Միեւնույն ՉԹՕ -ն ԱՄՆ - ում, Սլովակիայում, Լեհաստանում.
ԱՄՆ - ում, Սլովակիայում եւ Լեհաստանում ամբողջ շաբաթվա ընթացքում տեսել են ՉԹՕ, ենթադրվում է, որ դրանք եղել են միեւնույն ՉԹՕ -ն: Սրընթաց տեղափոխվելով գիշերային երկնքում վառ լուսավոր գույնի գնդերի թռիչքային ուղին չի համապատասխանել ոչ մի երկրային սարքի ուղեգծին, իսկ կարողացել է կարճ ժամանակում 10,000 կմ տարածություն հաղթահարել: Համացանցում է տեղադրվել ականատեսների կողմից նկարահանված մի տեսանյութ, որը հաստատում է Երկրագնդի միմյանցից հեռավոր վայրերում միեւնույն ՉԹՕ -ի երեւալու ֆենոմենը, ընդգծվում է եվրոպական եւ ամերիկյան բլոգներում այսօր ծավալված բանավեճում:
Առաջին ՉԹՕ թռիչքի տեսահոլովակը նկարահանված է ԱՄՆ Սոլթ Լեյք քաղաքից / Յուտա նահանգ/: Ըստ ուղեկցող մեկնաբանության, նկարահանումը արվել է անցյալ շաբաթ օրը:
Հետո սրա մեկնաբանություններում ավելացվեցին նոր տեսանյութ-վկայություններ ՝նկարահանված Սլովակիայում եւ Լեհաստանում:
Ընդ որում, այդ երկրների ականատեսները պնդում են, որ նույն «թռչող ափսեն» են միաժամանակ տեսել:
ՉԹՕ չափազանց բարձր արագություններով են ընթացել: Երբ նրանցից առաջինը անհետացել է հորիզոնում, հայտնվել են եւս երկուսը: Նրանք վառ կարմիր գույն են ունեցել: Ինչպես արդեն հաստատվել է, այդ օբյեկտները երեւացել են ամերիկյան Արեւմուտքում - Յուտա եւ Կալիֆորնիայի նահանգներում, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում:

Комментариев нет:
Отправить комментарий