Показаны сообщения с ярлыком Մարս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարս. Показать все сообщения

2.11.2013

Curiosity մարսագնացը պատմության մեջ առաջին անգամ Կարմիր մոլորակի վրա անցք է փորել եւ նմուշ է վերցրել (4 ֆոտո)

 ֆոտո HO/AFP/Getty Images
Ամերիկյան մարսագնացը պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա 0,63 դյույմ լայնության (1,6 սանտիմետր) եւ 2,5 խորության (6,4 սմ) անցք է փորել եւ նստվածքային ապարի մանր տեսակի նմուշներ է վերցրել:
Վերցված ապարի զննությունը կկատարվի մոտ օրերս, Երկրի մասնագետների մասնակցությամբ





 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.15.2013

Մարս ՝Օլիմպոս լեռը (6 ֆոտո)

Օլիմպոս լեռ (լատ Olympus Mons), հանգած հրաբուխ Մարսի վրա, գտնվում է Թարսիս նահանգում, Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռն է: Օլիմպոսի բարձրությունը - 27 կմ է հիմքից եւ 25 կմ Մարսի միջին բարձրություն համեմատ: Օլիմպոսը տարածվում է 540 կմ լայնությամբ եւ եզրերում 7 կմ բարձրության կտրուկ լանջերով: Այս հսկայական թեքությունների ոչ մի համոզիչ բացատրություն դեռ չեն գտել:

Երկարությունը հրաբխային կալդերայի 85 կմ է, լայնությունը `60 կմ: Շնորհիվ վեց հրաբխային խառնարանի խորությունը մինչեւ 3 կմ: Համեմատության համար նշենք, երկրի ամենամեծ հրաբխի Մաունա Լոա, Հավայան կղզիներում, խառնարանի տրամագիծը 6.5 կմ:


Ճնշումը Օլիմպոս լեռան գագաթում ընդամենը - 2% է, Մարսի մակերեւույթի միջին մթնոլորտային ճնշման բնութագրին համեմատ, (համեմատության համար, Էվերեստ ճնշումը լեռան գագաթին 25% - է, ծովի մակարդակի համեմատ):

Օլիմպոսի տարածքը այնքան մեծ է, որ այն ամբողջությամբ չի կարող երեւալ մոլորակի մակերեւույթից: Այդ պատճառով Օլիմպոսը կարելի է միայն վերեւից կամ ուղեծրից դիտել: Նմանապես, եթե դուք կանգնեք հրաբխի ամենաբարձր կետին, լանջերը հորիզոնից դուրս կհայտնվի:


Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.21.2012

Curiosity մարսագնացի հերթական ցնցող գտածոն կարող է պատմության դասագրքերի մեջ անցնել (4 ֆոտո)

Մանրամասները NASA կողմից առայժմ գաղտնի է պահվում:

Մենք SAM (Sample Analysis at Mars - քիմիական լաբորատորիա մարսագնացի վրա) ստացել ենք հետաքրքիր տվյալներ, որը գիտական խումբը մանրազնին ուսումնասիրում է, ասել է NASA առաքելության գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերը NPR ռադիոկայանին:

Մարսյան ավազի ուսումնասիրությունը ցնցող " մի բան" է ցույց տվել, այդ տվյալները կարող են պատմության դասագրքերում  անցնել, ավելացրել է նա:

Հաղորդվում է, որ դարակազմիկ տվյալների ուսումնասիրումը կարող է երկու շաբաթ տեւել

ֆոտո: NASA



9.18.2012

Մարսի վրա հապալաս են գտել:

NASA Գիտնականները հանելուկային գնդաձեւ մարմինների լուսանկարներ են ստացել Կարմիր մոլորակից, որն առաջացել է խոնավ կլիմայի ժամանակներում:

Opportunity Մարսագնացը, որը գործարկել է NASA կողմից դեռեւս 2004 - ին, Երկիր է ուղարկել Կարմիր մոլորակի նոր պատկերներ եւ ստիպել գիտնականներին կանգնելու հերթական խնդրի առջեւ: Լուսանկարների վրա երեւում են փոքր գնդաձեւ մարմիններ, որոնք ոչ այն է կաթիլ, ոչ այն է պղպջակ են հիշեցնում: Մասնագետներն արդեն նրանց անվանել են մարսյան "հապալաս» եւ ենթադրել են, որ գտածոն կարող է մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց լինել:

«Հապալասը» իրականում գորշ - սեւ գույնի երկաթ - հեմատիտ է: Պետք է նշել, որ երկաթի հանքանյութը հայտնաբերվել է Opportunity արշավախմբի սկզբին, բայց այդ ժամանակ գիտնականները չեն կարողացել պարզել, թե մարսագնացը ինչ է գտել: Այժմ, հետազոտողները բարձրացրել են գաղտնիության քողը, եւ ենթադրում են, որ խորհրդավոր գնդակները ձեւավորվել են կարմիր մոլորակի խոնավ կլիմաների ժամանակներում:
Այժմ, ըստ տեսության, մարսյան հողը հագեցած է հանքանյութերով, որտեղից առաջացել են մոտ 3 միլիմետր տրամագծով գնդաձեւ օբյեկտները: Ընդ որում մասնագետները ասում են, որ դրանք ձեւավորվել են ջրի եւ նրանում բնակվող միկրոբների օգնությամբ:

Գիտնականները «հապալասի« լուսանկարները արդեն անվանել են ամենից անհավատալի առաքելության ողջ պատմության մեջ: Մինչ գիտնականների ուղեղները լուծում են, թե ինչպիսի քիմիական ռեակցիաների շնորհիվ է ստացվել այդ տարօրինակ գնդակները, հանելուկային օբյեկտների մոտ կարող է ուղարկել այլ Curiocity - մարսագնաց, այն վերջերս սկսել է իր աշխատանքները, եւ արդեն իսկ մի քանի հետաքրքրաշարժ լուսանկարներ է արել:

8.30.2012

Տարօրինակ գտածոներ Մարսի վրա: ( Ֆոտո) ( Վիդեո)

Յութուբի օգտատեր StephenHannardADGUK -ը, Curiosity մարսագնացի ուղարկած նկարներում նկատել է տարօրինակ պատկերներ: Օրինակ նկարներում նա տեսել է կոշիկ, ներբան, ինչ որ արարածներ, կենդանու գլուխ... ինչ է սա երեւակայության խաղ, ՆԱՍԱ -ն այս կապակցությամբ ավանդաբար լռում է:


Կոշիկ?

Երեւակայությունը աշխատացնելու համար ավելի լավ է այս միյուս նկարներում չնշվի ինչի է նմանեցրել




Two Alien Lifeforms Next To Mount Sharp? 2012 HD


                                        Alien Bio Humanoid Found On Mars? 2012 HD

8.29.2012

NASA -ն Curiocity մարսագնացից ֆանտաստիկ բնապատկերներ է ստացել. (5 Ֆոտո)

NASA -ն, Curiocity մարսագնացից Մարսի ֆանտաստիկ բնապատկերներ է ստանում :
 Նկարներում երեւում են Շարպ լեռան ստորոտի շերտավոր ապարները, հայտնում է Բի Բի Սին.






8.10.2012

NASA -ն հրապարակել է Մարս մոլորակի համայնապատկերը, որն ուղարկել է Curiosity մարսագնացը: (ՖՈՏՈ) (ՎԻԵՈ)

NASA -ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի 360 աստիճան գունավոր պատկերով գեղեցիկ բացիկ է ուղարկել, նկարում պատկերված է Գեյլի խառնարանը: Լուսանկարվել է խառնարանի քարքարոտ մակերեվույթը, ինչպես նաեւ լեռը որ պետք է  ուսումնասիրվի:




8.06.2012

Մարսագնացը հաջողությամբ վայրէջք կատարեց Մարս մոլորակի վրա եւ առաջին լուսանկարները ուղարկեց: (ֆոտո) (վիդեո)


 MSL հայտնի է նաեւ  Curiosity Տիեզերական սարքը առաջին լուսանկարները ուղարկեց Մարսից երկուշաբթի, 10:30 Երեւանի ժամանակով, վայրէջքը ուղիղ եթերով ցուցադրվում էր NASA կայքից, գործակալության գիտնականները մինչեւ այժմ ուրախությունից թռչկոտում են:





7.21.2012

Վայրէջքը Մարսի վրա օգոստոսի 6 -ին:

Վայրէջքը Մարսի վրա օգոստոսի 6 -ին
ԱՄՆ տիեզերական գործակալությունը հրապարակել է “Curiosity” հետազոտական սարքի Մարս առաջիկա ժամանման կապակցությամբ վերջնական մանրամասներ: Եթե ​​ամեն ինչ համաձայն ծրագրվածի ընթանա, ապա մարսագնացը "կարմիր մոլորակին" պետք է հասնի օգոստոսի 6 - ին: Բայց մի քանի ժամ NASA-ն չի իմանա, թե ինչպես է եղել վայրէջքը, եւ գոյատեւել է արդյոք հետազոտական Rover վայրէջքից հետո:

Հեղինակ, տեսանյութի սեփականատերը NASA.


Doug Makuistion- NASA-ի Մարսյան ծրագրերի տնօրեն:

"Վայրէջքը Մարսի վրա - դա միշտ էլ ռիսկ է. Անհրաժեշտ է հաշվի առնել հարյուրավոր փոքր հանգամանքներ, սկսած մեքենայի մեկնարկից մինչ պարաշյուտի բացում եւ պաշտպանիչ էկրան տեղակայում: Այս բոլոր գործառնությունները բացառիկ են եւ նրանցից յուրաքանչյուրի արդյունքն անկանխատեսելի է: Նույնիսկ այն, որ մենք պետք է յոթ րոպեում նվազեցնենք 13,000 մղոն /ժամում արագությունը մինչեւ զրո, եւս փոքր մարտահրավեր չէ».

NASA հաշվարկում է մարսագնացը որքան հնարավոր է մոտ իջեցնել Շարպ լեռան Գեյլա խառնարանին: Սակայն նույնիսկ այստեղ գործակալությունում ոչ մի երաշխիք չեն կարող տալ: Սարքի վայրէջքի ճշգրիտ վայրը կախված կլինի մոլորակին մոտենալու վերջին մանեւրներից:
 Նաեւ Մարս մոլորակի լուսանկարներ:
Աղբյուր  http://euronews.com/2012/07/17/nasa-s-mars-rover-readies-for-a-rough-landing/

7.13.2012

Մարիների դաշտավայրը խոշորագույն կանյոնն է Արեգակնային Համակարգում (8 photos)

Մարիների դաշտավայրը խոշորագույն կանյոնն է /ձորն է/ արեգակնային համակարգում


Արեգակնային Համակարգի ամենամեծ կանյոնը հատում է Մարսի սկավառակը: Այդ հսկայական հովիտը, որ կոչվում է Մարիների Դաշտավայր ունի ավելի քան 3000 կմ երկարություն, նրա լայնությունը հասնում է 600 կմ, եւ խորությունը 8 կմ:


Համեմատության համար նշենք, Երկրի վրա գտնվող Գրանդ Կանյոնը /Արիզոնա, ԱՄՆ/ ունի 800 կմ երկարություն, 30 կմ լայն ու 1,8 կմ խորություն:

Մարիների Դաշտավայրի ծագումը մնում է անհայտ, թեեւ որպես հավանական վարկած , ենթադրվում է որ այն ձեւավորվել է միլիարդ տարի առաջ, երբ մոլորակը սկսել էր սառչել:
(8 Լուսանկար):



Վերջերս հայտնաբերվել է, որ կանյոնում որոշ երկրաբանական գործընթացներ են շարունակվում:


Կանյոնի ցանցը բաժանել են մի քանի շրջանների: Արեւմտյան ծայրում գտնվում է Գիշերվա լաբիրինթոս կոչվող շրջանը, դեպի արեւելք, Իո եւ Տետոն կիրճերը, որին հաջորդում է Միլասը եւ Օփհիրը, ավելի արեւելք Կոպրատը, Գանգեսը, Էոսը եւ Կապրին, հետո սկսվում են ավերված ռելիեֆի շրջանները, որը քաոս է կոչվում, որոնք ավարտվում են Խրիսի դաշտում:


Իսկ եթե Մարսյան կանյոնը տեղադրվի ԱՄՆ - ում, այն կտարածվի նահանգների ամբողջ տարածքներով, Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս:

Մարիների Դաշտավայրը այնքան երկար է, որ երբ նրա մեկ ծայրում գիշեր է սկսվում, մյուսը ծայրում դեռ ցերեկային լուսավորվածություն է: Արդյունքում, ջերմաստիճանի տարբերություն է առաջանում, հետեւաբար հզոր քամիներ են փչում ամբողջ կանյոնով:





7.10.2012

Մարս մոլորակի լուսանկարներ

Խորհրդավոր կարմիր մոլորակը երկար ժամանակ եղել է ֆանտաստ ստեղծագործողների ուշադրության կենտրոնում: Որոնք չգիտես ինչու կարծում էին, որ այնտեղ մարդիկ են ապրում: Ինչպես պարզվեց հետագայում, ոչ ոք այնտեղ չկար, առնվազն մինչեւ օրս խելացի կյանքի նշաններ չեն հայտնաբերվել:
Սակայն, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, եթե դու չես տեսնում գետնասկյուռին, դա չի նշանակում, որ նա այնտեղ չէ: Ահա թե ինչպես են մտածում NASA-գիտնականները ու որոշել են փորել:
Նոր ուսումնասիրության նպատակն է համալիր օրգանական մոլեկուլների նշաններ գտնել, որոնք երբեւէ կարող են գոյություն ունեցած լինել Մարսի վրա: Կյանքի նշանները կարող են պահպանված լինել մոլորակի ավազաբլուրների տակ, ուստի մարսագնացը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի սկսվի պեղման ​​աշխատանքները: Պեղումները կսկսվեն այս տարի օգոստոսին, ՝մյուս ամիս: - Ի սպասումով լուրերի, օգոստոսին կարող ենք վայելել կարմիր մոլորակի նոր լուսանկարներ .
/3 ֆոտո/ 






6.07.2012

Մարս մոլորակի նկարները, 2012թ., Մայիս


Մարսի վրայի ջրի հետքերը: Լուսանկարը տրամադրված է Եվրոպական տիեզերական գործակալության կողմից մայիսի 4 -ին, Acidalia Planitia եւ Tempe Terra հարթավայրերի մակերեւույթը: Այս հետքերը հնարավոր է Մարսի վրա նախկինում ջուր լինելու անհերքելի ապացույցը լինել:

ՆԱՍԱ պատկանող «Opportunity» մարսագնաց, Մարսի վրա գտնվող Ինդեւոր խառնարանի մոտակայքում: Լուսանկարում լավ երեւում է սարքի ստվերը, ի լրումն հեռավոր եզրի խառնարանը (գոյացության տրամագիծը 22 կմ): Լուսանկարը արվել է Pancam խցիկով, տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսի եւ հինգի միջեւ: Խառնարանը իր չափերով մոտավորապես համեմատելի է Սիեթլ քաղաքի տարածքի չափերի հետ: Լուսանկարը 2012 թ. մայիսի 22 - ին հրապարակել է NASA -ն:
Մարսի մակերեւույթի Grota Valles հարթավայրը, նկարն արվել է հետախուզական արբանյակից: Պատկերը հրապարակվել է մայիսի 30 - ին:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում