ես կարծում եմ, որ եթե տղամարդը, ում համար կարևոր եմ ոչ թե ես այլ կուսաթաղանթս, չի լինի իմ կողքին»,-ասում է երգչուհի Juice -ը:
- - -
«Մի անգամ իմ աշխատասենյակ հրմշտոցով մտան մի քանի հոգի ու պարզվեց, որ մայր ու տղա բերել էին իրենց հարսին ստուգման: Գիշերը տղան կապույտ թել էր գտել, վերցրած բերեցին ու այդ անգամ չկարողացա ասել, որ կար չի: Հո չէի ասելու ներքնաշորի թելն ա: Ստիպված եղա ասել ճշմարտությունը: Ու կռիվ, մի ծեծ ու ջարդ: Էդ հարսին էնքան ծեծեցին, որ ես ուղղակի ապշած էի: Բայց հիմնականում չեմ ասում, որ այո վերականգնվել է կուսությունը: Երբեմն իմ մեկ սուտը կարող է մարդկային ճակատագիր փրկել»,- slaq.am-ին պատմում է գինեկոլոգ, սեքսապաթոլոգ Արմեն Դավթյանը` միաժամանակ նկատում է. «Էդ տղաները, որ բերում են հիմնականում 99 տոկոսով ռաբիզ ու քյարթ են: Թող ինձ ներեն իրանք, բայց ես այդ տպավորությունն եմ ստացել»:
...
Արդեն անկեղծության հարցում, բարեբախատաբար, համեստություն է անում ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը: Նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ եթե իր բերանը բացի, Երևանի կեսը մյուս կեսի հետ կկռվի: Այսօր սակայն մեզ հետ զրույցում թվերը փոքր-ինչ փոփոխվեցին. «1/3-ը իրար հետ կկռվեն»,- ասաց նա` խորհուրդ տալով իր այս ասածներին վերաբերվել հումորով: Այդուամենայնիվ նա բացում է փակագծերը. «Խոսքս վերաբերում է ընտանքիների, ամուսինների և կանանց հարաբերությունների մասին»,-ասաց նա: Հարաբերությունները գուցե փոխվել են, բայց ինչպես սեքսպաթոլոգներն են պնդում` մենթալիտետը չի փոխվել. «Եթե մարդը նույնիսկ չգիտի անցանկալի հղիությունից պաշտպանվելու տարբերակը, և սեռական ակտից հետո թռվռում է անկողնու վրա, որպեսզի չհղիանա, ուրեմն պարզ է, որ կուսաթաղանթի վերականգնումը բավականին բարդ երևույթ կհամարվի»,-ասում է սեքսապաթոլոգը:
Երգչուհի Juice-ը կարծում է, որ եթե տղան ու աղջիկը որոշել են ամուսնանալ, ուրեմն պետք է անկեղծ լինեն իրենց հետ:Նա պնդում է, որ երբեք չի գնա այդ քայլին, կարծում է, որ հարաբերությունները չպետք է կառուցվի ստի վրա:«Ես կույս եմ , եթե խոսենք լուրջ, ես կարծում եմ, որ եթե տղամարդը, ում համար կարևոր եմ ոչ թե ես այլ կուսաթաղանթս, չի լինի իմ կողքին»,-ասաց նա:
Ինչ է ստացվում, որ «մեծն» կուսաթաղանթի թեման բավականին ակտուա՞լ է, որ այն այնքան կարևոր քննարկումների պատճառ է դարձել` կարծես տարածաշրջանի համար ստրատեգիական նշանակություն ունի՞: Սա հավանաբար այն դեպքն է, երբ գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է ոչխարը սարն անցավ: Մինչ տարբեր տեղերում բուռն քննարկումներ են տեղի ունենում, ինչ-որ սենյակում մի կին դառնում է «համեստ, ամոթխած ու հայ աղջիկ»:
Աղբյուր եւ ամբողջությամբ. http://www.slaq.am/arm/news/89359/

Комментариев нет:
Отправить комментарий