12.01.2012

Գենետիկները վստահ են, որ իրենք գենոմի լիակատար փոփոխության եզրին են

Նոյեմբեր 30, 2012 exaltedtruth.com
Հայտնի է, որ ԴՆԹ կազմի մեջ մտնում է ադենին, տիմին, ցիտոզին եւ գուանին: Սրանք ազոտական ​​հիմքեր են: Դրանք կարող են ջրածնային կապերի միջոցով զույգեր ձեւավորել (ադենին տիմինի հետ, ցիտոզինը գուանինի հետ), գրում է "Ռեմեդիումը":

Սկզբունքորեն, գենոմի մեջ կարող է ազոտական ​​հիմքերի փոփոխություններ արվել ( այն դեռեւս 1989 թ. արել է Սթիվեն Բենները), սակայն ամբողջովին իրավիճակը փոփոխելու գիտնականների բոլոր փորձերը ձախողվել են: Չնայած ԴՆԹ մասնակի ծածկումը իմացվում է բջիջների ֆերմենտներով(Բենները այն ժամանակ մտցրեց իզո-ցիտոզին եւ իզո-գուանին), որը կարելի է հաջողություն համարել: Խնդիրը ջրածնի-իզո-գուանինի անկայունությունն է, որը հաճախ սխալմամբ միանում է տիմինի հետ:

Վերջերս Էրիկ Քուլին, Սթենֆորդի համալսարանից, հաջողվեց ստանալ տիմինի անալոգային տիմին - դիֆլուորոտոլուեն: Նրանում ջրածինը ամուր ֆիքսված էր, իսկ միացությունը շատ հեշտորեն ճանաչվում բջիջի կողմից:

Եւ, ինչպես սահմանել է Ֆլոյդ Ռոմեսբերգը, Սկրիպսի գիտահետազոտական ​​ինստիտուտ, որպեսզի բջիջը ճանաչի հիմքը, այն պետք է լինի հիդրոֆոբիկ, եւ ջրածնային հանգույցներ ձեւավորի: Ընդհանուր առմամբ, ԴՆԹ մոնոմերի առավելագույն համապատասխանության զույգի որոնելու համար, գիտնականները 60 հիմքերով ավելի քան 3,600 համակցություններ /կոմբինացիաներ/ են ուսումնասիրել: Իդեալական զույգեր են անվանել MMO2 եւ SICS:

Ի դեպ, անցյալ տարի Իտիո Հիարոն եւ նրա գործընկերները ստացել են Ds եւ Diol1-Px հիմքերով ԴՆԹ - ր: Ռեպլիկացիայի ընթացքում, գրեթե միշտ այս զույգը պահպանվել է: Իրենց հերթին, Քեմբրիջի աշխատակիցները նուկլեինաթթվի անալոգ են ստացել: Նրանում շաքարի մնացորդները փոխարինել են այլ պարբերական կառուցվածքներով: Արդյունքում ստացված շղթան անվանվել է XNA:  XNA հետ միասին, գիտնականները ստեղծել են ֆերմենտ, որը XNA -ն ԴՆԹ ի է վերածում:


Ֆիլիպ Մարլերը, աղիքային ցուպիկի գենոմի մեջ տիմինի մնացորդների մեծ մասը փոխարինեց քլորուրացիլով: Ժամանակի ընթացքում, առանց քլորուրացիլի ավելացման միկրոբը այլեւս չէր կարողանում գոյատեւել: Գիտնականները պատրաստվում են մոտ ժամանակում բակտերիաների բոլոր չորս հիմքերը փոխարինել հիդրոֆոբիկ անալոգներով: Սա պաթոգենների բուժման նոր ձեւեր մշակելու հույս է ներշնչում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում