12.01.2012

«Արայ» ՍՊԸ ժառանգին տարան Հայաստանից

"Թանկարժեք աղջկան տարան Հայաստանից.", գրում է slaq.am -ը.

 «Արայ» ՍՊԸ հիմնադիր և սեփականատեր Արմեն Պետրոսյանի կինը` Ռուսաստանի քաղաքացի Տատյանա Չադենկովան, դստեր` փոքրիկ Կարինայի հետ օրերս մեկնել է Հայաստանից: Այս մասին «Հրապարակ»-ն իմացավ Չադենկովայի շահերը ներկայացնող փաստաբան Նարինե Ռշտունուց: Երեխայի տատիկը` Կարինե Սուքիասյանը, դատի է տվել հարսին, պահանջելով զրկել նրան մայրական իրավունքից: Թերթի տեղեկություններով, հայցի հիմքն այն է, որ Տատյանան իբրև թե մեղադրվել է խարդախության համար: Սակայն կարելի է հաստատապես ասել, որ «Արայի» տիրոջ մոր և կնոջ պայքարը երեխայի համար ավարտվեց ռուս մայրիկի հաղթանակով: «Երեխան մորն է տրված, նա իրավունք ունի մեկնելու դստեր հետ, ուր կամենա, և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրան»,- ասաց Նարինե Ռշտունին:

Հիշեցնենք, որ փոքրիկ Կարինայի համար պայքարը սկսվեց 2011 թ. հոկտեմբերի 16-ից հետո: Այդ օրը Սևան-Երևան ավտոմայրուղու վրա «ԲՄՎ»-ի մեջ ոստիկանները հայտնաբերել էին նրա հոր` Արմեն Պետրոսյանի դիակը: Մինչ իրավապահները վարկածներ էին մշակում, պարզում` սա ինքնասպանություն էր, թե սպանություն, Պետրոսյանի մահից մեկուկես ամիս անց Ռուսաստանից եկավ հանգուցյալի կինը` Տատյանա Չադենկովան, և ցանկացավ վերցնել երեխային: Տատը թույլ չտվեց, քանի որ մինչ այդ հասցրել էր խնամակալություն ձևակերպել: Երեքուկես տարի էր, ինչ երեխան ապրում էր հոր տանը: Բայց ընտանեկան այս պատմության մեջ, որում մի քանի անգամ իրավապահներ են ներգրավվել, ամեն ինչ պարզ չէ: Ըստ Տատյանայի, մայրն ու որդին Կարինային իրենից խլել էին խաբեությամբ և արգելել նրան շփվել դստեր հետ: Տատյանայի Facebook-ի էջում տասնյակ լուսանկարներ կան` երեխային ուղղված սիրո բառերով, համբույրներով և սրտիկներով, իսկ լրագրողներին Տանյան հավատացնում էր, որ վերջին երեք տարիներն ապրել է դստեր մասին հիշողություններով` երազելով, որ վերջապես կկարողանա վերադարձնել նրան:
...
Արդյո՞ք Կարինայի անունով կտակ կա: «Չեմ կարող ասել: Սակայն, ինչքան էլ շահարկեն այս թեման, եթե անգամ կտակ չկա, Կարինան առաջնային հերթի ժառանգ է: Ինչո՞ւ պիտի Կարինան չստանա ժառանգություն», «Հրապարակին »ասել է Տատյանայի շահերի ներկայացուցիչ Նարինե Ռշտունին: Փաստաբանն ասել է նաև, որ երեխային դպրոց չէին տանում անվտանգության խնդիրների հետ կապված, սակայն այժմ, երբ նա մոր հետ է և այլ երկրում, անպայման դպրոց կգնա: Թե որ երկրում է թանկարժեք աղջիկը, փաստաբանը հարկ չհամարեց ասել, նույն` նրա անվտանգության նկատառումներով: «Ես նրան մի քանի անգամ տեսել եմ մորը հանձնելուց հետո, հետը զբոսանքի եմ գնացել, աէրոպորտ եմ ճանապարհել: Երեխան ուրախ է և երջանիկ: Նաև շատ լավ ռուսերեն է խոսում»,- ավելացրեց փաստաբանը:
Ամբողջությամբ կարդալու համար  սեղմել վերեւում դրված հղումը

 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում