5/-7.7[9]
-31.3
-24.4
-7
- 25.7
-22
-9.2
-9.8[10]
-7.7
-7.8
-6.7
-6.4
-23.1
-25
-46.7
-43.8[11]
-74.3 հազ
+ 376 հազ
-300 հազ[12].
1992-1998թթ ըստ ՔԱԳՎ տվյալների մեկնածների թվ-նակը ժամ-ներին գեր-ցում է 610.6 հազ մարդով




2002թ սկսած տր-տի բոլոր տես-ով


[19] 1989 և 1990թթ համար միայն արտասահման (ԽՍՀՄ տարածքից դուրս) մշտական բնակության մեկնած անձանց թիվն է. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 1990 թվական։ Երևան, 1991, էջ 38։
 [20] Միայն նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս մեկնածների թիվն է։ СНГ в 1994г. М., 1995, с.115.
 [21] 2-րդ,  3-րդ և 4րդ սյունակների 1992-2000թթ տվյալները միայն ավիացիան է (ՔԱԳՎ տվյալներն են՝ տես ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2000 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2001, էջ 137։), իսկ 4-րդ սյունակի 1994-1996թթ կրկնակի տվյալները պայմանավորված են նրանով, որ ԱՎԾ-ն այդ տարիների մասով 2 թիվ է բերում։ Այնուամենայնիվ, այստեղ համարիչում ունենք ավիացիայի թիվը, իսկ հայտարարում, հավանաբար,  հաշվառումից դուրս եկածների և հաշվառման կանգնածների թիվը։
 [22] 1998-2002թթ մեկնողների և ժամանողների թվերը բերված են ըստ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2003, էջ 46։
 [23] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2009, էջ 48։
 [24] 2005-2009թթ մեկնողների և եկողների ցուցանիշը բերված է ըստ՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2010, էջ 48։
 [25] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2005, էջ 3։
 [26] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1995 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 1996, էջ 51։
 [27] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1996 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 1997, էջ 55։
 [28] 2003թ միգրացիոն ցուցանիշները բերված են ըստ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2003 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2004, էջ 157։
 [29] http://www.armstat.am/file/article/sv_12_11a_520.pdf. Եթե վերցնում ենք ՀՀ քաղաքացիների ելումուտը, ապա բացասական մնացորդը 2010թ համար կազմում է 57.2 հազ մարդ, իսկ 2011թ համար՝ 49.1 հազ. մարդ։
 [30] 1988-1990թթ հանրապետություն է եկել 376 հազ մարդ (փախստական և բռնի տեղահանված), որոնցից 300 հազ հետագայում լքել են Հայաստանը։
վիճպետկոմի տվյալներ) և 3449 հազ մարդ (ՀՀ ԱՎԾ)։ Ակներևաբար այս թվի մեջ ներառված չէ (կամ մասամբ է ներառված) 1989-ին՝ 1988-ի երկրաշարժից հանրապետությունը լքած մարդկանց թիվը։ Ըստ մեր գնահատումների 1988-1989թթ երկրաշարժից հետո հանրապետությունը լքել է 250 հազ. մարդ, որոնցից 175.7հազ. 1990-1991թթ վերադարձել է։Երկրաշարժի պատճառով Հայաստանը ընդմիշտ լքածները հիմնականում տեղավորվել են ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում և Ուկրաինայում (Ղրիմ)։ ՚1989-1990թթ Հայաստանը լքել է 15.2 հազ գրանցված մարդ, իսկ 1988-1989թ հանրապետությունը լքել է 83.6 հազ մարդ։ Այդ նույն ժամանակ 1989-1990թթ ներգաղթել է 376 հազ մարդ (Ադրբեջանից ժամանած փախստականներ)։ Հետագայում այս թիվը ճշգրտվում է՝ 420 հազ մարդ։ 1990-ին հանրապատությունը լքել է 6.3 հազ մարդ՝ կապված ԽՍՀՄ քայքայման, շրջափակումների, պատերազմի և կենսապայմանների վատթարացման հետ։ Նշված 420 հազարից 370-ը հետագայում լքում են Հայաստանը՝ հիմնականում ապավինելով փախստականների օժանդակության ՄԱԿ-ի, արտասահմանյան տարբեր երկրների ծրագրերին։ Վերը նշված 610 հազարից 370 հազարն այս փախստականներն են։ Խնդիրն այստեղ այն է, որ նրանց մեկնումը Հայաստանից հստակ ֆիքսված է 1992-1998թթ տվյալներով, բայց ահա ժամանումը Հայաստան՝ ոչ։ Արդյունքում, երբ 1994-ին երկիրը առաջին անգամ փորձեց հաշվառել Ադրբեջանից ժամանած փախստականներին, նրանց մի մասն արդեն Հայաստանում չէր, չնայած հաշվառվել էր այսպես ասած ետին ամսաթվով։ Այսպիսով, Ադրբեջանից ժամանած փախստականների "մուտքը" Հայաստան կազմակերպված ձևով չարձանագրելը հանգեցրել է հետագայում (1992-1994թթ) արտագաղթի արհեստական ուռճացմանը։
                                                                                                             Աղյուսակ 3
                       ՀՀ բնակչությունը հաշվի առած բնական աճն ու միգրացիան, հազ մարդ

Տարեթիվ
Բնակչության թվաքանակը տարեսկզբին
Բնական
աճ
Միգրացիա
Հավելաճ (+), պակասեցում (-)
Բնակչության թվաքանակը տարեվերջին
1
2
3
4
5
6
1989
1990
1991
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011

3288
3256
3684
3730
3546
3405
3296
3283
3280
3269
3261
3266
3251
3237
3234
3234
3238
3241
3245
3252
3243
3235
3205
51.3
57.9
54
44.6
32.0
26.4
24.1
23.2
19.9
16.2
12.4
10.3
8.1
6.7
10.0
11.8
11.1
10.4
13.3
13.8
16.8
16.8
15.4
-8.9/ -74.7
-6.3/ +376
-8.1
-228.6
-141.1
-127.8/-12.3
-37.5/-16.2
-20.5/-7.7
-31.3
-24.4
-7
- 25.7
-22
-9.2
-9.8
-7.7
-7.8
-6.7
-6.4
-23.1
-25
-46.7
-43.8

-32.3
+427.6
+45.9
-184.0
-141.1
-109.1
-13.4
-2.7
-11.4
-8.2
+5.4
- 15.4
-13.9
-2.5
+0.2
+4.1
+3.3
+3.7
+6.9
-9.3
-8.2
-29.9
-28.4
3256
3684
3730
3546
3405
3296
3283
3280
3269
3261
3266
3251
3237
3234
3234
3238
3241
3245
3252
3243
3235
3205
3177
Հաշվարկը։ Ընդհանուր առմամբ 1989-2011թթ Հայաստանը լքել է առնվազը 949.9 հազ մարդ, որից 89.9 հազ. 1989-1990թթ, 594.9-ը՝ 1991-1997թթ (դրանցից միայն 224.8 հազ եղել է ՀՀ քաղաքացի) և 265.1 հազ. Հայաստանը լքել է 1998-2011թթ։ Այսպիսով, այսօրվա իշխանությունների վիճակագրությամբ նախկին իշխանության պատերազմի տարիներին Հայաստանը լքել է 224.8 հազ քաղաքացի (չհաշված ավտոտրանսպորտով և երկաթուղով մեկնածների ու եկածների հաշվեկշիռը), իսկ 1998-2011թթ խաղաղ տարիներին՝ 265.1 հազ. (չհաշված 1998-2001թթ ավտոտրանսպորտով և երկաթուղով մեկնածների ու եկածների հաշվեկշիռը)։ Նկատենք, որ մեր կողմից 2012թ հունվարի մեկի դրությամբ ստացված 3177 հազ թիվը էականորեն տարբերվում է ընթացիկ հաշվառմամբ արտահայտված 3274.3 հազ թվից։ Եթե սրան ավելացնենք այն, որ ըստ 2001թ մարդահամարի տվյալների ունենք 258 հազ ժամանակավոր բացակայող (47.5 հազ ժամանակավոր ներկայի պարագայում), ապա 2012-ի հունվարի մեկի դրությամբ ՀՀ առկա բնակչության առավելագույն հնարավոր թիվը կազմում է 2966.5 հազ մարդ։ Այս թիվն իր մեջ չի ընգրկում 1992-2001թթ երկաթուղով և ավտոտրանսպորտով հանրապետությունը լքածներին, ինչպես նաև ոտքով սահմանը հատած քաղաքացիներին։ Նկատի ունենալով տրանսպորտի տարբեր տեսակների միջև 2002-2010թթ ուղևորաշրջանառության ձևավորված համամասնությունը (57%-ը ավիացիա, 43%-ը ավտոտրանսպորտ + երկաթուղի ), 90-ականներին օդային տրանսպորտի հեգեմոն դիրքը և այն էքստրապոլյացիա անելով 1992-2001թթ ուղևորաշրջանառության նկատմամբ ստանում ենք 210 հազ թիվը։ Այսպիսով, կարելի է վստահաբար պնդել. ՀՀ բնակչությունը (մշտական) 2756.5 հազ մարդուց ավել չէ։ Իրականում ՀՀ ԱՎԾ ամեն տարի շուրջ (առնվազն) 517.8 հազ մարդով "չափազանցնում" է բնակչության իրական թիվը։  2011թ հոկտեմբերին մարդահամար անցկացրեցիք։ Իմ հաշվառմամբ (դատելով ԱՎԾ պետի հայտարարություններից) մոտավորապես ծախսվել է շուրջ 10 մլն դոլար, այդ թվում 3-ը բյուջեից։ Բոլոր դեպքերում խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Նախնական թվեր եք հայտարարել՝ հաշվեգրված բնակչություն՝3.285 հազ. մարդ, առկա բնակչություն՝ 2871.5 հազ մարդ։ Մշտական բնակչության թիվը չեք հայտնում։ Ասում են պատրաստ կլինի 2012-ի հոկտեմբերին։ Միաժամանակ տեղեկանում ենք, որ մշտական բնակչության տակ ՀՀ ԱՎԾ-ն հասկանում է տվյալ տարածքում մշտապես բնակվող և հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակայող բնակչության հանրագումարը։ Իբրև ժամանակավոր բացակայող դիտարկվում է մարդահամարի պահին իր հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձը (տես՝ http://www.armstat.am/file/doc/99469158.pdf)։  Առաջ անցնելով ասեմ, որ սա խայտառակություն է, վոլյունտարիզմ։ Այն պարզ պատճառով, որ, ինչպես ասացինք վերևում, ՀՀ մշտական բնակչությունը օրենսդրորեն սահմանված է իբրև ռեզիդենտի (եկամտահարկի մասին օրենքով 183 օր), բնակչության թվաքանակի հաշվառման (բնակչության պետական ռեգիստրի մասին օրենք) և ընտրություններին մասնակցելու իրավունքի (ընտրական օրենսգիրք)՝ մշտական բնակիչ լինելու հանգամանք։ Իսկ այտեղ ահա մինչև մեկ տարի։ Պատկերացնում եք երևի, որ ԱՎԾ խաղեր է տալիս։ 6 ամսվա տեղը 1 տարի։ Դե դա թույլ կտա մի 5-7%-ի "լուֆտ" ունենալ։ Պետք կգա։ ԱՎԾ պետը մտածում է, մեկ էլ տեսաք նորից նախագահ ընտրվեցիք։ Ավանսով լավություն է անում։ Ու մեկը չկա դրա մի լավ տեղից բռնի ու ասի, սիրելի բարեկամ մենք մշտական բնակչության ու ռեզիդենտի օրենքներ ունենք, մենք մարդահամարներ ենք անցկացրել 1926, 1939, 1959, 1970, 1989 և 2001թթ։ Եվ ուրեմն, որպեսզի այդ թվերը լիարժեք լինեն միշտ էլ քննարկել ենք 6 ամսյա ժամկետը՝ իբրև մշտական բնակչության ատրիբուտ։ Մեկ տարին ո՞րն է։ Հասկանում եք, որ վերը նշված միլիոնները պարզապես ջուրն են լցրել։ Չէ, չեք հասկանում։
 Այլապես դա չէիք անեի։
[1] 2002-2010թթ ՀՀ արտաքին ուղևորաշրջանառությունը կազմել է 9675 հազ մարդ, որից 5561-ը իրականացվել է օդային տրանսպորտով։

Կորուստները։ Եթե մեզ հաջողվեր կանխել արտագաղթը, ապա ՀՀ բնակչությունը 01.01.2012 պետք է կազմեր 4269.9 հազ մարդ (3205 + 949.9 + 115 )։ Այս լրացուցիչ մեկ միլիոն հարյուր հազարը լիուլի բավարար էր Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները բնակեցնելու, հիմնախնդիրը քաղաքական հարթությունից նաև հումանիտար հարթություն տեղափոխելու համար։ Սա էր մեր միակ հաղթաթուղթը։ Սրա փոխարեն հայերը ստիպված գերադասում են տեղափոխվել և ՀՆԱ-ն գեներացնել այլ երկրներում։ Սա արդեն ավելի շատ նման է մարդկանց արտահանման, քան արտագաղթի։ Հայերն իրենց ընտանեկան եկամուտները գնալով աճող չափերով վաստակում են իրենց երկրի սահմաններից դուրս։ Ստացվող տրանսֆերտներն էլ ոչ այլ ինչ են, եթե ոչ ռենտային վճար արտահանված աշխատուժի օգտագործման համար։ Եվ եթե կա իշխանություների կողմից քարոզվող "հայկական աշխարհ", ապա այն հենց սա է։ Ուրիշ առանձնահատուկ, ուշադրության արժանի "աշխարհաստեղծ" գործոն հայությունն այսօրվա վիճակով չունի։ Եվ սրա մեղքը Ձերն է ու Ռ.Քոչարյանինը։ Այդ նույն Լաչինում միայն 1994թ ծանր տնտեսական տարում բնակություն հաստատեց 22 հազ մարդ, այսօր այդ թիվը 8 հազարից ավելի չէ։ Մինչդեռ միլիոն պետք է լիներ։ Հետո էլ ով դուրներդ չի գալիս թուրք եք անվանում։ Ինքներդ դատեք, թե ո՞վ է թուրքը։

2008-2009թթ տնտեսական ճգնաժամը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ճգնաժամը ավելի խորն է եղել աշխատանքային ռեսուրսների դեֆիցիտ ունեցող երկրներում, որոնք ստիպված են դիմելու ներգաղթողներին (չնայած, առերևույթ հասարակական հնչեղություն ստացած միգրանտոֆոբիային)։ Այս երկրներն են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Իտալիան, Եվրամիության այլ երկրներ և այլն։ Կազմակերպված ներգաղթը թույլ է տալիս բարձրացնել աշխատանքի սահմանային արդյունքը, էժանացնել միավոր արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել հայրենական արտադրության մրցունակությունը։ Ճգնաժամը շատ ավելի թույլ հետևանքներ ունեցավ այն երկրներում, որտեղ առկա էր աշխատուժի ավելցուկ. Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, բարձր ծնելիություն ունեցող մահմեդական երկրներ և այլն։ Վերջապես, ճգնաժամն աղետալի հետևանքներ ունեցավ այն երկրներում, որտեղ առկա է աշխատուժի դեֆիցիտ (աշխատանքի շուկան դեֆիցիտային է), բայց, այնուամենայնիվ, տեղի ունի բացասական միգրացիա։ Այդպիսի երկրները քիչ են. Հայաստան, Լատվիա, Ուկրաինա։ Պատահական չէ, որ հենց այս երկրներում է առկա երկնիշ թվերով տնտեսական անկում։ Դեֆիցիտային աշխատանքային շուկայի պայմաններում արտագաղթն իջեցնում է աշխատանքի սահմանային արդյունքը և երկրի տնտեսությունը դարձնում անմրցունակ։ Պատահական չէ, որ 2002թ դոլարային գներով հաշված ՀՀ արտահանման ծավալներն անընդհատ անկում են ապրել։ 8 տարում դրանք մնացել են միևնույն մակարդակի վրա։ եղել են. 2002թ - 507.2, 2003թ - 633.7, 2004թ - 624.5, 2005թ - 775.5, 2006թ - 765.9, 2007թ - 825.2, 2008թ - 762.1, 2009թ - 499.0 և 2010թ 624.8 մլն դոլար։ Այսինքն, առկա է արտահանման բացարձակ ծավալների անկման միտում։ Բացատրություն էլ պարզ է. ի՞նչու արտահանել ապրանքներ ու ծառայություններ, եթե կարելի է գնալ (այսինքն՝ արտագաղթել) և տեղում արտադրել։
Կապը։ Այժմ փորձենք վերլուծել արտագաղթի և ՀՆԱ-ի ու արտահանման ծավալների ցուցանիշների միջև եղած կապը 2002-2010թթ։ Աղյուսակ 3-ում բերված են անհրաժեշտ
                                                                               Աղյուսակ 3
Արտագաղթը, ՀՆԱ աճի տեմպերը և արտահանման ծավալները 2002-2010թթ

Տարեթիվ
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
Արտագաղթ, հազ. մարդ
9.2
9.8
7.7
7.8
6.7
6.4
23.1
25
29.9
ՀՆԱ հավելաճը, %
12.9
13.9
10.1
13.9
13.4
13.9
6.8
-14.4
2.6
Արտահանումը 2002թ գներով, մլն դոլար
507.2
633.7
624.5
775.5
765.9
825.2
762.1
499
624
[31] 115 հազ բնակչության բնական աճի այն հավելաճն է, որ պետք է տային 889.3 հազ արտագաղթածները։
տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, 2002-2010թթ արտագաղթի և ՀՆԱ հավելաճի տեմպերի միջև կապը (կորելյացիան) հավասար է -0.761-ի, իսկ արտագաղթի և արտահանման ֆիզիկական ծավալների միջև եղած կորելյացիան -0.315 է։ Առաջին դեպքում առկա է բարձր (բայց ոչ համընդհանոր) բացասական (հակադարձ) կորելյացիա քննարկվող փոփոխականների միջև։ Տնտեսագիտորեն այս կապը կարելի է բնութագրել այսպես. ՀՆԱ դրական տեմպերով աճը հարաբերականորեն նվազեցնում է արտագաղթը, սակայն նկատի ունենալով ՀՀ տնտեսության մեջ աշխատուժի արդյունավետության (աշխատանքի արտադրողականության) ցածր մակարդակը, միևնույնն է չի կասեցնում այն։ Միգրացիայի դրական հաշվեկշիռը ստացվում է սկսած 7.4% տնտեսական աճից, իսկ արտագաղթը կարելի ամբողջությամբ դադարեցնել ապահովելով ՀՆԱ տարեկան հավելաճ 15%-ի շրջանակներում։ -0.315 գործակիցը (կորելյացիան արտագաղթողների և արտահանման միջև) մեզ հուշում է այն մասին, որ արտահանմանը չմիտված տնտեսական աճը չի կարող արտագաղթի արմատական լուծման հիմք ծառայել։ Հիմա Ձեզ հասկանալի է, որ 2010թ 2.1 և 2011թ 4.6% տնտեսական աճերը (եթե դրանք նույնիսկ եղել են) ոչ մի հարց չեն լուծում։ Հիմնախնդիրը խորանում է։ Ձեր այս նախընտրական ծրագրով խոստացածը կատարելու դեպքում (եթե հանկարծ դուք նորից հաղթեք) միմիայն ծանրանալու է Հայաստանի վիճակը։

Կառուցվածքը։ Այժմ մի քանի խոսք արտագաղթի հետևանքով ՀՀ բնակչության կառուցվածքի աղավաղումների մասին։ Արտագաղթը ոչ միայն նվազեցնում է երկրի համար մեկ ռեսուրսի՝ աշխատուժի ծավալները, այլև խեղում է այդ նույն աշխատուժի կառուցվածքը։ Ի՞նչ ձևով ու տնտեսագիտական բովանդակությամբ են հադես գալիս այդ խեղումները։
1. Արտագաղթի է դիմում բնակչության, որպես կանոն, կրթված ու համեմատաբար երիտասարդ հատվածը։ Ամերիկացիներն, օրինակ, իրենց երկիրը գնահատում են 130 տրլն դոլար, որից 40-ը ազգային հարստությունն է (նյութական ակտիվներ), իսկ 90-ը մարդկանց արժեքը (1 ամերիկացին գնահատվում է 300000 դոլար)։ Մի շարք կորպորացիաներ իրենց հաշվեկշիռների մեջ ներառում են մարդկանց (անձնակազմը)։ Այսպիսով, միջազգային գներով մագիստրական կրթություն ստացած մեկ մասնագետի ծախսը 300 հազ դոլար է (կարևոր չէ, ինչքան է փաստացի կրթավճարը)։ Եթե 1991-2010թթ արտագաղթած 1100 հազ մարդուց 500-ը ունեցել է բարձրագույն կրթություն, ապա Հայաստանի 150 մլրդ դոլարով սուբսիդավորել է այն երկրներին, ուր մեկնել են մեր հայրենակիցները։ Այսքանից հետո ոմանք դժգոհություն են հայտնում հայ միգրանտներից։
2. Արտագաղթում է ձեռնարկչատիրական եռանդ ունեցող հատվածը։ Հայտնի է, որ լավագույն դեպքում Արևմուտքում ձեռնարկչատիրական եռանդ է դրսևորում բնակչության 40 տոկոսը։ Մեր հաշվարկներով Հայաստանում այդ թիվը կազմում է 7 տոկոս (առանց գյուղացիական տնտեսությունների, որոնք արտադրող միավորներ են, բայց ձեռնարկչատիրության կրողներ չեն)։ Գնահատականները ցույց են տալիս, որ արտագաղթին դիմած մարդկանց մեջ ձեռնարկչատիրական եռանդը 30% է։
3. Արտագաղթի հետևանքով խեղվում է բնակչության սեռական կառուցվածքը։ Իջնում է տղամարդկանց կշիռը, ավելանում կանանց կշիռը։ Արդյունքում իջնում է ամուսնությունների թիվը, նվազում է մնացած (չարտագաղթած) բնակչության բնական աճը։
4. Արտագաղթի հետևանքով խեղվում է բնակչության կառուցվածքը. իջնում է երիտասարդների թիվն ու տեսակարար կշիռը, ավելանում թոշակառուների ու հաշմանդամների տեսակարար կշիռը։
Բնակչության թվաքանակի ստուգումը տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակով։
Մինչև այս պահը մենք բնակչության թվաքանակի բացարձակ մեծությունը քննարկել ենք գործող վիճակագրության թվերի վրա հենվելով։ Ենթադրել ենք, որ դրանք դիտավորյալ խեղաթյուրված չեն։ Արդյունքում ստացանք, որ ՀՀ բնակչությունը լավագույն դեպքում 2756.5 հազ մարդ է և պաշտոնական թվից տարբերվում է 517.8 հազ մարդով։ Այսինքն, հենց պաշտոնական թվերով իրականում իշխանությունները խորամանկում են ավելի քան կես միլիոնով։ Այնուամենայնիվ, որոշ այլ վերլուծություններ թույլ են տալիս մեզ եզրակացնելու, որ նույնիսկ այդ պաշտոնական թվերը հեռու են (կարող են հեռու լինել)
Աղյուսակ 4
Մշտական բնակչության (ՄԲ) և տնտեսապես ակտիվ բնակչության (ՏԱԲ) հարաբերակցությունը ՀՀ-ում 1995-2010թթ. և ցուցանիշի համեմատությունը Ուկրաինայի և ՌԴ համանման ցուցանիշների հետ


Հայաստան[1]
Ռուսաստան[2]
Ուկրաինա[3]
ՄԲ, հազ մարդ
ՏԱԲ, հազ մարդ
ՏԱԲ/ՄԲ, %
ՄԲ, մլն մարդ
ՏԱԲ, մլն մարդ
ՏԱԲ/ՄԲ, %
ՄԲ
ՏԱԲ
ՏԱԲ/ՄԲ, %
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
3260.3
3248.8
3246.0
3238.2
3232.1
3226.9
3213.0
3212.9
3210.3
3212.2
3215.8
3219.2
3222.9
3230.1
3238.0
3249.5
3262.6


1581.9
1583.5
1538.3
1476.4
1462.4
1447.2
1411.7
1240.1
1236.4
1196.5
1195.8
1181.3
1184.3
1192.5
1170.8
1186.8
1182.2
49.0
49.0
47.0
46.0
45.0
45.0
44.0
39.0
39.0
37.0
37.0
37.0
37.0
37.0
36.0
37.0
36.2
148.3
148.3
148.0
147.8
147.5
146.9
146.3
145.2
145.0
144.2
143.5
142.8
142.2
142.0
141.9
141.9
142.9
-
-
-
-
-
72.8
71.5
72.4
72.4
72.9
73.4
74.2
75.2
75.8
75.7
75.4
76.1
-
-
-
-
-
50
49
50
50
51
51
52
53
53
53
53
53.3
51.7
51.3
50.8
50.4
49.9
49.4
48.9
48.5
48.0
47.6
47.3
46.9
46.6
46.4
46.1
46.0
45.8





22.8
22.4
22.3
22.2
22.2
22.3
22.2
22.3
22.4
22.2
22.1
22.1





46
46
46
46.3
47
47
47
48
48
48
48
48.3




[33] Տվյալները ըստ. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2011, ՀՀ ԱՎԾ, Երևան 2011, էջ 26, 54, http://www.armstat.am/file/article/sv_12_11a_141.pdf։  

[35] http://www.ukrstat.gov.ua/
իրականությունից։ Ասվածի լավագույն ապացույցն է տնտեսապես ակտիվ բնակչության (ՏԱԲ) տեսակարար կշռի կտրուկ իջեցումը մշտական բնակչության (ՄԲ) մեջ։ Ինչպես հայտնի է, ՏԱԲ-ը աշխատանքային ռեսուրսների այն հատվածն է, որը ներկայացնում է աշխատանքային շուկան (անկախ այն բանից, նրանք աշխատում են, թե՝ ոչ)։ Աշխատանքային ռեսուրսներից ՏԱԲ-ի մեջ չեն մտնում սովորողներն ու ուսանողները,տնային տնտեսություն վարողները, խնամողները, աշխատանք չփնտրող անձինք։ Բնակչության թվից ՏԱԲ-ի մեջ չեն մտնում թոշակառուները, անդամալույծները, հիվանդները, խելապակասները, մտավոր թերություն ունեցողները (դեբիլները) և այլն։ Աղյուսակ 4-ում բերված է ՄԲ և ՏԱԲ-ի հարաբերությունը ՀՀ-ում 1995-2011թթ։ Մեր երկրում ստեղծվել է առանձնահատուկ (աշխարհի մասշտաբով) իրավիճակ։ ՏԱԲ-ը կազմում է ՄԲ-Ի 36.2 տոկոսը։ Այդպիսի ցածր ցուցանիշ ունի, օրինակ, Սոմալին, Ջիբութին, Պակիստանը կամ Սուդանը, ուր բնակչության բնական աճը անցնում է տարեկան 2 տոկոսից ավելի քան 3 տասնամյակ շարունակաբար։ Հայաստանը, որտեղ բնակչության սեռա-տարիքային կառուցվածքը նման է ՌԴ-անը կամ Ուկրաինային, ինչպես տեսնում ենք, ունի վերջիններիցս անբնականորեն տարբերվող ՏԱԲ տեսակարար կշիռ։ Եթե, օրինակ Ռուսաստանի ՏԱԲ-ի ցուցանիշը (53.3%) կիրառում ենք Հայաստանի նկատմամբ, ապա ՀՀ բնակչությունը պետք է կազմեր՝ 1182.2/0.533 = 2218 հազ մարդ։ Եթե վերցնում ենք Ուկրաինայի ՏԱԲ-ի ցուցանիշը (45.8%), ապա ՀՀ բնակչության առավելագուչն թվաքանակը պետք է կազմի 1182.2/0.458 = 2581.2 հազ մարդ։ Դուք հասկանում եք սա ի՞նչ է նշանակում։ Վերը բերված 2756.5 թվից առաջինը տարբերվում է 538.5 հազ մարդով, իսկ երկրորդից՝ 175.3 հազ մարդով։ Այսինքն, հնարավոր է, մեր երկրում կա շուրջ 0.2-0.5 մլն հիվանդ, անդամալույծ, խելապակաս ու դեբիլ։ Այսինքն, չի բացառվում, որ պաշտոնական վիճակագրությունը թաքցնում է մինչև 1056.3 հազ մարդու բացակայությունը երկրից։ Ու՞ր ենք հասել։ Ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը։ Ե՞րբ։
Հրանտ Բագրատյան
20.04.2012

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում