2.02.2013

Ծամոնը բարելավում է ուղեղի աշխատանքը

2 փետրվար, 2013

Ռադիոլոգիական գիտությունների ազգային ինստիտուտի ճապոնացի գիտնականները հետազոտություն են կատարել եւ պարզել, որ ծամոնի պարբերական օգտագործումը, ինչը նախկինում վատ սովորություն էր համարվում, դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:

Ծամոնի օգտագործման ժամանակ ակտիվանում է դատողությունը, 10 տոկոսով բարձրանում է զգոնությունը, ինչպես նաեւ մեծանում է արձագանքելու արագությունը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Brain and Cognition գիտական ամսագրում հրապարակված տվյալները:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծամելու գործընթացը ակտիվ վիճակի է բերում գլխուղեղի տարբեր 8 հատվածները, քանի որ նպաստում է ուղեղին արյուն հասցնելուն:  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում