5. Ձեր հագուստը:
Զարմանալի է, բայց փաստ. հագուստը որ կրում ենք ազդում է մեր ուղեղի գործառույթի վրա, եւ դա փորձերով ապացուցված է գիտնականների կողմից:
Գիտնականները համոզված են որ "գիտնականի հագուստը" զգալի հոգեբանական ազդեցություն է գործում: Մարդկանց հագցնելով լաբորատորիայի խալաթ, եւ նրանց ասելով որ դա գիտնականի հագուստ է, ավելի լավ են խնդիրներ լուծում, քան այն մարդիկ որոնց ասել են որ դա նկարիչի հագուստ է: Սակայն այս փորձի արդյունքները մտածելու տեղիք են տալիս. միթե՞ մարդիկ կարծում են որ նկարիչները հիմար են:
Ի դեպ, բիկինին գեղեցիկ սեռի վրա հակառակ ազդեցություն է գործում, ապացուցել են գիտնականները, մեկ այլ փորձի շրջանակներում: Փորձի մասնակից կանանց մի մասին հագցնելով լողազգեստեր, միյուս մասին սվիտերներ, պարզվել է որ լողազգեստով կանայք վատ են տրամաբանում: Իսկ տղամարդկանց վրա լողազգեստը ոչ մի ազդեցություն չի գործել:
4. Վատ տրամադրությունը:
Եվս մեկ զարմանալի հայտնագործություն գիտնականների կողմից, ՝վատ տրամադրությունը բարձրացնում է մեր ըմբռնողականությունը, ապացուցել են ավստրալիացի գիտնականները: Իդեպ վատ տրամադրությունը բարձրացնում է նաեւ ստեղծագործական ունակությունները, ապացուցվել է մեկ այլ փորձի շրջանակներում:
3. Պարեր
Գիտնականները վաղուց են տարիքային տկարամտության դեմ
միջոցներ փնտրում, վաղուց ապացուցված է որ մարդիկ որոնք թույլ չեն տալիս ուղեղին ծուլանալ 50 տոկոսով ավելի քիչ են տառապում տկարամտությունից:
Սակայն ծերունական զառամախտի դեմ կա ավելի արդյունավետ միջոց, ՝պարերը: Պարելը 76 տոկոսով նվազեցնում է ծեր հասակում տկարամտության վտանգը:
2. Նիկոտին
Նիկոտինի կաթիլը կարող է ձի սպանել, եւ իհարկե վնաս է հասցնում մեր մարմնին: Սակայն սպանելով մեր մարմինը, նիկոտինը դրական է ազդում մեր ուղեղի վրա, ապացուցել են Ամստերդամի համալսարանի գիտնականները: Մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տարեցներին տալով նիկոտինային ծամոն, ստուգվող խմբի համեմատ երկու անգամ արագ են պատասխանել հարցերին եւ լավացրել է հիշողությունը:
1. Էլեկտրականություն
Ուզու՞մ եք լավացնել ձեր ուղեղի աշխատանքը, ուրեմը «լիցքավորեք» այն:
Ավստրալիական գիտնականները ստեղծել են մի սարք, որը էլեկտրական ստիմուլներ է ուղարկում դեպի ուղեղ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականը խիզախ հիվանդի ուղեղի մեջ էլեկտրական հոսանք են ուղարկում:
Արդյունքում կամավոր փորձարկման ենթարկված մարդիկ կարողանում են ավելի բարդ խնդիրներ լուծել, քան միջին վիճակագրական մարդը, հայտնում են ավստրալիացի գիտնականները:
Комментариев нет:
Отправить комментарий