Показаны сообщения с ярлыком ՉԹՕ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՉԹՕ. Показать все сообщения

1.25.2013

ՉԹՕ նորից հետեւել է Օբամայի ինաուգուրացիային /տեսանյութ

Տարօրինակ կապույտ  սկավառակաձեւ օբյեկտը, մի քանի ակնթարթ կարճ ժամանակ երեւացել է Վաշինգտոնի հուշարձանի մոտ, Օբամայի ինաուգուրացիայի ժամանակ, 20 հունվարի 2013, բայց դա բավական է որ երեւար ուղիղ եթերում եւ նորությունների կադրերում:
Սա արդեն չորրորդ դեպքն է երբ տեսախցիկը Օբամայի հետ ՉԹՕ է արձանագրվում, գրում են լրատվամիջոցները.

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.04.2013

UFO Lands In China With Aviator 2013 HD

ՉԹՕ Չինաստանում.

տեսանյութի կոդը, ձեր կայքում դնելու համար
 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1.03.2013

Անոմալիաներ եւ հսկա ՉԹՕ -ր Արեւի մոտ - Հունվար 1, 2013

Անոմալիաներ եւ ՉԹՕ -ր Արեւի մոտ - Հունվար 1, 2013
NASA SOHO ստերեո, LASCO C2, LASCO C3 ստացված պատկերների վերլուծություն: Դուք կարող եք տեսնել տարբեր տեսակի անհայտ օբյեկտներ: Օբեկտները ունեն տարբեր չափեր եւ ձեւեր: ՉԹՕ -րը գտնվում են Արեւի մոտ, տարածության տարբեր կետերում: Այդ օբյեկտներն ունեն նյութական կառուցվածք: Զգուշացում, ի ուշադրություն հոռետեսների, կրոնական ֆանատիկոսների եւ նրանց, ովքեր հավատում են ՆԱՍԱ -յի  հեքիաթներին! Տեսանյութում ցուցադրված Օբեկտները ունեն իրական ծագում.

Սա արբանյակներում տեղի ունեցող խանգարում չէ, ոչ էլ կոտրված փիքսելներ, ոչ մետեորիտներ, ոչ արեգակնային մասնիկներ եւ ոչ ուրիշ որակավորումներ, որով փորձում է համոզել ՆԱՍԱ -ն: Խանգարումները, կոտրված փիքսելները, մետեորիտները, լիցքավորված մասնիկները չեն կարող համալիր ճիշտ երկրաչափական ձեւեր ունենալ, չեն կարող ճանապարհորդել տարբեր ուղիղ հետագծերով, փոփոխելով շարժման վեկտորի ուղությունը:  Բոլոր օբյեկտները տարբեր ձեւի եւ չափի ՉԹՕ -ր են:
 
Հիշեցնեմ, նման նյութերը որոնք հրատարակված են "Աշխարհի շուրջ" բլոգում միջազգային ԶԼՄ - ներում տեղ գտած քննարկումներն են: Բոլոր հոդվածները եւ տեսագրությունները ներկայացված են ծանոթանալու, վերլուծելու եւ քննարկելու համար: Ձեր կարծիքը եւ իմ կարծիքը կարող է մասամբ կամ ամբողջովին չհամընկնել հրապարակումների հեղինակների կարծիքների հետ: 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

11.03.2012

Մեքսիկական հեռուստատեսությունը հրաբուխի մեջ ընկնող ՉԹՕ է նկարահանել:

Մեքսիկական Televisa հեռուստատեսությունը հրաբուխի մեջ ընկնող սիգարանման ՉԹՕ է նկարահանել:
Հրաբուխի մոտ տեղադրված  շուրջօրյա նկարահանող տեսախցիկը արձանագրել է ինչպես է անհայտ սիգարանման օբյեկտը հսկայական արագությամբ ընկնում խառնարան:

7.08.2012

ՉԹՕ ԱՄՆ - ում, Սլովակիայում, Լեհաստանում

Միեւնույն ՉԹՕ -ն ԱՄՆ - ում, Սլովակիայում, Լեհաստանում.

ԱՄՆ - ում, Սլովակիայում եւ Լեհաստանում ամբողջ շաբաթվա ընթացքում տեսել են ՉԹՕ, ենթադրվում է, որ դրանք եղել են միեւնույն ՉԹՕ -ն: Սրընթաց տեղափոխվելով գիշերային երկնքում վառ լուսավոր գույնի գնդերի թռիչքային ուղին չի համապատասխանել ոչ մի երկրային սարքի ուղեգծին, իսկ կարողացել է կարճ ժամանակում 10,000 կմ տարածություն հաղթահարել: Համացանցում է տեղադրվել ականատեսների կողմից նկարահանված մի տեսանյութ, որը հաստատում է Երկրագնդի միմյանցից հեռավոր վայրերում միեւնույն  ՉԹՕ -ի երեւալու ֆենոմենը, ընդգծվում է եվրոպական եւ ամերիկյան բլոգներում այսօր ծավալված բանավեճում:

Առաջին ՉԹՕ թռիչքի տեսահոլովակը նկարահանված է ԱՄՆ Սոլթ Լեյք քաղաքից / Յուտա նահանգ/: Ըստ ուղեկցող մեկնաբանության, նկարահանումը արվել է անցյալ շաբաթ օրը:

Հետո սրա մեկնաբանություններում ավելացվեցին նոր տեսանյութ-վկայություններ ՝նկարահանված Սլովակիայում եւ Լեհաստանում:
Ընդ որում, այդ երկրների ականատեսները պնդում են, որ նույն «թռչող ափսեն» են միաժամանակ տեսել:

ՉԹՕ չափազանց բարձր արագություններով են ընթացել: Երբ նրանցից առաջինը անհետացել է հորիզոնում, հայտնվել են եւս երկուսը: Նրանք վառ կարմիր գույն են ունեցել: Ինչպես արդեն հաստատվել է, այդ օբյեկտները երեւացել են ամերիկյան Արեւմուտքում - Յուտա եւ Կալիֆորնիայի նահանգներում, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում:

6.18.2012

Այլմոլորակայինները նորից անհանգստացրել են ամերիկացիներին կամ X-47B (Ֆոտո) (VIDEO)

Այլմոլորակայինները նորից անհանգստացրել են ամերիկացիներին (ֆոտո) (VIDEO)

Նաեւ Ամերիկյան X-37B գաղտնի անօդաչու սարքը 15- ամսյա փորձնական թռիչքից հետո վայրէջք է կատարել:
Վաշինգտոնի արվարձանների մեքենաների վարորդները անցած չորեքշաբթի օրը գիշերով ահազանգել են ոստիկանությանը, հայտնելով որ Capital Beltway մայրուղում ճանապարհային երթեւեկության մասնակից է մի այլմոլորակային նավ:

Արծաթագույն ՉԹՕ -ն , շատ նման է եղել հոլիվուդյան ֆիլմերի ֆուտուրիստական թռչող սարքերին: Ինչպես պարզվեց, ճանապարհով տեխափոխել են ռազմական վերջին մոդիֆիկացիայի `X-47B Pegasus անօդաչու թռչող ինքնաթիռը:

Տպավորված վարորդներից մեկի խուճապային զանգը ոստիկանություն VIDEO
/3 ֆոտո/



6.08.2012

Տարօրինակ օբյեկտ երկնքում (Photo)(Video) /Լրացված/

ՉԹՕ թե Հրթիռ?

Այսօր երեկոյան ժամը 21:44 շատերը ականատես եղան տարօրինակ երեւույթի, երկնքում Լուսնի մեծության լուսավոր պատկեր է երեւացել, օբյեկտը տարբեր ձեւեր է ընդունել երկնքում եւ անհետացել: Երեւույթը այս պահի տեղեկությունով միաժամանակ նկատվել է ողջ Անդրկովկասի տարածքից, նշանակում է օբյեկտը մեծ բարձրության վրա է գտնվել եւ ավելի մեծ է քան հրթիռը ?, նկարը եւ երկու տեսագրություններ Երեւանից է արված իսկ այս տեսագրությունը արված է հարեւան պետության տարածքից. videoԵրեւանից1,
video Երեւանից2,  Երեւան3
video Ադրբեջանից, Աղդաշ 
UFO (Photo)(Video) /Լրացված/
Ըստ տեղեկությունների օբյեկտը դիտվել է նաեւ Ռուսաստանից, Իսրաելից, Լիբանանից,  Նորվեգիայից, բոլոր տեղերից նույն օբյեկտն ենք տեսնում, սա  Ղազախստանից է, Ժանաոզեն
Իսրաելից,
Օբյեկտի ծագման մասին վարկածներից, ամենահավանականը իմ կարծիքով  երկնաքարն է, կամ այլ երկնային երեւույթ, միայն ոչ հրթիռ, ինչպես կարողացան  հրթիռով (թեկուզ ռուսական) այդպիսի ֆանտաստիկ հրավառություն անել որ հազարավոր կիլոմետրերի վրա նույն կերպ լուսավորվեր երկինքը ու ցամաքը, հրթիռի վարկածի կողմնակիցները ոչ մի խելքը գլխին բան չեն ասում ոնց են բացատրում  "հրթիռի" հազարավոր կիլոմետրերի վրա միակերպ երեւալու իրողությունը: 

Ամբողջական տեսագրությունը


Տարօրինակ օբյեկտ երկնքում by lurerarm
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

5.30.2012

ՉԹՕ 29 մայիսի,2012 ՄՏԿ մոտ:

Վերլ. HD մեծացված:
ՄՏԿ - Live /սեղմեք եւ բլոգից դիտեք ուղիղ միացումները/ տեսախցիկը բացառապես ուղղված է դեպի բաց տիեզերք: Ուշադրություն դարձրեք ՉԹՕ չափերին եւ երկրաչափական ձեւին: Սա չի կարող արբանյակ, աղբ կամ Լուսին լինել: ՉԹՕ շարժվում է զուգահեռ:

Amazing! UFO near the ISS May 29, 2012. Analysis + Zoom in HD.


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

3.15.2012

Բուրգաձեւ ՉԹՕ Թուրքիայում


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Գտեք մեզ ֆեյսբուքում