Показаны сообщения с ярлыком եղանակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком եղանակ. Показать все сообщения

2.26.2013

Գրան Կանյոնը ձյան մեջ (8 լուսանկար)

Տեղերը փոխվում են







Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.23.2013

Ջրհեղեղ Աթենքում (4 ֆոտո)

Հունաստանի մայրաքաղաքը այս օրերին Վենետիկն է հիշեցնում-հորդառատ ուժեղ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել, որը աննախադեպ է վերջին 50 տարիներում, Աթենքի հրշեջ ծառայությունները ավելի քան 1000 օգնության կանչ են ստացել, հայտնում է REUTERS -ը:


Ջրի հոսքը հասնում է Աթենքի արվարձանների փողոցներ, Խալանդրի փողացը, Աթենք, Հունաստան (REUTERS/John(REUTERS/John (REUTERS/John Kolesidis)






Փրկում են անգիտակից աղջկա. (REUTERS/John Kolesidis)


Տուժածին անվտանգ վայր են տեղափոխում. (REUTERS/John Kolesidis)


Տեսարան Հունաստանի պառլամենտից, փորձում են դուրս գալ. (EPA/PANTELIS SAITAS)

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.21.2013

Ավելի քան 800 ճապոնացիներ տուժել են ձյան առատ տեղումներից (16 ֆոտո)

Մեկ հոգի զոհվել է եւ ավելի քան 890 մարդ վիրավորվել եւ վնասվել Տոկիոյում եւ նրա արվարձաններում , որոնք վրա հասած ուժեղ ձյան տակ են մնացել: Այս գիշեր մոտ 5 հազար մարդ գիշերը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանի սպասասրահներում են անց կացրել

















 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Ավստրալիայի բնակիչները SOS ազդանշան են ուղարկում

Այս տարվա առաջին երկու շաբաթներում նոր ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել Ավստրալիայում, հաղոդում են լրատվամիջոցները:

Ֆոտո: Brendon Thorne/GettyImages

Շատ շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ + 48, ըստ Ցելսիուսի, առավելագույնը 49,6 աստիճան: Եղանակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում աշխարհում ոչ մի տեղ նման բարձր ջերմաստիճաններ չի գրանցվել: Գիտնականները այդ անբնական շոգը կապում են կլիմայի գլոբալ տաքացման հետ:

Աշխարհի տարբեր հատվածներում նման անոմալ եղանակների ինտենսիվությունը  եւ ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշները առաջիկայում գիտնականների կարծիքով կավելանան:
Աղբյուր epochtimes 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

2.22.2012

Գիտնականները Երկրին երկու տարվա տաքություն են տալիս:

Գիտնականները շարունակում են սարսափեցնել գլոբալ աղետներով: Այսպես բոլորովին վերջերս աշխարհի երկրները պատրաստվում էին գլոբալ տաքացման: Այս երեւույթի դեմ պայքարելու համար հատկացվեցին տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Իսկ վերջերս ՄԱԿ -ը հարց է բարձրացրել արգելելու մսակերությունը: Իբրեւ ամենաշատ СО2 գազը մթնոլորտ են նետում մսամշակող ձեռնարկությունները: Սակայն Եվրոպայի եւ Ռուսաստանի անոմալ ցրտերը, կտրուկ փոխեցին բոլոր կանխատեսումները: Այդպիսով տաքություն չի լինելու:
Այժմ պարզվում է 2 տարուց նոր սառցե դարաշրջան է սկսվելու:
Ի՞ նչ է տեղի ունենում եղանակի հետ իրականում:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

1.11.2012

Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում -50°C եւ ավելի ցածր ջերմաստիճան է:

vesti.ru  եւ այլ աղբյուրներ.
Յակուտիայում եւ Հեռավոր Արեւելքում մոլեգնում են անոմալ ցածր ջերմաստիճանները: Սիբիրյան գետերը մինչեւ հատակը սառած են: Յակուտիայում սառնամանիքները ուղեկցվում են ուժեղ մառախուղով:
Տաք է միայն Կուրիլյան կղզիներում, որտեղ ջերմաստիճանը -7°C -11°C է:
Սախա /Յակուտիայի/ հանրապետության հսկայական տարածքներում -50°C աստիճանից ավելի ցածր սառնամանիքներ են տիրում: Չորեքշաբթի առավոտյան Յակուտիայի Տատտինյան շրջանի շրջկենտրոն Իտիկ-Կուելից /Ытык-Куел/ ստացված տեղեկության համաձայն մի քանի բնակավայրերի ջերմաչափի սանդղակներում սնդիկի սյունը իջել է մինչեւ -58°C, -60°C, սակայն պաշտոնական հաշվետվությունում հաղորդվել է -56°C: Սա արդեն տիեզերական ջերմաստիճան է, մոտավորապես այդքան է Մարս մոլորակի վրայի միջին ջերմաստիճանը: Բնակչության թիվը այդ շրջանում 17 հազար է, բոլոր դպրոցներում հետաձգվել են պարապմունքները, փակվել մանկապարտեզները:  Բնակչությանը մշտապես նախազգուշացվում է գերսառեցման վտանգի մասին:
Սպասվում է որ Յակուտիայում այսօր ցերեկը ջերմաստիճանը կլինի -55°C, Ռուսաստանի ԱԻՎ հաղորդել են որ սառնամանիքները չեն խախտել հանրապետության բնականոն կյանքը եւ այդ ջերմաստիճանը սովորական բան է այդ կողմերի համար:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում