Показаны сообщения с ярлыком թեյ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком թեյ. Показать все сообщения

7.17.2012

Փորձը ցույց է տվել, որ սովորական թեյը հակաբիոտիկներից լավ է աշխատում

Հուլիս 16, 2012 Փորձը ցույց է տվել, որ սովորական  թեյը հակաբիոտիկներից լավ է աշխատում

Թեյի ամենօրյա գործածումը օգնում է նվազեցնել խիստ լուծի եւ ստամոքսաաղիքային հիվանդությունների վտանգը, ցույց է տվել Քարդիֆի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը: Բանը նրանում է, որ թեյը իր մեջ պարունակում է բաղադրիչներ, որոնք կարող են սպանել Clostridium difficile մանրէն, գրում է  The Times of India -ն:

Այդ աշխատանքների ընթացքում  հետազոտողները փորձարկեցին թեյի 33 սորտերի ազդեցության հետեւանքները, 79 շտամների պաթոգենների վրա: Պարզվեց, պոլիֆենոլները, որոնք ըմպելիքին համ են տալիս, սպանում են վտանգավոր բակտերիաներին:. Առայժմ հրապարակված են միայն ստանդարտ սեւ թեյի վերլուծության արդյունքները: Ապացուցվել է, որ այն աշխատում է:

Պրոֆեսոր Լես Բեյլի խոսքերով, նա թեյի հատկությունները ուսումնասիրում է 2008 թվականից. Այս պահին կարող ենք հաստատ ասել, որ `կանաչ թեյ ավելի լավ է ազդում, քան սեւը: Բեյլի ուսումնասիրության հիմնական նպատակը - "սուպերթեյի" ստեղծումն է, որը կարող է տրվել հիվանդանոցային հիվանդներին, որպեսզի ոչնչացվի Clostridium difficile մանրէն, որը աստիճանաբար պաշտպանողականություն է ձեռք բերում հակաբիոտիկների նկատմամբ:

Սովորական թեյը կարող է քաղցկեղի նոր բուժման հիմքը դառնալ:

Հուլիս 17, 2012  Սովորական թեյը կարող է քաղցկեղի նոր բուժման հիմքը դառնալ:

Ոսկու ռադիոակտիվ նանոմասնիկները եւ թեյը հակաքաղցկեղային նոր թերապիայի հիմքն են: Այն արդեն իսկ հաջողությամբ փորձարկվել է մկների վրա, որոնց շագանակագեղձի քաղցկեղի բջիջներ են պատվաստել (adenocarcinoma): Ընդամենը մեկ ամիս է պահանջվել ուռուցքների վերացման կամ դրանց չափսը զգալիորեն նվազեցնելու համար:

Պարզվեց, որ թեյի կազմի մեջ մտնող epigallocatechin gallate (EGCg) միացությունը, կպչում են քաղցկեղի բջիջների մակերեսին, ադենոկարցինոմի բջիջների հատուկ ձեւի շնորհիվ: Երբ նրան միացրել են նանոմասնիկներին, ստացվել է առաքման համակարգ, ասում է Կատեշ Կատին, Միսսուրի համալսարանից:

Նանոմասնիկները սպանում են քաղցկեղը, օգտագործելով իոնային ճառագայթումը: Միացությունը ոչ միայն մասնիկներ է մատակարարում ուռուցքին, այլեւ պահում է նրանց այնտեղ: Ընդ որում, որքան մեծ է ոսկու հատվածը, այնքան շատ բջիջներ են մահանում: Հետազոտողները հաշվարկել են, որ եթե ռադիոակտիվ ոսկու-198 իզոտոպի ունենա մի քանի նանոմետր տրամագիծ, ապա, այն կարող է ոչնչացնել նույնիսկ առավել ագրեսիվ ուռուցքները: Հեռանկարում խոշոր կենդանիների վրա փորձերն են:

Գտեք մեզ ֆեյսբուքում