Показаны сообщения с ярлыком Քրիստոնեական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քրիստոնեական. Показать все сообщения

2.19.2013

Մեծ հարավկորեական հարսանիք - 3,500 զույգեր միաժամանակ ամուսնացան (17 ֆոտո)

Փետրվար 17, 2013 Ամբողջ աշխարհից 3,500 սիրահարված զույգեր, յուրատեսակ աշխարհի ռեկորդ սահմանեցին. ամուսնանալով Սեուլի արվարձանում, Հարավային Կորեա: Մեծ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ի պատիվ մեկ տարի առաջ մահացած Մուն Սոն Մյոնի /Sun Myung Moon/  , ով Միացյալ Եկեղեցու հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդն է եղել:

Ի դեպ, տեղեկություն կա, որ էլի մոտ 24,000 մունիներ ամբողջ աշխարհից այդ նույն օրը ամուսնացել են.
















 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.14.2013

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի գահից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո Սուրբ Պետրոսի տաճարին կայծակ է հարվածել /տեսանյութ

Հռոմի 265 -րդ Պապ, 85- ամյա Բենեդիկտոս XVI-ի գահից հրաժարվելու մասին երկուշաբթի օրը արած հայտարարությունից անմիջապես հետո, ամպրոպ սկսվեց եւ Սուրբ Պետրոսի տաճարին կայծակ է հարվածել


Այն տարբեր մեկնաբանություններ է առաջացրել հավատացյալների եւ ոչ հավատացյալների մոտ: Ըստ նրանց դա Սուրբ Մալախեի մարգարեություն եւ Աստծո նշան է, ըստ որի "յոթ բլուրների վրայի " քաղաքը միյուս Պապի ժամանակ խպետք է կործանվի: Վերջին հովվապետը, որ օգտվել է հրաժարական տալու իրավունքից, եղել է Գրիգոր XII Պապը, 1415 թ. Հակառակ կողմը կարծում է, որ համացանցում տարածված նկարը մոնտաժված է, բայց շուտով հայտնվեց նաեւ տեսանյութը
_Sydney Morning Herald ...Պատրաստվել է Աշխարհի շուրջ

4.08.2012

Քրիստոս հարյավ ի մեռելոց_Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Ձեզի մեզի Մեծ Ավետիս.
 2012թ. ապրիլի 8 - ին Հայ Առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը նշում են Քրիստոնեական աշխարհի ամենամեծ տոնը, Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության Տոնը ` Սուրբ Զատիկը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Հավատացյալները միմյանց ողջունում են "Քրիստոս հարյավ ի մեռելոց" ավետիսով, պատասխանում են ՝ "Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի":
Աստված թող առաջնորդի մեր ժողովրդին, իմաստունություն տա որ ճիշտ քայլեր կատարենք այս բարդ վիճակը ետեւում թողնելու համար եւ պատվով առաջ շարժվենք ի բարօրություն մեր ազգի եւ պետության, քանի որ միշտ դժվար պահերին միշտ մեր կողքին է եղել, այդ է վկայում այն որ  հազարամյակների միջով պահպանել ենք մեր ազգը եւ վերականգնել պետականությունը:
Առաջարկում եմ դիտել  Ռեժիսոր Ջոն Հեյմանի «Հիսուս» ֆիլմը /հայերեն 

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում