11.22.2012

Շպրոտի (Անի Թովմասյան) նոր սկանդալային ֆեյլերը, սեւամորթը, ամերիկան

Շպռոտը (Անի Թովմասյան) Ամերիկայից է զարմացնում հայերին
Մի քանի տարի առաջ հայտնի սկանդալային երգչուհի Շպրոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի հայկական մրցանակա բաշխություններից մեկը վարելու չվերադարձավ, ու այլեւս չերգեց ..., հայտնում են թերթերը
Շպռոտի տղամարդը սեւամորթ է.
Շպռոտը սևամորթից երեխայի է սպասում...

Նման արկածային վերնագրերով են այդ հոդվածները սկսվում:
Թվում է ինչ կա դրանով զարմացնելու, սերը մաշկի գույն չի հարցնում, մանավանդ Շպրոտի պարագայում, նա սուր զգացումների սիրահար է, կամ միթե՞ Շպրոտի ենթադրվող հղիությունն է սենսացիա:
Բայց սրա հետ միաժամանակ, մի քանի պոռնո ֆիլմեր ցուցադրող կայքեր,  "Շպռոտ (Անի Թովմասյան) նոր սկանդալային վիդիո", Շպռոտի մասնակցությամբ համապատասխան բնույթի տեսանյութեր են տեղադրել:

Ինչու՞ երկարատեւ լռությունից հետո միանգամից սկսեցին խոսել Շպռոտից, գուցե դա  ուղղորդվու՞մ է, սկանդալային տեսանյութերի մասին լուրերը չեզոքացնելու համար, համապատասխան ժամանակ հետո երեւի պարզ կլինի սեւամորթի լուրի  իսկությունը:
Միյուս կողմից պարզվում է Շպռոտը բավական դժվարին, բուռն եւ հետաքրքիր կյանք է ունեցել այս ժամանակամիջոցում, դա իմանում ենք կարդալով նրա ԱՄՆ -ում անցկացրած կյանքի մասին պատմող հոդվածները օր.  slaq.am  տեղադրվածը.


Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել:

Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում