12.01.2012

Սպասում են Նարեկ Սարգսյանի բացատրությանը

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցության հայտարությունը.

«Երեկ, Երևանի գխավոր ճարտարապետը, խախտելով սահմանադրական կարգը, հանդես էր գալիս, որպես Երևան քաղաքի ավագանի՝ օպերատիվ ձևով հաստատում էր Երևանի զարգացման ծրագիրը և փոփոխոխություններ էր կատարում Գլխավոր հատակագծում:

    Մասնավորապես, համարյա քանդեց հանրապետության հրապարակը և քիչ էր մնում, որ կառավարական շենքերն էլ հաներ քաղաքից, ուղղակի «մասնագիտական հստակ համոզվածություն» չուներ...դեռևս:

Մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, երբ ՀՀԿական քաղաքապետն իր թիմակիցներով ոչնչացնում է Ավագանուն, որպես Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի, սակայն անպատիժ ապօրինությունները շարունակվում են: Այդ թվում, փոխանակ, պատասխանատվություն կրելու Երևանը ապականելու համար, սկսած օպերայի շրջակայքից, Երևանի անփառունակ գլխավոր ճարտարապետն, իր գավառական տրամաբանությամբ, շարունակում է անճանաչելի դարձնել մեր Երևանը, բառիս ամենատխուր իմաստով:

    Այդ կապակցությամբ, նախաձեռնություն ենք նախապատրաստում, Ավագանու առաջիկա նիստում լսելու Երևանի քաղաքապետի բացատրությունները ավագանու իրավասությունների յուրացման մասին»:
Աղբյուր Ա1+

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում